Էմի Մակդոնալդ
| Էմի Մակդոնալդ | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Amy Macdonald |
| Ի ծնե անուն | Էմի Էլիզաբեթ Մակդոնալդ |
| Ծնվել է | օգոստոսի 25, 1987 Բիշոպբրիգս, Արևելյան Դամբարտոնշիր |
| Երկիր | Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա |
| Ժանրեր | ռոք, սոֆթ ռոք, ֆոլկ, ինդի փոփ |
| Մասնագիտություն | մենակատար, երաժիշտ |
| Երգչաձայն | կոնտրալտո |
| Գործիքներ | կիթառ, վոկալ |
| Լեյբլ | Vertigo |
| Կրթություն | Bishopbriggs Academy? |
| Պարգևներ | |
| Կայք | amymacdonald.co.uk |
Էմի Մակդոնալդ (օգոստոսի 25, 1987[1], Bishopbriggs, Strathkelvin, Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]), շոտլանդացի բանաստեղծուհի և երաժիշտ։
Սկսել է երաժշտությամբ ստեղծագործել սկսած վաղ հասակից։ Նրա առաջին երգը եղել է The Wall, որի գրման շարժառիթը եղել է Էմիի քրոջ մահճակալի վերևում կախված պաստառը։
Նրա առաջին սինգլը՝ «Poison Prince», թողարկվել է 2007 թվականի մայիսի 7-ին։ Դեբյուտային This Is The Life ալբոմը թողարկվել է 2007 թվականի հունիսի 30-ին, և ունեցել է 2,5 միլիոն պատճեն։ Երկրորդ ալբոմը՝ A Curious Thing թողարկվել է 2010 թվականի մարտի 8-ին։
Երաժշտական կարիերան Էմին սկսել է 15 տարեկանում, ելույթ է ունեցել Travis խմբի, Փիտ Դոերտիի և The Libertines խմբի հետ։ Եվրոպայում մի քանի ելույթներից հետո Մակդոնալդը 2008 թվականի ամռանը մասնակցում է երգի 5-րդ փառատոնին, իսկ հետո այնպիսի երաժշտական փառատոների, ինչպիսիք են՝ Glastonbury, Hyde Park Calling, T in the Park և the V Festival:
2013 թվականի հունվարի 7-ին նա կատարեց իր «Slow It Down» ստեղծագործությունը «Ոսկե գնդակ» հանդիսության ժամանակ, Ցյուրիխում։
Պատանեկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակդոնալդը սովորել է Բիշորպբրիգսի միջնակարգ դպրոցում։ Հատկապես նա սիրել է աշխարհագրությունը[3]։ Նա ինքնուս երաժիշտ է[4]։ Սկսել է կիթառ նվագել հոր աջակցությամբ, իսկ դրանից հետո 2000 թվականին T in the Park փառատոնի ժամանակ լսելով «Turn» երգը, ցանկացել է նվագել[5] : 15 տարեկանից նա սկսել է նվագել սրճարաններում[6]։
Հաղթելով դպրոցական վոկալային մրցույթում, Էմին ոգեշնչվելով իր ստեղծագործությունները ուղարկել է պրոդյուսեր Փիտ Ուիլկինսոնին։ Նրանք միասին պայմանագիր են ստորագրել Vertigo լեյբլի հետ։
- Էմի Մակդոնալդը Վիեննայում մրցանկաբաշխության ժամանակ
- Էմի Մակդոնալդը I EM Music-ի ժամանակ
- Էմի Մակդոնալդը
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Մակդոնալդը նշանվել է ֆուտբոլիստ Սթիվ Լովելի հետ։ Իր ամուսնուն Էմին նվիրել է մի շարք երգեր՝ Your Time Will Come, My Only One, Slow It Down, Life In A Beautiful Light և այլն, բայց ավելի քան 3 տարի նշանված լինելուց հետո 2012 թվականի աշնանը զույգը բաժանվել է։
Էմին ունի քույր Քեթրին անունով։
Նրա տատիկը մահացել է Ալցհեյմերի հիվանդությունից։ Նրան Էմին նվիրել է Left That Body Long Ago երգը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007: This Is the Life
- 2010: A Curious Thing
- 2012: Life in a Beautiful Light
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dutch Top 40
- ↑ http://www.bbc.co.uk/scotland/music/connect/2008/artist/amy_macdonald/
- ↑ «Video week – Former Bishopbriggs High School pupil Amy Macdonald performs for Bishopbriggs Academy pupils at The Garage nightclub in Glasgow». The Herald. Newsquest (Herald & Times) Limited. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Amy Macdonald – Official Biography». Amy MacDonald - The Official Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Macdonald, Amy (2008 թ․ օգոստոսի 16), Studio Sessions – Amy MacDonald: A Self-Taught Scot, interviewed by Scott Simon, Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին
{{citation}}: Unknown parameter|callsign=ignored (օգնություն); Unknown parameter|city=ignored (|location=suggested) (օգնություն); Unknown parameter|program=ignored (օգնություն) - ↑ «Pick up an autographed Amy Macdonald album and guitar pick now!». MTV Asia. 2009 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Մակդոնալդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||