Էկտոպլազմա (միստիկա)
Էկտոպլազմա | |
---|---|
Էկտոպլազմայի ծաղրանկար | |
Տեսակ | եզրույթ և միստիցիզմ |
Ectoplasm (paranormal) Վիքիպահեստում |
Էկտոպլազմա (հին հունարեն՝ ἐκτός «դուրս» и πλάσμα - պլազմա, «ձև ստացած ինչ-որ բան»), օկուլտիզմի և պարահոգեբանության եզրույթ, որը նշանակում է առեղծվածային ծագման մածուցիկ (սովորաբար բաց գույնի) սուբստանց, որն իբր անջատվում է մարմնից (քթի, ականջների և այլնի միջոցով) և այնուհետև սկսում է նրա նյութականացման գործընթաց (վերջույթների, դեմքերի, կերպարների տեսքով)[1][2]։
Երբեմն հիշատակվում է որպես նյութ, որից կազմված են ուրվականները։
Ժամանակակից գիտությունը հերքում է էկտոպլազմայի գոյության իրական լինելը, և այն դասում կեղծ գիտության շարքում։ Նրանք նշում են, որ այդ նյութի արտաքին տեսքի վերաբերյալ զեկույցների զգալի մասը վերաբերում է 19-րդ դարի սեանսներին, որոնք անցկացվել են առանց անկախ դիտորդների վերահսկման նվազագույն պայմանները պահպանելու։ Հետագայում, հսկողության մեթոդների խստացմանը զուգընթաց, սկսել են հայտնվել բազմաթիվ սպիրիտական պատրանքների մասին հաղորդումներ, այդ թվում՝ կապված էկտոպլազմայի առաջացման հետ[3]։
Թեև տերմինը լայնորեն տարածված է ժողովրդական մշակույթում[4], չկա գիտական ապացույց, որ էկտոպլազմա գոյություն ունի[5][6][7][8], և ներկայացված շատ օրինակներ բացահայտվել են որպես խաբեություն՝ պատրաստված թանձիֆից (մառլյա), շղարշից կամ այլ բնական նյութերից[9][10]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկտոպլազմա տերմինը (հին հունարեն՝ ἐκτός «դուրս» և πλάσμα «ձևավորված կա կազապարված ինչ-որ բան» բառերից) շրջանառության մեջ է մտցրել ֆրանսիացի գիտնական, 1913 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Շարլ Ռիշեն[11] 1894 թվականին[12][13], ով, մասնավորապես, հետազոտել և ուսումնասիրել է էկտոպլազման իր մարմնում նյութականացնող (նյութական կերպարի վերածող) մեդիումի՝ Եվա Կ.-ի (Eva Carrière) ֆենոմենը[14]։
Տերմինն ունի հոմանիշներ՝ փսիխոպլազմ, տելեպլազմ (էկտոպլազմա, որը գործում է մեդիումի մարմնից հեռու գտնվող օբյեկտների վրա) և իդեոպլազմ (նյութ, որի միջոցով մեդիումը վերստեղծում է իր նմանին տարածության մեջ)[15]։
Ֆենոմենի ուսումնասիրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիրիտիզմում ասվում է, որ էկտոպլազմը ձևավորվում է մեդիումի մամնի միջոցով, երբ նա գտնվում է տրանս վիճակում։ Այս նյութը որպես շղարշակերպ նյութ դուրս է գալիս մեդիումի մարմնի տարբեր անցքերից, և ասվում է, որ հոգևոր մարդիկ վարագուրում են այս նյութը իրենց ոչ ֆիզիկական մարմնով՝ հնարավորություն տալով նրանց փոխազդել ֆիզիկական և իրական աշխարհի հետ։ Որոշ պատմություններ պնդում են, որ էկտոպլազմը սկսում է պարզ և գրեթե անտեսանելի, բայց մթնում և տեսանելի է դառնում, քանի որ հոգեկան էներգիան ուժեղանում է։ Մեկ այլ պնդմամբ էկտոպլազմը ծայրահեղ դեպքերում արձակում է ուժեղ հոտ։ Ըստ որոշ պնդումների, էկտոպլազմը չի կարող առաջանալ լույսի պայմաններում, քանի որ էկտոպլազմային նյութը կքայքայվի[17]։
