Էմիլը Լյոնեբերգայից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլը Լյոնեբերգայից
Emils familj, Astrid Lindgrens Värld 2014 02.jpg
Տեսակ fictional child և գրական հերոս
Հեղինակ Աստրիդ Լինդգրեն
Ներկայացված է Emil i Lönneberga և Emil & Ida i Lönneberga
Սեռ արական
Emil i Lönneberga Վիքիպահեստում

Էմիլը Լյոնեբերգայից (շվեդ.՝ Emil i Lönneberga), գրական կերպար, շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի 1963-1986 թվականներին Շվեդիայում լույս տեսած 6 մասից բաղկացած շարքի գլխավոր հերոս։

Էմիլ և մյուս կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գործողությունները կատարվում են Շվեդիայում 19-20-րդ դարերում։

Սվենսոնների ընտանիքն ապրում էր Քաթհուլտ գյուղակում, որը մոտ էր Սմոլանդ շրջանի Լյոնեբերգա քաղաքին։

Էմիլ Սվենսոնը՝ «չարաճճի և համառ փոքրիկը», ուրախ, հետաքրքրասեր և հնարամիտ վեցամյա գյուղացի տղա է, որն անընդհատ ընկնում է տարբեր ծիծաղելի իրադրությունների մեջ։ Նա շատ խելամիտ է և գիտի, թե ինչպես ինքնուրույն փող աշխատի՝ չխնդրելով ծնողներից։ Նա ունի ժրաջան տիրոջ և լավ բիզնեսմենի տվյալներ, որի համալ էլ մասամբ հայրը նրան նախանձում է։

Էմիլն ունի փոքր քույր՝ Իդան, որը իր կամքին հակառակ նույնպես միջամտում է եղբոր արարքների մեջ։

Արդեն այդ տարիքում ունի իր սեփական անասունները՝ Լուկաս ձի, Սվինուշոկ խոզուկը և հավ, Լոտտան կաղ ձի։

Տղայի զբաղմունքներից մեկն է արհեստագործությունը։ Ամեն անգամ, երբ Էմիլին պատժում են, տանում արհեստանոցում փակում չարության համար, Էմիլը ամեն մի չարության համար պատարաստում է փայտե մարդուկ, և ժամանակի ընթացքում քանակը հասնում է 300-ի։

Էմիլի հայրը՝ Անտոնը, եկեղեցական խմբի ավագն է, աչքի է ընկնում փողերի հանդեպ խնայողական մոտեցումով։ Շատ է աշխատում դաշտում վարձով աշխատող Ալֆրեդի հետ հավասար։ Սիրում է իր որդուն, բայց ամենաշատը հենց հայրն է ակամա հայտնվում ժառանգի չարությունների մեջտեղում, որոնք կատարվում են Էմիլի հետ պատահականության պատճառով։ Երբ որդին լսում է հոր գոռոցը՝ «Էմի՜լ», նա վազում է ամբողջ ուժով դեպի արհեստանոց, ներսից դուռը փակելով, որտեղ էլ սպասում է ծնողական զայրույթը՝ ստեղծելով նոր փայտե մարդուն։

Էմիլի մայրը՝ Ալմանը, տնային տնտեսուհի է, որը գիտի շատ բաղադրատոմսեր։ Նա իր մոտ գրություններ է պահում, որտեղ գրում է տղայի չարությունների մասին, որոնց համար դարակում էլ տեղ չկա։ Գրում է շատ կետադրական սխալներով, բայց դա չի խանգարում նրան լինել շրջանի ամենալավ տանտիրուհին։ Հենց նրան ստացվում է պատրաստել Էմիլի ամենասիրած կերակուրը՝ արյունոտ երշիկը։

Էմիլի ամենամոտիկ ընկերը բանվոր Ալֆրեդն է։ Հենց նրա շնորհիվ փոքրիկ խենթը սովորեց հասկանալ ձիերին և լողալ։ Տղայի մոտ ընտանիք չկա, դրա համար էլ նա չարաճճիությամբ է խոսում, ինչպես սեփական որդու կամ փոքրիկ եղբոր հետ։

Այդպես էլ Քաթհուլտում կա սպասավորուհի Լինան, որը սիրահարված է Ալֆրեդին, որը Էմիլին բոլորովին չի սիրում և ասում է բոլորին, թե ինչ չարաճճի է նա։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակներ.

