Էմիբեթ Մաքնալթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիբեթ Մաքնալթի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 7, 2001(2001-11-07)[1][2] (21 տարեկան)
Ծննդավայր՝Դոնեգոլ, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա
Քաղաքացիություն՝ Իռլանդիա
 Կանադա[3]
Մասնագիտություն՝դերասանուհի
Կարիերա՝2014-ներկա
IMDb։ID 6741374

Էմիբեթ Մաքնալթի (անգլ.՝ Amybeth McNulty, նոյեմբերի 7, 2001(2001-11-07)[1][2], Դոնեգոլ, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա), իռլանդա-կանադացի դերասանուհի[4]։ 2017 թվականին Մաքնալթին կատարել է Աննա Շիրլիի դերը CBC/Նեթֆլիքս«Anne with an E» հեռուստասերիալում, որը նկարահանվել է «Աննան կանաչ կտուրներից» վեպի հիման վրա[4][5]։

Մաքնալթին նկարահանվել է «Ագաթա Ռեյզին» հեռուստասերիալում, որպես երիտասարդ Ագաթա[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիբեթ Մաքնալթին ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 7-ին Իռլանդիայում։ Նա իռլանդացի հոր և կանադացի մոր միակ երեխան է։ Էմիբեթը մեծացել է Լետերկեննիից ոչ հեռու գյուղական վայրում՝ Դոնեգոլում, և ստացել տնային կրթություն։ Հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ երբեք չի եղել դպրոցում. «Դա հիանալի է,-ասաց նա տնային ուսուցման մասին,-ինձ իսկապես դուր եկավ, և ես չեմ կարծում, որ ինչ-որ բան բաց եմ թողել»։ Այժմ նա սովորում է ինտերնետում։ Նա դա նկարագրեց որպես «ինքնակարգապահության մի տեսակ»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2014 ս Ագաթա Ռեյզին Agatha Raisin Ագաթան մանկությունում
2015 ս «Սպարտիքլ» նախագծի գաղտնիքը The Sparticle Mystery Սպուտնիկ
2015 ս Մաքուր թերթից Clean Break Ջենի Ռան
2016 ֆ Մորգան Morgan Մորգան (10 տարեկան)
2017-2019 ս Anne with an E Anne with an E Աննա Շիրլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. https://www.cbc.ca/news/entertainment/meet-new-anne-green-gables-cbc-show-amybeth-mcnulty-1.3814651
  4. 4,0 4,1 Sumanac-Johnson Deana (հոկտեմբերի 21, 2016)։ «Meet Amybeth McNulty, star of new Anne of Green Gables series for CBC, Netflix»։ CBC News։ Վերցված է հունվարի 3, 2017 
  5. Calautti Katie (May 10, 2017)։ «The Sisterhood of Anne of Green Gables Is Ready for Anne's Next Chapter»։ Vanity Fair (անգլերեն)։ Վերցված է May 11, 2017 
  6. «RTE drama Clean Break concludes with dramatic and unsettling scenes tonight»։ Independent։ հոկտեմբերի 18, 2015։ Վերցված է փետրվարի 28, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]