Հոգեբան-հետազոտող Գուստավ Ժելեն էկտոպլազմը սահմանել է որպես «արտաքինից շատ փոփոխական, երբեմն գոլորշիանման, երբեմն պլաստիկ մածուկ, երբեմն նուրբ թելերի խուրձ, կամ ուռուցիկություններով կամ ծոպքերով թաղանթ, կամ կտորանման նուրբ հյուսվածք»[18]։ Արթուր Կոնան Դոյլը նկարագրել է էկտոպլազմը որպես «մածուցիկ, դոնդողանման նյութ, որը, ըստ երևույթին, տարբերվում է նյութի բոլոր հայտնի ձևերից նրանով, որ այն կարող է կարծրանալ և նյութականանալ»[19]։
Էկտոպլազմայի ֆիզիկական գոյությունը գիտականորեն ապացուցված չէ, և փորձարկված նմուշները, որոնք ենթադրաբար էկտոպլազմ են, պարզվել են, որ տարբեր ոչ պարանորմալ նյութեր են[6][20]։ Այլ հետազոտողներ ոչ գերբնական նյութերով կրկնօրինակել են լուսանկարչական էֆեկտները, որոնք երբեմն ներկայացրել են, որպես էկտոպլազմայի գոյության ապացույց[21]։
Նկարագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պարահոգեբան Նանդոր Ֆոդորի («Հոգեբանական գիտության հանրագիտարան») սահմանման՝ էկտոպլազմը «... մատերիայի մի ձև է, որն իր սկզբնական վիճակում, շոշափելի և տեսանելի չէ, բայց այնուհետև ընդունակ է ստանալ գազային, հեղուկ և պինդ վիճակներ։ Այն արձակում է օզոն հիշեցնող հոտ և օժտված է շատ տարօրինակ հատկություններով»[15]։ Սպիրիտուալ ֆենոմենի հետազոտողները նաև պնդում էին, որ իրենք դուրս են կորզել և հետազոտել են էկտոպլազմայի նմուշներ, ինչպես նաև տեսախցիկով ֆիքսել են դրա առաջացման գործընթացը[11]։
«Մեդիումի բերանից դանդաղորեն դուրս եկող լուսարձակող, մթության մեջ հազիվ տեսանելի, խիտ մշուշոտ շերտի» մասին նկարագրությունները սկսել են հայտնվել այսպես կոչված «ֆիզիկական մեդիումիզմի» երևույթի համակարգված դիտարկումների սկսվելուց անմիջապես հետո[22]։ Դրանից առաջ Սվեդենբորգը նկարագրում էր էկտոպլազման որպես «...մի տեսակ գոլորշի», որը դուրս է հորդում իր մարմնի ծակոտիներից և փոքրիկ կաթիլների տեսքով ընկնում է սենյակի գորգի վրա։ Գնդապետ Ռոշան, ով հետևել է մեդիում Մադամ դ'Էսպերանսին, խոսել է լուսարձակող գոլորշիանման նյութի մասին, որը դուրս էր հոդում մեդիումի կրծքից։ Պրոֆեսոր Պ. Լեկուրը համեմատել է էկտոպլազմայի առաջացման գործընթացը կույտային ամպի խտացման հետ։ Վենցանոն նկարագրել է նաև որպես «ամպ», որը հայտնվել է մեդիում Եվսապիա Պալադինոյի ներկայությամբ։
Ֆրանեկ Կլուսկի (Franek Kluski) և Եվա Կ. մեդիումների դեպքում, ըստ դիտորդների, էկտոպլազման հայտնվել է մեդիումների հագուստի վրա՝ հեղուկ բծերի տեսքով։ Գուստավ Ժելեն պատմել է, թե ինչպես է իր հետևում «...ձևավորվել լուսարձակող կաթնագույն սյուն, որից դուրս էր գալիս լուսարձակող մի ձեռք՝ կատարյալ ձևավորված, իրական չափսերով» և բավականին բարեկամորեն մի քանի անգամ շոյել է իր ճակատը։ Ամենափոքր ցնցման դեպքում իր թևի վրա ընկել է մի կաթիլ հեղուկ, որը 20-30 րոպե շարունակել է լույս տալ ձեռքի անհետանալուց հետո[15]։
