Jump to content

Էմբեր Բլանկո Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմբեր Բլանկո Ուայթ
Ծնվել էհուլիսի 1, 1887(1887-07-01)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 26, 1981(1981-12-26)[1] (94 տարեկան)
Մասնագիտությունգրող և ակնարկագիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Նոր Զելանդիա
ԿրթությունՆյունհեմի քոլեջ[2]
ԱնդամակցությունՖաբիանների ընկերություն
ԱշխատավայրMorley College?[2]
Համատեղ ապրողՀերբերտ Ուելս[2]
ԶավակներMargaret Justin Blanco White?

Էմբեր Բլանկո Ուայթ (հուլիսի 1, 1887(1887-07-01)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - դեկտեմբերի 26, 1981(1981-12-26)[1]), Նոր Զելանդիայում ծնված բրիտանացի ֆեմինիստ գրող և գիտնական:

Ռիվզը ծնվել է Քրայսթչերչում, Նոր Զելանդիա, եղել է երեք երեխաներից ավագը, Ֆաբիանիստ կին ակտիվիստ Մոդ Փեմբեր Ռիվզի (ծննդով Ռոբիսոն; 1865–1953) և Նոր Զելանդիայի քաղաքական գործիչ ու սոցիալական բարեփոխող Ուիլյամ Փեմբեր Ռիվզի ընտանիքում[3]:

Ընտանիքը 1896 թվականին տեղափոխվեց Լոնդոն, որտեղ նրա հայրը դարձավ Նոր Զելանդիայի գլխավոր գործակալը։ Նրանց ընտանիքին միացան այրիացած հորաքույրը, զարմիկները և ծառաները Քենզինգթոնի Կոռնուոլ Գարդենսում գտնվող տանը։ «Լոնդոնը ատելի էր Նոր Զելանդիայից հետո», - ասել է նա: «Ազատություն չկա։ Ծովափ չկա։ Փողոցներ, փողոցներ, փողոցներ։ Տներ, տներ»[4];

Ռիվզը սովորել է Քենզինգթոնի ավագ դպրոցում մինչև 1904 թվականը, այնուհետև ճանապարհորդել է Եվրոպա՝ ֆրանսերենին ազատ տիրապետելու նպատակով։ Նրա հայրը ամբողջովին կողմ չէր կանանց բարձրագույն կրթությանը. երբ նա նրան ընտրության հնարավորություն տվեց՝ պալատում ներկայացվելու և Քեմբրիջի համալսարան գնալու միջև, նա ընտրեց Քեմբրիջը։ Ռիվզը 1905 թվականին սկսել է բարոյագիտություն (փիլիսոփայություն) ուսումնասիրել Նյուհեմ քոլեջում։ Հավանաբար նրա հայրը այլևս չէր ընդդիմանում, քանի որ միշտ բարձր էր գնահատում դստեր ակադեմիական հաջողությունները[5]:

Քեմբրիջի համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբրիջում գտնվելու ընթացքում Ռիվզը սկսեց շփվել այլ երիտասարդ կանանց հետ, ովքեր կիսում էին նրա մտավոր հետաքրքրությունները և սոցիալիստական քաղաքական հայացքները։ Նա ձևավորեց հարատև ընկերություն Եվա Սփիլմանի (հետագայում՝ Եվա Հաբբակ), որը հետագայում դարձավ կրթական գործիչ։ Նա ներգրավվեց մի շարք հասարակական կացմակերպություններում, այդ թվում՝ բանավեճի ընկերությունում։ 1907 թվականին նա գլխավորեց միջքոլեջային բանավեճը Գիրտոնի հետ՝ պնդելով, որ «սոցիալիստական կյանքի ընկալումը ամենավեհն ու ամենաարդյունավետն է թե՛ պետության, թե՛ անհատի համար»:

1906 թվականին նա հիմնադրեց Քեմբրիջի համալսարանի Ֆաբիանական հասարակությունը (CUFS) Բեն Քիլինգի հետ, ով արդեն իսկ գոյություն ունեցող, սակայն ոչ այնքան ակտիվ, Ֆաբիանական հասարակության անդամ էր։ CUFS-ը Քեմբրիջում առաջին ընկերությունն էր, որը հիմնադրման պահից ներգրավում էր կանանց։ Երիտասարդ կանայք կանոնավոր հանդիպումներ էին ունենում տղամարդկանց հետ՝ որպես հավասարներ, և քննարկում էին ամեն ինչ՝ սկսած կրոնական հավատքից մինչև սոցիալական չարիքներ և սեռականություն, ինչը անհնար կլիներ իրենց տներում տիրող ավանդական մթնոլորտում:

Ռիվզը փայլում էր իր ուսումնական հաջողություններով՝ 1908 թվականին ստանալով երկակի առաջին դիպլոմ: Գիլբերտ Մարեյը մի անգամ գրել է Նյուհեմի փիլիսոփայական հասարակությունում նրա ունեցած ելույթի մասին՝ ասելով. «Դա լավագույն ուսանողական հոդվածն էր, որ երբևէ կարդացել եմ. նկատի ունեմ՝ երիտասարդ անձի կողմից գրած և ոչ մետաֆիզիկական տեսանկյունից»։ Մի ուսանող նրան բնութագրել է որպես «մարմնավորված ինտելեկտ»՝ փիլիսոփայական ընկերությունում տված դասախոսությունից հետբ[5]:

Հ․ Ջ․ Ուելսի հետ հարաբերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ․ Ջ․ Ուելսը Ռիվզի ծնողների ընկերն էր և Քեմբրիջի Ֆաբիանական հասարակության ամենահայտնի բանախոսներից մեկը։ Ռիվզի ելույթից հետո Փիլիսոփայական հասարակությունում տարածվեցին լուրեր, որ նա և Ուելսը, ով համարվում էր քսաներորդ դարի առաջին կեսի ամենահայտնի և գործարարար գրողներից մեկը, գնացել էին Փարիզ՝ հանգստյան օրերին։ Նրանց համատեղ հայտնվելը ընթրիքի ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆաբիանական հասարակության անդամ Ջամայկայի նահանգապետ, սըր Սիդնի Օլիվյեի համար, նրանց ռոմանտիկ հարաբերություններիառաջին բացահայտ դրսևորումն էր։ Ուելսը պնդում էր, որ Ռիվզը արձագանքել է իր արկածախնդիր էրոտիկության և «սեռական երևակայությունների» համին, որոնց իր կինը՝ Ջեյնը, չէր կարող դիմանալ։ Ուելսը պահանջում էր, որ նրանց հարաբերությունները գաղտնի պահվեն, մինչդեռ Ռիվզը համարում էր, որ իրենց հետաքրքիր սիրավեպը թաքցնելու կարիք չկա։ Երբ նրանց հարաբերությունները հայտնի դարձան, եղան բազմաթիվ փորձեր դրանք խզելու, հատկապես՝ Էմբերի մայրիկի և Ջորջ Ռիվերս Բլանկո Ուայթի կողմից, ով հետագայում ամուսնացավ նրա հետ[3]:

Ռիվզը մտահոգված էր,որպեսզի չխանգարի Ուելսի ամուսնությանը,թեև նա ուզում էր երեխա ունենալ նրանից:1909 թվականի գարնանը նրա հղիության լուրը ցնցեց Ռիվզի ընտանիքը, և զույգը փախավ Լե Տուքի-Փարիզ-Պլաժ, որտեղ փորձեցին միասին ապրել։ Սակայն երկուսին էլ չէր հաջողվում ընտանեկան կյանք վարել. միայնությունը, հղիության հետ կապված անհանգստությունն ու իրավիճակի բարդությունը նրան հասցրին դեպրեսիայի, և երեք ամիս անց նրանք որոշեցին հեռանալ Լե Տուքից։ Ուելսը նրան ուղեկցեց մինչև Բուլոն և նրան նստեցրեց Անգլիա մեկնող լաստանավ, մինչ ինքը մնաց՝ շարունակելու իր գրական աշխատանքը։ Ռիվզը գնաց մնալու Ուելսի և նրա կնոջ՝ Ջեյնի հետ, երբ նրանք վերադարձան Սանդգեյթ։ Սակայն 1909 թվականի մայիսի 7-ին նա ամուսնացավ Ռիվերս Բլանկո Ուայթի հետ։ Ավելի ուշ նա գրել է. «Ես չկազմակերպեցի Ռիվերսի հետ ամուսնությունս; նա դա կազմակերպեց Հ․ Ջ․ Ուելսի հետ, բայց ես միշտ մտածել եմ, որ դա լավագույնն էր, որ կարող էր տեղի ունենալ»:

Ուելսը գրել է «Անն Վերոնիկա» գաղտնի բանալիով վեպը՝ հիմնված իր՝Ռիվզի հետ հարաբերությունների վրա։ Վեպը մերժվեց նրա հրատարակիչ Ֆրեդերիկ Մակմիլանի կողմից՝ հնարավոր վնասի պատճառով. սակայն Տ. Ֆիշեր Անվինը հրատարակեց այն 1909 թվականի աշնանը, երբ Ուելսի շուրջ բամբասանքները լայն տարածում ունեին։ Ուելսը հետագայում գրել է, որ թեև Անն Վերոնիկայի կերպարը հիմնված էր Էմբերի վրա, նա հավատում էր, որ իր ամենամոտ կերպարը Ամանդան էր իր «Ամբողջական հետազոտությունը» վեպում։ 1909 թվականի դեկտեմբերի 31-ին Ռիվզը ունեցավ դուստր՝ Աննա-Ջեյն, ով մինչև 18 տարեկան չգիտեր, որ իր իրական հայրը Հ․ Ջ․ Ուելսն է[5]:

Աշխատանք և ընտանեկան կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվզը աշխատում էր Աշխատանքի նախարարությունում, որտեղ նա ղեկավարում էր կանանց աշխատանքի զբաղվածության բաժինը։ Նրա պարտականություններից մեկը աշխատողներին և գործատուներին հորդորելն էր՝ հասկանալու, որ կանայք ունակ են իրականացնել շատ ավելի լայն շրջանակի առաջադրանքներ, քան սովորաբար ակնկալվում էր։ Հետագայում նա ստանձնեց կանանց աշխատավարձերի վերահսկումը Ռազմամթերքի նախարարությունում։ 1919 թվականին նա նշանակվեց Ուիթլիի խորհրդում, սակայն այդ նույն տարում նրա նշանակումը չեղարկվեց։ Հանրային ծառայող Հումբերտ Վոլֆը նամակ գրեց խորհրդի քարտուղար Մեթյու Նաթանին՝ նշելով, որ Էմբերի պաշտոնանկությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նա ամուսնացած կին էր, և որ նրան պետական ծառայությունից ազատելը «իրոք հիմարություն էր»:

Մինչև 1921 թվականը նրա եռանդը կանանց աշխատավորների գործով հանգեցրեց նրան, որ նա բախվեց նախկին զինվորներին, ովքեր իրենց միությունների միջոցով մեծ իշխանություն ունեին։ Նրան հայտնեցին, որ պատգամավորների մի պատվիրակություն դիմել է նախարարին և պնդել, որ ոչ մի նախկին զինվոր չի կարող հանգիստ քնել, քանի դեռ նա մնում է պետական ծառայության մեջ։ Նա ստացավ աշխատանքից ազատման ծանուցում, և, բացառությամբ 1922 թվականին Աշխատանքի նախարարությունում անցկացրած ժամանակի, դա վերջ դրեց նրա պետական ծառայության կարիերային։ Նա սկսեց աշխատել իր գրքի՝ «Տալ և վերցնել»-ի վրա, որը հրատարակվեց 1923 թվականին։ Էմբերը չէր սիրում տնային տնտեսուհի լինելը. մի անգամ նա գրել է․

