Էմանուել Աղասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուել Աղասի
Ծնվել էդեկտեմբերի 25, 1930(1930-12-25)[1]
ԾննդավայրՍալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան
Մահացել էսեպտեմբերի 24, 2021(2021-09-24)[2] (90 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՌուզվելտի համալսարան
Մասնագիտությունբռնցքամարտիկ և tennis coach
ԵրեխաներԱնդրե Աղասի

Էմանուել Աղասի, ամերիկանացված որպես Էմանուել «Մայք» Աղասի (դեկտեմբերի 25, 1930(1930-12-25)[1], Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան - սեպտեմբերի 24, 2021(2021-09-24)[2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), նախկին բռնցքամարտիկ, 1948 և 1952 թվականներին Իրանը ներկայացրել է Ամառային օլիմպիական խաղերում։ Թենիսիստ Անդրե Աղասու հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմանուլ Աղասին ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Սալմաստում (Իրան), մեծացել՝ Թեհրանում, հայ քրիստոնեական ընտանիքում[3] (որոշ աղբյուրներ նշում են, որ ունի հայ-ասորական կամ պարսկական արմատներ[4][5], բայց ինքնակենսագրականում այդ վարկածները չեն հաստատվել)։ Հայրը՝ հյուսն Դավիթ Աղասյանը ուկրաինահայ է, ծնվել է 1880 թվականին Կիևում, Հոկտեմբերյան հեղափոխությանը հաջորդող քաղաքացիական պատերազմի ժամանակ արտագաղթել է Իրան, որտեղ խուսափելով թուրքական ջարդերից՝ փոխել է ազգանունը քիչ աչքի ընկնող ազգանունով՝ Աղասի[6], իսկ Մայքի մայրը՝ Նունիան, եղել է հայուհի Թուրքիայից[7]։ Չնայած Դավիթը քսան տարի մեծ էր կնոջից, նրանք ընտանիք են կազմել։ Ունենեցել են հինգ երեխա, Էմանուելը երրորդ երեխան էր[8]։

Սպորտում Էմանուելի առաջին հետաքրքրությունը եղել է ֆուտբոլը, սակայն հետագայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ. տեսնելով թե ինչպես են ամերիկյան քրիստոնեական եկեղեցու առաքելական ծառայությանը կից թենիսի մարզադաշտում խաղում ամերիկացի և բրիտանացի զինվորները տարվել է թենիսով և շատ սիրել այդ խաղը։ Նրանցից մեկը տղային է նվիրել իր առաջին ձեռնաթիակը, որը հետագայում իր հետ տարել է ԱՄՆ[9]։

Էմանուելը 16 տարեկան հասակում հետաքրքրվել է բռնցքամարտով, հաճախ մասնակցել է փողոցային կռիվների, որոնցից մեկի ժամանակ նրան նկատել է Թեհրանի կենտրոնում գտնվող Nerou Rastey մասնավոր ակումբի բռնցքամարտի մարզիչը։ Նա Էմանուելին հրավիրել է ակումբ, որը առաջին իսկ մարզումի ժամանակ հաղթել է բոլոր մրցակիցներին, իսկ երկու շաբաթ անց հաղթել է ակումբի կողմից հովանավորվող բռնցքամարտի մրցաշարում[10]։

Հետագայում, Աղասու մարզիչն է դառնում 1932 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հանս Ցիգլարսկին[11], որը կազմում է մարզումների կանոնավոր ռեժիմ և Աղասին մի քանի ամիս անց թեթև քաշային կարգում հաղթում է Թեհրանի առաջնությունը, ապա Իրանի առաջնությունը և 17 տարեկանում ընդգրկվում է երկրի ազգային հավաքականում` Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու համար[12]։

Օլիմպիադայում, Աղասին առաջին իսկ մարտի ժամանակ պարտվում է իսպանացի հակառակորդին, որը թեթև քաշային կարգում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Չորս տարի անց մասնակցում է Հելսինկիի օլիմպիական խաղերին։ Պատմությունը կրկնվում է․ Աղասին պարտվում է առաջին մարտում՝ այս անգամ Հարավային Աֆրիկան ներկայացնող մարզիկին, որն այս օլիմպիական խաղերում նվաճում է բրոնզե մեդալ[13]։