Էկտենիկ ուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկտոպլազմայի գաղափարը միաձուլվել է «էկտենիկ ուժ» հասկացության մեջ որոշ վաղ հոգեբանական հետազոտողների կողմից, ովքեր ֆիզիկական բացատրություն էին փնտրում սեանսներում հոգեկինեզի մասին հաղորդումների համար[23]։ Դրա գոյությունն ի սկզբանե ենթադրել է կոմս Ագենոր դը Գասպարինը, որպեսզի բացատրի սեանսների ժամանակ (սեղանի շուրջ իրար ձեռք-ձեռքի տված ոգեկանչության ժամանակ տեղի ունեցող) սեղանի պտտման և կտկտոցի երևույթները։ Էկտենիկ ուժ անվանումը տվել է դե Գասպարինի գործընկեր Մ. Թյուրին՝ Ժնևի ակադեմիայի բնագիտական պատմության պրոֆեսոր։ Դե Գասպարինն ու Թյուրին մի շարք փորձեր են կատարել էկտենիկ ուժի վերաբերյալ և որոշ հաջողություններ են գրանցել։ Նրանց աշխատանքը անկախ ստուգում չի անցել[24][25]։
Այլ հոգեբանական հետազոտողներ, ովքեր ուսումնասիրել են մեդիումիզմը, ենթադրել են, որ մարդու մարմնում գոյություն ունի անհայտ հեղուկ, որը կոչվում է «պսիխոդ», «հոգեբանական ուժ» կամ «էկտենիկ ուժ», որը կարող է անջատվել՝ նյութի վրա ազդելու համար[26][27]։ Այս տեսակետին էին Կամիլ Ֆլամարիոնը[28] և Ուիլյամ Քրուքսը, սակայն ավելի ուշ հոգեբանական հետազոտող Հերուարդ Քարինգթոնը նշել է, որ այդ հեղուկը հիպոթետիկ էր և երբեք չի հայտնաբերվել[29]։
Հոգեբանական հետազոտող Վ. Ջ. Քրոուֆորդը (1881-1920)՝ ականատես լինելով մեդիում Քեթլին Գոլիգերի (Kathleen Goligher) սեանսներին՝ պնդել է, որ հեղուկ սուբստանցն է պատասխանատու լևիտացիայի (գրավիտացիայի հաղթահարում, որի շնորհիվ առարկան օդ է բարձրանում) համար։ Մի շարք սեանսներից հետո պնդել է, որ սուբստանցի լուսանկարներ ունի, իսկ հետագայում այդ նյութն անվանել է «պլազմա»։ Նա պնդել է, որ նյութը տեսանելի չէ անզեն աչքով, բայց մարմինը կարող է զգալ այն[30]։
Ֆիզիկոս և հոգեբանական հետազոտող Էդմունդ Էդվարդ Ֆուրնիե դ'Ալբեն հետագայում բազմաթիվ նիստերի ժամանակ հետազոտել է մեդիում Քեթլին Գոլիգերին և հանգել Քրոուֆորդի հակառակ եզրակացություններին. Դ'Ալբեի խոսքերով, Գոլիգերի մոտ ոչ մի պարանորմալ երևույթ, ինչպիսին է լևիտացիան, չի եղել և հայտարարել է, որ նա գտել է խարդախության ապացույցներ։ Դ'Ալբեն պնդել է, որ Քրոուֆորդի լուսանկարներում սուբստանցը սովորական մուսլին գործվածք է[31][32]։ Սեանսի ժամանակ Դ'Ալբեն նկատել է սպիտակ մուսլին Գոլիգերի ոտքերի միջև[33]։
Խարդախությունների բացահայտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմիցս ապացուցվել է, որ էկտոպլազմը կեղծիք է։ Բազմաթիվ մեդիումներ օգտագործել են շորը կուլ տալու և փսխելով ետ բերելու մեթոդներ, կարտոֆիլի օսլայով հարթեցված տեքստիլ արտադրանքներ, իսկ այլ դեպքերում էկտոպլազմը պատրաստվել է թղթից, կտորից և ձվի սպիտակուցից կամ մուսլինի յուղից[34][35][36][37]։
