Էմիլյա Բրումե
| Էմիլյա Բրումե շվեդ.՝ Emilia Broomé[1] | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 13, 1866[2][3][4][…] |
| Ծննդավայր | Jönköpings Sofia church parish, Շվեդիա[2][5] |
| Մահացել է | հունիսի 2, 1925[2][6][4][…] (59 տարեկան) |
| Մահվան վայր | Կունգսհոլմ, Շվեդիա[7] |
| Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[8] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | շվեդերեն[1] |
| Կրթություն | Wallinska skolan? (մայիսի 17, 1883)[3] և Ուփսալայի համալսարան (դեկտեմբերի 13, 1884)[3] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, local politician, Q106580697?, Q28721657?, կանանց ձայնի իրավունքի համար պայքարող, սուֆրաժիստ և Q111363944? |
| Ծնողներ | հայր՝ Isak Lothigius? |
| Զբաղեցրած պաշտոններ | քաղաքային խորհրդի անդամ, խորհրդի անդամ, նախագահ, նախագահ, նախագահ, խորհրդի անդամ և նախագահ |
| Կուսակցություն | Liberal Party of Sweden?[3] և Լիբերալ ազգային ասոցիացիա[3] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Tolfterna?[9], Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[10], Q18333563?[9] և Country Association for Women's Suffrage?[9] |
| Երեխաներ | Birgit Broomé?[11] |
Էմիլյա Ավգուստա Կլեմենտինա Բրումե (հունվարի 13, 1866[2][3][4][…], Jönköpings Sofia church parish, Շվեդիա[2][5] - հունիսի 2, 1925[2][6][4][…], Կունգսհոլմ, Շվեդիա[7]), ծն․ անուն Լոթգիուս (1866–1925), շվեդ քաղաքական գործիչ (լիբերալ), ֆեմինիստ և խաղաղության ակտիվիստ։ Նա առաջին կինն էր Շվեդիայի օրենսդիր ժողովում (1914)։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլյա Բյումեն ծնվել է 1866 թվականի հոկտեմբերի 13-ին Ջոնկոպինգում[12]։ Մեծացել է Ջոնկոպինգ քաղաքում, որտեղ սովորել է տեղի աղջիկների դպրոցում։ Նա իր մասնագիտական աստիճանը ստացել է 1883 թվականի Վալինսկայա սկոլանի դպրոցում և ստացել է փիլիսոփայության աստիճան, իսկ բժշկության աստիճանը Ուպսալայում 1884 թվականին։ Դրանից հետո նա աշխատանքի է անցել որպես ուսուցիչ Ստոկհոլմի Աննա Վիթլոկի դպրոցում[13]։
Նա Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt ֊ի (Կանանց ընտրության ազգային ասոցիացիայի Ստոկհոլմի մասնաճյուղ) նախագահն էր 1902 թվականից մինչև 1906 թվականը[13]։ 1904–1925 թվականներին եղել է Centralförbundet för Socialt Arbete (Սոցիալական բարեկեցության հասարակություն) տնօրենների խորհրդի անդամ և կրթության Ստոկհոլմի ուղղության անդամ[12]։
Նա նաև Շվեդիայի կանանց խաղաղության միության նախագահն էր[14], այն հիմնադրելու օրվանից՝ 1898 թվականից, մինչև 1911 թվականը, երբ այն միավորվեց Շվեդիայի խաղաղության միության հետ և հանդես եկավ որպես Շվեդիայի ներկայացուցիչ՝ 1899 թվականին Հաագայում կայացած միջազգային խաղաղության համաժողովում[15]։
Էմիլիա Բյումեն առաջադրվել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի ընտրություններին 1910 և 1911 թվականներին։ Վերջին ընտրություններում նա ընտրվել է քաղաքային խորհրդում և աշխատել 1911–1924 թվականներին։ Նա 1917–1920 թվականների լիբերալ կանանց նախագահն էր[12]։
Էմիլյա Բյումեն առաջին շվեդ կինն էր, որը եղել է Շվեդիայի պետական օրենսդիր հանձնաժողովի (Lagberedningen) անդամ, որը պատրաստվել է նոր օրենքների, և որի կազմում նա անդամ է եղել 1914-1918 թվականներին։ 1920 թվականին նա մասնակցեց ամուսնության մասին օրենքի փոփոխություններին, որում տղամարդիկ և կանայք հավասարվեցին, իսկ ամուսնացած կինը հայտարարվեց օրինական չափահաս, 1921 թվականին տղամարդկանց և կանանց համար հավասար աշխատավարձի մասին օրենքին, և այն օրենքին, որը 1923 թվականին կանանց իրավունք էր տալիս բոլոր պաշտոնական մասնագիտություններին[13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- 1 2 3 4 5 6 Rosengren H. Emilia A C Broomé (f. Lothigius) — P. 449.
- 1 2 3 4 5 6 7 Svenskt biografiskt lexikon (շվեդերեն) — 1917.
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Jönköpings Kristina (F) C:10 (1866-1879) Bild 11
- 1 2 Emilia A C Broomé (f. Lothigius) (շվեդերեն) — 1917.
- 1 2 Sveriges dödbok 1815–2022 (շվեդերեն) — 9 — Sveriges Släktforskarförbund, 2023.
- ↑ Broomé, EMILIA AUGUSTA E. — Svenskagravar.se.
- 1 2 3 Emilia Augusta Clementina Broomé
- ↑ Till regeringen från svenska kvinnor ingifna skrifvelser i rösträttsfrågan 1905-1906 — 1906.
- ↑ https://www.svd.se/arkiv/1950-09-30/15/SVD
- 1 2 3 Steinrud, Marie. «Emilia Augusta Clementina Broomé». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- 1 2 3 «Emilia Broomé». Göteborgs universitetsbibliotek. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Emilia Broomé». Women In Peace. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Rosengren, H. «Emilia A C Broomé (f. Lothigius)». Riksarkivet. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ub.gu.se Արխիվացված 2021-04-12 Wayback Machine
- Ub.gu.se Արխիվացված 2021-04-12 Wayback Machine
- Historisktidskrift.se Արխիվացված 2012-04-02 Wayback Machine
- Barbro Hedvall (2011). Susanna Eriksson Lundqvist. red. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt.. Förlag Bonnier. 978-91-7424-119-8
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլյա Բրումե» հոդվածին։ |
| ||||||