Էմի Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմի Ջոնսոն
անգլ.՝ Amy Johnson
Amy Johnson portrait.jpg
Ծնվել է հուլիսի 1, 1903(1903-07-01)[1][2][3]
Ծննդավայր Հալ, City of Kingston upon Hull, East Riding of Yorkshire, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է հունվարի 5, 1941(1941-01-05)[1][2][3] (37 տարեկանում)
Մահվան վայր Thames estuary
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Կրթություն Շեֆիլդի համալսարան
Մասնագիտություն օդաչու
Ամուսին Jim Mollison[4]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Harmon Trophy և Women in Aviation, International
Amy Johnson Վիքիպահեստում

Էմի Ջոնսոն (անգլ.՝ Amy johnson, հուլիսի 1, 1903(1903-07-01)[1][2][3], Հալ, City of Kingston upon Hull, East Riding of Yorkshire, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 5, 1941(1941-01-05)[1][2][3], Thames estuary), անգլիացի օդաչու, առաջին կին օդաչուն, որ միայնակ թռել է Բրիտանիայից Ավստրալիա։

Թռիչքներ կատարել է և՛ միայնակ, և՛ ամուսնու՝ Ջիմ Մոլլիսոնի հետ, 1930-ական թվականներին սահմանել է բազմաթիվ ռեկորդներ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին Օդային օժանդակ զորքերի կազմում և զոհվել լաստանավային մարտում[5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Ջոնսոնը ծնվել է Քինգսթոն ափոն Հալլում (Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր), եղել է Ջոն Վիլլիամ Ջոնսոնի դստրերից ամենամեծը։ Հայրը եղել է Էնդրյու Ջոնսոնի՝ ձկնավաճառների Knudtzon and Company ընկերության անդամ, իսկ մայրը՝ Էմի Հոջը, եղել է Վիլիամ Հոջի թոռը, որը եղել է Հալլի քաղաքապետը 1860 թվականին[6]։ Ջոնսոնը սովորել Բոուլեվարդի մունիցիպիալ միջնակարգ դպրոցում (հետագայում՝ Քինգսթոնի ավագ դպրոց) և Շեֆիլդի համալսարանում, որտեղ նա ստացել է հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան[7]։ Հետագայում նա աշխատել է Լոնդոնում՝ դատախազ Վիլիամ Չարլզ Քրոքերի մոտ որպես քարտուղար։ Օդանավով թռչել Էմին սկսել է որպես հոբբի և 1929 թվականի հունիսի 28-ին ստացել է օդաչուի հավաստագիր No. 8662[8], իսկ 1929 թվականի հուլիսի 6-ին՝ օդաչուի «A» լիցենզիա. երկուսն էլ տրվել է Լոնդոնի օդանավային ակումբում կապիտան Վալենտին Բեյքերի գլխավորությամբ։ Այդ նույն տարում նա դարձել է առաջին բրիտանացի կինը, ով ստացել է ցամաքային ինժեների «C» կարգի լիցենզիա[9]։

Ավիացիոն կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Ջոնսոնը Կալգուրլիում, Արևմտյան Ավստրալիա, 1930 թվականի հուլիս

Իր առաջինը օդանավի համար միջոցներ Ջոնսոնն ստացել է իր հորին, ով միշտ աջակցել է իրեն, ինչպես նաև Լորդ Վեյքֆիլդից[10]։ Նա ձեռք է բերում De Havilland DH.60 Moth G-AAAH օդանավը, որը կոչել է Ջեյսոն ի պատիվ իր հոր ապրանքանիշի։

Ջոնսոնը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում 1930 թվականին, երբ դառնում է առաջին կին օդաչուն, ով միայնակ թռչում է Անգլիայից Ավստրալիա։ G-AAAH Jason օդանավով մայիսի 5-ին նա դուրս է եկել Լոնդոնի հարավում գտնվող Քրոյդոնից և անցել 11,000 մղոն (18,000 կմ) և վայրէջք կատարել Դարվինում (Հյուսիսային տարածք, Ավստրալիա)[11]։ Ներկայում այդ օդանավը պահվում է Լոնդոնի գիտությունների թանգարանում: Նա իր ձեռքբերման համար արժանացել է Հարմոնի հաղթանշանի, ինչպես նաև Բրիտանական կայսրության շքանշանի 1930 թվականին Ջորջ V-ի ծննդյանը առթիվ: Նա նաև ստացել է նաև քաղաքացիական օդաչուի № 1 արտոնագիր արտոնագիր Ավստրալիայում[12][13][Ն 1]:

