Էմին Սաբիթոկլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմին Սաբիթոկլի
Emin Sabitoğlu.jpg
Բնօրինակ անունEmin Sabitoğlu
Ծնվել էնոյեմբերի 2, 1937(1937-11-02)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2000(2000-11-18) (63 տարեկանում)
Բաքու, Ադրբեջան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ՇրջանավարտՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա
ԱմուսինQ16376136?

Էմին Սաբիթոկլի Մահմուտով (ադրբ.՝ Emin Sabitoğlu Mahmudov, նոյեմբերի 2, 1937(1937-11-02), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2000(2000-11-18), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմին Սաբիթոկլին ծնվել է Բաքվում 1937 թվականի նոյեմբերի 2-ին[1]: Ադրբեջանցի գրող, դրամատուրգ, Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ Սաբիթ Ռախմանի որդին է: Էմին Սաբիթոկլին կրթություն է ստացել երաժշտական դպրոցում, իսկ հետո՝ կոնսերվատորիայում, Կարա Կարաևի դասարանում։ Երկու տարի անց ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, Յուրի Շապորինի կոմպոզիտորական դասարանը։ Էմին Սաբիթոկլին մահացել է Բաքվում 2000 թվականի նոյեմբերի 18-ին: 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում կայացել է Էմին Սաբիթոկլիի 80-ամյակին նվիրված միջոցառում՝ պետական մակարդակով[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմին Սաբիթոկլիի հուշատախտակը Բաքվում

1961 թվականին աշխատել է «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում որպես երաժշտական խմբագիր: Հետագա տարիներին աշխատել է պետական ֆիլհարմոնիայում որպես գեղարվեստական ղեկավար և որպես ուսուցիչ, Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիայում: Էմին Սաբիթոկլին գրել է 1 սիմֆոնիա, 3 սիմֆոնիկ պոեմ, 3 կանտատ և ստեղծագործություններ ջութակի և դաշնամուրի համար։ Ավելի քան 600 երգերի, 9 երաժշտական կոմեդիայի և մոտ 40 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Под ред. Дж. Б. Кулиева. — Азербайджанская Советская Энциклопедия: Главная редакция АСЭ, 1976. — Т.
  2. Официальный сайт Министерства культуры и туризма Азербайджанской Республики.