Էմաս ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Սեռադո |
Մասն է | Սեռադո |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Գոյաս |
Հիմնվել է | 1961 |
Մակերես | 1326 կմ², 131 386 հեկտար և 132 784 հեկտար |
ԲԾՄ | 816 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Էմաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional das Emas), ազգային պարկ և ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ Բրազիլիայի Գոյաս ու Մատու Գրոսու դու Սուլ նահանգներում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկը գտնվում է Բրազիլիայի Կենտրոնական-Արևմտյան շրջանի Գոյաս և Մատու Գրոսու դու Սուլ նահանգների միջև։ Այն ընդգրկում է սերրադո սավաննայի 1320 քառ․ կմ տարածքը[1]։ Պարկը տեղակայված է Պանտանալ կենսոլորտային արգելոցում, որը պարունակում է Պանտանալ, Շապադա դոս Գիմարայնշ և Սեռա դա Բոդոկենա ազգային պարկերն ու Սերրա դե Սանտա Բարբարա, Նասցենտես դու Ռիու Տակուարի և Պանտանալ դե Ռիու Նեգրու պետական պարկերը[2]։ Շրջակայքում գերակշռում են սոյայի ընդարձակ պլանտացիաները։
Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմաս ազգային պարկը ցուցադրում է սերրադոյին բնորոշ էկոհամակարգ, ծառերից զուրկ սավանա՝ բարձր տերմիտների բլուրներով ու հետաքրքիր կենդանական աշխարհով, այդ թվում՝ հսկա զրահակիր, բաշավոր գայլ, մեծ արմադիլ և պամպայի եղնիկ[3], ինչպես նաև հսկա նանդու ջայլամը։
Էմաս ազգային պարկում բնակվում են քիչ քանակությամբ յագուարներ, մոտ 10-12 կենդանի։ Արգելոցի միայն 40 %-ը, որն ընդհանուր առմամբ ընդգրկում է 1320 քառ․ կմ տարածք, յագուարների լավագույն բնակատեղին է[4]։
Այլ խոշոր կաթնասուններից են՝ պուման, օցելոտը, բրազիլական գետակինճը, ճահճուտի եղնիկը, ջրախոզուկը և այլն[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Cerrado Protected Areas: Chapada dos Veadeiros and Emas National Parks
- ↑ Carrijo & Torrecilha 2009
- ↑ 3,0 3,1 Flavio H.G. Rodrigues, Leandro Silveira, Anah T .A. Jacomo, Ana Paula Carmignotto, Alexandra M.R. Bezerra, Daniela Cunha Coelho, Hamilton Garbogini, Juliana Pagnozzi, Adriani Hass. Composi~ao e caracteriza~ao da fauna de mamfferos do Parque Nacional das Emas, Goias, Brasil.Revta bras. Zool. 19 (2): 589 – 600, 2002. online PDF
- ↑ Thannya Nascimento Soares, Mariana P.C. Telles, Lucileide V. Resende, Leandro Silveira, Anah Tereza A. Jácomo, Ronaldo G. Morato, José Alexandre F. Diniz-Filho, Eduardo Eizirik, Rosana P.V. Brondani and Claudio Brondani: Paternity testing and behavioral ecology: A case study of jaguars (Panthera onca) in Emas National Park, Central Brazil. Genetics and Molecular Biology, 29, 4, 735-740 (2006). online PDF Archived 2012-10-13 at the Wayback Machine.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Carrijo, Martha GilkaGutiérrez; Torrecilha, Sylvia (June 2009), Plano de Manejo do Parque Estadual das Nascentes do Taquari, Campo Grande – Mato Grosso do Sul: IMASUL: Instituto do Meio Ambiente de Mato Grosso do Sul, արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին, https://web.archive.org/web/20161220205240/http://www.imasul.ms.gov.br/wp-content/uploads/sites/74/2015/06/Plano-de-Manejo-Parque-Estadual-Nascentes-do-Rio-Taquari.pdf, վերցված է 2016-12-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմաս ազգային պարկ կատեգորիայում։ |
|