«Անընդհատ սպասքը լվանալու կյանքը փոքրիկ առանձին տներում և ցանկացած հարցում աշխատող տղամարդուց կախված լինելը, կարծում եմ, շատ կործանարար է կանանց և նրանց կարծիքների վրա։ Դա նվաստացուցիչ և սահմանափակող է,և իհարկե,ոչինչ չկա,որ կարելի լինի ասել դրա օգտին… …Օհ, որքան կուզեի նորից զբաղվել ծանր աշխատանքով, որը կբերեր արտաքին կյանքին առնչվելուն»:

Նրա ամուսնության մեջ որոշակի լարվածություն կար Ջորջ Ռիվերս Բլանկո Ուայթի հետ։ Երիտասարդ ժամանակ նրանք երկուսն էլ որդեգրել էին սեր արտահայտելու ազատության դրական վերաբերմունք, որը ժամանակի գրական, մտավորական և ձախակողմյան հասարակության մեջ տարածված էր, սակայն տարիների ընթացքում այս վերաբերմունքը սկսեց փոխվել։ Իր «Կանանց մեջ անհանգստությունը» գրքում նա գրել է, որ եթե մարդիկ ընտրեն խախտել էթիկական կոդերը, ապա պետք է պատրաստ լինեն մեղքի հետ հարմարվելու:Նա նաև նշել է, որ եթե կինը անհավատարիմ է իր ամուսնուն, ապա նա չպետք է ասի դա նրան՝ գրելով. «Եթե երբևէ լինում է դեպք, որ պահանջում է լիակատար սուտ, ապա սա հենց այդ դեպքն է»[5]:

Բացի Աննա-Ջեյնից, Ռիվզն ունեցել է ևս երկու երեխա՝ Թոմասը, ով եղել է արտոնագրային փաստաբան, և (Մարգարետ) Ջասթին Բլանկո Ուայթը, ով եղել է ճարտարապետ։ Ջասթինը ամուսնացել է կենսաբան Քոնրադ Հալ Ուադինգթոնի հետ և ունեցել է երկու դուստր՝ մաթեմատիկոս Դուսա ՄակԴուֆը և մարդաբան Քերոլայն Համֆրին[3][6]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվզը հրապարակեց չորս վեպ և չորս ոչ գեղարվեստական աշխատանքներ, որոնք վերաբերում էին տարբեր թեմաներին, բայց բոլորը կիսում էին ընդհանուր սոցիալիստական և ֆեմինիստական քննադատություն կապիտալիստական հասարակության նկատմամբ։ Դրանք են՝

  • The Reward of Virtue (1911)
  • A Lady and her Husband (1914)
  • Helen in Love (1916)
  • Give and Take: A Novel of Intrigue (1923)
  • The Nationalisation of Banking (1934)
  • The New Propaganda (1938)
  • Worry in Women (1941)
  • Ethics for Unbelievers (1949)

Նա նաև գրախոսություններ էր գրում «Քուին» և «Վոգ» ամսագրերի համար, ինչպես նաև հոդվածներ «Սատերդեյ Ռևյու» համար։ Մի ժամանակ նա Townswomens Guild-ի թերթի՝ Townswoman ամսագրի խմբագիրն էր[3]:

