Էմեթ Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմեթ Բրաուն
Emmett Brown.jpg
Առաջին անգամ հայտնվել էՀետ դեպի ապագա
Վերջին անգամ հայտնվել էՀետ դեպի ապագա 3
Տեղեկություններ
Ամբողջական անունԲժիշկ «Դոկ» Էմեթ Լատրոպ Բրաուն
Մականուն(ներ)Դոկ
Սեռարական
Մասնագիտությունգիտնական

Բժիշկ Էմեթ Լատրոպ Բրաուն (անգլ.՝ Emmett Lathrop Brown), նաև հայտնի է ինչպես Դոկ Բրաուն, կամ ուղակի Դոկ, «Հետ դեպի ապագա» ֆանտաստիկ մեդիաֆրանշիզի գլխավոր հերոս, որը ստեղծվել է Ռոբերտ Զեմեկիսի կողմից 1985-1990 թվականներին։ Դերը կատարել է ամերիկացի դերասան Քրիստոֆեր Լլոյդը։ Դերասանը նաև կատարել է Դոկի դերը «Հետ դեպի ապագա» անիմացիոն շարքի վիդեո-սեգմենտներում և հնչյունավորել կերպարին 2010 թվականի խաղում։ Անիմացիոն շարքում Դոկը խոսում էր դերասան Դեն Կաստելանետի ձայնով։

Եռագրության իրադարձություններից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմեթի հայրը՝ Էրխարդ ֆոն Բրաունը, դատավոր է աշխատում Հիլլ Վելլիի գլխավոր դատական շենքում։ Էմեթը գիտությանը հասանելիություն չուներ, սակայն 13 տարեկանում Ժյուլ Վեռնի վեպերի ազդեցության տակ երիտասարդը սկսել է հետաքրքրվել գիտությամբ։ Իսկ 16 տարեկանում Էմեթը նույնիսկ ունեցել է սեփական լաբորատորիան։ Դոկի հայրը դեմ էր իր որդու գիտության հանդեպ հետաքրքրությանը, դրա համար հայրն ու որդին շատ հաճախ էին վիճում։ Հայրը ամեն առավոտ նրան ասում էր, թե ինչ է օրենքը և ինչ պետք է նա անի ապագայում։ Սակայն Դոկը չի լսել իր հորը և դարձել է գիտնական։

1932 թվականին տասնյոթ տարեկան հասակում, ոգեշնչվելով Ժյուլ Վեռնի «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» վեպով (հրապարակվել է 1864 թվականին), Դոկը որոշել է թունել փորել, բայց այդ մտահղացումից ոչինչ չի ստացվել։

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Դոկը պարզապես խելագար է, բայց դա այդպես չէ, պարզապես նա այնքան տարված էր գյուտարարությամբ, որ երբեմն չի նկատում, թե ինչ է կատարվում շուրջը։ Այնպես որ նա գրեթե չունի ընկերներ, բացառությամբ Մարտիի և Ջենիֆերի։

Այս պահին Դոկի կյանքի մասին հայտնի բոլոր տեղեկությունները մինչ եռագության իրադարձությունների սկիզբը վերցվել են սցենարի և անիմացիոն շարքի այլընտրանքային տարբերակներից։ Եռագրության շատ երկրպագուներ կարծում են, որ գեղարվեստական հերոսը՝ Դոկ Բրաունը, հնարավոր է, որ հայտնի գիտնական Վերներ ֆոն Բրաունի ազգականն է։

Դոկի ընտանիքի մասին քիչ բան է հայտնի. նրա մայրը Սառա Լաթրոփն է[1]։ Սառան Աբրահամ անունով մի եղբայր ուներ։ Դոկի մայրական կողմից նախնիները ապրել են Հիլլ-Վելլիում մոտավորապես 1880-ական թվականներից, այն պահից, երբ նրա հայրական կողմը տեղափոխվել է քաղաք 1908 թվականին, և նրանք իրենց ազգանունը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փոխել են «ֆոն Բրաունի»։ Ենթադրաբար, նրանք Գերմանական կայսրությունից կամ Ավստրո-Հունգարիայից տեղափոխվել են ԱՄՆ։

Զեմեկիսը նաև ենթադրել է, որ 1940-ական թվականներին Դոկն աշխատել է Մանհեթենյան նախագիծի վրա, ինչը կարող էր բացատրել միջուկային ֆիզիկայի և պլուտոնիումի հնարավորությունների դոկտորի իմացությունը։ Զեմեկիսն ասում է, որ Դոկը սովորել է այնպիսի քոլեջներում, ինչպիսիք են Կալիֆոռնիայի և Բերկլիի համալսարանները։

