Էքրեմ Աքուրգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էկրեմ Ակուրգալից)
Jump to navigation Jump to search
Էքրեմ Աքուրգալ
Ծնվել էմարտի 30, 1911(1911-03-30)[1][2][3][4]
Tulkarm, Պաղեստին[5]
Մահացել էնոյեմբերի 1, 2002(2002-11-01)[2][6] (91 տարեկանում)
Իզմիր, Թուրքիա[1]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Պաղեստին
Մասնագիտությունհնագետ, մարդաբան, արվեստագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Անկարայի համալսարան
Գործունեության ոլորտհնագիտություն
ԱնդամակցությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա, Ավստրիական հնագիտական ինստիտուտ, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7], Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀումբոլդտի համալսարան, Բեռլինի գեղարվեստի համալսարան և Ստամբուլի բարձրագույն դպրոց
Տիրապետում է լեզուներինթուրքերեն[2]
ՊարգևներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր և Գյոթեի մեդալ

Էքրեմ Աքուրգալ (թուրք.՝ Ekrem Akurgal, մարտի 30, 1911(1911-03-30)[1][2][3][4], Tulkarm, Պաղեստին[5] - նոյեմբերի 1, 2002(2002-11-01)[2][6], Իզմիր, Թուրքիա[1]), թուրք հնէաբան։ Իր գիտական կարիերայի ընթացքում, որ տևել է ավելի քան հիսուն տարի, պեղումներ է անցկացրել Անատոլիայի արևմտյան ափի մի քանի օբյեկտներում, այդ թվում՝ Ֆոկեայում, Պիտանում, Իոնիկ Էրիթրեայում և հին Զմյուռնիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932-1940 թվականներին սովորել է Բեռլինում, որտել ստացել է դոկտորական աստիճան։

1941-1981 թվականներին աշխատել է Անկարայի համալսարանում, 1949 թվականից հնէաբանության պրոֆեսոր էր, իսկ 1958-1961 թվականներին՝ հումանիտար ֆակուլտետի դեկան։ 1961 թվականին դոկտորական աստիճան է ստացել Բորդոյի համալսարանում։ 1961-1962 թվականներին եղել է Փրինսթոնի հրավիրյալ պրոֆեսոր, 1971-1972 թվականներին՝ Բեռլինի համալսարանի, 1980-1981 թվականներին՝ Վիեննայի համալսարանի։

Թուրքիայի պատմության ընկերության (1943-1983) և Թուրքիայի հնագույն հուշարձանների բարձրագույն հանձնաժողովի (1951-1981) անդամ էր։

Ավստրիայի, Դանիայի, Շվեդիայի գիտական ակադեմիաների, Ռայն-Վեստֆալյան գիտությունների ակադեմիայի, Ֆրանսիայի արձանագրությունների ակադեմիայի (1992, դոցենտ)[8], Դեի Լինչեի ակադեմիայի արտասահմանյան անդամ, Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ (1969)։

Աքուրգալը պոլիգլոտ էր և ընդգրկված էր Գիտական ամսագրերի խմբագրությունում։ Արտերկրում նրա հրապարակային գործունեությունը նպաստել է Թուրքիայի միջազգային կապերի բարելավմանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ekrem Akurgal, Civilisations et cites antiques de Turquie, Haset Kitabevi, Istanbul (1986).
  • История человечества. Т. 2։III тысячелетие до н. э. — VII век до н. э./Э. Акургал [и др.]; под ред. А. Х. Дани и Ж.-П. Моэна при участии Х. Л. Лоренсо [и др.]. — 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]