Ջոնսոնը ձեռք է բերել de Havilland DH.80 Puss Moth G-AAZV օդանավը, որը կոչել է Ջեյսոն 2-րդ: 1931 թվականի հուլիսին նա և 2-րդ օդաչու Հեմփրեյսը դառնում են առաջինը, ովքեր թռչում են Լոնդոնից Մոսկվա մեկ օրում՝ անցնելով 1,760 մղոն (2,830 կմ) մոտավորապես 21 ժամում: Այստեղից նրանք Սիբիրի վրայով անցել են Տոկիո՝ սահմանելով Բրիտանիայից Ճապոնիա մեկնելու ժամանակի ռեկորդ[14]:

1932 թվականին Ջոնսոնն ամուսնացել է շոտլանդացի օդաչու Ջիմ Մոլլիսոնի հետ, որը առաջարկության է արել նրան իրենց թռիչքի ընթացքում՝ իրենց առաջին հանդիպումից 8 ժամ անց: 1932 թվականի հուլիսին Ջոնսոնը ռեկորդ է սահմանել՝ Puss Moth G-ACAB օդանավով (որ կոչվել է Անապատային ամպ, անգլ.՝ Desert Cloud) օդանավով Լոնդոնից միայնակ թռչելով Քեյփթաուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն)՝ գերազանցելով իր ամուսնու սահմանած ռեկորդը[14]:

Էմի Ջոնսոնն ու Ջեյսոնը Ջհանսիում, Հնդկաստան, 1930 թվականի մայիս
Էմի Ջոնսոնը Կալգուրլիի պատերազմի հուշարձանի մոտ, 1930 թվականի հուլիս
Էմի Ջոնսոնը և Ջիմ Մոլիսոնը 1932 թվականի հուլիսի 29-ին

Նրա հաջորդ թռիչքները եղել են իր ամուսնու հետ: 1933 թվականի հուլիսին նրանք առաջին անգամ թռան G-ACCV օդանավով, որ կոչվել է "Seafarer (de Havilland DH.84 Dragon I) օդանավով[14] առանց կանգ առնելու Փենդին Սենդսից (Հարավային Ուելս) մեկնել են Բրուքլին՝ Ֆլոյդ Բեննեթ Ֆիլդ (Նյու Յորք)[15]: Նրանց օդանավի վառելիքը վերջացել է, և նրանք վթարային վայրէջք են կատարել Բրիջփորթ մունիցիպիալ օդանավակայանում (ներկայում՝ Սիկորսկի օդանավակայան, Ստրաթֆորդ, Կոնեկտիկուտ), և երկուսն էլ վնասավածքներ են ստացել[16]: Ապաքինվելուց հետո զույգի պատվին միջոցառում է կազմակերպվել Նյու Յորքի միությունում և մասնակցել է Վոլլ Սթրիթում անցկացվող շքերթին[9]:

Մոլլիսոնը ռեկորդային ժամանակում նաև թռել է Բրիտանիայից Հնդկաստան 1934 թվականին G-ACSP օդանավով, որ կոչվում էր «Սև կախարդանք» (de Havilland DH.88 Comet)՝ մասնակցելով Բիրտանիայից Ավտրալիա Մաքռոբերթսոնի պարգևի համար թռիիչքին: Նրանք ստիպված են եղել կանգ առնել Ալլահաբադում շարժիչի անսարքության պատճառով[14]:

1936 թվականի մայիսին Ջոնսոնը կատարել է իր վերջին ռեկորդային թռիչքը՝ վերասահմանելով Բրիտանիայից Հարավաֆրիկյան Հանրապետություն թռիչքի ռեկորդը G-ADZO Percival Gull Six օդանավով[9]:

