Էմմա Շենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Շենսոն
շվեդերեն՝ Emma Sofia Perpetua Schenson
Emma Schenson.jpg
Ծնվել էսեպտեմբերի 21, 1827(1827-09-21)[1][2]
ԾննդավայրUppsala Cathedral Assembly, Շվեդիա[1][2]
Վախճանվել էմարտի 17, 1913(1913-03-17)[1] (85 տարեկան)
Մահվան վայրUppsala Cathedral Assembly, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունլուսանկարիչ և նկարչուհի
ՄայրMaria Magdalena Schenson?[2]
Emma Schenson Վիքիպահեստում

Էմմա Շենսոն (շվեդերեն՝ Emma Sofia Perpetua Schenson, սեպտեմբերի 21, 1827(1827-09-21)[1][2], Uppsala Cathedral Assembly, Շվեդիա[1][2] - մարտի 17, 1913(1913-03-17)[1], Uppsala Cathedral Assembly, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ, ժանրի և դիմանկարչության մասնագետ, լուսանկարիչ։ Շվեդիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչներից մեկը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Շենսոնը ծնվել է Ուփսալայում, 1827 թվականի սեպտեմբերի 21-ին, տեղի ակադեմիայի գանձապահ Ջոն Շանսոնի և դպրոցի ադմինիստրատոր Մերի Մագադլին Հարիի ընտանիքում[3]։

Պատմությունը չի պահպանել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է նա ծանոթացել լուսանկարչության արվեստին, բայց շատ հավանական է, որ նա գիտելիքներ ստացավ շրջիկ լուսանկարիչներից։

1864 թվականին Ուփսալայում ստուդիա է բացել՝ դառնալով Շվեդիայի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարիչներից մեկը և առաջին լուսանկարիչը Ուփսալայում իր սեփական ստուդիայով։ Մինչ այդ կանայք ինքնուրույն չէին զբաղվում լուսանկարչությամբ, այլ հանդես էին գալիս որպես տղամարդկանց օգնականներ։ Մինչև Ուփսալայում ստուդիայի բացումը ոչ ոք քաղաքում մասնագիտորեն չէր զբաղվում լուսանկարչությամբ, քանի որ այդ գործը նախկինում իրականացնում էին բացառապես շրջիկ լուսանկարիչները[3]։

Դրա հետ մեկտեղ, նա զբաղվում էր ջրաներկով, նկարում էր բնանկարները և դիմանկարները։ Նրա որոշ ստեղծագործություններ ցուցադրվել են Ուփսալայի գլխավոր արվեստի թանգարանում` Upplandsmuseet-ում։ Հրապարակել է մի շարք ձեռնարկներ նկարիչների համար ՝ «Lätta teckningar för nybegynnare» (լուսանկարներ սկսնակների համար, 1877–1878)[4] և «Trsniderimönste» ժողովածուն (Փայտի վրա փորագրության նմուշներ, 1876)[5]։

1880–1890-ական թվականներին Էմման պատրաստել է մի շարք լուսանկարներ՝ նվիրված Ուփսալայի տաճարի վերականգնման գործընթացին։ Նկարները ցույց են տալիս ոչ միայն նրա տեխնիկական հմտությունները, այլև նկարահանելիս դիրքի ճիշտ ընտրության ունակությունը[3]։

Շվեդիայում նրան պատվում են որպես երկրի առաջին կին նկարիչներից և լուսանկարիչներից մեկը Վիլհելմինա Լագերհոլմի, Հիլդա Սյոլինի (Hilda Sjölin) և Ռոզալի Սյմանի (Rosalie Sjöman) հետ միասին[6]։

Ամուսնացած չի եղել։ Մահացել է Ուփսալայում 1913 թվականի մարտի 17-ին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]