Ռիվզը համագործակցել է Ուելսի հետ «The Work, Wealth and Happiness of Mankind» (1931) գրքում։ Այս գրքում նա ուսումնասիրել է և հավաքել նյութ այն մասին, թե ինչպես ռուբերի առևտուրը ավերեց Պերուի Պուտումայո բաժնի և Բելգիական Կոնգոյի բնիկ բնակչության վրա (հետևեք Casement Report-ին, որը ներկայացնում է այդ մասին մարդու իրավունքների խախտումները)։ Նա նաև մասնակցել է բաժնի կազմմանը, որը նկարագրում է, թե ինչպես է կուտակվում հարստությունը՝ ներկայացնելով նոր ուժերի և իշխանությունների դեպքերի պատմություններ, որոնք «վայրագում են և խելագարվում են վերջին մոլուցքի մեջ՝ անձնական և սեփական շահի համար»։ «Աշխատանքի աշխարհում կանանց դերը» բաժինը ներառվեց Ուելսի կողմից՝ ըստ Ռիվզի առաջարկի, սակայն գլուխը կարդալուց հետո նա խնդրեց, որ ներառվի բացատրություն, որը կպարզաբաներ, որ նա պարտադիր չի համաձայնում նրա սածի հետ[5]:

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականի ընտրարշավի ընթացքում Ռիվզին խնդրեցին խոսել ինչպես Լիբերալ, այնպես էլ Լեյբորիստական կուսակցությունների թեկնածուների օգտին։ Նա ընտրեց Լեյբոր կուսակցությունը՝ նշելով. «Լիբերալ լսարանները լավ, նեղ և հարգալից մարդիկ էին։ Նրանք նստում էին ուղիղ շարքերում և ծափահարում էին իրենց բամբակյա ձեռնոցներով… Բայց երբ ես գնացի Լեյբոր հանդիպումներին, որտեղ հանդիպում էի պողոտաների վաճառողների, երկաթուղային աշխատողների և տասներորդ ձեռքի բրդե գլխարկներով կանանց՝ երբ ես տեսա նրանց սեղմած գորշ և դեղնավուն դեմքերը այդ մութ դահլիճներում, ես հանկարծ հասկացա, որ նրանք իմ մարդիկ են»։ Շուտով նա դարձավ կուսակցության անդամ և աջակցեց իր ամուսնուն՝ Ջորջ Ռիվերս Բլանկո Ուայթին, ով Լեյբոր կուսակցության թեկնածու էր Հոլանդիա-ուիթ-Բոստոնում՝ Լինկոլնշիրում։ Տեղի ընտրություններում այն անցել էր Լիբերալներին և Ուայթը չկարողացավ այն վերադարձնել[3]:

Ռիվզը փորձեց Լեյբոր կուսակցությանը ներկայացնել իր դրամավարկային տեսությունները, որոնք հետագայում ամփոփվել են նրա «Բանկային համակարգի ազգայինացում» գրքում, և նա ու Ռիվերսը պատասխանատու դարձան կուսակցության մեկ հրատարակության՝ «Կանանց առաջնորդ»-ի համար։ Ռիվզը շարունակեց ակտիվ գործունեություն իրականացնել Ֆաբիանների ընկերությունում, և այդ ժամանակ շատ ֆաբիացիներ համաձայնեցին, որ անհրաժեշտ է աշխատել խորհրդարանական Լեյբոր կուսակցության միջոցով։ Նա երկու անգամ առաջադրվել է որպես Հենդոնի թեկնածու՝ 1931 և 1935 թվականներին[5]:

Որոշ ժամանակ Ռիվզը դասավանդել է Լոնդոնի Մորլի քոլեջում։ Սկզբում նրա ընկերուհին՝ Քեմբրիջից Էվա Հաբբեքը, նրան հրավիրել էր օգնելու, նա դարձավ դասախոսների թիմի մի մաս 1928 թվականին և սկսեց դասավանդել էթիկայի և հոգեբանության առարկաները շաբաթական երկու անգամ։ 1929 թվականին, երբ ընդունվեց Ընդհանուր ընտրազանգվածի ակտը, որը կանանց հնարավորություն տվեց ընտրել նույն պայմաններով, ինչ տղամարդիկ, նա հրավիրվեց Ֆաբիանների ընկերության կողմից՝ «Նոր կանանց ընտրողները և եկող ընտրությունները» թեմայով դասախոսելու։ Այնուամենայնիվ, նա հրաժարվեց այս դասախոսությունից՝ Հոլանդիա–ուիթ–Բոստոնի միջընտրական ընտրությունների արշավում իր ամուսնու համար աշխատելու համար իր ամուսնու համար աշխատելու համար:Նա դասավանդեց Մորլիում քառասուն տարի, պարբերաբար վերանայելով իր դասընթացները՝ ներառելով ավելի լայն հոգեբանական մտքեր։ 1946 թվականին նա դարձավ գործող տնօրեն՝ Հաբբեքի մահից հետո։ Երբ 1947 թվականին նշանակվեց նոր տնօրեն, նա վերադարձավ դասավանդման և «Էթիկա անհավատների համար» գրքի գրական գործունեությանը[5]:

Երկրորդ կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի հուլիսին Ռիվերսը տառապեց ինֆարկտից, որը նրան ծայրահեղ պառալիզացրեց աջ կողմում։ Ռիվզը խիստ վշտացած էր, և իր կյանքի վերջին տարիներին նա շատ անհանգստանում էր ու ընկավ դեպրեսիայի մեջ։ Նա գրեց իր դստեր՝ Աննա-Ջեյնին, ով այդ ժամանակ Սինգապուրում էր՝ «Եթե Կ.Լ.-ում կա Կոնֆուցիոսի տաճար, կարող ես մի փոքր նվեր դնել (եթե նա սիրում է նվերներ)… … Ես հիմա նրա նկատմամբ ավելի շատ հավատ ունեմ, քան մեր սեփական աստվածությանը, որը,կարծես,մեզ ամբողջությամբ լքել է»։ Երբ Ռիվերսը մահացավ 1966 թվականի մարտի 28-ին, Ռիվզը վճռականորեն որոշեց շարունակել ապրել հնարավորինս բնական կերպով։ Նա այցելեց Նոր Զելանդիայի պատմաբան Քիթ Սինքլերը, ով գրում էր նրա հոր կենսագրությունը, ինչպես նաև երկու անգամ հարցազրույցներ տվեց BBC-ին (Denys Gueroult-ի հետ 40 րոպեանոց հարցազրույցը 1970 թվականի սեպտեմբերի 4-ին հեռարձակվեց Radio 4-ում)[7]:Չնայած նրան, որ նա սիրում էր քննարկել քաղաքականությունը և համաշխարհային խնդիրները, նա վշտացած էր իր երիտասարդության սոցիալիստական հույսերից և աջակցում էր Կոնսերվատիվներին 1970 թվականի ընտրություններում։ Նա կարծում էր, որ սխալ մարդիկ են ղեկավարում ձախը և որ միայն համառները կքվիարկեն նրանց օգտին:

1981 թվականի դեկտեմբերի վերջին, նա ընդունվել էր Սենտ Ջոնս Վուդի հիվանդանոց, և մահացել էր դեկտեմբերի 26-ին՝[5] 94 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 891.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «White, Amber Blanco [née Amber Reeves] (1887–1981), writer and civil servant». Oxford Dictionary of National Biography (անգլերեն) (online ed.). Oxford University Press. 2004. doi:10.1093/ref:odnb/63956. ISBN 978-0-19-861412-8. Վերցված է 2021-10-02-ին. (Subscription or UK public library membership required.)
  4. Harrison and White, 10267
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Maude & Amber, Ruth Fry, University of Canterbury Press, 1992. pp. 35, 44–58, 82–91, 99–121
  6. Darling, Elizabeth (2019). «White [married name Waddington], (Margaret) Justin Blanco (1911–2001), architect». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). doi:10.1093/odnb/9780198614128.013.112261. ISBN 978-0-19-861412-8. Վերցված է 2024-01-18-ին.
  7. «Amber Blanco White». The Radio Times. No. 2445. 1970-09-17. էջ 41. ISSN 0033-8060. Վերցված է 2020-09-29-ին.