Jump to content

Էկոներդրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էկոներդրում
Economic concept Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաներդրում, Ֆինանսական տնտեսագիտություն Խմբագրել Wikidata
Մասն էԿայուն ֆինանսներ Խմբագրել Wikidata

Էկոներդրում (անգլ.՝ Eco-investing), կամ կանաչ ներդրում (անգլ.՝ green investing), սոցիալականորեն պատասխանատու ներդրումների տեսակ, որոնցում ներդրումներ են կատարվում այն ընկերություններում, որոնք առաջարկում են կամ խթանում են էկոլոգիական (eco-friendly) արտադրանքներ և պրակտիկաներ։ Այս ընկերությունները խրախուսում են նոր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք օգնում են անցում կատարել ածխածնային կախվածությունից դեպի ավելի կայուն այլընտրանքներ[1]։ Կայուն ֆինանսները (անգլ.՝ Green finance) դիտարկվում է որպես ցանկացած կառուցվածքային ֆինանսական գործունեություն, որի նպատակը բնապահպանական ավելի լավ արդյունքների ապահովումն է[2]։

Քանի որ արդյունաբերական ոլորտների բնապահպանական ազդեցությունն աճել է, շրջակա միջավայրի կայունությունն առաջատար թեմա է դարձել ինչպես հանրային մշակույթում, այնպես էլ ֆինանսական աշխարհում։ 1990-ական թվականներին շատ ներդրողներ սկսել են նախընտրել էկոլոգիական հաստատություններ։ Թեև որոշ ներդրողներ փորձում են իրենց ներդրումներով նվազեցնել բնապահպանական վնասը, շատերը պահպանել են իրենց նախկին ներդրումային ռազմավարությունները։ Այն ընկերությունների մեջ կատարվող ներդրումները, որոնք վնասում են շրջակա միջավայրը, ինչպես նաև այդ ոլորտներին աջակցող ենթակառուցվածքների ֆինանսավորումը խոչընդոտում են կայուն ներդրումների զարգացումը[3]։

Global Climate Prosperity Scoreboard նախաձեռնությունը, որը մեկնարկել է Ethical Markets Media-ի և The Climate Prosperity Alliance-ի կողմից, նպատակ ունի հետևել կանաչ ընկերություններում մասնավոր ներդրումներին։ Ըստ այդ նախաձեռնության՝ 2007 թվականից սկսած ավելի քան 1.248 տրիլիոն ԱՄՆ դոլար է ներդրվել արևային, քամու, երկրաջերմային, օվկիանոսային/հիդրոէներգիայի և այլ կանաչ ոլորտներում։ Այս թիվը ներառում է ներդրումներ Հյուսիսային Ամերիկայից, Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից, ինչպես նաև զարգացող այլ երկրներից[4]։

Էկո/կանաչ ներդրումներն ընդդեմ սոցիալականորեն պատասխանատու ներդրումների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայում կլիմայի փոփոխության մեջ ներդրումներ կատարող ընկերությունները՝ ըստ Եվրոպական ներդրումային բանկի 2020 թվականի ներդրումների հարցման[5][6]

Թեև շատ էկոներդրումներ կարելի է համարել սոցիալականորեն պատասխանատու ներդրումներ (և հակառակը), այս երկու հասկացությունները պարտադիր չէ, որ համընկնեն։ Սոցիալականորեն պատասխանատու ներդրումները հիմնված են բարոյական կամ էթիկական չափանիշներին համապատասխանող ընկերություններում ներդրումներ կատարելու սկզբունքի վրա։ Այս մոտեցումը կարող է ներառել շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ընկերություններին, բայց նաև ներառում է այլ սոցիալական ու կրոնական արժեքներ[7]։

Էկոներդրումները կենտրոնանում են բացառապես բնապահպանական կայունության վրա։ Մասնավորապես, այս ներդրումները վերաբերում են այն ընկերություններին, որոնք զբաղվում են վերականգնվող էներգիայի և մաքուր տեխնոլոգիաների զարգացմամբ։

Էկոներդրումային ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոներդրումների շրջանակում ընդգրկված է մի քանի ոլորտ։ Վերականգնվող էներգիան ներառում է արևային, քամու, մակընթացության ու հոսանքի, ալիքային և ավանդական հիդրոէներգետիկ տեխնոլոգիաները։ Այս ոլորտում ընդգրկվում են այն ընկերությունները, որոնք արտադրում են արևային մարտկոցներ կամ քամու տուրբիններ[1], ինչպես նաև այն ընկերությունները, որոնք մատակարարում են այս տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հումք կամ ծառայություններ։ Վերականգնվող էներգիայի ոլորտում ներառվում են նաև էներգիայի պահպանման տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները, մասնավորապես՝ այն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս պահպանել մեծ քանակությամբ էներգիա։ Այս ոլորտի լավ օրինակ են հիբրիդ ավտոմեքենաներում օգտագործվող վառելիքային բջիջները[8]։

