Էմմա Մորանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Մորանո
իտալ.՝ Emma Morano
Emma Morano.jpg
Ծնվել էնոյեմբերի 29, 1899(1899-11-29)[1][2]
ԾննդավայրՉիվյասկո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա[3][4][5]
Մահացել էապրիլի 15, 2017(2017-04-15)[6][2] (117 տարեկանում)
Մահվան վայրՎերբանիա, Պիեմոնտ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԱմուսինՋովանի Մարտինուցցի
Զբաղեցրած պաշտոններԱշխարհի երկարակյաց անձինք
Պարգևներ և
մրցանակներ
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան
Emma Morano Վիքիպահեստում

Էմմա Մորանո (նոյեմբերի 29, 1899(1899-11-29)[1][2], Չիվյասկո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա[3][4][5] - ապրիլի 15, 2017(2017-04-15)[6][2], Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի երկարակյաց կին։ 2016 թվականի մայիսի 12-ից մինչև 2017 թվականի ապրիլի 15-ը եղել է աշխարհի ամենաերկարակյաց մարդը։

Իտալիայում երբևէ ապրած ամենաերկարակյաց մարդն է, Եվրոպայում՝ երկրորդն է ֆրանսուհի Ժաննա Կալմանից հետո։ 1900 թվականից առաջ ծնված վերջին ապրած մարդն է եղել։ Իտալիացի հավաստի երկարակյացներից ամենաերկարն է պահել այդ կարգավիճակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Մարտինա Լուիջա Մորանոն ծնվել է 1899 թվականի նոյեմբերի 29-ին Իտալիայի Պյեմոնտի Չիվյասկո բնակաբայրում (Վերչելլա նահանգ), Ջովանի Մորանոյի և Մատիլդա Բրեշանիի ընտանիքում[7]։ Էմման նրանց ութ զավակներից՝ հինգ որդիներից և երեք դուստրերից ավագն էր։ Նրա ընտանիքի անդամները նույնպես երկարակյաց էին՝ մայրը, մորաքույրը, եղբայրներից և քույրերից ոմանք հատել են 90- տարեկանի սահմանը։ Քույրը՝ Անջելա Մորանոն (1908-2011) մահացել է 102 տարեկանում[8]։

Երբ Էմման փոքր է եղել, հոր աշխատանքի պատճառով ընտանիքը տեղափոխվել է Սեզիայի հովտից[9]։ Բայց ծանր կլիմայական պայմանների պատճառով նորից տեղափոխվել է և բնակվել Պալանցայի մոտ Լագո Մաջորե լճի ափին, որտեղ նա բնակվել է մինչև իր մահը։

1926 թվականի հոկտեմբերին Էմմա Մորանոն ամուսնացել է Ջովանի Մարտինուցցիի հետ[10]։ 1937 թվականին զավակ է ունեցել, ով ապրելով ընդամենը կես տարի մահացել է։ Ամուսնությունը հաջող չի եղել[11]։ 1938 թվականին փաստացի բաժանվել են և ապրել առանձին, թեև մինչև մահ մնացել են ամուսնացած։ Ամուսինը մահացել է 1978 թվականին։ Էմման թոշակի է անցել 1975 թվականին։

2011 թվականի դեկտեմբերին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն պարգևատրել է Էմմա Մորանոյին Իտալիայի ասպետական «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։

Ապրելով 117 տարի և 137 օր, մահացել է 2017 թվականի ապրիլի 15-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.bbc.com/news/world-europe-39610937
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 http://www.zarcommedia.com/index.php/societies/17738.html
  4. 4,0 4,1 4,2 http://jaysnews.net/oldest-europeans-keys-to-life-raw-eggs-staying-single/
  5. 5,0 5,1 5,2 http://jaysnews.net/oldest-europeans-keys-to-life-raw-eggs-staying-single-2/
  6. 6,0 6,1 6,2 http://jyllands-posten.dk/international/europa/ECE9509372/verdens-aeldste-italieneren-emma-morano-er-doed-117-aar/
  7. «I miei 112 anni di storia d'Italia»։ La Stampa (իտալերեն) 
  8. «'Angiolina', Sono 102!» (իտալերեն)։ Verbaniamilleventi.org։ 27 March 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 6 November 2013-ին։ Վերցված է 5 May 2013 
  9. «La nonna che abbraccia tre secoli» (իտալերեն)։ Caffe.ch։ 12 November 2010։ Վերցված է 5 May 2013 
  10. mario.giovanardi։ «Emma MArano 113 anni Mangio tre uova al giorno, come mi disse il dottore quando ero ragazza» (իտալերեն)։ Vip.it։ Վերցված է 5 May 2013 
  11. «Emma Morano, 112 anni: ha visto dieci Papi. Il segreto? Tre uova al dì» (իտալերեն)։ 45.9215067,8.5515597: Blitzquotidiano.it։ Վերցված է 5 May 2013