1938 թվականին Ջոնսոնը տապալել է իր օդանավը Անգլիայի Վոլսոլ օդանավակայանում ցուցադրությունից հետո վայրէջք կատարելու ժամանակ, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել[17]: Նույն տարում նա բաժանվել է Մոլլիսոնից: Դրանից կարճ ժամանակ անց նա հետ է վերցրել իր օրիորդական ազգանունը[18]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ջոնսոնը միացել է նորաստեղծ օդային տրանսպորտի օժանդակ զորքերին (անգլ.՝ Air Transport Auxiliary, ATA), որտեղ աշխատել է որպես Թագավորական ռազմաօգային ուժերի օդաչու և ստացել առաջին սպայի աստիճան: Նրա նախկին ամուսինը նույնպես պատերազմի ընթացքում եղել է ATA-ի անդամ[5]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունվարի 5-ին Էմի Ջոնսոնը Airspeed Oxford օդանավով Օդային օժանդակ զորքերի համար Փրեթսվիքվից Բլեքփուլ գնալու ժամանակ, որը մոտ էր Օքսֆորդին, եղանակային վատ պայմանների պատճառով շեղվել է ուղղությունից: Ինչպես հայտարարվել է, վառելիքի վերջանալու պատճառով նրա օդանավը ընկել է ջուրը Թեմզայի գետաբերանում՝ Հերն ծովախորշի մոտ:

HMS Haslemere նավի անձնակազմը տեսել է Ջոնսոնին պարաշուտով թռչելիս և ջրի մեջ օգնություն կանչելիս: Ջոնսոնի վիճակը վատ էր մեծ ալիքների պատճառով, ինչպես նաև ձյուն էր տեղում և չափազանց ցուրտ էր[19]: Haslemere-ի հրամանատար Ուոլտեր Ֆլետչերը ջուրն է նետվել Ջոնսոնին փրկելու համար[19], սակայն հաջողության չի հասել և մրսելու պատճառով մահացել է հիվանդանոցում օրեր անց: 2016 թվականին պատմաբան Ալեք Գիլլը հայտարարել է թե անձնակազմի անդամի որդին պնդել է, թե Ջոնսոնը մահացել է նավի պտուտակին բախվելու պատճառով։ Նավաստին չի տեսել այդ ամենը, սակայն հավատում է, որ այդ ամենը ճիշտ է[20]: Դեպքը ստույգ չի ճշտվել, և Ջոնսոնի դիակը չի գտնվել:

Հուղարկավորության արարողությունն անցկացվել է Սուրբ Մարտինի եկեղեցում 1941 թվականի հունվարի 14-ին: Վոլտեր Ֆլետչերը հետմահու արժանացել է Ալբերտի մեդալի 1941 թվականի մայիսին[19]:

Օդային օժանդակ ուժերում ծառայած և գերեզման չունեցող այլ անձանց հետ միասին Էմի Ջոնսոնի (Էմի Վ. Ջոնսոն անունով) հիշատակը նշվում է Պատերազմի զոհերի գերեզմանների հանձնաժողովի կողմից օդային ուժերի հուշահամալիրում[21]:

Մահվան հանգամանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը եղել է առաջիններից մեկը, ով սատարել է Airspeed-ը[22]: Ավելի ուշ ակնարկվել է, որ նրա մահը եղել է իր ընկերներից մեկի կրակոցի պատճառով: 1999 թվականին հատարարվել է, որ Թոմ Միտչելլը կրակել է նրա օդանավի վրա այն բանից հետո, երբ Ջոնսոնը երկու անգամ սխալվել է մարտի ընթացքում գաղտնաբառը ասելիս: Միտչելլը բացատրել է, թե ինչպես է օդանավը երևացել և կապ հաստատել ռադիոյով: Նա պահանջել ազդանշան: Ջոնսոնը նույն սխալը կրկնել է երկու անգամ: «Օդանավի վրա կրակել են, և այն խորտակվել է Թեմզայի ջրերում: Մենք կարծում էինք, որ դա թշնամու օդանավն է մինչև հաջորդ օրը, երբ մենք կարդացինք թերթերը և իմացանք, որ դա եղել է Էմին: Սպաները մեզ ասեցին, որ ոչ մեկին չպատմենք այս մասին»[23]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

KLM McDonnell Douglas MD-11 օդանավը, որ կոչվել է «Էմի Ջոնսոն»
Էմի Ջոնսոնի շենք, Շեֆիլդի համալսարան

