Էմիրջան Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիրջան Ասլանյան
Ծնվել էմայիսի 6, 1962(1962-05-06) (57 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունզինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Էմիրջան Լեի Ասլանյան (ծնվել է 1962 թվականի մայիսի 6-ին Ստեփանակերտում), ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ (1997

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (19801985-1988 թվականներին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի ճարտարագետ-կոնստուրկտորական, ապա՝ արտադրամասի պետ։ 1992-1994 թվականներին ծառայել է ականանետային, ապա՝ № հաուբիցային դիվիզիոնում՝ դասակի, մարտկոցի հրամանատար. Ասկերանի պաշտպանական շրջանի, 1993-1998 թվականներին՝ Հադրաթի պաշտպանական շրջանի տարբեր զորամասերի հրետանու պետ, 1998-1999 թվականներին՝ № զորամասի. 1999-2000 թվականներին՝ ուսումնական գնդի հրետանային դիվիզիոնի, 2000 թվականից՝ № զորամասի առանձին (ուսումնական) հրետանային դիվիզիոնի հրամանատար։

ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Ինքնապաշտպանական մարտերում մասնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1994 թվականներին տարբեր ջոկատների և ՊԲ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Ասկերանի (Արմենակավան, Բերքաձոր, Նախիջևանիկ), Մարտակերտի (Հաթերք, Չափար. Վերին Հոռաթաղ, Գետավան, Վաղուհաս, Դրմբոն, Կիչան, Սփրավենդ և այլն). Աղդամի (Աղդամ և շրջակա գյուղեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև Ֆիզուլիի, Զանգելանի, Ջաբոսյիլի, Հոոսդիզի, Մինջևանի մի շարք գյուղերում տեղակայված կրակակետերի ոչնչացմանը։

Պարգևատրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով. «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով. ՀՀ «Մարտական ծառայության համար». ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png