Առաջին ֆիլմի մեկնաբանություններում Զեմեկիսը և Գեյլը մատնանշել են այն փաստը, որ ֆուրգոնի վրա, որից առաջին անգամ հայտնվում է Դելորեանը, «Երկու սոճիներ» խանութի մոտ կարելի է նկատել «Դոկտոր Է. Բրաուն Էնթերփրայզես. շուրջօրյա գիտական ծառայություն»։ («Dr E. Brown Enterprises: 24 Hr. Scientific Services.») գրությունը։ Դատելով ամենից՝ դրանով էլ Դոկը վաստակում է իր կյանքի համար։ Բոբ Գեյլն ասում է. «Եթե Հիլլ Վելլիի բնակիչներից մեկը հանկարծ օգնության կարիք ունենա գիտական նախագծում կամ նման մի բանով, նրանք գիտեն, թե որտեղ զանգահարել»։

Դոկի սիրելի արտահայտությունը «Սուրբ հաճույքներն» է (անգլ.՝ Great Scott)։ Դոկը նվագում է ալտո սաքսոֆոն, որը կարելի է տեսնել նրա ավտոտնակում դրված առաջին ֆիլմի բացման ժամանակ։ Նրան դուր են գալիս նաև վեստերն ժանրի ֆիլմեր։

Մարտիի հետ ծանոթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսատեսին երբեք չեն պատմել, թե ինչ հանգամանքներում են ծանոթացել Մարտին և Դոկը, թեև սցենարի սկզբնական տարբերակում հիշատակվել է 1983 թվականը։ Դոկը Մարտիին առաջարկել է շաբաթական 50 դոլարով աշխատանք, անվճար գարեջուր և հազվագյուտ երաժշտական ձայնագրությունների հասանելիություն, եթե Մարտին կարգուկանոն հաստատի Դոկի ավտոտնակում։

Այնուամենայնիվ, սցենարիստներ Ռոբերտ Զեմեկիսը և Բոբ Գեյլը հրաժարվել են այդ պարզաբանումներից, որոնք սահմանափակվել են միայն մեկնաբանությամբ, «երեխաներին միշտ հետաքրքրում են հարևանությամբ ապրող տարօրինակ մարդիկ»։ Ֆիլմում Մարտին և Դոկը ծանոթանում են 1955 թվականին, երբ պատանին հայտնվում է գիտնականի տան շեմին և տեղեկացնում նրան, որ եկել է ապագայից։ Դատելով ամենից՝ պատմության ընթացքը չփոխելու համար Դոկը թաքցրել է Մարտիի հետ պատանեկությունից ծանոթ լինելու փաստը, որպեսզի ամեն ինչ իր հունով զարգանա, և Մարտին, ինչպես և իրեն էր կանխորոշված, մեկնել է 1955 թվական, որտեղ գրեթե խանգարել է իր ծնողների ծանոթությանը, ինչը նշանակում է վտանգել իր գոյությունը։

Ժամանակի մեքենայի գյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

50-ական թվականներին Դոկն աշխատում էր Հիլ Վելի համալսարանում որպես պրոֆեսոր։ Միևնույն ժամանակ, Դոկը ստանում է իր ընտանիքի կարողությունը, որը նա ծախսում է իր գիտական ​​կարիքների և նախագծերի վրա։ 1955 թվականի նոյեմբերի 5-ին նրա մոտ առաջացել է ժամանակի մեքենա կառուցելու գաղափարը այն բանից հետո, երբ ժամացույցը կախելիս ընկնում է զուգարանակոնքից և գլուխը հարվածում լվացարանի եզրին։ Երբ նա անգիտակից վիճակում էր, նրա մոտ ծագում է «հոսքային մեքենայի» տեսլական` հնարավոր դարձնելով ժամանակի մեջ ճանապարհորդությունը։

Շուտով, սակայն, Դոկը ծախսում է իր ողջ կարողությունը՝ կառուցելու ժամանակի մեքենա և կորցնում է Բրաունների շքեղ առանձնատունը։ Օրվա ընթացքում նա աշխատում է տեխնիկական աջակցության ծառայությունում՝ «Դոկտոր է. Բրաուն Էնթերփրայզես. շուրջօրյա գիտական ծառայություն»-ում։