Վերականգնվող էներգիայի ենթաոլորտում են նաև կենսաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունները։ Այս խմբում ընդգրկվում են այն կազմակերպությունները, որոնք օգտագործում են կենսաբանական աղբյուրներ (օրինակ՝ ջրիմուռներ, եգիպտացորեն կամ փայտի մնացորդներ)՝ էներգիա կամ վառելիք ստեղծելու համար։ Այստեղ ներառվում են նաև երկրաջերմային էներգիայով զբաղվող ընկերությունները, որոնք ջերմությունը վերածում են էլեկտրականության, և հիդրոէլեկտրակայանները, որոնք ջրի շարժումից ստանում են էլեկտրաէներգիա[1]։

Կանաչ ոլորտներում ներդրումները հաճախ ուղղված են նոր, բնապահպանական տեսանկյունից բարենպաստ տեխնոլոգիաների մշակմանը։ Սակայն այս նորարարությունները պահանջում են մեծ նախնական ներդրումներ, որոնք դժվար է արդարացնել ներդրողների առջև[3]։

Շենքեր և արդյունավետություն ոլորտը վերաբերում է այն ընկերություններին, որոնք արտադրում են էկոլոգիապես մաքուր շինանյութեր կամ էներգախնայող լուծումներ ճարտարապետության և ճարտարագիտության ոլորտում։ Այս շինանյութերը կարող են լինել էներգախնայող ապակի, ջերմամեկուսիչ նյութեր, լուսավորության համակարգեր և այլն։ Այս խմբում են նաև վերամշակմամբ և էներգիայի խնայմամբ զբաղվող ընկերությունները[1]։

Էկո-կենցաղ ոլորտում ընդգրկվում են այն ընկերությունները, որոնք առաջարկում են կայուն ապրանքներ և ծառայություններ առողջ կենսակերպի համար։ Սա ներառում է «կանաչ» թունաքիմիկատներ, առողջապահական միջոցներ և դեղագործական ապրանքներ[1]։

Կանաչ ներդրումները զգալիորեն աճել են Միացյալ Թագավորությունում, և Worldwise Investor-ի ներդրումային գրադարանում գրանցվել է 136 կապիտալ[9] «գյուղատնտեսություն», «ածխածին», «մաքուր էներգիա», «անտառաբուծություն», «շրջակա միջավայր», «մուլտի-թեմատիկ» և «ջուր» թեմաներով։ 2018 թվականին այդ կապիտալները համախառն կազմում էին շուրջ £21.8 միլիարդ[10]։

Բնապահպանական վարկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին ի հայտ են եկել ընկերություններ, որոնք գնահատում և դասակարգում են այլ ընկերությունների բնապահպանական ազդեցությունները։ Sustainalytics և RepRisk ընկերությունները օրինակներ են այն կազմակերպություններից, որոնք հավաքագրում, մշակում և հրապարակում են բնապահպանական և այլ ռիսկերի վերաբերյալ ցուցակներ ու վարկանիշային աղյուսակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Henshaw, Mark (2010). «Eco Investor Guide» (PDF). Eco Investor Guide, Inc. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  2. Fleming, Sean (2020 թ․ նոյեմբերի 9). «What is green finance and why is it important?». World Economic Forum (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Climate Change 2022: Mitigation of Climate Change». IPCC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  4. «New Global Climate Prosperity Scoreboard Finds Over $1 Trillion Invested in Green Since 2007». Green Money Journal. Spring 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  5. Kalantzis, Fotios (2021 թ․ օգոստոսի 9). «Firms brace for climate change». European Investment Bank (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. European Investment Bank. (2021 թ․ հունվարի 21). EIB Investment Report 2020/2021: Building a smart and green Europe in the COVID-19 era (անգլերեն). European Investment Bank. doi:10.2867/904099. ISBN 978-92-861-4811-8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «Socially Responsible Investing». Investor Glossary. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  8. «Green Technology & Alternative Fuels». Demand Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  9. Worldwise Investor - Fund Library
  10. «Bonds: Green money». 2018 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Eco-investor Guide – A resource for investing in the Eco Sector provided by the Global Energy Network Institute.
  • Social Investment Forum – A US membership association for professionals, firms, institutions and organizations engaged in socially responsible and sustainable investing.
  • «Fund EcoMarket». Fund EcoMarket. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. - UK database of sustainable, responsible and ethical investment funds