1952 թվականին հետևելով իր եղբայր Սամուելին մեկնում է Չիկագո[6][14] և իր անունը փոխում է՝ դարձնելով «Մայք Աղասի»։ Ռուզվելտի համալսարանն ավարտելուց առնվազն մեկ ամիս անց հանդիպում է Էլիզաբեթ Դեդլիին։ Երկու ամիս անց, 1959 թվականի օգոստոսի 19-ին նրանք ամուսնանում են[15]։ Աշխատանքի փնտրտուքներով նրանք հասնում են Լոս Անջելես, այնուհետև, երբ ընկերներն աշխատանք են առաջարկում Տրոպիկանա Լաս Վեգաս հյուրանոցում, ամուսիններն իրենց երկու տարեկան աղջկա՝ Ռիտայի և ութ տարեկան տղայի՝ Ֆիլիպի հետ 1962 թվականի հեկտեմբերին տեղափոխվում են Լաս Վեգաս[16], որտեղ Բեթին աշխատում է Նևադայի պետական վարչությունում, իսկ Էմանուելը՝ թենիսի մարզիչ Տրոպիկանա հյուրանոցում, իսկ ավելի ուշ MGM Գրանտ հյուրանոցում։ Այս աշխատանքում մնում է մինչև 21-րդ դարի սկիզբը[17]։ 1967 թվականին ընտանիքը համալրվում է, ծնվում է նրանց աղջիկը՝ Թամարան, իսկ 1970 թվականին՝ Անդրեն[17]։

Իր բոլոր երեխաների հետ դեռ մանուկ հասակից զբաղվում է թենիսով, հետագայում նրանց մարզում են պրոֆեսիոնալ թենիսիստներ։ Անդրե Աղասին դառնում է աշխարհի համար մեկ ռակետ։ 1984 թվականին, Ռիտան՝ խիստ տարաձայնություններ ունենալով հոր հետ, ամուսնանում է իր մարզչի՝ հայտնի պրոֆեսիոնալ թենիսիստ Սանչո Գոնսալեսի հետ, որը 32 տարով մեծ էր իրենից[18]։ 2001 թվականի հոկտեմբերի 22-ին Մայքի ընտանիքը համալրվում է ևս մեկ հայտնի թենիսիստով՝ Լաս Վեգասում Անդրե Աղասին ամուսնանում է Շտեֆֆի Գրաֆի հետ։

Մայք Աղասիի ինքնակենսագրությունը՝ The Agassi Story-ն լույս է տեսնում 2004 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. 2,0 2,1 2,2 https://www.reviewjournal.com/entertainment/entertainment-columns/kats/mike-agassi-father-of-andre-agassi-dies-in-las-vegas-2449513/?itm_source=parsely-api
  3. «How To Be Good». The Guardian. 2006 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  4. «Andre Agassi». PersianMirror. PersianMirror. 2004. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
  5. Nicholas Awde, Nineb Lamassu, Nicholas Al-Jeloo. Modern Aramaic (Assyrian/Syriac) Dictionary and Phrasebook. — New York: Hippocrene Books, 2007. — P. 278. — ISBN 0-7818-1087-6
    «Andre Agassi». Persian Mirror: The Modern Magazine for Famous Iranians, Persian Celebrations, Cuisine, Culture & Community. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 Nahigian, Frank. «Only in America? An Interview with Mike Agassi». The Armenian Weekly. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. Cobello, Dominic; Agassi, Mike (2004). The Agassi Story. Toronto: ECW Press. էջեր 12–14. ISBN 1-55022-656-8. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. Cobello, 2004, էջեր 12—14
  9. Cobello, 2004, էջեր 19—22
  10. Cobello, 2004, էջեր 26—27
  11. Dominic Cobello; Mike Agassi; Kate Shoup Welsh (2008 թ․ հոկտեմբեր). The Agassi Story. ECW Press. էջեր 28–. ISBN 978-1-55490-362-7.
  12. Cobello, 2004, էջեր 28—29
  13. Emanoul Aghasi Արխիվացված 2012-11-11 Wayback Machine at Sports-Reference.com
    «Iran Olympic Tradition». NBCOlympics.com. NBC Universal. 2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
  14. Jensen, Jeffry (2002) [1992]. Dawson, Dawn P (ed.). Great Athletes. Vol. 1 (Revised ed.). Salem Press. էջ 17. ISBN 1-58765-008-8.
  15. Cobello, Dominic; Agassi, Mike (2004). The Agassi Story. Toronto: ECW Press. էջ 64. ISBN 1-55022-656-8. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  16. Cobello, Dominic; Agassi, Mike (2004). The Agassi Story. Toronto: ECW Press. էջ 69. ISBN 1-55022-656-8. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  17. 17,0 17,1 Agassi, 2009, էջեր 45—48
  18. S. L. Price. (2002 թ․ հունիսի 24). «The Lone Wolf». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эмануэл Агаси – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)