Էմիլ Օրլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Օրլիկ
չեխ․՝ Emil Orlík
Emil Orlik 1932.jpg
Ծնվել էհուլիսի 21, 1870(1870-07-21)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 28, 1932(1932-09-28)[2][6][7][…] (62 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա, Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա և Flag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա[8]
Մասնագիտությունվիմագրող, նկարիչ, մանկավարժ, լուսանկարիչ, օֆորտանկարիչ, փորագրիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, ուսուցիչ, նկարիչ, ծաղրանկարիչ և բեմանկարիչ
Ժանրգրաֆիկա
ՈւսուցիչՏոմոնոբու Կանո, Հենրիխ Կնիր, Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ Կրտսեր և Յոհան Լեոնհարդ Ռաաբ
ԱշակերտներԻլսե Վոյգտ[9]
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[10]
Կայքemil-orlik.de(գերմ.)(անգլ.)
Emil Orlik Վիքիպահեստում

Էմիլ Օրլիկ (չեխ․՝ Emil Orlík, հուլիսի 21, 1870(1870-07-21)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - սեպտեմբերի 28, 1932(1932-09-28)[2][6][7][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]), չեխ նկարիչ, գրաֆիկ, լուսանկարիչ և կիրառական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Օրլիկը ծնվել է Պրահայում 1870 թվականին։ Դերձակի որդի էր։ Սկզբում արվեստ է սովորել Հենրի Նիրի գեղարվեստի մասնավոր դպրոցում, որտեղ նրա դասընկերներից մեկը եղել է Պաուլ Կլեեն։ 1891 թվականից նա սովորել է Մյունխենի ակադեմիայում Վիլհելմ Լինդենշմիտի մոտ։ Հետագայում նա փորագրություն է ուսումնասիրել Յոհան Լեոնհարդ Ռաաբի մոտ։

Օրլիկը մտել է Վիեննական սեցեսսիոնիզմի մեջ և հայտնի էր առաջին հերթին որպես դիմանկարիչ։

1905 թվականից մինչև մահ Էմիլ Օրլիկը Բեռլինի Դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանին կից ուսումնական հաստատությունում, իսկ 1924 թվականից՝ ազատ և կիրառական արվեստի միացյալ պետական դպրոցներում վարում էր գիրք ձևավորելու դասարան։ Այդ ժամանակահատվածում նրանք նկարել են Էռնստ Բառլախի, Լովիս Կորինտի, Օտտո Դիքսի, Կետե Կոլվիցի, Ֆրանց Վերֆելի, Ռուդոլֆ Շտայների, Թոմաս Մանի, Ալբերտ Այնշտայնի և Ալֆրեդ Դյոբլինի դիմանկարները։ Մաքս Ռայնհարդի հետ Էմիլ Օրլիկն աշխատել է նրա ներկայացումների համար նախատեսված բեմանկարների և զգեստների վրա։

Ճապոնիա կատարած այցից հետո Օրլիկը գունավոր փայտափորագրությամբ ոգեշնչված գործեր է ստեղծել, և դրա հետ կապված նրան դասում են Ճապոնիզմի նկարիչների շարքը։ Բացի Ճապոնիայից Օրլիկը եղել է Չինաստանում, Ռուսաստանում և Եգիպտոսում։

1917-1918 թվականների Օրլիկը` որպես պաշտոնական նկարիչ, մասնակցել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքման շուրջ բանակցություններին։

Օրլիկի ստեղծագործություններից մեկը աստիճանաբար նպաստել է Զիգմունդ Ֆրոյդի՝ 1902 թվականին Վիեննայի պրոֆեսորների շրջան ընդունվելուն։

Էմիլ Օրլիկը մահացել է 1932 թվականի սեպտեմբերի 28-ին Բեռլինում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Uwe Carstens, Emil Orlik, in: Tönnies-Forum, 16. Jg., 2007, H. 2, ISSN 0942-0843
  • Scheffer, Heinrich, Die Exlibris des Emil Orlik, Wiesbaden: Verlag Claus Wittal 1992. ISBN 3-922835-23-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]