Հոգեբանական հետազոտությունների միությունը բացահայտել են բազմաթիվ խարդախ միջոցներ, որոնք նպաստել են մեդիումների նկատմամբ հետաքրքրության նվազմանը[38]։ 1907 թվականին Հերուարդ Քարինգթոնը բացահայտել է խարդախ միջոցների հնարքների կիրառելը՝ ավտոմատ գրելը (slate-writing), սեղանի շարժվելը (table-turning), մեդիումի գոռալը (trumpet mediumship), նյութականացումը, փակ տառերի ընթերցումը և սպիրիտուալ լուսանկարչությունը[39]։
20-րդ դարի սկզբին հոգեբանական հետազոտող Ալբերտ ֆոն Շրենկ-Նոցինգը ուսումնասիրել է մեդիում Եվա Կարիերին և պնդել, որ նրա էկտոպլազմայի «նյութականացումները» ոչ թե հոգիներից էին, այլ «իդեոպլաստիկայի» արդյունք, որի դեպքում մեդիումը կարող էր էկտոպլազմայի վրա պատկերները ձևավորել իր մտքի միջից[40]։ Շրենկ-Նոցինգը հրատարակել է «Նյութականացման ֆենոմեն» (1923) գիրքը, որը ներառում էր էկտոպլազմայի լուսանկարներ։ Քննադատները էկտոպլազմայի լուսանկարներում հայտնաբերել են ամսագրի կտրվածքների հետքեր, քորոցներ և թելի մի կտոր[41]։ Շրենկ-Նոցինգը խոստովանել է, որ մի քանի անգամ Քերիերը գաղտնիորեն քորոցներ է մտցրել սեանսի սենյակ[41]։ Կախարդ Կառլոս Մարիա դե Հերեդիան կրկնօրինակել է Կարիերի էկտոպլազմը՝ օգտագործելով սանր, շղարշ և թաշկինակ[41]։
Դոնալդ Ուեսթը գրել է, որ Կարիերի էտոպլազմը կեղծ է և պատրաստված է թերթերից և ամսագրերից կտրված թղթի դեմքերից, որոնց վրա երբեմն երևում են լուսանկարների ծալովի հետքերը։ Էկտոպլազմայի դեմքի հետևի մասից արված Կարիերի լուսանկարը ցույց է տվել, որ այն արված է ամսագրից կտրված «Le Miro» տառերով։ Երկչափ դեմքը կտրված էր ֆրանսիական Le Miroir ամսագրից[42]։ Ամսագրի նախորդ համարները նույնպես համընկնում էին Կարիերի էկտոպլազմյան որոշ դեմքերի հետ[43]։ Նա օգտագործել է Վուդրո Վիլսոնի, Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդի, Ֆրանսիայի նախագահ Ռայմոնդ Պուանկարեի և դերասանուհի Մոնա Դելզայի ամսագրից կտրած նկարները[44]։
Այն բանից հետո, երբ Շրենկ-Նոցինգը հայտնաբերել է, որ Կարիերն իր էկտոպլազմային դեմքերը վերցրել էր ամսագրերից, նա պաշտպանել է նրան՝ պնդելով, որ Կարիերը իր կարդացած ամսագրերից հիշել է այդ պատկերները, և դրանք նյութականացրել էկտոպլազմայի մեջ։ Այդ պատճառով Շրենկ-Նոցինգին անվանել են դյուրահավատ[41]։ Ջոզեֆ Մաքքեյբը գրել է. «Գերմանիայում և Ավստրիայում բարոն ֆոն Շրենկ-Նոցինգը իր բժիշկ գործընկերների ծաղրի առարկան է»[45]։
Դանիացի Էյներ Նիլսենը հետազոտվել է Նորվեգիայի Քրիստիանիա համալսարանի հանձնաժողովի կողմից 1922 թվականին և սեանսի ընթացքում պարզվել է, որ նրա էկտոպլազմը կեղծ է[46]։ Նիլսենը նույնպես բռնվել է ուղիղ աղիքում թաքցնելով իր էկտոպլազմը[47]։ Մինա Կրանդոնը հայտնի մեդիում էր, որը հայտնի էր իր սեանսների ժամանակ էկտոպլազմ արտադրելով։ Նա ստամոքսից մի փոքրիկ էկտոպլազմիկ ձեռք էր հանել, որը թափահարում էր մթության մեջ։ Նրա կարիերան, սակայն, ավարտվեց, երբ կենսաբանները հետազոտեցին ձեռքը և պարզեցին, որ այն կենդանու լյարդի կտորից է կազմված[48]։ Ուոլթեր Ֆրանկլին Փրինսը Քրենդոնի գործը նկարագրել է որպես «հոգեբանական հետազոտության պատմության մեջ խարդախության ամենահնարամիտ, համառ և ֆանտաստիկ կոմպլեքս»[49]։
