Էմիլիո Դե Բոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլիո Դե Բոնո
իտալ.՝ Emilio De Bono
De Bono1.jpg
մարտի 19, 1866(1866-03-19)[1][2] - հունվարի 11, 1944(1944-01-11)[1][2] (77 տարեկանում)
ԾննդավայրԿասանո դ’Ադա, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահվան վայրՎերոնա, Վենետո, Իտալիա
ԶորատեսակԻտալիայի թագավորական օդային ուժեր
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Իտալա-թուրքական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ իտալա-եթովպական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ

Էմիլիո Դե Բոնո (իտալ.՝ Emilio De Bono, մարտի 19, 1866(1866-03-19)[1][2], Կասանո դ’Ադա, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 11, 1944(1944-01-11)[1][2], Վերոնա, Վենետո, Իտալիա), իտալացի ռազմական գործիչ, Իտալիայի մարշալ (1936 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրեայում (1887 թ.) և Լիբիայում (1911 թ.) ռազմական գործողությունների մասնակից։

Առաջին համաշխարհային պատերազմում՝ սկսած 1915 թվականից, ղեկավարել է բերսալերների 15–րդ գունդը, այնուհետև Պ կորպուսի շտաբը, ղեկավարել է «Տրապանի» և «Սավոնա» բրիգադները, 38–րդ դիվիզիան (1916 թ.), 9–րդ կորպուսը (1918 թ.)։

1919 թվականին միացել է «Վետերանների միությանը», որը կազմավորել է Բենիտո Մուսոլինին, և անմիջապես ղեկավար դիրք է զբաղեցրել։

1922 թվականին հոկտեմբերին ընտրվել է որպես կվադրումվիր, «չորսի կոմիտեի» անդամ, որտեղ նրան հանձնարարվել է ֆաշիստական ջոկատների ռազմական ղեկավարություն։ «Արշավ Հռոմում»–ի գլխավոր նախաձեռնողներից և ղեկավարներից մեկն է եղել։

1922 թվականի նոյեմբերի 11–ից 1923 թվականի նոյեմբերի 11–ը՝ հանրային անվտանգության գլխավոր տնօրեն։

1923 թվականի մարտի 1–ից՝ սենատոր.

1923 թվականի նոյեմբերի 11–ից 1923 թվականի դեկտեմբերի 20–ը՝ Ոստիկանության գեներալ–ինտենդանտ։

1923 դեկտեմբերի 20–ից 1924 թվականի հունիսի 18–ը՝ Ոստիկանության պետ:

1923 թվականին ընդունվել է ֆաշիստական ոստիկանությունում, որպես առաջին հրամանատար։

1925 թվականի հուլիսի 3–ից 1928 թվականի դեկտեմբերի 18–ը՝ Տրիպոլիտանիայի Գեներալ–նահանգապետ։

1925 թվականի հուլիսի 3–ից 1928 թվականի դեկտեմբերի 18–ը՝ Տրիպոլիտանիայում գաղութային զորքերի հրամանատար։

1928 թվականի դեկտեմբերի 18–ից 1929 թվականի սեպտեմբեր՝ գաղութների փոխնախարար։

1928 թվականի հուլիսի 22–ից՝ պետության նախարար։

1929 թվականի սեպտեմբերի 12–ից 1935 թ.–ի հունվարի 17՝ գաղութների նախարար:

1935 թվականի հունվարի 18–ից մինչև 1935 թ.–ի նոյեմբերի 27–ը՝ Իտալական Արևելյան Աֆրիկայի Գերագույն կոմիսար։

1935 թվականի ապրիլի 3–ից մինչև 1935 թ.–ի նոյեմբերի 27–ը՝ Արևելյան Աֆրիկայի զորքերի հրամանատար։ Ղեկավարել է իտալական բանակի ռազմական գործողությունները Եթովպիայում, նրա ենթակայության տակ էին իտալական բանակի գլխավոր ուժերը՝ 4 բանակային կորպուս։ Չնայած կենդանի ուժի և տեխնիկայի առավելությանը, կրել է պարտություն և փոխարինվել Պ․ Բադոլոյի հետ։

1939–1940 թթ.՝ Արտասահմանյան զորքերի տեսուչ։

1940-1941 թվականներին ղեկավարել է «Հարավային» բանակների մի խումբ, որի կազմում ընդգրկվել են 3–րդ բանակի գեներալ Կ․ Ջելոզոն, 2 բանակային կորպուս և Ալբանական խումբ։

Դրանից հետո մնաց միայն Մեծ ֆաշիստական խորհրդի անդամ (ՄՖԽ)։

1943 թվականից՝ օտարերկրյա կազմավորումների տեսուչ։

1943 թվականի հուլիսի 25-ին Մեծ ֆաշիստական խորհրդի նիստում քվեարկել է Մուսոլինիի հրաժարականի համար։ Ձերբակալվել է գերմանացիների կողմից և Վերոնայում դատապարտվել մահապատժի։ Գնդակահարվել է գնդացիրով, վերջին բառերն էին՝ «Կեցցե՛ Իտալիան» (իտալ.՝ Viva l'Italia!

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чиано Галеаццо, Дневник фашиста. 1939—1943. М.: Издательство «Плацъ», Серия «Первоисточники новейшей истории», 2010, 676 с. ISBN 978-5-903514-02-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]