  1. «Էմիլը Լյոնեբերգայից» (Emil i Lönneberga) (1963)
  2. «Էմիլի նոր չարաճճիությունները» (Nya hyss av Emil i Lönneberga) (1966)
  3. «Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը» (Än lever Emil i Lönneberga) (1970)

Պատմվածքներ.

  1. «Իդան սովորում է չարություն անել» (När lilla Ida skulle göra hyss) (1984)
  2. «Էմիլի 325-րդ արարքը» (Emils hyss nr 325) (1985)
  3. «Ինչքան շատ, էտքան լավ,— ասաց Էմիլը Լյոնեբերգայից» (Inget knussel, sa Emil i Lönneberga)(1986)

Գրքույկ-նկարներ.

  1. «Ա՜խ այս Էմիլը» (Den där Emil) (1972)
  2. «Թե ինչպես Էմիլը հանեց Էմիլի ատամը» (När Emil skulle dra ut Linas tand) (1976)
  3. «Թե ինչպես Էմիլը խմորը լցրեց իր հոր գլխի վրա» (Emil med paltsmeten)(1995)
  4. «Թե ինչպես Էմիլը գլուխը մցրեց ապուրամանի մեջ» (Emil och soppskålen) (1997)

Հավաքածուներ.

  1. «Լյոնեբերգացի Էմիլի արկածները» (Stora Emilboken) (1984)՝ ներառում է իր մեջ բոլոր երեք վիպակները։
  2. «Էմիլը և փոքրիկ Իդան» (Ida och Emil i Lönneberga) (1989)՝ ներառում է իր մեջ բոլոր երեք պատմվածքները։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկրիր Անվանում Ռեժիսոր Էմիլի դերում Նկարագրումներ
1971 {{{2}}} Շվեդիա
{{{2}}} Գերմանիա
Էմիլը Լյոնեբերգայից (շվեդ.՝ Emil i Lönneberga) Օլլե Հելբոմ Յան Օլսոն Գեղարվեստական հեռուստաֆիլմ
1972 {{{2}}} Շվեդիա
{{{2}}} Գերմանիա
Էմիլի նոր չարաճճիությունները (շվեդ.՝ Nya hyss av Emil i Lönneberga) Օլլե Հելբոմ Յան Օլսոն Գեղարվեստական հեռուստաֆիլմ
1973 {{{2}}} Շվեդիա
{{{2}}} Գերմանիա
Էմիլը և Սվինուշոկը(շվեդ.՝ Emil och griseknoen) Օլլե Հելբոմ Յան Օլսոն Գեղարվեստական հեռուստաֆիլմ
1974 - 1976 {{{2}}} Շվեդիա
{{{2}}} Գերմանիա
Էմիլը Լյոնեբերգայից (շվեդ.՝ Emil i Lönneberga) Օլլե Հելբոմ Յան Օլսոն Սերիալ (13 մասանոց). [1]. Բոլոր հերոսները խոսում են գերմաներենով, իսկ հերոսի անունն է Միհել[2], բայց ռուսերեն թարգմանությունում նրան Էմիլ են անվանում։
1985 {{{2}}} ԽՍՀՄ Չարաճճիի արարքները Բրասլա, Վարիս Մարիս Զոննենբերգս-Զամբերգս Գեղարվեստական հեռուստաֆիլմ, նկարահանված է Ռիգայի Կինոստուդիայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էմիլը Լյոնեբերգայից» (սերիալ 1974 – 1976), Кинопоиск.
  2. Գերմաներեն տարբերակում գլխավոր հերոսի անաունը Էմիլը փոխվում է Միխելի, խառնաշփոթից խուսափելու համար с Էմիլին խոխել են գերմանական մանակական գրքերի գլխավոր հերոսի հետ Էրիխ Քեստների «Էմիլը և խուզարկուները» և «Էմիլը և երեք համածինները».