Հոգեբանական հետազոտողներ Էրիկ Դինգվոլը և Հարի Փրայսը վերահրատարակել են անանուն մեդիումի գրված աշխատությունը, որը վերնագրված էր« Սպիրիտուալ մեդիումի բացահայտումներ» (Revelations of a Spirit Medium, 1922), որը բացահայտում էր մեդիումային հնարքները և «սպիրիտայի ձեռքեր» ստեղծելու խարդախ մեթոդները[50]։ Ի սկզբանե գրքի բոլոր օրինակները գնվել են հոգևորականների կողմից և միտումնավոր ոչնչացվել[51]։ Էկտոպլազմայի և խարդախության թեմայով Ջոն Ռայան Հաուլը գրել է.
Քանի որ ենթադրվում էր, որ էկտոպլազմը քայքայվում է լույսի ազդեցությունից, հավանականությունը, որ էկտոպլազմը կարող է հայտնվել, պատճառ դարձավ համոզվելու, որ վիկտորիանական սեանսները տեղի են ունենում գրեթե մթության մեջ։ Լուսավորության վատ պայմանները նաև խարդախության առիթ դարձան, հատկապես, քանի որ կեղծ էկտոպլազմը հեշտ էր պատրաստել օճառի, ժելատինի և ձվի սպիտակուցի խառնուրդից կամ գուցե պարզապես լավ հարմարեցված մուսլինից։
Քանի որ ենթադրվում էր, որ էկտոպլազմը քայքայվում է լույսի ազդեցությունից, հավանականությունը, որ էկտոպլազմը կարող է հայտնվել, պատճառ դարձավ համոզվելու, որ վիկտորիանական սեանսները տեղի են ունենում գրեթե մթության մեջ։ Լուսավորության վատ պայմանները նաև խարդախության առիթ դարձան, հատկապես, քանի որ կեղծ էկտոպլազմը հեշտ էր պատրաստել օճառի, ժելատինի և ձվի սպիտակուցի խառնուրդից կամ գուցե պարզապես լավ հարմարեցված մուսլինից[52]։
Հոգեբանական հետազոտող Հարրի Փրայսը բացահայտել է մեդիում Հելեն Դունկանի խարդախ տեխնիկան։ Դունկանից դուրս եկած էկտոպլազմայի նմուշի վերլուծության միջոցով նա ապացուցել է, որ Դունկանը մառլյա էր կուլ տվել և փսխել[53]։ Դունկանը որպես էկտոպլազմա օգտագործել էր նաև տիկնիկների գլուխներ և դիմակներ[54]։ Մեդիումները նաև կտրում էին նկարները ամսագրերից և կպցնում դրանք շղարշի վրա՝ ձևացնելով, որ իրենք մահացածների հոգիներ են[55]։ Մեկ այլ հետազոտող՝ Ս. Դ. Բրոադը, գրել է, որ շատ դեպքերում ապացուցվել է, որ էկտոպլազմը բաղկացած է տնային նյութերից, ինչպիսին է մուսլինի յուղը, և որ չկա որևէ հիմնավոր ապացույց, որ այն կապ ունի հոգիների հետ[56]։
Թոմաս Գլենդենինգ Համիլթոնի արված էկտոպլազմի լուսանկարները բացահայտում են, որը սուբստանցը պատրաստվել է անձեռոցիկից և ամսագրերից կտրած մարդկանցից։ Համիլթոնի կողմից արված հայտնի լուսանկարը Մերի Էնն Մարշալ (1880–1963) մեդիումի լուսանկարն է, որտեղ պատկերված է օրաթերթից Արթուր Կոնան Դոյլի գլխի կտրվածքով անձեռոցիկից։ Քննադատները կասկածում են, որ Համիլթոնը կարող էր կանգնած լինել կեղծիքի հետևում[57]։ Մեդիումներ Ռիտա Գոլդը և Ալեք Հարիսը իրենց սեանսների ժամանակ հագնվել են որպես էկտոպլազմային ոգիներ և բացահայտվել են որպես կեղծարարներ[58]։ Սեանսներում էկտոպլազմայի խարդախությունների բացահայտումները հանգեցրել են մեդիումների հեղինակության արագ անկման[59]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին էկրաններ բարձրացած «Ուրվականներ որսացողները» ֆիլմը ժամանակակից գեղարվեստական գրականության մեջ տարածել է ուրվականներին ցեխոտ, հաճախ կանաչ էկտոպլազմայի հետ կապելու գաղափարը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ectoplasm (occultism)» (անգլերեն) — Encyclopaedia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ paranormal.ucoz.ru. Эктоплазма
