Էմերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էմերսոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էմերսոն Լուիս Ֆիրմինյո
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա, Գերմանիա Գերմանիա
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990 Բրազիլիա Սան Պաուլո 1 (0)
1991 Բրազիլիա Գուարանի (Կամպինաս)
1991 Իտալիա Բելինցագո
1991-1993 Գերմանիա Համբուրգ 4 (1)
1991-1993  Գերմանիա Համբուրգ (սիրող․) 30 (6)
1993-1994 Գերմանիա Հոլշտայն 25 (10)
1994 Բրազիլիա Վասկո դա Գամա 0 (0)
1995 Ճապոնիա Սյոնան Բելմարե 8 (12)
1996 Ուկրաինա Դնեպր (Դնեպրոպետրովսկ) 14 (7)
1996-1997 Գերմանիա Սանկտ-Պաուլի 23 (8)
1997-2001 Նիդերլանդներ МВВ 71 (22)
2001-2002 Գերմանիա Յուրդինգեն 05 33 (12)
2003-2004 Կատար Քատար ՍԱ
2004 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Տյանցզին Տեդա
2004 Գերմանիա Ունիոն (Բեռլին) 5 (0)
2005 Բրազիլիա Ամերիկա (Ռիո դե Ժանեյրո)
2005-2006 Իսրայել Խապոել (Պետախ-Տիկվա) 5 (0)
2006 Հոնդուրաս Ռեալ Էսպանիա (Սան Պեդրո Սուլա)
2007-2010 Գերմանիա Հոենվեշտեդտ 27 (19)
2011 Գերմանիա Թյուրքսպոր/Իտեխոր
2011-2013 Գերմանիա Իտեխո
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էմերսոն Լուիս Ֆիրմինյո (պորտ.՝ Émerson Luiz Firmino, 1973 թվական, հուլիսի 28, Կամպինաս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերան սկսել է հայրենիքում, «Սան Պաուլո» ակումբում, իսկ հետո հանդես է եկել Կամպինասի «Գուարանի» ակումբի կազմում 1991 թվականին եղել է «Բելինցագո» իտալական ակումբի կազմում։ Հետո հանդես է եկել «Համբուրգում» և «Հոլշտայնում», իսկ ավելի ուշ բրազիլական «Վասկո դա Գամայում» և ճապոնական «Սյոնան Բելմարեում»։

1996 թվականի սկզբում համալրել է Դնեպրոպետրովսկի «Դենպրի» կազմը, որի հետ միասին դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Դրանից հետո հանդես է եկել «Սանկտ Պաուլի», «МВВ» և «Յուրդինգեն 05» ակումբների կազմերում։ 2003 թվականին համալրել է «Քատար ՍԱ»-ի կազմը, որի հետ միասին դառնում է Քատարի առաջնության չեմպիոն։ Դրանից հետո հանդես է եկել «Տյանցզին Տեդա», «Ունիոն», «Ամերիկա», «Խապոել» և «Ռեալ Էսպանիա» ակումբների կազմերում։ Կարիերան ավարտել է Գերմանիայի ցածրագույն դիվիզիոններում հանդես եկող ակումբներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ (1990-1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան Էմերսոնը սկսել է 1990 թվականին «Սան Պաուլո» ակումբում, որի հետ միասին նա Բրազիլիայի առաջնությունում մասնակցել է մեկ հանդիպման։ Հետո նա համալրել է «Գուարանի» ակումբի կազմը, որը հանդես էր գալիս Բրազիլիայի երկրորդ առաջնությունում[1]։ 1991 թվականին նա նաև հանդիսացել է իտալական «Բելինցագոյի» ֆուտբոլիտը։

1991 թվականի ամռանը դարձել է «Համբուրգ» ակումբի ֆուտբոլիստը։ 1991 թվականի օգոստոսի 24-ին նա իր նորամուտն է նշել Գերմանիայի առաջնությունում «Կայզերսլաուտերնի» դեմ կայացած խաղում։ Համբուգրի գլխավոր մարզիչ Հերդ Ֆոլկեր Շոկը նրան խաղադաշտ է դուս բերում հանդիպման 60-րդ րոպեին՝ Արմինա Էկայի փոխարեն։ Հանդիպումը ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով[2]։ Իր հաջորդ՝ «Հանզիի» դեմ խաղում[3], 1992 թվականի մայիսի 16-ին՝ Էմերսոնը Համբուրգի կազմում հեղինակ է իր առաջին և այդ խաղում միակ գոլը։ «Համբուրգի» կազմում ընդհանուր հաշվարկով Ֆիրմինյոն անցկացրել է 4 հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ։