Իր կյանքի ընթացքում Ջոնսոնն արժանացել է տարբեր պատիվների: 1930 թվականի հունիսին Ջոնսոնի թռիչքը դեպի Ավստրալիա դարձել է նյութ «Amy, Wonderful Amy» փոփ երգի համար, որ գրվել է Հորաթիո Նիքոլսի և ձայնագրվել է Հարրի Բիդգուդի, Ջեք Հիլթոնի, Արթուր Լալիի, Արթուր Ռոզբերիի և Դեբրոյ Սոմերսի կողմից: Նա նաև եղել է պատվավոր հյուր Բութլինսի առաջին արձակուրդային ճամբարի բացման ժամանակ 1936 թվականին: 1935-1937 թվականներին Ջոնսոնը եղել է կանանց ճարտարագիտական միության նախագահ [24]:

1958 թվականին Էմի Ջոնսոնի հուշանվերների հավաքածուն իր հոր կողմից նվիրաբերվել է Sewerby Hall-ին: Այդ թանգարանում այժմ գործում է Էմի Ջոնսոնին նվիրված սենյակ: 1974 թվականին Ջոնսոնի՝ Հարրի Իբեթսոնի կողմից ստեղծված արձանը բացվել է Հալում, որտեղի աղջիկների դպրոցը կոչվել է նրա պատվին (փակվել է 2004 թվականին)[25]: 2016 թվականին նոր արձան է կանգնեցվել Ջոնսոնի մահվան 75-ամյա տարելիցի կապակցությամբ: Առաջինը՝ սեպտեմբերի 17-ին Հերն ծովախորշում՝ այն վայրի մոտ, որտեղ վերջին անգամ կենդանի են տեսել Ջոնսոնին[26], երկրորդը՝ սեպտեմբերի 30-ին բացվել է Մորին Լիպմանի կողմից Հոթորն պողոտայում, որտեղ անցել է Ջոնսոնի մանկությունը[27]։ Կապույտ հուշատախտակ է տեղադրվել Վերնոն Կորտում (Հենդոն Վեյ, Քրիքլվուդ, Լոնդոն)[28]:

Էմի Ջոնսոնի գիսաստղերի վերականգնման կենտրոն, 2017

Կառույցներ, որ կոչվել են Ջոնսոնի պատվին.