- ↑ «The Sceptic's Dictionary. Ectoplasm» (անգլերեն) — www.skepdic.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Badley, Linda (1995). Film, Horror, and the Body Fantastic. Westport, Connecticut: Greenwood Publishing Group. էջեր 45–. ISBN 978-0-313-27523-4.
- ↑ Pulliam, June; Fonseca, Anthony (2016 թ․ սեպտեմբերի 26). Ghosts in Popular Culture and Legend. Santa Barbara, California: ABC-CLIO. էջեր 89–. ISBN 978-1-4408-3491-2.
- ↑ 6,0 6,1 Keene, M. Lamar (1997) [1976]. The Psychic Mafia. Amherst, New York: St. Martin's Press. ISBN 1-57392-161-0.
- ↑ "Ectoplasm" Արխիվացված 2011-01-11 Wayback Machine.Պարահոգեբանության, մեջ հաճախ օգտագործվող հիմնաբառերի բառարան, Parapsychological Association (2006-01-24).
- ↑ Hines, Terence (2003). Pseudoscience and the Paranormal. Amherst, New York: Prometheus Books. էջեր 44–. ISBN 978-1-61592-085-3.
- ↑ Stein, Gordon (1993). Encyclopedia of Hoaxes. Farmington Hills, Michigan: Gale Group (publisher). էջ 205. ISBN 0-8103-8414-0. «One strange phenomena of spiritualism, once popular, was the production of ectoplasm. This was a white substance that appeared to ooze from various openings of the medium's body. It was usually made of gauze, chiffon, or cheesecloth, often soaked or treated with various substances.»
- ↑ Frazier, Kendrick (2009). Science Under Siege: Defending Science, Exposing Pseudoscience. Amherst, New York: Prometheus Books. էջեր 330–. ISBN 978-1-61592-594-0.
- ↑ 11,0 11,1 «An Encyclopedia of Claims, Frauds, and Hoaxes of the Occult and Supernatural» (անգլերեն) — www.randi.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Blom, Jan Dirk. (2010). A Dictionary of Hallucinations. Springer. p. 168. 978-1-4419-1222-0
- ↑ Richet, Charles. (nd, ca 1928). Our Sixth Sense. London: Rider. (First published in French, 1928)
- ↑ Tabori, Paul. (1972). Charles Richet. In Pioneers of the Unseen. Souvenir Press. pp. 98–132. 0-285-62042-8
- ↑ 15,0 15,1 15,2 Нандор Фодор (1934). «Энциклопедия психической науки. D-E. Ectoplasm». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Katie King & Florence Cook» (անգլերեն) — www.survivalafterdeath.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Joad, C.E.M. (2005). Guide to Modern Thought. Whitefish, Montana: Kessinger Publishing. էջ 174. ISBN 978-1-4179-9107-5.
