Էմանուելե Պեսարեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուելե Պեսարեզի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 10, 1976(1976-12-10)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Անկոնա, Իտալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Էմանուելե Պեսարեզի (իտալ.՝ Emanuele Pesaresi, դեկտեմբերի 10, 1976(1976-12-10)[1], Անկոնա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով վերջին անգամ խաղացել է Սերիա D-ում, Անկոնա 1905 ֆուտբոլային ակումբի կազմում[2]։ Նա արագ և ագրեսիվ պաշտպան էր, ով հայտնի էր իր արագության և հակագրոհներ կազմակերպելու կարողության համար։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսարեզին սկսել է իր կարիերան հայրենի քաղաքի Անկոնա ակումբում, Սերիա B-ում։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին նա տեղափոխվել է Serie A` խաղալով Սամպդորիա ակումբում։ 1998-99 մրցաշրջանում չընդգրկվելով հիմնական կազմում, նա վարձավճարով տեղափոխվել է Սերիա B` խաղալով Նապոլի ֆուտբոլային ակումբում։ 1999-2000 մրցաշրջանում նա վերադարձել է Սամպդորիա` խաղալով սակայն Սերիա B-ում։

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին նա տեղափոխվել է Սերիա A` խաղալով Լացիո ֆուտբոլային ակումբում։ Նա ընդամենը երկու անգամ է խաղացել Սերիա A-ում` 2000-2001 թվականներին։ Հաջորդ մրցաշրջանում նա վարձավճարով տեղափոխվել է Բենիֆիկա ֆուտբոլային ակումբ։

Կիևո[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին նա տեղափոխվել է Սերիա A` խաղալով Կիևո ֆուտբոլային ակումբում` որպես Քրիստիան Մանֆրեդինիի գործարքի մաս։ Նա 2002-2003 մրցաշրջանում լիգայի ընթացքում ընդգրկվել է հիմնական կազմում 7 անգամ։ Հետո նա թողել է Տերնանան` տեղափոխվելով Սերիա B-ի Իոան ակումբ, որտեղ խաղացել է 22 խաղ։

Սերիա B[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-05 մրցաշրջանում մեկ անգամ խաղալուց հետո, նա տեղափոխվել է Սերիա B` միանալով Տորինո ֆուտբոլային ակումբին 2005 թվականի հունվարին։ Հետո նա մնացել է Սերիա B-ում` խաղալով Պեսկարա և Տրիեստինա ֆուտբոլային ակումների համար[3]։ 2007-08 մրցաշրջանում նա նոր պայմանագիր է կնքել Տրիեստինայի հետ։ Նա 27 խաղերում անցկացրել է 24 մեկնարկ։

Ուշ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-09 մրցաշրջանում նա խաղացել է Կրեմոնեսեում` մասնակցելով Lega Pro Prima դիվիզիոնին[4]։

Գրեթե մեկ տարի պայմանագրից դուրս մնալուց հետո նա համաձայնել է միանալ Eccellenza Marche-ի Piano San Lazzaro սիրողական թիմին 2009-10 մրցաշրջանի վերջին շրջանի համար[5]։

2010–11 մրցաշրջանում նաև նա խաղում է որպես ավագ՝ նույն թիմի հետ[6], որը 2010-ի ամռանը դարձել է Անկոնա 1905[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսարեզին ոսկե շքանշան է ստացել 1997 թվականի Միջերկրածովյան խաղերում Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Pesaresi: «Eu e o Porfírio éramos os bons malucos do Benfica» maisfutebol.iol.pt
  3. «Sarri concentrato sulle palle inattive» (Italian). Pescara Calcio. 2005 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Gori e Pesaresi in grigiorosso» (Italian). US Cremonese. 2008 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (չաշխատող հղում)
  5. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]