2007 թվականից մինչև 2013 թվականը խաղացել է Անդորրա լա Վելյայի «Անդորրա» ակումբում, որը հանդես է եկել Իսպանիայի ցածր դիվիզիոններում։ 2013/14 մրցաշրջանում խաղացել է իսպանական մեկ այլ թիմի՝ «Ռասինգ Լերմենյոյի» կազմում։ Թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում։ 2014 թվականի ամռանը մեկ այլ անդորրացու՝ Ժոզեպ Գոմեսի հետ տեղափոխվել է ֆրանսիական «Պենուազ»:
Խաղացել է Անդորրայի մինչև 17 տարեկանների հավաքականում և 5 հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում: Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 7 խաղի՝ խաղալով որպես թիմի ավագ[3]: Մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում 10 հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական մրցաշարերում[4]:
2008 թվականի հունիսի 4-ին Ադրբեջանի դեմ ընկերական խաղում (1:2) նորամուտն է նշել Անդորրայի ազգային հավաքականի կազմում[5]՝ Իլդեֆոնս Լիմայի փոխարեն խաղի 83-րդ րոպեին դուրս գալով խաղադաշտ: Էմիլին իր առաջին գոլը խփել է Մոլդովայի հավաքականի դարպասը 2011 թվականի փետրվարի 9-ին՝ 67 մետրանոց հարվածով, փոխարինման դուրս գալով ընդամենը երկու րոպե առաջ[6][7][8]: Եվրոպայի 2012 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում անցկացրել է 6 խաղ, որոնցում խաղացել է 90-ական րոպե և ստացել 1 դեղին քարտ (Մակեդոնիայի հետ խաղում):