- ↑ Barnard, Guy Christian (1933). The Supernormal: A Critical Introduction to Psychic Science. London, England: Rider & Co. ASIN B000JR9R8K.
- ↑ Doyle, Arthur Conan (1991) [1930]. The Edge of the Unknown. New York City: G.P. Putnam’s Sons. ISBN 978-0-8094-8075-3.
- ↑ Baker, Robert A.; Nickell, Joe (1992). Missing Pieces: How to Investigate Ghosts, UFOs, Psychics and Other Mysteries. Buffalo, New York: Prometheus Books. ISBN 0-87975-729-9.
- ↑ Peterson, Dawn M. (2004 թ․ հունիս). «Mysterious Beings or Mere Accidents?». Skeptical Briefs.
- ↑ А. Конан Дойль (1918). «История спиритуализма. Эктоплазма». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ Randall, John L. (1982). Psychokinesis: a study of paranormal forces through the ages. London,. England: Souvenir Press. էջ 83. ASIN B000ORMS8Q.
- ↑ Blavatsky H. P. "Isis Unveiled: A Master-Key to the Mysteries of Ancient and Modern Science and Theology", Theosophical University Press
- ↑ Randi, James (1995 (print)). «P - Encyclopedia of Claims։». JREF (անգլերեն). St. Martin's Press (print). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Hamlin Garland. (1936). Forty years of psychic research: a plain narrative of fact. pp. 127–128
- ↑ Lewis Spence. (2003). An Encyclopaedia of Occultism. p. 133
- ↑ H. F. Prevost Battersby. (1988). Psychic Certainties. Kessinger Reprint Edition. pp. 125–126
- ↑ Hereward Carrington. (2003). Eusapia Palladino and Her Phenomena. Kessinger Reprint Edition. p. 267
- ↑ Bernard M. L. Ernst, Hereward Carrington. (2003). Houdini and Conan Doyle: The Story of a Strange Friendship. Kessinger Reprint Edition. p. 67
- ↑ Julian Franklyn. (2005). A Survey of the Occult. p. 383
- ↑ Martyn Jolly. (2006). Faces of the Living Dead: The Belief in Spirit Photography. Miegunyah Press. pp. 84–86. 978-0-7123-4899-7
- ↑ Edmund Edward Fournier d'Albe. (1922). The Goligher Circle. J. M. Watkins. p. 37
- ↑ John Mulholland. (1975). Beware Familiar Spirits. Scribner. p. 142. 978-0-684-16181-5
- ↑ Renée Haynes. (1982). The Society for Psychical Research, 1882–1982: A History. Macdonald. p. 144. 978-0-356-07875-5 "The most usual material for 'ectoplasm' however, seemed to be butter muslin or cheesecloth, probably swallowed and regurgitated."
- ↑ Rosemary Guiley. (1994). The Guinness Encyclopedia of Ghosts and Spirits. Guinness World Records Limited. p. 105. 978-0-85112-748-4 "Fraudulent mediums were known to produce ectoplasm composed of nothing more than strips of muslin, or mixtures of soap, gelatin and egg white."
- ↑ Brad Clark. (2002). Spiritualism. In Michael Shermer. The Skeptic Encyclopedia of Pseudoscience. ABC-CLIO. pp. 220–226. 1-57607-654-7
- ↑ Rosemary Guiley. (1994). The Guinness Encyclopedia of Ghosts and Spirits. Guinness Publishing. p. 311. 978-0-85112-748-4
- ↑ Hereward Carrington. (1907). The Physical Phenomena of Spiritualism. Herbert B. Turner & Co.
