Էմի Քեթրին Բրոունինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմի Քեթրին Բրոունինգ
անգլ.՝ Amy Browning
Էմի Քեթրին Բրոունինգ.jpg
Ծնվել էմարտի 31, 1881(1881-03-31)[1]
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] կամ Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էհունվարի 27, 1978(1978-01-27)[1] (96 տարեկանում)
Մահվան վայրԼեթչուերթ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ
Մասնագիտություննկարչուհի և սուֆրաժիստ
ԱմուսինThomas Cantrell Dugdale?

Էմի Քեթրին Բրոունինգ, Էմի Դուգդել, Էմի Քեթրին Դագդել (անգլ.՝ Amy Katherine Browning; Amy Dugdale; Amy Katherine Dugdale, մարտի 31, 1881(1881-03-31)[1], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] և Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 27, 1978(1978-01-27)[1], Լեթչուերթ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի իմպրեսիոնիստ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոունինգը ծնվել է 1881 թվականին Բերդֆորդշիրում՝ Լութոն քաղաքի մոտակայքում։ Նրա ծնողները՝ Քեթրին Լյուսին և Դեյ Բրոունինգը ունեին ութ երեխա, և ինքը երեխաներից երկրորդն էր։ Հայրը դատական կատարածու էր, սակայն որոշ ժամանակ անց դառնում է ագարակատեր[3]։ 1899 թվականին ընդունվում է Արվեստի թագավորական քոլեջ, որը, սակայն, 1901 թվականին ստիպված է լինում լքել, քանի որ չամուսնացած ամենամեծ դուստրն էր, և մայրը հղի էր։

Նա որմնանկարիչ Գերալդ Մոիրայի սիրելի ուսանողն էր, երբ նրան հատկացված կրթաթոշակը Էմիին հնարավորություն տվեց վերադառնալ Թագավորական քոլեջ։ Մոիրան նրան վերատուն է ուղարկում՝ տղա նկարիչներին դասավանդելու համար։ Քոլեջը լքում է 1906 թվականին։ Շուտով ընկերանում է Սիլվիա Փենխուրթսի հետ, և նրանք միասին 1909 թվականին Կանանց սոցիալական-քաղաքական միությունում արվեստի ցուցահանդես են կազմակերպում։ Նրանք մնում են ընկերներ և շարունակում են գումար վաստակել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աղքատ մնացած ժողովրդի համար[4]։ Սովորելուն զուգընթաց նա հաջողություններ ուներ իր նկարած նկարների շնորհիվ։ 1913 թվականին Ֆրանսիական կառավարությունը գնել է նրա «Վանդակավոր ստվեր» նկարը, որը արծաթե մեդալ է ստացել նույն թնվականին Փարիզյան սալոնում ցուցադրման ժամանակ։ Ֆրանսիացիները գնել են նաև նրա «Կարմիր շալ» նկարը[4]։

Փարիզյան սալոնի վերագործելուց հետո Էմին վերադարձավ այստեղ և պարբերաբար ցուցադրելով իր ստեղծագործությունները՝ արժանացավ ոսկե մեդալի։ Բրոունինգը շարունակում էր իր նկարները պարբերաբար ցուցադրել Թագավորական ակադեմիայում և մի շարք այլ միջազգային վայրերում։ Իր նկարներում նրա ստորագրում էր «A.K.Browning»՝ գենդերային հիմքով խտրականությունից խուսափելու համար[4]։

1952 թվականին մահանում է նրա ամուսինը՝ Թոմաս Քենթրելլ Դագդելը, և նա հրաժարվելով իր տնից բնակություն է հաստատում Չելսիի բնակարաններից մեկում[4]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոուինգը մահացել է Լեթչուորթում։ Նրա նկարները պահպանվում են Բարոն Գերարդի թանգարանում, Բայեում, Լութոնի թանգարանում և Արվեստի պատկերասրահում, Ոուլվերհափթոնի թանագարանում և Արվեստի պատկերասրահում, Իփսուիչի թանգարանում և Արվեստի պատկերասրահում, Քելվինգրովի թանգարաբում և Գեղարվեստի թագավորական ակադեմիայի հավաքածուներում[4]։ Նրա դիմանկարները գտնվում են Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/13244
  3. Amy Katherine Browning, AskArt, Retrieved 13 May 2017
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Joanna Dunham, ‘Browning , Amy Katherine (1881–1978)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 13 May 2017
  5. «Amy Katherine Browning»։ National Portrait Gallery։ Վերցված է 2017-05-13