Էմբեր Բենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմբեր Բենսոն
Ծնվել էհունվարի 8, 1977(1977-01-08)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրԲիրմինգհեմ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, վիպասան, երգչուհի, կինոդերասանուհի, գրող և կոմիքսների սցենարիստ

Էմբեր Նիկոլ Բենսոն (անգլ.՝ Amber Benson, հունվարի 8, 1977(1977-01-08)[1][2][3], Բիրմինգհեմ), ամերիկացի դերասանուհի, գրող, ռեժիսոր և պրոդյուսեր։ Որպես դերասան առավել հայտնի է «Վամպիրներին ոչնչացնող Բաֆֆի» հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել էր Թարա Մաքլիին, իսկ որպես պրդյուսեր և ռեժիսոր՝ մեծ ճանաչում է ձեռք բերել «Հնարավորություն» ֆիլմով[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենսոնը ծնվել է Ալբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում, հոգեբույժ Էդվարդ Բենսոնի և Դիանա Բենսոնի ընտանիքում[6]։ Նրա կրտսեր քույրը՝ Դանիելը, նույնպես դերասանուհի է։ Բենսոնը դաստիարակվել է քրիստոնեական և հրեական խառը սովորույթներով[7][8][9]։

Դեռևս մանկության տարիներին զբաղվել է երգով և պարով։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաֆֆին» հեռուստասերիալի ավարտից հետո Էմբեր Բենսոնն սկսել է զբաղվել BBC հեռուստաալիքի համար անիմացիոն ֆիլմերի շարք արտադրելով։ «Բաֆֆին» հեռուստասերիալի մեկ այլ աստղի՝ Ադամ Բուշոմի հետ եղել է «Անօդաչու թռչող սարքը» կատակերգական ֆիլմի ռեժիսոր[10], որը ցուցադրվել է 2010 թվականին Լոնդոնում անցկացված փառատոնում։

2001 թվականին կատարել է «I’ve Got a Theory / Bunnies / If We’re Together», «Under Your Spell», «Walk Through the Fire», «Standing/Under Your Spell (Reprise)» և «Where Do We Go from Here?» երգերը «Վամպիրներին սպանող Բաֆֆին» հեռուստասերիալի «Once More, with Feeling» եթերաշրջանի համար[11]։ 2002 թվականին իր կոլեգա Էնտոն Հեդի հետ միասին հայտնվեց երկու սինգլ ալբոմներ [12]։

Բենսոնը գրում է վեպեր և կոմիքսներ` հիմնականում համագործագցելով Քրիստոֆեր Գոլդենի hետ։ Առաջին գիրքը, որ կոչվել է «Մահվան դուստր», լույս է տեսել փափուկ կազմով[13] 2009 թվականի փետրվարի 24-ին, երկրորդ գիրքը՝ «Cat’s Claw», 2010 թվականի փետրվարի 23-ին[14]։ 2010 թվականի հունիսին ավարտել է երրորդ գիրքը[9]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ընտրարշավի ընթացքում Բենսոնը շահույթ չհետապնդող MoveOn.org կազմակերպությունում հանդես է եկել հօգուտ Օբամայի թեկնածության։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենսոնը 2007 թվականին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում։ Նախկինում եղել է բուսակեր[15]։ 2009 թվականի մարտին սկսել է հանդիպել Ադամ Բուշոմի հետ, որ «Վամպիրներին ոչնչացնող Բաֆֆին» հեռուստասերիալում կատարել է Ուորենի դերը[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվականների ալբոմ
  • Մոլորություն (Քրիստաֆոր Գոլդենի հետ) (Subterranean Press, 2004)[17]
  • Օրենք (Քրիստաֆոր Գոլդենի հետ) (Short story, available on BBC site)[18]
  • Անեծք (Քրիստաֆոր Գոլդենի հետ) (Del Rey, 2005)
  • Կախարդություն (Քրիստաֆոր Գոլդենի հետ) (Del Rey, 2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. Էմբեր Բենսոն (անգլ.) Internet Movie Database կայքում
  5. Drones(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. Amber Benson Biography (1977-)
  7. «Amber chatted at Yahoo! on Thursday, March 8, 2001. Here's the transcript, provided by Coax, sans chat typos»։ The Essence of Amber։ մարտի 8, 2001։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-12-ին։ Վերցված է 2006-12-13 
  8. Bloom Nate (հունիսի 6, 2003)։ «Celebrity Jews»։ Jewish News of Greater Phoenix։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-16-ին։ Վերցված է 2006-12-13 
  9. 9,0 9,1 Lindsey Byrnes (2010-06-08)։ «An interview with Amber Benson»։ www.afterellen.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-06-08 
  10. 225BatonRouge.com article 09/25/2008 Archived 2008-09-29 at the Wayback Machine.
  11. «Buffy-oke» does it once more, with feeling Archived 2010-05-26 at the Wayback Machine., Variety (June 28, 2007). Retrieved on June 8, 2010.
  12. «Unofficial Anthony Head Website»։ ASHead.com։ Արխիվացված է օրիգինալից 2002-04-13-ին։ Վերցված է 2009-05-09 
  13. ISBN 978-0-441-01694-5
  14. ISBN 978-0-441-01843-7
  15. OutSmart Interview Archived 2009-04-06 at the Wayback Machine.
  16. «Amber Benson Interview on Buffyfest»։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2009-02-24 
  17. BBC — Cult — Ghosts of Albion — Astray
  18. BBC — Cult — Ghosts of Albion — Legacy

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]