Հիմնականում Էմերսոնը հանդես է եկել «Համբուրգի» սնող-ակումբի կազմում և նրա կազմում երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 30 հանդիպման և դարձել է 6 գոլի հեղինակ։ 1991-92 թվականների մրցաշրջանում նա Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացրել է երկու հանդիպում «Համբուրգի» երկրորդ թիմի կազմում։ Այդ խաղարկության երրորդ փուլում ակումբը հաղթանակ է տանում բեռլինյան «Բերգման Բորզիգ» ակումբի դեմ կայացած խաղում[4]։ Հաջորդ փուլում նրանք զիջում են «Կառլսրուեին»[5], Էմերսոնը խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 59-րդ րոպեին և 72-ին դեղին քարտ է վաստակում։

1993 թվականի ամռանը Էմերսոնը համալրում է Քիլ քաղաքի «Հոլշտայն» ակումբի կազմը։ Ակումբը հանդես էր գալիս Օբերլիգե «Սևերում»։ Ֆիրմինյոն ակումբի կազմում անցկացնում է 25 հանդիպում և դառնում է 10 գոլի հեղինակ։ 1994 թվականին նա հանդիսանում էր «Վասկո դա Գամա» ակումբի ֆուտբոլիստը, սակայն ակումբի կազմում նա այդպես էլ որևէ խաղի չի մասնակցում։ 1995 թվականին նա տեղափոխվում է «Սյոնան Բելմարե» և Ճապոնիայի առաջնությունում նա անցկացրած 8 խաղերում դառնում է 12 գոլի հեղինակ։

«Դնեպր» (Դնեպրոպետրովսկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի ձմռանը համալրում է Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ակումբի կազմը։ Ակումբի գլխավոր մարզիչ Բերնդ Շտանգեն առաջին անգամ ակումբին տանում է արտասահմանյան հավաքի Բրազիլիայում, որին մասնակցում է նաև Էմերսոնը[6]։ Ակումբի կազմում նա վերցնում է 11 համարի մարզաշապիկը։ Ուկրաինայի առաջնությունում նա նշում է իր նորամուտը 1996 թվականի մարտի 18-ին կայացած Դոնեցկի «Շախտյորի» դեմ տնային խաղում[7]։ Էմերսոնը խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 68-րդ րոպեին Վալենտին Մոսկվինայի փոխարեն։ Ինչից հետո նա դառնում է առաջին բրազիլացին Ուկրաինայի առաջնությունում[8]։ Դնեպրոպետրովսկում գտնվելու ժամանակաշրջանում նա որոշ ժամանակով վարում է ինքնապարձակ կյանք, սառը կլիմային հարմարվելու պատճառով, սակայն երբ Բերնդ Շտանգեն պորտուգալերեն լեզվով երկու արկղ ֆիլմերի վիդեոսկավառակներ է գտնում՝ սկսում է գոլեր հեղինակել[6]։

1996 թվականի մարտի 28-ին «Կրեմենի» դեմ կայացած տնային խաղում Էմերսոնը հեղինակում է իր առաջին գոլը Ուկրաինայի առաջնությունում[9]։ 1996 թվականի մայիսի 21-ին Լվովի «Կարպատի» դեմ խաղում Լուիս Ֆիրմինյոն դուբլ է ձևակերպում գոլերի հեղինակ դառնալով 67-րդ և 71-րդ րոպեներին[10]։

Ընդհանուր հաշվարկով նա «Դնեպրի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում հեղինակել է 7 գոլ և ստացել է մեկ դեղին քարտ։ Էմերսոնը ունեցել է հիանալի տեխնիկա, որը հատուկ է բրազիլացի ֆուտբոլիստներին և անսովոր Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, այդ իսկ պատճառով էլ նա աչքի էր ընկել իր հեղինակած յոթ գոլերով[11]։ 1995-96 թվականների մրցաշրջանում Դնեպրի կազմում նա դառնում է առաջնության բրոնզե մրցանակակիր՝ զիջելով միայն Օդեսսայի «Չերնոմորեցին» և Դոնեցկի «Շախտյորին»։ «Դնեպրի» կազմում հանդես գալով նա ստացել է Մերսեդես մականունը[8]։