- ↑ M. Brady Brower. (2010). Unruly Spirits: The Science of Psychic Phenomena in Modern France. University of Illinois Press. p. 120. 978-0-252-07751-7
- ↑ 41,0 41,1 41,2 41,3 Carlos María de Heredia. (1922). Spiritism and Common Sense. P. J. Kenedy & Sons. pp. 186–198
- ↑ Donald West. (1954). Psychical Research Today. Chapter Séance-Room Phenomena. Duckworth. p. 49
- ↑ Georgess McHargue. (1972). Facts, Frauds, and Phantasms: A Survey of the Spiritualist Movement. Doubleday. p. 187
- ↑ Gordon Stein. (1996). The Encyclopedia of the Paranormal. Prometheus Books. p. 520. 978-1-57392-021-6
- ↑ Frank Harris. (1993). Debates on the Meaning of Life, Evolution, and Spiritualism. Prometheus Books. p. 77. 978-0-87975-828-8
- ↑ Universitetskomiteen, Mediet Einer Nielsen, kontrolundersøkelser av universitetskomiteen i Kristiania. (Kristiania 1922). ”Rapport fra den av Norsk Selskab for Psykisk Forskning nedsatte Kontrolkomité”, Norsk Tidsskrift for Psykisk Forskning 1 (1921–22).
- ↑ M. Brady Brower. (2010). Unruly Spirits: The Science of Psychic Phenomena in Modern France. University of Illinois Press. p. 171. 978-0-252-07751-7
- ↑ Ghosts, Apparitions and Poltergeists: An Exploration of the Supernatural through History
- ↑ C. E. M. Hansel. (1989). The Search for Psychic Power: ESP and Parapsychology Revisited. Prometheus Books. p. 245. 978-0-87975-533-1
- ↑ Eric Dingwall, Harry Price. (1922). Revelations of a Spirit Medium. Kegan Paul, Trench, Trübner & Co.
- ↑ Georgess McHargue. (1972). Facts, Frauds, and Phantasms: A Survey of the Spiritualist Movement. Doubleday. p. 158. 978-0-385-05305-1
- ↑ John Ryan Haule. (2010). Jung in the 21st Century: Synchronicity and Science. Routledge. pp. 122–123. 0-203-83360-0
- ↑ Marina Warner. (2006). Phantasmagoria: Spirit Visions, Metaphors, and Media into the Twenty-first Century. Oxford University Press. p. 299. 978-0-19-923923-8
- ↑ Paul Kurtz. (1985). A Skeptic's Handbook of Parapsychology. Prometheus Books. p. 599. 0-87975-300-5
- ↑ Richard Whittington-Egan. (1991). William Roughhead's Chronicles of Murder. Lochar. p. 89. 978-0-948403-55-2
- ↑ C. D. Broad. (2011). Lectures on Psychical Research. Reprint Edition. p. 304
- ↑ «Touching the Dead: Spooky Winnipeg by Tom Jokinen». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Tony Cornell. (2002). Investigating the Paranormal. Helix Press New York. pp. 327–352. 978-0-912328-98-0
- ↑ John Melton. (2007). The Encyclopedia of Religious Phenomena. Visible Ink Press. p. 96. 978-1-57859-209-8
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роберт Тодд Кэррол Эктоплазма // Энциклопедия заблуждений: собрание невероятных фактов, удивительных открытий и опасных поверий (Մոլորությունների հանրագիտարան. անհավանական փաստերի, զարմանալի բացահայտումների և վտանգավոր հավատալիքների հավաքածու) = The Skeptic's Dictionary: A Collection of Strange Beliefs, Amusing Deceptions, and Dangerous Delusions. — Вильямс, 2006. — С. 672. — ISBN 5-8459-0830-2
- Леон Дени. Спиритуализм — религия будущего Արխիվացված 2011-12-03 Wayback Machine
- Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ «Մերկ նախաճաշ» վեպ Whiting, Frederick. Monstrosity on Trial: The Case of Naked Lunch(անգլ.) // Twentieth-Century Literature. — 2006. — Vol. 52. — № 2 (Summer 2006). — P. 145–174. — ISSN 0041462X. Архивировано из первоисточника {a.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկտոպլազմա (միստիկա)» հոդվածին։ |
|