Էմամոդե Էդոսիո
Էմամոդե Էդոսիո անգլ.՝ Emamode Edosio | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Նիգերիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Օգունի պետական համալսարան, Նյու Յորքի կինոակադեմիա, Federal Government College Odogbolu?, Loral Nursery and Primary School, Festac town, Lagos? և Motion Picture Institute? |
Գիտական աստիճան | գիտության բակալավր |
Երկեր | Kasala? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինեմատոգրաֆ, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ |
Աշխատավայր | Hip Hop TV? և Ebonylife TV? |
Զբաղեցրած պաշտոններ | խմբագիր |
Կայք | emaedosio.com |
![]() |
Էմամոդե Էդոսիո (անգլ.՝ Emamode Edosio, հայտնի է որպես որպես Էմա), նիգերիացի կինոպրոդյուսեր և ռեժիսոր[1]։ Օգունի պետական համալսարանում համակարգչային գիտությունների ոլորտում ստացել է բակալավրի աստիճան։ Նու Նորքի կինոակադեմայում (NYFA) սովորել է թվային կինոարտադրություն, իսկ ԱՄՆ-ի Միչիգանի կինոարտադրության ինստիտուտում սովորել է կինեմատոգրաֆիա։ Նա արժանացել է տարվա լավագույն ֆիլմ և ռեժիսոր քույրական մրցանակներին։
2013 թվականին նա վերադարձել է Նիգերիա։ 2007 թվականին աշխատել է 66 Dimension կինոարտադրական կազմակերպության հետ։ Ավելի ուշ աշխատակցել է Hip Hop TV, Clarence Peters at Capital Dreams Pictures, EbonyLife TV կազմակերպություններին, և BBC-ում աշխատել է որպես խմբագիր։ Էման Աջուբայի դպրոց է վերադարձել կինեմատոգրաֆիա սովորելու համար։ Նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ուրախ զբոսանք»-ը և «Օչուկոն»։
Կենսագրություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդոսիոն ծնվել է քրիստոնյաների ընտանիքում։ Ընտանիքում յոթ երեխաներից երրորդն էր։ Հայրը թոշակառու ճարտարապետ է, մայրը՝ իրավաբան։ Սկզբում կրթություն ստացել է Լաուրա Նյուսերիում և տարրական դպրոցում, ապա հաճախել է աղջիկների համար նախատեսված Իսթիմ մասնվավոր ակադեմիան, որտեղ ավարտել է իր միջնակարգ կրթությունը։ Օգունի պետական համալսարանում ստացել է համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան։.[2]
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին ԱՄՆ-ում իր կրթական ծրագիրը ավարտելուց հետո նա վերադարձել է Նիգերիա։ Նիգերիայում Էման աշխատել է 66 Dimension, Hip Hop TV, Clarence Peters at Capital Dreams Pictures, Ebonylife Tv և BBC կազմակերպությունների հետ։ Որպես ռեժիսոր՝ Էման աշխատել է նշանավոր այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են TuFace-ը, 9ice-ը, Lord of Ajasa-ն, Terry da Rapmanand-ը և այլք[3]։ Նրա առաջին աշխատանքը Ebonylife TV-ում կոչվում է «Դրախտ»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ade-Unuigbe, Adesola. «BN Exclusive: An In-depth Look at the Star-Studded 50th Birthday Celebration of Media Mogul, Mo Abudu». Bella Naija. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
- ↑ Editor. «I gave up friends to focus on my career — Edosio». Punch. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Editor. «I've Done All Sorts To Learn From Men - Ema Edosio». Nigerian Film.com. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)