Էմմա Իհրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Իհրեր
գերմ.՝ Emma Ihrer[1]
Ծնվել էհունվարի 3, 1857(1857-01-03)[2][3]
ԾննդավայրKłodzko[4]
Մահացել էհունվարի 8, 1911(1911-01-08)[2][3] (54 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
ԳերեզմանՍոցիալիստների հուշահամալիր
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և խմբագիր
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Emma Ihrer Վիքիպահեստում

Էմմա Իհրեր (գերմ.՝ Emma Ihrer հունվարի 3, 1857(1857-01-03)[2][3], Kłodzko[4] - հունվարի 8, 1911(1911-01-08)[2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի քաղաքական գործիչ և արհմիութենական շարժման ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշկակարի դուստր է։ Էմման, ամուսնացել է դեղագործ Էմմանուել Իհրերի հետ, որն իրենից 22 տարի մեծ էր և տեղափոխվել է Բեռլին։ 1881 թվականին Բեռլինում սոցիալիստուհին և ֆեմինիստուհին հիմնադրել է «Կանանց աշխատավորներին օգնություն ցուցաբերող կանանց միությունը»։ 1885 թվականին Մարիա Հոֆմանի, Պաուլինա Սթեգմանի և Գերտրուդ Գիյում-Շաակի հետ միասին ստեղծել է «Աշխատավորների շահերի պաշտպանության միություն», միությունը ապահովում էր անվճար իրավաբանական և բժշկական աջակցություն։ Մեկ տարի անց ոստիկանությունը լուծարել է ավելի քան հազար անդամ ունեցող կազմակերպությունը։

1887 թվականին Էմմայի ամուսինը աշխատանքի անցավ Ֆելտենում գտնվող դեղատանը, որտեղ ընտանիքը բնակվում էր մինչև 1894 թվականը։ Կնոջ քաղաքական գործունեության համար Էմանուել Իհրերը զրկվել է լիցենզիայից և ստիպված է եղել վաճառել դեղատունը։ Ընտանիքը տեղափոխվել է Բեռլին։

1889 թվականին Կլարա Ցետկինի հետ Էմման դարձել Է Փարիզում սոցիալիստների միջազգային կոնգրեսի պատվիրակը։ 1890 թվականին նա դարձել է առաջին կինը, որն ընտրվել է գերմանական արհմիությունների գլխավոր կոմիտե։ 1891 թվականին հունվարից Էմման հրատարակել է «Աշխատող» շաբաթաթերթը, 1892 թվականից՝ «Հավասարությունը»։

Էմմա Իհրերի անունը կրում են Բեռլինի Լիխտենբերգ և Ֆելտենի շրջանի փողոցները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Claudia von Gélieu: Sie kannte nicht den Ehrgeiz, der an erster Stelle stehen will. Emma Ihrer (1857-1911) zum 150: Գեբուրստագ In: JahrBuch für Forschungen zur Geschichte der Arbeiterbewegung, Heft III / 2007, S. 92-104, Berlin, ISSN 1610-093X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]