«Սան Պաուլի», МВВ և «Յուրդինգեն 05»[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի ամռանը Ֆիրմինյոն համալրում է «Սանկտ Պաուլիի» կազմը, որը գտնվում էր Համբուրգի արվարձանում։ Նա տեղափոխվում է «Սանկտ Պաուլին» Բերնդ Շտանգեի առաջարկով[12]։ Ակումբի կազմում նա վերցնում է 17 համարի մարզաշապիկը[13]։ 1996 թվականի օգոստոսի 16-ին նա իր նորամուտն է նշում Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում[14], Էմերսոնը խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 70-րդ րոպեին Յենս Շարպինգի փոխարեն։ 1997 թվականի ապրիլի 9-ին նա «Բոխումի» դեմ կայացած խաղում հեղինակում այդ խաղում թիմի միակ գոլը, իսկ խաղն ավարտվում է հակառակորդի 2-1 հաշվով կամային հաղթանակով[15]։ Գերմանիայի առաջնության շրջանակներում Ֆիրմինյոն մասնակցում է 23 հանդիպման, դառնում է մեկ գոլի հեղինակ, երկու դեղին քարտ է վաստակում և մի անգամ էլ ստիպված է լինում լքել խաղադաշտը։

1996-97 թվականների Գերմանիայի գավաթի խաղարկությունում Էմերսոնը մասնակցում է երեք հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ․ «Ռոտ Վայսի» դեմ 1996 թվականի օգոստոսի 10-ին կայացած արտագնա խաղում նա հեղինակում է խաղի երրորդ գոլը հանդիպման 60-րդ րոպեին։ Արդյունքում նրա ակումբը այդ խաղում տանում է 4-1 հաշվով հաղթանակ[16]։ Արդյունքում «Սանկտ Պաուլին» հասնում է մինչև մրցության 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվում է «Էներգի Կոտբուսին»։

1997 թվականի ամռանը Էմերսոնը դառնում է MBB ակումբի ֆուտբոլիստը, որը 1996-97 թվականների մրցաշրջանում դառնում է Նիդերլանդների առաջին դիվիզիոնի չեմպիոն և դուրս է գալիս բարձրագույն առաջնության հարթակ։ 1997-98 թվականների մրցաշրջանում MBB-ն զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, իսկ Լուիս Ֆիրմինյոն անցկացրած 12 խաղերում դառնում է 4 գոլի հեղինակ։ Հաջորդ՝ 1998-99 թվականների մրցաշրջանում ակումբը առաջընթաց է ապրում առաջնությունում։ Նրանք այս անգամ զբաղեցնում են 14-րդ հորիզոնականը։ Էմերսոնը մասնակցում է 24 հանդիպման և դառնում է 9 գոլի հեղինակ։ 1999-00 մրցաշրջանում ակումբը դուրս է թռչում առաջին դիվիզիոնից, իսկ Ֆիրմինյոն իր անցկացրած 24 հանդիպումներում հեղինակում է 7 գոլ։ Առաջին դիվիզիոնից դուրս մնալուց հետո 2000-01 թվականների մրցաշրջանում բրազիլացին մասնակցում է 11 հանդիպման ակումբի կազմում և դառնում է երկու գոլի հեղինակ։ MBB-ի կազմում ընդհանուր հաշվարկով նա անցկացնում է 71 հանդիպում և դառնում է 22 գոլի հեղինակ։

2001 թվականին Ֆիրմինյոն համալրում է «Յուրդինգեն 05» ակումբի կազմը, որը հանդես էր գալիս Գերմանիայի տարածաշրջանային լիգայում։ Ակումբի կազմում նա հանդես էր գալիս 24 համարի մարզաշապիկով[13]։ 2001-02 թվականների մրցաշրջանում նա հեղինակում է 10 գոլ անցկացրած 15 խաղերում։ «Յուրդինգենը» մրցաշրջանի արդյունքներով առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Ինչպես նաև նրանք մասնակցություն են ունենում Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած երկու հանդիպման։ Հաջորդ մրցաշրջանում «Յուրդինգենը» մրցաշարում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ Էմերսոնը անցկացրած 17 հանդիպումներում դառնում է 2 գոլի հեղինակ։ Յուրդինգենում բրազիլացին մասնակցում է 33 հանդիպման և դառնում է 12 գոլի հեղինակ։

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Ֆիրմինյոն համալրում է «Քատար ՍԱ»-ի կազմը, որը հանդես էր գալիս Քատարի առաջնությունում։ 2003-04 թվականների մրցաշրջանում Էմերսոնը ակումբի հետ միասին դառնում է առաջնության արծաթե մրցանակակիր։ Հետո նա տեղափոխվում է չինական «Տյանցզին Տեդա», որը հանդես էր գալիս Չինաստանի առաջնությունում և 2004 թվականի մրցաշրջանում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

2004 թվականի աշնանը նա պայմանագիր է կնքում բեռլինյան «Ունիոնի» հետ, երկու շաբաթ տևած փորձաշրջանից հետո, ակումբի գլխավոր մարզիչը այն ժամանակ Վերներ Ֆոգտն էր[17]։ Ակումբը հանդես էր գալիս Գերմանիայի տարածաշրջանային առաջնությունում։ Նոր թիմի կազմում նա ստանում է 31 համարի մարզաշապիկը։ «Ունիոնի» կազմում նա անցկացնում է հինգ հանդիպում։ 2005 թվականի հունվարին բրազիլացին խզում է իր պայամանգիրը ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ[18]։