  • Էմի Ջոնսոնի շենքում տեղակայված է Շեֆիլդի համալսարանի ավտոմատ վերահսկման և համակարգերի ճարտարագիտության բաժանմունքը
  • Էմի Ջոնսոնի տարրական դպրոցը գտնվում է Վելլինգթոնի Ռաունդշոու կալվածքում և կառուցվել է Քրոյդոն օդանավակայան նախկին տարածքում[29]:
  • «The Hawthornes @ Amy Johnson» Հալում, տեղակայված է Էմի Ջոնսոնի նախկին դպրոցի տեղում:
  • Էմի Ջոնսոնի գիսաստղերի վերականգնման կենտրոնը Դերբի Էիրֆիլդում, որտեղ Մոլիսոնի DH.88 Comet «Սև կախարդանք» օդանավը վերանորոգվել է մինչև թռչելու համար պիտանի կարգավիճակի։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1942 թվականին նկարահանվել է Ջոնսոնի կյանքին նվիրված «Նրանք թռչում էին միայնակ» ֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր-պրոդյուսեր Հերբերտ Ուիլքոքսը, Աննա Նեգլը նկարահանվել է Ջոնսոնի դերում, իսկ Ռոբերտ Նյուտոնը` Մոլլիսոնի: Ֆիլմը ԱՄՆ-ում հայտնի է «Թևերը և կինը» անվամբ:
  • Էմի Ջոնսոնին ոգեշնչել է «Flying Sorcery» երգը, որը թողարկվել է 1972 թվականին շոտլանդացի երգիչ-երգահան Ալ Ստյուարտի Year of the Cat ալբոմում [30]:
  • Էմի (1980 թվական) ավանգարդական վավերագրական ֆիլմ է, որի սցենարը գրել և նկարահանել են ֆեմինիստական ֆիլմի տեսաբան Լաուրա Մուլվին և նշանագետ Պետեր Վոլլեն:
  • 1991 թվականին ավստրալական հեռուստատեսային «Օդային մեծ մրցավազք» մինի սերիալը հիմնված է ՄաքՌոբերթսոն օդային մրցարշավին. Էմիի դերը կատարում է Կարոլինա Գուդալը:
  • 2007 թվականին նկարահանվել է բրիտանական ֆիլմ Նոել Սթրեթի «Բալետի կոշիկներ» վեպի (1936) հիման վրա: Պետրովան ոգեշնչվել է Ջենսոնից՝ ցանկանալով դառնալ օդաչու։
  • Օդի թագուհին (2008) երաժշտական ստեղծագործությունը, որի հեղինակն է Պետեր Ավեյարդը, նվիրված է Ջոնսոնի հիշատակին[31]:
  • A Lone Girl Flier և Just Plain Johnnie (Jack O’Hagan) երգերը կատարել է Բոբ Մոլունեքսը[32]:
  • Johnnie, Our Aeroplane Girl երգը կատարել է Ջեք Լումսդեյնը[33]:
  • 2013 թվականին Doctor Who Magazine պարբերականը հրատարակել է կատակերգական «Թևը և աղոթքը» (անգլ.՝ A Wing and a Prayer) պատմություն։ Ժամանակի մեջ ճամփորդող բժիշկը հանդիպում է Ջոնսոնին 1930 թվականին: Նա ասում է Կլարա Օսվալդին, որ նրա մահը հաստատուն կետ է ժամանակի մեջ: Կլարան հասկանում է, թե կարևորն այն է, որ Էմին պետք է մահանա: Նրանք փրկում են Ջոնսոնին խեղդվելուց և նրան տանում Կոնուկոպիա մոլորակ[34]:
  • Կապիտան Վ. Է. Ջոնսի գրքերի շարքի Վորալլսի կեչպարը ստեղծվել է Էմի Ջոնսոնի օրինակով[35]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. de Havilland DH 60G Gipsy Moth G-ABDV օդանավը, որ կոչվել է Jason III Ջոնսոնին տրվել է նրա՝ Անգլիա վերադառնալուց հետո[14]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1050480627 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: Oxford University Press, 2004.
  5. 5,0 5,1 «8 Unsung Women Explorers.»։ Our Amazing Planet, LiveScience.com։ 30 April 2012։ Վերցված է 30 April 2012 
  6. «Amy Johnson pioneering aviator»։ Hull Local Studies Library, Hull City Council։ Վերցված է 19 February 2013 
  7. Korsner Jason (21 June 2016)։ «A United Kingdom To Open London Film Festival 2016»։ What's Worth Seeing…։ Վերցված է 21 June 2016 
  8. Jaafar Ali (8 May 2015)։ «Rosamund Pike In Talks To Join David Oyelowo In ‘A United Kingdom’ : Cannes»։ Deadline.com։ Վերցված է 11 October 2015 
  9. 9,0 9,1 9,2 Aitken 1991, p. 440.
  10. Dunmore 2004, p. 195.
  11. A. C. Marshall, ed. (1934)։ Newnes Golden Treasury։ George Newnes Ltd։ էջ 488 (photo plate opposite)։ «The photograph was taken at Insein, and shows how the plane was damaged in landing.» 
  12. "No. 33611". The London Gazette (Supplement). 30 May 1930. p. 3481.
  13. «Brearley Pilot's Licences»։ Treasures of the Battye Library։ State Library of Western Australia։ Վերցված է 15 July 2007 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 "Amy Johnson." Archived 17 September 2012 at the Wayback Machine. The Science Museum (South Kensington. UK), 2013.
  15. Morales Wilson (19 December 2016)։ «Fox Searchlight To Release Amma Asante’s ‘A United Kingdom’ On Feb. 6, 2017 at The Paris Theatre in New York City.»։ Black Film։ Վերցված է 20 December 2016 
