Էմբեր Ռադդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմբեր Ռադդ
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Էդինբուրգի համալսարան, Չելտնռմ Լեդիզ քոլեջ, Քուինի քոլեջ, Լոնդոն և New Hall School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար, ներդրումային բանկիր և լրագրող
Ծննդյան օր օգոստոսի 1, 1963(1963-08-01)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Հայր Tony Rudd?[1]
Մայր էթնե Ռուդ[1]
Ամուսին Ա․Ա․ Ջիլ[3]
Զավակներ Ֆլորա Ջիլ[1] և Ալեքսանդր Ջիլ[1]
 
Կայք՝ amberrudd.co.uk
 
Ինքնագիր Изображение автографа

Էմբեր Ռադդ (անգլ.՝ Amber Rudd, օգոստոսի 1, 1963(1963-08-01)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Աշխատանքի և կենսաթոշակների նախարար (2018—2019):

Դևիդ Քեմերոնի կառավության կազմում եղել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերով նախարարը (2015—2016), իսկ 2016 թվականի հուլիսի 13-ից մինչև 2018 թվականի ապրիլի 29-ը Թերեզա Մեյի կառավարության կազմում հանդիսացել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Չելթնեմի տիկնանց քոլեջը և Էդինբուրգի համալսարանը[4]։ Չնայած Ռադդը համալսարանում ուսումնասիրել է պատմություն, սակայն համալսարանը ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել J.P. Morgan & Co. ներդրումային բանկում, ապա աշխատել է Վենչուրային կապիտալի ոլորտում։ Բացի սրանից նա նկարահանվել է «Չորս հարսանիք և մեկ հուղարկավորություն» ֆիլմում[5]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Լիվերփուլ Հարսթոն շրջանում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, սակայն պարտվել է[6]։

2010 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտությունների ժամանակ Էմբեր Ռադդը Արևելյան Սասիքսում կարողանում է հաղթել, որտեղ նրա թեքնածությունը առաջադրվել էր Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության կողմից։ Ռադդը հավաքել էր ընտրողների 41,1 % քվե, այն դեպքում երբ նրա հակառակորդ լեյբորիստ Մայքլ Ֆոսթերը հավաքել էր միայն 37,1 %[7]:

2012 թվականի սեպտեմբերին Էմբեր Ռադդը դարձավ Գանձապետական կանցլեր Ջորջ Օսբորնի խորհրդարանական քարտուղարը։ 2013 թվականի ապրիլին նա քննադատության ենթարկվեց իր ընտրատարածքի մասին բացասական մեկնաբանության համար։ 2014 թվականի հուլիսի 15-ին Ռադդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերով նախարարի օգնական[8]։

2015 թվականի մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ Ռադդը նույն ընտրատարածքում հաղթեց 44,5 % արդյունքով[9]։

Քեմերոնի կառավարության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 11-ին Դեյվիդ Քեմերոնը կազմեց նոր կառավարություն, որտեղ Ռադդը զբաղեցրեց Էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերով նախարարի պաշտոնը[10]։

Արդեն 2015 թվականի մայիսին նա հայտնվեց դժվար իրավիճակում՝ Halite Energy Group ընկերությունը դիմեց նրա գերատեսչությանը Լանկաշիր շրջանի նախկին աղի հանքերում գազ պահեստավորելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն այս ընկերության նպատակն էր Ռադդի եղբորը՝ Ռոնալդ Ռադդին պատկանող Finsbury ֆիրմայի գովազդը, այս պատճառով Էմբեր Ռադդը հրաժարվեց այս հարցով որոշում կայացնել[11]։

2016 թվականի հունիսի 9-ին ITV հեռուստաընկերության եթերում մասնակցել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվեին նվիրված բանվեճին։ Էմբերը Նիկոլա Սթերջենի և Անժելա Իգլի հետ դեմ էր արտահայտվում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ հակառակորդ կողմը՝ Բորիս Ջոնսոնը, Անդրեա Լիդսոմը և Սթյուարդ Գիզելը կողմ էին[12]։