Հետո նա դառնում է բրազիլական «Ամերիկա» ակումբի ֆուտբոլիստը, որը հանդես էր գալիս Կարիոկա լիգայում։ Դրանից հետո նա հանդես է գալիս «Խապոելի» կազմում և Իսրայելի առաջնությունում մասնակցում է հինգ հանդիպման։ 2006 թվականին դառնում է «Ռեալ Էսպանիա» ակումբի ֆուտբոլիստը։

2007 թվականի ամռանը Էմերսոնը դառնում է «Հոենվեշտեդտ» ակումբի ֆուտբոլիստը և 2007-08 թվականների մրցաշրջանում անցկացնելով 27 հանդիպում դառնում է 19 գոլի հեղինակ՝ Գերմանիայի ցածրագույն առաջնություններում։ Ավելի ուշ նա համալրում է «Թյուրկ Սպոր/Իտցեխոր» ակումբի կազմը։ 2011 թվականի ամառվանից համարվում է «Իտցեխո» ակումբի ֆուտբոլիստը, որի կազմում հանդես է եկել 9 համարի մարզաշապիկով[19]։ 2013 թվականին բրազիլացին ավարտում է իր խաղային կարիերան։ Ներկայումս նա ապրում է Հոենվեշտեդտում, որտեղ աշխատում է որպես «Էլֆ» ակումբի մարզասրահի մարզիչ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Профиль на игрока» (ռուսերեն)։ mamvs.narod.ru։ Վերցված է 2013-06-01 
  2. «Протокол матча «Кайзерслаутерн» — «Гамбург» (0:0)» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Վերցված է 2013-06-01 
  3. «Протокол матча «Гамбург» — «Ганза» (1:0)» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Վերցված է 2013-06-01 
  4. «Протокол матча «Гамбург II» — «Бергман Борзиг» (2:2 основное время, 6:5 по пенальти)» (գերմաներեն)։ weltfussball.de։ Վերցված է 2013-06-01 
  5. «Протокол матча «Гамбург II» — «Карлсруэ» (2:2 основное время, 6:5 по пенальти)» (գերմաներեն)։ weltfussball.de։ Վերցված է 2013-06-01 
  6. 6,0 6,1 Валерко, Артур։ ««Вы попали в штангу»» (ռուսերեն)։ Football.ua։ Վերցված է 2013-06-01 
  7. «Протокол матча «Днепр» (Днепропетровск) — «Шахтёр» (Донецк) (2:2)» (ua)։ Официальный сайт Федерации футбола Украины։ Վերցված է 2013-06-02 
  8. 8,0 8,1 «Бразильцы в Украине: кудесники без мяча» (ռուսերեն)։ Football.ua։ Վերցված է 2013-06-01 
  9. «Протокол матча «Днепр» (Днепропетровск) — «Кремень» (2:0)» (ua)։ Официальный сайт Федерации футбола Украины։ Վերցված է 2013-06-02 
  10. «Протокол матча «Днепр» (Днепропетровск) — «Карпаты» (Львов) (3:0)» (ua)։ Официальный сайт Федерации футбола Украины։ Վերցված է 2013-06-02 
  11. «25 главных трансферов в истории украинского футбола» (ռուսերեն)։ yes-sport.ru։ Վերցված է 2013-05-11 
  12. Валерко, Артур։ «Чорний «Мерседес»» (ua)։ Sport.ua։ Վերցված է 2013-06-02 
  13. 13,0 13,1 «Профиль игрока» (գերմաներեն)։ weltfussball.de։ Վերցված է 2013-06-02 
  14. «Протокол матча «Санкт-Паули» — «Бавария» (1:2)» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Վերցված է 2013-06-01 
  15. «Протокол матча «Санкт-Паули» — «Бохум» (2:1)» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Վերցված է 2013-06-01 
  16. «Протокол матча «Рот-Вайсс» (Оберхаузен) — «Санкт-Паули» (2:1)» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Վերցված է 2013-06-01 
  17. «Emerson Luiz Firmino verpflichtet» (գերմաներեն)։ Официальный сайт ФК «Унион» (Берлин)։ Վերցված է 2013-06-02 
  18. «Emerson löst Vertrag» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Վերցված է 2013-06-01 
  19. «Профиль игрока» (գերմաներեն)։ Официальный сайт ФК «Итцехо»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2013-06-02 
  20. «Alle Bundesligaspieler des HSV seit 1963» (գերմաներեն)։ svfan-oberpfalz.de։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին։ Վերցված է 2013-06-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]