Ժամանակի մեքենայի նախագիծն ավարտելու համար Դոկը սկսում է աշխատել լիբիացիների համար, բայց խաբում է նրանց և փախչում է վառելիքի համար անհրաժեշտ պլուտոնիումով։ Այս հնարքը բերում է նրան, որ հենց Մարտիի աչքի առաջ հանցագործները գիտնականին գնդակահարում են «Երկու սոճիներ» խանութի դիմաց։ Փախչելով հետապնդումից՝ Մարտին նստում է ԴեԼորիանը և տեղափոխվում 1955 թվական՝ Դոկին թողնելով ֆուրգոնի մոտ։

Ավելի ուշ պարզվում է, որ Մարտիին 1955 թվականին հաջողվել է նախազգուշացնել Դոկին իրադարձությունների նման շրջադարձի մասին, և գիտնականը հեռատեսորեն զրահաբաճկոն է հագել հանցագործների հարձակման պահին, ինչը նրան փրկել է մահից։

Եռագրության իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետ դեպի ապագա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին տեղափոխվում է 1955 թվական, որտեղ հանդիպում է իր երիտասարդ ծնողների հետ և իր գործողություններով պատահաբար վնասում տարածա-ժամանակային տվյալները։ Բայց այնտեղ և այդ պահին Հիլլ Վելլիում 1955 թվականին Մարտին հանդիպում է երիտասարդ Էմեթ Բրաունին, որին հենց այդ օրը եկել էր ժամանակի մեքենայի գաղափարը։ Դոկը օգնում Մարտիին ուղղել սխալները անցյալում և վերանորոգել ԴեԼորիանը։

Բայց 50-ականներին 1,21 գիգավատտ էներգիա ստանալու և Մարտին ժամանակին հետ բերելու միակ միջոցը կայծակն էր։ Բայց ինչպե՞ս իմանալ, թե որտեղ և երբ է այն հարվածելու։ Մարտին հիշում է, որ մի քանի օրից կայծակը պետք է հարվածի Հիլլ Վելիի քաղաքապետարանի ժամացույցին…

Հետ դեպի ապագա 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիին թվում էր, որ արդեն ամեն ինչ լավ է։ Նա իր սիրած աղջկա՝ Ջենիֆերի հետ է, ունի շքեղ մեքենա, նրա ծնողները հարուստ են,  հանկարծ գալիս է Դոկը և ասում է, որ Մարտիի և Ջենիֆերի երեխաներին պետք է շտապ փրկել 2015 թվականին, մինչ նրանք չեն արել այն, ինչ պետք է տեղի ունենար։ Այժմ ԴեԼորիանը կարող էր թռչել, և հերոսները թռչում են դեպի ապագա…

Հետ դեպի ապագա 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծակի պատահական հարվածի պատճառով Դոկը տեղափոխվում է 1885 թվական, երբ նա և Մարտին ուղղում էին 1955 թվականին առաջացած այլընտրանքային ներկան 1985 թվականին։ Այժմ Մարտին անցյալում մնացել էր առանց ժամանակի մեքենայի։

Դոկը երջանիկ ապրում է Վայրի Արևմուտքում և աշխատում է որպես դարբին։ 1885 թվականի սեպտեմբերի 1-ն Դոկը նամակ է ուղարկում Մարտիին, որում պատմում է իր կյանքի մասին։ Դրանից կարճ ժամանակ անց նա սիրահարվում է ուսուցչուհի Կլարա Քլեյթոնին, բայց արդեն սեպտեմբերի 7-ին «Կատաղած շուն» Բյուֆորդը 80 դոլարի պատճառով սպանում է Դոկին։ Տաննենը ընկել էր ձիուց, որին նալել էր Դոկը՝ ընկնելու պատճառով կոտրելով վիսկիի շիշը։ Դոկը հրաժարվել է բանդիտին գումար վերադարձնել, քանի որ նա չէր վճարել նրան աշխատանքի համար, և արդյունքում կրակում են նրա վրա։

Բայց նույն ժամանակ կա Էմեթ Բրաունը կայծակի հարվածով պարզապես մեկ այլ Մարտիի ուղարկել էր 1985 թվական։ Եվ նա միակն է, որը կարող է օգնել ոչ միայն Մարտիին, այլև ապագայից ինքն իրեն։

The Game[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվելով 1931 թվականում՝ Դոկը ներկայացել է որպես աստղաֆիզիկոս Կարլ Սագան։

Դրվագ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին սկսում է անհետանալ։ Դոկը հասկանում է, որ իր պապին վտանգ է սպառնում և փրկում է իրեն։ Ցավոք, Թանենների ընտանիքը հարստանում է։ Այս իրողությունը շտկելուց հետո Դոկն անհետանում է, և հայտնվում է «Առաջին քաղաքացի Բրաունը»։

