Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտի
Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտի (խորվ.՝ Zaštićeni ekološko-ribolovni pojas, ZERP), Խորվաթիայի բացառիկ տնտեսական գոտում պաշտպանված ձկնորսական տարածք։
Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտին նախաձեռնվել էր Խորվաթիայի գյուղացիական կուսակցության կողմից, որը հետագայում դարձել է Խորվաթիայի կառավարման կոալիցիայի անդամ[1]։ Այն խորվաթական խորհրդարանին առաջարկվել է Խորվաթիայի Իվիցա Ռաչանի կառավարության կողմից և քվեարկվել 2003 թվականի հոկտեմբերի 3-ին, ուժի մեջ է մտել մեկ տարի անց՝ բացառությամբ Եվրամիության անդամ պետությունների։ Կառավարությունը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը հայտնել էր գոտու` մինչև 2004 թվականը ուժի մեջ մտնելու որոշման մասին։ 2008 թվականի հունվարի 1-ին գոտին ամբողջությամբ ուժի մեջ մտավ, քանի որ այն ուժի մեջ մտավ նաև ԵՄ ժողովուրդների համար[2]։
Այս գոտին ունի 23,870 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Գոտու հստակ սահմանները վերադառնում են այն պայմանագրերին, որոնք այն ժամանակ կնքվեցին. Հարավսլավիայի ԽՖՀ-ի ու Իտալիայի միջև 1968 թվականին և Խորվաթիայի ու 2001 թվականին Հարավսլավիայի ԽՖՀ-ի միջև[4]։ Մինչև Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտի հայտարարվելը, իտալական նավերը գոտուց որսում էին տարեկան 300 միլիոն եվրո արժողությամբ ձուկ` տասը անգամ ավելի այն գումարից, որ խորվաթական նավերն էին որսում[5]։ Գոտու ուժի մեջ մտնելուց հետո Խորվաթիայի կառավարությունը նշում էր նաև Խորվաթիայի Ադրիատիկ թափվող կրկնվող նավթային թափոնների ազդեցության վտանգի մասին, ինչը լրջորեն կանդրադառնա երկրի զբոսաշրջության ոլորտին[6]։
Գոտին Խորվաթիայում լայն աջակցություն ունի։ Բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունները սատարում են գոտուն, ներառյալ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[1], Խորվաթական գյուղացիական կուսակցությունը և Ժողովրդավարական կենտրոնը[7]։ Խորվաթական ժողովրդավարական միությունը զգուշավոր կողմնակից էր, զգուշանալով Եվրամիության արձագանքից[8]։
2008 թվականին Իտալական Federcoopesca ձկնորսական կազմակերպության ղեկավար Լուիջի Ջիանինին հայտարարել է, որ իտալական ձկնորսական գործունեության 1/3-ը գալիս է Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտուց[9]։
Եվրամիության հետ բանակցությունների արդյունքում 2011 թվականին որոշվեց, որ Խորվաթիան կարող է բնապահպանական գոտի հայտարարել երրորդ երկրների համար, բայց ոչ նաև Եվրամիության երկրների համար։ Ամբողջ սլովենյան ձկնորսության մոտավորապես 40%-ը առաջանում է գոտուց[10]։
2008 թվականի մարտի 10-ին Խորվաթական ժողովրդավարական միության ղեկավարած կառավարությունը որոշեց չկիրառել Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտին ԵՄ անդամների համար` սկսած 2008 թվականի մարտի 15-ից[11][12]։
Իրականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ այժմ գոտում ոչ մի նավ չի բռնվել։ Այնուամենայնիվ, 2008 թվականի հունվարի 3-ին Խորվաթիայի նավատորմը կանգնեցրել էր իտալական նավը, որն անցել էր գոտու միջով և իրականում գտնվում էր Խորվաթիայի տարածքային ջրերում[5]։ Ձկնորսական նավին ուղեկցել են Վիս կղզի ռազմածովային նավատորմի ուղեկցությամբ, իսկ երեք ձկնորսները ձերբակալվել են։
2008 թվականի փետրվարի 6-ին թուրքական UND Adriyatik բեռնատար նավը բռնկվել էր հենց գոտուց անմիջապես դուրս։ Ըստ Խորվաթիայի լրատվամիջոցների, դա դիտվել է որպես փորձություն Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտու համար[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Protected Ecological Fishery Zone: Now or Never Արխիվացված 2008-02-12 Wayback Machine
- ↑ Enactment of ZERP for members of EU Արխիվացված 2008-01-03 Wayback Machine
- ↑ Size of ZERP is 23,870 square kilometres
- ↑ Protection of the Sea and Interests Արխիվացված 2008-01-17 Wayback Machine
- ↑ 5,0 5,1 Croatia seizes Italian boat days after fishery zone comes into force
- ↑ Decision on the Extension of the Jurisdiction of the Republic of Croatia in the Adriatic Sea, 3 October 2003
- ↑ Support for fishermen and ecological zone Արխիվացված 2008-02-12 Wayback Machine
- ↑ Croatia's new cabinet may be formed by year end
- ↑ «Lider Press on Croatian». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Hrvaška zaprla poglavje o ribištvu, Židan zadovoljen s slovenskim izkupičkom» [Croatia Has Closed the Chapter on Fishing, Židan Satisfied with the Slovenian Profit]. Evropa.gov.si (Slovenian). Communication Office of the Government of the Republic of Slovenia. 2011 թ․ հունիսի 6.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ Croatian government gives up ZERP for sake of EU accession talks (SETimes.com)
- ↑ Croatia gives up ZERP (SETimes.com)
- ↑ «Specijalci s Kurska gase požar unutar plamtećeg broda - Jutarnji.hr». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.