Թերեզա Մեյի կառավարության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 13-ին Էմբերը Թերեզա Մեյի կառավարության կազմում նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար[13]։

2017 թվականի հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա իր ընտրատարածքում հավաքեց 46,9 % քվե[14]։

2017 թվականի հունիսի 11-ին նա կրկին զբաղեցրեց Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։

2017 թվականի հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Լոնդոնի Ֆինսբերի պարկի մզկիթում հարձակման ենթարկվեցին հավատացյալներ[15]։

2018 թվականի ապրիլի 29-ին Ռադդը հրաժարական ներկայացրեց վարչապետ Թերեզա Մեյին, որը հաստատվեց։ Նա այս որոշումը ընդունեց այն բանից հետո, երբ ապրիլի 28-ին The Guardian պարբերականը հրապարակեց 2017-ին Ռադդի կողմից Թերեզա Մեյին ուղարկված նամակը, որում խոսվում էր ներգաղթյալների խնդրի մասին։

2018 թվականի նոյեմբերի 16-ին նա Թերեզա Մեյի կառավարության կազմում ստացավ աշխատանքի նախարարի պորտֆելը[16]։

Բորիս Ջոնսոնի կառավարության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 24-ին նա վերանշանակվել է նույն պաշտոնում, սակայն արդեն Բորիս Ջոնսոնի կառավարության կազմում[17]։

2019 թվականի սեպտեմբերի 7-ին նա անցել է թոշակի, ինչպես նաև լքել է Պահպանողական կուսակցության շարքերից և Բորիս Ջոնսոնին մեղադրեց «քաղաքական վանդալիզմ» կատարելու մեջ[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Էմբեր Ռադդը ամուսնացել է գրող Ա. Ջիլլի հետ, ունի երկու երեխա։ 1995 թվականին ամուսինները բաժանվել են[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. http://www.theguardian.com/theobserver/2000/mar/19/features.magazine7
  4. «Half of the new Cabinet 'went to Oxbridge'» (անգլերեն). The Telegraph. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. Matt Chorley (2015 թ․ մայիսի 17). «I quite enjoy seeing wind farms, says new Energy Secretary Amber Rudd as she promises locals can veto turbines» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Amber Rudd MP». Democracy Live (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Hastings & Rye». Election 2010 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. Christopher Hope (2014 թ․ հուլիսի 15). «Pen portraits of the 10 Conservative women ministers who were promoted in the reshuffle» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «Hastings & Rye». Election 2015 (անգլերեն). BBC News. 2015 թ․ մայիսի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն). BBC News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Daniel Martin (2015 թ․ մայիսի 29). «The Energy Secretary, her brother and an explosive decision she WON'T be making» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  12. «Leave and Remain go head to head in EU referendum debate» (անգլերեն). ITV. 2016 թ․ հունիսի 9. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  13. Nick Gutteridge (2016 թ․ հուլիսի 13). «Amber Rudd to take over from new Prime Minister Theresa May as Home Secretary» (անգլերեն). Express. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Hastings & Rye». Election 2017 (անգլերեն). BBC News. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  15. «Finsbury Park attack: What we know so far» (անգլերեն). BBC News. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  16. «Amber Rudd back in cabinet as work and pensions secretary» (անգլերեն). BBC News. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. «Prime Minister Boris Johnson: Who's in his cabinet?» (անգլերեն). BBC News. 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  18. Toby Helm, Michael Savage, Andrew Rawnsley and Daniel Boffey (2019 թ․ սեպտեմբերի 8). «Amber Rudd quits cabinet and attacks PM for 'political vandalism'» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Lynn Barber (2000 թ․ մարտի 19). «The secret diary of Adrian Gill, aged 45» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Amber Rudd» (անգլերեն). politics.co.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  • «The Rt Hon Amber Rudd» (անգլերեն). UK government. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  • «Rt Hon Amber Rudd» (անգլերեն). UK Parliament. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմբեր Ռադդ» հոդվածին։