Դրվագ 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին տեսնում է Հիլլի Վելլին։ Դոկն ամուսնանում է Էդնա Սթրիքլենդի հետ։ Մարտին համոզում է Դոկին, որ ինքը ժամանակի մեքենա է հնարել։ Նրան դասագիրք տալուց հետո Դոկը հասկանում է, որ ինքն է այն հնարել, բայց Էդնա Սթրիքլենդը նրանց խանգարում է։

Դրվագ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին և Դոկը դուրս են գալիս և վերադառնում 1931 թվական։

Դրվագ 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Դոկին Հիլլ Վելլին փոխել չթողնելուց հետո Դոկը (մյուս Հիլլ Վելլիից) անհետանում է։ Երիտասարդ Դոկ Մարտիին տալիս է թերթը։ Հանկարծ հայտնվում է իրական Դոկը։ Իմանալով այդ մասին՝ Էդնան գողանում է մեքենան։ Հիլ Վելլին անհետանում է։ Դոկն ու Մարտին հայտնվում են 1876 թվականում և խանգարում են Էդնային, որը այնուհետև 1931 թվականին ընկնում է բանտ։ 1986 թվականին Մաքֆլայների ընտանիքում ամեն ինչ լավ էր։ Էդնան և Քիդ Թաննենը ամուսնացած են։ Վերջում հայտնվում է երրորդ Մարտին։ Դրվագն ավարտվում է «Շարունակելի» բառով։

Հնարավոր շարունակությունթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի շարքի եզրափակիչը ավարտվում է առաջին ֆիլմի նման։ 1986 թվականից, հայտնվում են 3 Մարտի Մաքֆլայեր, որոնք հերթով հավաստիացնում են, որ Մարտիի և Ջենիֆերի՝ այսինքն իրենց կյանքում լուռջ խնդիրներ են առաջացել։ Դրվագների վերնագրերն ավարտվում են «Շարունակելի ...» բառով։

Telltale Games-ի դիզայներ Դեյվ Գրոսմանը հաստատել է, որ խաղի շարունակման հսկայական ներուժ կա, քանի որ երկրպագուները և Universal Studios-ը, որոնց հետ Telltale-ը բացառիկ պայմանագիր ունի ստուդիայի արտոնությունների հիման վրա խաղեր արտադրելու համար, ուրախ են արդյունքով[2][3]։ Սակայն 2018 թվականի հոկտեմբերին կազմակերպությունը լուծարվել է։

Այլ վայրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրակցիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ ատրոկցիոնի իրադարձությունները չի կարելի վերջնական անվանել, այնտեղից Դոկի կյանքի մասին որոշակի տեղեկություն է մեզ հասնում։ Մենք իմանում ենք, որ Դոկը համալսարան է բացում, նա ժամանակի մեքենան մեծացնում է՝ դարձնելով 8 տեղանոց, սակայն այդ մեքենան ընկնում է Բիֆֆի ձեռքը, և ատրակցիոնը Դոկը ձեր օգնությամբ, այլ ժամանակի մեքենայի օգնությամբ հաղթահարում է Բիֆֆին։ Ատրակցիոնը բացվել է Հոլիվուդի, Ֆլորիդայի և Ճապոնիայի «Universal Studios» զբոսայգիներում։ Հոլիվուդի և Ֆլորիդայի ատրակցիոնները փակվել են 2007 թվականի մարտին և սեպտեմբերին, համապատասխանաբար, նրանց տեղում 2008 թվականի մայիսին բացվել է «The Simpsons: The Ride» ատրակցիոնը։ Այս պահին ատակցիոնը գոյություն ունի միայն Ճապոնիայում։

Անիմացիոն շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, ինչ Դոկի հետ պատահեց եռագրության իրադարձություններից հետո, նկարագրված է անիմացիոն շարքում, որի կենտրոնում Բրաունների երիտասարդ ընտանիքն է, որոնք վերադարձել էին Հիլլի Վելլի Դոկը և Քլարան շատ մտահոգություններ ունեին։ Նրանք ոչ միայն պետք է համոզված լինեին, որ Դելորիանը և ժամանակի գնացքը վատ մարդու ձեռքերում չեն, այլ նաև նրանց փոքր որդիները` Ժյուլը և Վեռնը, չարաճճիություն էին անում։ Անիմացիոն շարքը նշանավոր է նրանով, որ յուրաքանչյուր դրվագի սկզբում և վերջում Քրիստոֆեր Լլոյդը հայտնվում է դոկտոր Բրաունի տեսքով և գիտական ​​փորձ է անց կացնում, որի թեման ինչ-որ կերպ կապված է որոշակի սերիալի իրադարձությունների հետ։ Ի տարբերություն եռերգության ֆիլմերի, սերիալը ուղղված է մանկական հանդիսատեսին, քանի որ այն զվարճալի և ուսուցողական հեռուստաշոու է։