  16. "Fly ocean, crash near goal." Chicago Daily Tribune, 24 July 1933. Retrieved: 9 January 2016.
  17. "Helliwells aircraft component factory at Walsall airport." Black Country Bugle, 25 November 2010. Retrieved: 19 May 2013.
  18. «A United Kingdom Reviews»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է March 19, 2017 
  19. 19,0 19,1 19,2 "Heroes Of Air Raids Civil Defence Awards, Rescues In Face Of Danger." The Times (London), Issue 48928, 17 May 1941, p. 2. Retrieved: 27 December 2012.
  20. "Flying pioneer Amy Johnson 'chopped to pieces by Royal Navy ship's propeller', historian says", Daily Telegraph, by Sophie Jameson & Patrick Foster, 6 January 2016, retrieved 18 August 2016
  21. "CWGC Casualty Record: Johnson, Amy V. Commonwealth War Graves Commission. Retrieved: 10 January 2016.
  22. McKee 1982, pp. 139–152, 293.
  23. Gray, Alison. "I think I shot down Amy Johnson." The Scotsman, 6 February 1999.
  24. "Past Presidents." Women's Engineering Society. Retrieved: 21 November 2010.
  25. "Amy Johnson." Archived 15 March 2012 at the Wayback Machine. Hull History Centre via hullhistorycentre.org.uk. Retrieved: 14 December 2010.
  26. «Aviator Amy Johnson: Statue unveiled at Herne Bay»։ BBC News (BBC)։ 17 September 2016։ Վերցված է 1 October 2016 
  27. «Amy Johnson statue unveiled in Hull»։ BBC News (BBC)։ 30 September 2016։ Վերցված է 1 October 2016 
  28. «Blue Plaque – Johnson, Amy (1903–1941)»։ English Heritage։ Վերցված է 1 October 2016 
  29. "Amy Johnson Primary School." Archived 4 September 2010 at the Wayback Machine. lgfl.net, 2010. Retrieved: 25 December 2010.
  30. Dyer, Kim. "Review of 'Flying Sorcery'." Archived 13 April 2016 at the Wayback Machine. alstewart.com. Retrieved: 27 October 2010.
  31. "Queen of the Air: Peter Aveyard's tribute to Amy Johnson." Archived 7 November 2007 at the Wayback Machine. queenoftheair.co.uk. Retrieved: 24 September 2010.
  32. National Film and Sound Archive of Australia: Songs about Amy Johnson in "Our Heroes of the Air." The National Film and Sound Archive of Australia. Retrieved: 1 January 2014.
  33. "National Film and Sound Archive of Australia: Songs about Amy Johnson; Our Heroes of the Air." Archived 31 January 2012 at the Wayback Machine. National Film and Sound Archive of Australia. Retrieved: 18 May 2012.
  34. "Doctor who Magazine #263." doctorwhonews.net, 24 July 2013. Retrieved: 1 January 2014.
  35. «The blaggers guide to Worrals of the WAAF»։ The Independent։ 28 July 2013։ Վերցված է 15 November 2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aitken, Kenneth. "Amy Johnson (The Speed Seekers)." Aeroplane Monthly, Vol. 19, no. 7, Issue no. 219, July 1991.
  • Dunmore, Spencer. "Undaunted: Long-Distance Flyers in the Golden Age of Aviation" Toronto: McClelland & Stewart, 2004. 0771029373
  • Gillies, Midge. "Amy Johnson, Queen of the Air", London, Phoenix Paperback, 2004. 0753817705.
  • McKee, Alexander. Great Mysteries of Aviation. New York: Stein & Day, 1982. 0-8128-2840-2.
  • Moolman, Valerie. Women Aloft (The Epic of Flight). Alexandria, Virginia: Time-Life Books, 1981. 0-8094-3287-0.
  • Nesbitt, Roy. "What did Happen to Amy Johnson?" Aeroplane Monthly (Part 1), Vol. 16, no. 1, January 1988, (Part 2) Vol. 16, no. 2, February 1988.
  • Smith, Constance Babington. Amy Johnson. Stroud, Gloucestershire, UK: The History Press Ltd., 2004. 978-0-75093-703-0.
  • Sugden, Philip. Amy's Last Flight: The Fate of Amy Johnson in 1941. Beverley, East Yorkshire: Highgate Press, 2015. 978-1-902645-62-9
  • Turner, Mary. The Women's Century: A Celebration of Changing Roles 1900–2000. Kew, Richmond, Surrey, UK: The National Archives, 2003. 1-903365-51-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]