Էմիլ Շարտյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Էմիլ Շարտյե
ֆր.՝ Émile Chartier[1] և ֆր.՝ Émile-Auguste Chartier
Émile Chartier portrait.jpg
Ծնվել էմարտի 3, 1868(1868-03-03)[2] կամ մարտի 13, 1868(1868-03-13)[1] Մորտայն-օ-Պերշ[1]
Մահացել էհունիսի 2, 1951(1951-06-02)[1][2][3] (83 տարեկանում) Լե Վեզինե[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունՖրանսիա[1]
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, լրագրող և ուսուցիչ
Գործունեության ոլորտքաղաքական փիլիսոփայություն[4], Բարոյագիտություն[4] և Էսթետիկա[4]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց[1]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Ազդվել էԺյուլ Լանյո[4][1], Ռենե Դեկարտ[4], Իմանուիլ Կանտ[4][1], Պլատոն[4][1], Արիստոտել[1], Օգյուստ Կոնտ[1], Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել և Բենեդիկտ Սպինոզա
ՊարգևներConcours général
ԿուսակցությունՀանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն
ՈւսուցիչԺյուլ Լանյո[1]
ԱշակերտներGeorges Canguilhem, Samuel Silvestre de Sacy, Étienne Borne, Monette Martinet և Gilbert Kahn[5]
Alain (Émile Chartier) Վիքիպահեստում

Էմիլ-Օգյուստ Շարտյե (Émile-Auguste Chartier, ֆր․ [ʃaʁtje], մարտի 3, 1868(1868-03-03)[2] կամ մարտի 13, 1868(1868-03-13)[1], Մորտայն-օ-Պերշ[1] - հունիսի 2, 1951(1951-06-02)[1][2][3], Լե Վեզինե[1]), ֆրանսիացի փիլիսոփա, ժուռնալիստ և խաղաղության ջատագով (pacifist)[6]: Իր կեղծանունն ընտրել է ի պատիվ XV դարի շոտլանդացի բանաստեղծ Ալեն Շարտյեի։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենը Ալանսոնի լիցեյ է ընդունվում 1881 թվականին և այնտեղ սովորում հինգ տարի։ 1953 թ․ հունիսի 13-ին լիցեյն, ի պատիվ փիլիսոփայի, վերանվանվում է իր անունով։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն մանկավարժական դպրոցում (École Normale Supérieure) որակավորում և փիլիսոփայությունից դասավանդման իրավունք (agrégation) ստանալուց հետո նա դասավանդում է տարբեր հաստատություններում․ Պոնտիվի (Pontivy), Լորյան (Lorient), Պիեռ Կոռնեյի լիցեյ (Lycée Pierre-Corneille)՝ Ռուանում, և Կոնդորսեի լիցեյ, Միշլեի լիցեյ՝ Փարիզում։ 1903 թվականից թղթակցել է մի քանի լրագրերի հետ․ այդ ժամանակ էլ տպագրվում է Ալեն կեղծանունով։ Սովորաբար թե՛ աշակերտների, թե՛ այլոց կողմից հիշատակվում է իբրև Ալեն։

Հետպատերազմյան ժամանակաշրջանը և Երկրորդ աշխարհամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտի դաժանություն տեսնելով, Ալենը 1921 թ․ հրատարակում է իր «Մարսը կամ դատապարտված պատերազմը» պամֆլետը։ Քաղաքական պլանում նա սկսում է արմատական շարժումից՝ հօգուտ ազատական հանրապետության, որը խստորենս կկառավարվեր ժողովրդի կողմից։ 1927 թ․ նա ստորագրում է մի հանրագիր (պետիցիա)՝ ընդդեմ պատերազմական ժամանակներում ազգի համընդհանուր կազմակերպման մասին օրենքի, որը չեղարկում է ամենայն ինտելեկտուալ անկախությունը և ամենայն համոզմունքների ազատությունը։ Նրա անունը հիշատակվում է Լյուսիեն Դեկավի, Լուի Գիյուի, Անրի Պուլյեյի, Ժյուլ Ռոմենի, Սևերնիի (Կառոլինա Ռեմիի)․․․ երիտասարդ մանկավարժականներ Ռայմոն Առոնի և Ժան-Պոլ Սարտրի անունների հետ։ Մինչև 1930-ական թթ․ վերջը նրա ստեղծագործությունները նվիրված կլինի հանուն խաղաղության և ընդդեմ ֆաշիզմի վերելքի պայքարով։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավորված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր երեք ասոցիացիաներ օգնում են, որպեսզի տարածվեն Էմիլ Շատյեի ստեղծագործությունները՝ իրենց վրա վերցնելով տպագրված և անտիպ ստեղծագործությունների վերահրատարակությունների ծախսը։ Ալենի ինստիտուտը[7] ղեկավարում է գրական ստեղծագործությունների կառավարիչը։ Ալենի ընկերների ասոցիացիան[8] և Ալենի ու Մորտայնի թանգարանի ընկերների ասոցիացիան)[9] հավերժացնում են նրա հիշատակը։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sous la direction de Michel Murat et Frédéric Worms, Alain, littérature et philosophie mêlées, éditions rue d'Ulm, 222pages, 2012 978-27288-0469-6
  • Emmanuel Blondel, Philippe Monart et Cécile-Anne Sibout, Alain et Rouen 1900-1914, PTC, 2007 978-2-35038-025-4
  • Baptiste Jacomino, Apprendre à philosopher avec Alain, Ellipses 2009,186 pages 978-2-7298-5215-3
  • Textes réunis par André Comte-Sponville, Alain, Revue internationale de philosophie, mars 2001, 165 pages 90-71868-45-1
  • André Maurois, Alain, Editions Domat, 1950, 150 pages
  • Olivier Reboul, L'élan humain ou l'éducation selon Alain, Paris : éd. J. Vrin ; Montréal : Presses de l'Université de Montréal, 1974, coll. L'Enfant Կաղապար:NuméroXVI.Կաղապար:Commentaire biblio
  • André Sernin, Alain, un sage dans la cité, Robert Laffont 1985, 478 pages 2-221-01307-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 35. — ISBN 978-2-221-06888-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 20 -րդ դարի փիլիսոփաների կենսագրական բառարան (1996 թ.) — 1996. — ISBN 978-0-415-06043-1
  5. http://alinalia.free.fr/spip.php?article91
  6. Foray Philippe (1993)։ «ALAIN (1868-1951)» (PDF)։ Prospects: the quarterly review of comparative education (Paris: UNESCO: International Bureau of Education)։ XXIII (1/2): 21–37։ doi:10.1007/bf02195023։ Վերցված է 2009-04-14 
  7. l'Institut Alain à Paris
  8. Les Amis d'Alain
  9. Amis du Musée Alain et de Mortagne