Բացի այդ, անիմացիոն շարքերից հեռուստադիտողները շատ մանրամասներ են իմանում կերպարների կյանքից։ Օրինակ՝ 50-ականներին Դոկը սիրում էր ըմբշամարտը, չնայած ոչ մի հաղթանակ չէր տանում։ Երբ նա քոլեջում էր, նա տհաճ միջադեպ է ունեցել։ Նրա սենյակակից պարոն Ուիսդոմը գողացել է Էմեթի գիտական նախագիծը և շահել է առաջին մրցանակը գիտական ցուցահանդեսում։ Բացի այդ, Դոկը խաղում էր իր քոլեջի բեյսբոլի թիմում։ Նա դա շատ լավ էր անում, և նա նույնիսկ ստացել էր «Կոբրա» մականունը՝ խաղի մեջ իր շնորհքի և ճարպկության համար։ Դրվագներից մեկում հայտնի է դառնում, որ Դոկն ունի քեռի՝ Օլիվերը, որն ապրում է Վիսկոնսինի Միլուոքի քաղաքում։ Դոկը փոքր ժամանակ ամեն ամառ արձակուրդը անց էր կացնում նրա մոտ։

The Simpsons: The Ride[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգանքի տուրք մատուցելով դասական ատրակցիոնին՝ «The Simpsons: The Ride»-ի հեղինակները ոչ մեծ տեսանյութ են ստեղծել Դոկ Բրաունի կամեոյով հայտնվելուց հետո, որին հնչյունավորել է Քրիստոֆեր Լլոյդը։ Հետաքրքիր է, որ Դեն Կաստելանետը (Հոմեր Սիմպսոնի ձայնը) ձայնավորել է Էմեթ Բրաունին 1991 թվականի «Հետ դեպի ապագա» անիմացիոն շարքում։

Այլ վայրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմեթ Բրաունի կերպարը հայտնվել է «The Power Of Love» (Huey Lewis and the News խմբի) և «Doubleback» (ZZ Top խմբի) տեսահոլովակներում
  • Եռագրության հիման վրա վիդեոխաղերում Դոկի՝ որպես վերահսկելի կերպարի միակ տեսքը Sega բարձակների համար «Back to the Future III» –ն է։ Դոկը հայտնվում է միայն առաջին մակարդակում, որտեղ նա վարում է՝ խուսափելով փամփուշտներից և թռչուններից, ինչպես նաև ցատկելով խոչընդոտների վրայով։ Խաղացողի նպատակն է փրկել Կլարային կիրճ ընկնելուց։
  • 2011 թվականին Քրիստոֆեր Լլոյդը նկարահանվել է «Argentine Electronics Store Garbarino» (Արգենտինա) խանութների համար նախատեսված գովազդային հոլովակում։
  • Նույն տարվա սեպտեմբերին Լլոյդը հայտնվել էր eBay աճուրդի գովազդային հոլովակում, որտեղ վաճառվում էր «Nike Mag» մարզակոշիկների բացառիկ շարքը։ 1500-ի չափով թողարկված կոշիկը եղել է այն կոշիկի կրկնօրինակը, որը Մարտին կրել է 2015 թվականին։ Աճուրդի վաճառքից ստացված բոլոր եկամուտներն ուղարկվել են Մայքլ Ջեյ Ֆոքսի՝ Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի հիմնադրամ։
  • 2014 թվականին «Գլուխը կորցնելու միլիոն միջոց» ֆիլմում կամեոն, երբ գլխավոր հերոսը նրան և Դելորեանին հանդիպում է 1882 թվականի գոմում։
  • Դոկը «Ռիկ և Մորտի» կատակերգական անիմացիոն շարքում Ռիկ Սանչեսի նախատիպն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sheley, Kristin։ «Report of the First draft screenplay of Back to the Future Part III»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-10-ին։ Վերցված է 2011-08-20 
  2. E3 2011: More Back to the Future Could Be on the Way — Telltale said it’s open to continuing the series. June 8, 2011
  3. Back to the Future: The Game — Episode 6 possible, 1 July 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]