Էկտոր Տիմերման
Էկտոր Տիմերման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1953[1] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2018 (65 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց |
Մասնագիտություն | դիվանագետ, լրագրող, իրավապաշտպան և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Jacobo Timerman? |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Կուսակցություն | Front for Victory? |
Պարգևներ և մրցանակներ | Պերի արևի օդենի մեծ խաչ |
Héctor Timerman Վիքիպահեստում |
Էկտոր Տիմերման Էկտոր Մարկոս Թիմերման (իսպ. Héctor Marcos Timerman, դեկտեմբերի 16, 1953[1], Բուենոս Այրես, Արգենտինա - դեկտեմբերի 30, 2018, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պետական գործիչ, դիվանագետ, իրավապաշտպան, լրագրող, խմբագիր, արտաքին գործերի նախարար:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բուենոս Այրեսում, հրեական ընտանիքում։ Հայրը Արգենտինայի իրավապաշտպան և լրագրող Հակոբ Թիմերմանն էր, ով արմատներով Ուկրաինայից էր։ Լրագրողը, աշխատել է Լա Տարդե (Արգենտինա), Նյու Յորք Թայմս, Լոս Անջելես Թայմս (Los Angeles Times), Նյուսվիկ (Newsweek) և Նեյշն (The Nation) հրատարակություններում։ 1977 թվականին նրա հորը՝ հայտնի լրագրողին, առևանգել են «Կեղտոտ պատերազմ»-ի ընթացքում։ 1978 թվականին արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ 1981 թվականին Միջազգային հարաբերությունների փիլիսոփայական գիտությունների դոկտոր էր։ 1989 թվականից՝ Արգենտինայում հրապարակիչների հիմնադիր և հեռուստահաղորդավար էր։ 2004 թվականից Նյու Յորքում Արգենտինայի գլխավոր հյուպատոսն էր։ 2007 թվականից Արգենտինայի դեսպան ԱՄՆ-ում։ 2010 թվականի հունիսի 18-ից 2015 թվականի դեկտեմբերի 10-ը՝ Արգենտինայի արտաքին գործերի նախարար։