Էմմա Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Գոնսալես
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1999(1999-11-11)[1] (21 տարեկան)
ԾննդավայրՖլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԿուբացիներ
ԿրթությունՄարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոց
Մասնագիտությունակտիվիստ և Հռետոր
Emma González Վիքիպահեստում

Էմմա Գոնսալես (իսպ.՝ Emma González, նոյեմբերի 11, 1999(1999-11-11)[1], Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ակտիվիստուհի, ով պայքարում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում զենք կրելու վերաբերյալ օրենքները խստացնելու համար[2][3][4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմման դեռ աշակերտական տարիքում ակամա ականատես է դարձել դպրոցական երեխաների կոտորածի, որ տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 14-ին, Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի Մարջորի Սթոունման Դուգլասի անվան ավագ դպրոցում (Marjory Stoneman Douglas High School (MSD), Փարքլենդ, Ֆլորիդա)[5]։ Նա միջազգային ճանաչման է արժանացել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է գնդակահարված անմեղ դպրոցականների հոգեհանգստյան արարողության ժամանակ արտասանած ճառը, որտեղ մասնավորապես ասել է. «Եթե ԱՄՆ նախագահն ինձ ասի, թե՝ «Դա սարսափելի ողբերգություն էր, և մենք ոչինչ չէինք կարող անել կանխելու համար», ես նրան կտամ այս հարցը. «Որքա՝ն գումար եք Դուք ստացել Ազգային հրաձգային ընկերակցությունից (ԱՀԸ-ից)։ ... Ինձ դա հայտնի է. 30 միլիոն դոլար[6]»: Իր ճառում նա, դիմելով Թրամփին ու քաղաքական մյուս գործիչներին, ասել է. « Ամո՛թ ձեզ։ Ամաչե՛ք վերջապես»[7][8][9]։

Ալևս երբե՛ք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատասխան դպրոցականների դաժան կոտորածի՝ Էմման ու իր դասընկերները հիմնել են Never Again MSD (Այլևս երբե՛ք MSD) կազմակերպությունը, որը պայքար է մղում առավել խիստ օրենքներ ընդունելու միջոցով հրազենի տիրապետման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար։

Երթ՝ հանուն մեր կյանքի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 24-ին Գոնսալեը մասնակցել է հրազենային բռնությունների դեմ «Never Again MSD»-ի նախաձեռնությամբ աշխարհով մեկ ծավալված «Երթ՝ հանուն մեր կյանքի» (March for our Lives) միջազգային զանգվածային բողոքի շարժման գլխավոր իրադարձությանը, որ կազմակերպվել էր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այստեղ նա, հանդես գալով տպավորիչ ելույթով, հիշեցրել է իր զոհված 17 դասընկերների մասին, արցունքներն աչքերին՝ հայացքը հառել հավաքի բազմահազար մասնակիցներին ու լուռ արտասվել 6 րոպե 20 վայրկյան՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան տևել են իր դասընկերների սպանությունները 2018 թվականի մարտի 24-ին[10][11]։ Նրա ելույթը լայն արձագանք է գտել համաշխարհային մամուլում[10][11][12][13][14]։

Համբավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Գոնսալեսը բնորոշվում է որպես աշակերտական, ուսանողական բողոքի շարժումների խորհրդանշական դեմք[10]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Գոնսալեսին 2018 թվականին շնորհվել է Շտուտգարտյան խաղաղության ամենամյա մրցանակ, որը հիմնադրել է Die AnStifter կազմակերպությունը մեկուկես տասնամյակ առաջ։ Դրանով իսկ բարձր գնահատական է տրվել նաև զենքի գործադրմամբ բռնությունների դեմ ծավալված համաշխարհային շարժմանը։ Պարևգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, Շտուտգարտի քաղաքային թատրոնում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kasky C. https://twitter.com/cameron_kasky/status/992795947779411969 — 2018.
  2. Horton Alex (2018-2-16)։ «Advice from a survivor of the Florida school shooting: It's time to start ignoring Trump»։ The Washington Post (englisch)։ Վերցված է 2018-03-03 
  3. «Florida student Emma Gonzalez to lawmakers and gun advocates: 'We call BS'» (Includes video and transcript)։ CNN (englisch)։ 2018-2-17։ Վերցված է 2018-03-03 
  4. «Florida survivors to march on Washington»։ BBC News (englisch)։ 2018-2-18։ Վերցված է 2018-03-03 
  5. Lowery Wesley (2018-2-26)։ «Emma González hated guns before. Now, she’s speaking out on behalf of her dead classmates.»։ The Washington Post (englisch)։ ISSN 0190-8286։ Վերցված է 2018-02-22 
  6. US-Schüler wütend auf Waffenlobby/ Aktuell Amerika
  7. Amoklauf-Überlebende kritisiert Trump: "Schämen Sie sich"
  8. Überlebende nach Schulmassaker in Florida zu Trump: "Schämen Sie sich" - Panorama - Badische Zeitung
  9. González Emma (2018-2-26)։ «Parkland Student Emma González Opens Up About Her Fight for Gun Control»։ Harper's Bazaar (englisch)։ Վերցված է 2018-03-03 
  10. 10,0 10,1 10,2 [March for our lives: Emma Gonzalez schweigt - für die Länge eines Massakers - SPIEGEL ONLINE - Video, Sammelwerk=Spiegel Online http://www.spiegel.de/video/march-four-our-lives-emma-gonzalez-emotionaler-auftritt-video-99015847.html]
  11. 11,0 11,1 Ihr Twitter-Kanal, 25. März 2018
  12. nytimes.com: [1]
  13. Hunderttausende demonstrieren gegen Waffengewalt - "Schützt Kinder, nicht Waffen!"
  14. Emotionale Rede von Emma Gonzalez orf.at, 25. März 2018, abgerufen 26. März 2018. – Video (4:34)
  15. Emma González – the student fighting the US gun lobby – will be awarded the Stuttgart Peace Prize 2018 of the German citizens’ project Die AnStifter (The Instigators)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]