Էմիլի Գուրդ
| Էմիլի Գուրդ | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | դեկտեմբերի 19, 1879[1] |
| Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա |
| Մահացել է | հունվարի 4, 1946[2][3][4] (66 տարեկան) |
| Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
| Գերեզման | Cemetery of Chambésy |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Կալվինականություն[5] |
| Մասնագիտություն | լրագրող, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ |
| Ծնողներ | հայր՝ Jean-Jacques Gourd?[5] |
Էմիլի Գուրդ (իտալ.՝ Emilie Gourd, դեկտեմբերի 19, 1879[1], Ժնև, Շվեյցարիա - հունվարի 4, 1946[2][3][4], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի ֆեմինիստ, լրագրող։ Նա իր ուրույն դերն է ունեցել Շվեյցարիայում կանանց ընտրական իրավունքի հաստատման գործում։ 1914 թվականից 1928 թվականը Շվեյցարիայում գործող երկու Ընտրական իրավունքների միություններից մեկի՝ Շվեյցարական ասոցացիայի նախագահն էր։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրդը 20-րդ դարի Շվեյցարիայում ֆեմինիստական շարժման ականավոր ներկայացուցիչներից մեկն էր[6]։ Նա երեսուն տարեկանում դարձել է շարժման անդամ, ապա իր կյանքը նվիրել է խաղաղապահական գործունեությանը[7]։ Նա ակտիվ էր Ժնևում, որտեղ և ծնվել էր, սակայն կանանց իրավունքների բարձրացման համար ակտիվ գործունեություն է ծավալում նաև Շվեյցարիայում[8]։ Հատուկ շարժառիթներով նա նախընտրում էր արշավներ կազմակերպել կանանց կրթության, հավասար աշխատավարձի, մայրության նպաստների, հաշմանդամության նպաստների և կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնման համար[6]։

1912 թվականին, Էմիլի Գուրդը հիմնադրեց Le mouvement féministe (անգլ.՝ Ֆեմինիստական շարժում) պարբերականը, որն առաջ էր քաշում կանանց ընտրության, կրթության և իրավական իրավունքների ոտնահարման խնդիրները[7]։ Մինչ մահանալը նա թերթի գլխավոր խմբագիրն էր։ 2001 թվականին Էմիլիի պատվին թերթը վերանվանվեց L'emiliE։ Առերեսվելով ֆինանսական դժվարությունների՝ թղթե պարբերականը ունեցավ իր օնլայն տարբերակը։ Այսպիսով, սա Եվրոպայում դարձավ ամենահին ֆեմինիստական պարբերականը[8]։ Գուրդը բազմաթիվ ֆեմինիստական կազմակերպությունների և ակումբների նախագահն էր[8], ներառյալ՝ Schweizerischer Verband für Frauenstimmrecht-ը (հայերեն՝ Շվեյցարիացի կանանց ասոցացիա), որտեղ նա 1914-1928 թվականներին պայքարում էր կանանց ընտրելու իրավունքի համար[9]։ 1923 թվականին նա ընտրվեց Կանանց միջազգային միության նախագահ։ Էմիլին հրապարակել է ամերիկացի սուֆրաժիստ Սուսան Բ․ Էնթոնի կենսագրությունը և խմբագրել է շվեյցարացի կանանց մասին պատմող տարեգիրքը[7]։
Գուրդը մահացել է 1946 թվականին Ժնևում՝ կանանց ընտրելու իրավունքի հաստատումից տասնչորս տարի առաջ[8]։
Ֆեմինիստական «l'émiliE» պարբերականը ներկայումս ունի միայն օնլայն տարբերակ։ 2012 թվականից Emilie Gourd հիմնադրամը ստեղծել էր «Actuelles.ch» առցանց հարթակը, որը Շվեյցարիայի մեդիաներին տրամադրում էր ֆեմինիստական նորություններ և հոդվածներ[10]։
Emilie Gourd հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժաքլին Բերենշթեյն-Վավրը 1894 թվականին հիմնադրել է «Էմիլի Գուրդի հիմնադրամը»՝ նպատակ ունենալով շարունակել Գուրդի ժառանգությւոնը և աջակցել Շվեյցարիայում առկա ֆեմինսիտական բանավեճերի լուծմանը։
Մարտինե Շապոննիերը 2013 թվականից հիմնադրամի նախագահն է, իսկ Սաբինե Էսթիեր Թևենոզը փոխնախագահն է[6][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.lonsea.de/pub/person/1735
- ↑ 2,0 2,1 2,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Genevan Society of Genealogy
- ↑ 4,0 4,1 4,2 Journal de Genève (ֆր.) / É. Lecomte — Genève: 1826. — ISSN 1010-2108
- ↑ 5,0 5,1 5,2 https://hls-dhs-dss.ch/de/articles/009308/2024-03-06/
- ↑ 6,0 6,1 6,2 Adamo, Ghania (2012 թ․ նոյեմբերի 29). «The unfinished job of Swiss feminists». swissinfo. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Gourd, Emilie (1879–1946)». Women in World History: A Biographical Encyclopedia. 2002. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite book}}: Invalid|url-access=yes(օգնություն) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Emilie Gourd (1879–1946)» (German). Eidgenössisches Büro für die Gleichstellung von Frau und Mann EBG. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Boles, Janet K.; Hoeveler, Diane Long (2004). Historical Dictionary of Feminism. Scarecrow Press. էջ 155. ISBN 9780810849464.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ http://www.moneyhouse.ch/fr/p/martine-chaponnière(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- L'emiliE the feminist newspaper created by Emilie Gourd in its actual online version
- The Emilie Gourd Foundation Արխիվացված 2016-10-03 Wayback Machine
- Actuelles.ch
- Le Mouvement Féministe online archives 1912 to 1960
- Femmes Suisses onlines archives 1961 - 2001
- L'émiliE online archives 2001 to 2009
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Գուրդ» հոդվածին։ |
| ||||||||||
