Էկոլոգիական արդյունավետության գործակից
Էկոլոգիական արդյունավետության գործակից (EPI անգլ.՝ Environmental Performance Index), քանակական գնահատման եղանակ է և աշխարհի պետությունների էկոլոգիական քաղաքականության համեմատական անալիզն է։ EPI պետությունների դասակարգում են մի քանի կատեգորիաի, որոնք միավորվում են երկու խմբի՝ էկոհամակարգի կենսունակությունը և էկոլոգիական առողջությունը[1]։ Հրապարակվում է երկու տարին մեկ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եյլան համալսարանի էկոլոգիական քաղաքականության և իրավունքի կենտրոնը (Yale Center for Environmental Law and Policy) Կոլումբիական համալսարանի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համատեղ ձևավորում էին էկոլոգիական կայունության գործակիցը տասնյամակներ։ 2000 թվականին համատեղ ջանքերով թողարկվեց EPI նախորդողը Էկոլոգիական կայունության գործակիցը։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհի իշխանությունները փորձում էին կրճատել իրենց քաղաքական կուրսը կայուն զարգացման կոնցեպցիա հաշվի առնելով։ Հազարամյակի հռչակագիրը, որը ընդունվել էր 2000 թվականին, ձևավորվել էր համապարփակ տեսլականով կյանքի որակի լավացման համար զարգացող երկրներում։ Չնայած որ հռչակագրի նպատակներից մեը կոչված էր էկոլոգիաական կայունություն, նշված չէ ոչ մի քանակական ցուցանիշ, որին պետք է ձգտել։ Էկոլոգիական կայունության գործակիցը փորձում էր լրացնել այդ բացը։
Էկոլոգիական կայունության գործակիցը եղել է առաջին փորձը գնահատել պետություները մի քանի էկոլոգիական կայունության չափանիշների, այդ թվում բնական ռեսուրսնորի պաշարներով, աղտոտվածության մակարդակով անցյալում և ներկայում, շրջակա միջավայրի պաշտպանության եղանակներով։ Բայց գնահատված ցուցանիշների մեծ քանակությունը և էկոլոգիական կայունության ոչ ճշգրիտ որոշումը թույլ չտվեց էկոլոգիական կայունության գործակցին դառնալ պրագմատիկ գործիք քաղաքականության առաջնայինությունը։ Դա հաշվի առնելով 2006 թվականին Եյլան և Կոլումբիայի համալսարանի թիմերը մշակել են էկոլոգիական արդյունավետության գործակիցը, որում դադարեց կայունությունը չափելը, դրա փոխարեն չափվեց արդյունավետությունը։ EPI կենտրոնացվում է ներկա քաղաքականության և նրա հետևանքներին։ Հաշվետվությունները դուրս են եկել ամեն երկու տարին մեկ (2008, 2010, 2012, 2014, 2016):
Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործակցի մեթոդաբանությունը կազմավորվել է այնպես, որ պետությունները կարողանան իրենց սեփական հաջողությունները և մյուս պետությունների հետ համեմատած թերությունները։ Համեմատություները կատարվում են 16 ցուցանիշներով (էկոլոգիական կայունության գործակցում 76 հատ էր) քաղաքականության վեց կատեգորիաներից, համախմբված երկու մեծ էկոլոգիական խմբերի՝
- շրջակա միջավայրի ազդեցության իջեցումը մարդու առողջության վրա
- էկոհամակարգի կենսունակությունը և բնական պաշարների ճիշտ օգտագործումը։
EPI էվլուցիա է ապրում ամեն նոր հաշվետվության հետ։ 2008 և 2010 թվականներին գործակցի հաշվարկման մեթոդները կրել են փոփոխություններ։ Դրա համար ցուցակների միջև չկա ուղիղ համահարաբերակցություն, չի կարելի հետևել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը ժամանակի մեջ։ 2012 թվականի հաշվետվության հետ հրատարակվել էտենդենցիոն էկոլոգիական արդյունավետության գործակցի։ Այն դասակարգում է պետությունները նրանց ձեռքբերումներով վերջին տասնամյակում։ EPI տենդեցիան ցույց է տալիս, որ երկրներում է լավանում իրավիճակը ժամանակի ընթացքում և որում է վատանում։
2012 թվականի հաշվետվությունը ինչպես և նախորդը բաժանվում է երկու մեծ խմբերի՝ էկոհամակարգի կենսունակությունը (բնական պաշարների կառավարում) և էկոլոգիական առողջություն, որը գնահատվում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա։ Այդ խմբերում տարանջատվում է տաս ուղղություն կամ քաղաքական ուղղություն, որոնք բերված են աղյուսակում։ Ամեն քաղաքական կատեգորիա կազմում է մեկ կամ մի քանի ինդիկատորի (2012 թվականին այն 22 է)։ Բոլոր չափանիշները չափվելով կարելի է կազմել աղյուսակներ։ Փակագծերում նշված են հարաբերական քաշը (ներդրումը) ցուցանիշի վերջնական տեսքի վրա։
Խումբ | |||
Քաղաքական կատեգորիաներ | |||
Ցուցանիշները | 1. Երեխաների մահացելության ցուցանիշ (15 %) | 2. Պինդ մասնիկներ (3,75 %) | 4. Սանիտարայի մատչելիությունը (3,75 %) |
3. Օդի աղտոտվածությունը սենյակներում (3,75 %) | 5. Խմելու ջրի մատչելիությունը (3,75 %) | ||
Խումբ | |||
Քաղաքական կատեգորիաներ | |||
Ցուցանիշները | 6. SO2 մեկ շնչին բաժին ընկնող (4,38 %) | 8. Ջրի որակի փոփոխությունը (8,75 %) | 9. Բնակավայրերի պահպանություն (4,38 %) |
7. SO2-ի հարաբերակցություն Համախառն ներքին արդյունք-ին (4,38 %) | 10. Կենսազանգվածի պահպանությունը (8,75 %) | ||
11. Ծովային պահպանվող տարածքներ (4,38 %) | |||
Քաղաքական կատեգորիաներ | |||
Ցուցանիշներ | 12. Գյուղատնտեսական դոտացիա (3,89 %) | 14. Անտառների պաշարները արմատներով (1,94 %) | 17. Ձկնորսությունը առափնյա խութերում (2,92 %) |
13. Թունաքիմիկատների կարգավորումը (1,94 %) | 15. Անտառների մակերեսների փոփոխությունը (1,94 %) | 18. Ձկնային պաշարների հարստահարումը (2,92 %) | |
16. Անտառային ծածկույթի կորուստը (1,94 %) | |||
Քաղաքական կատեգորիաներ | |||
Ցուցանիշներ | 19. CO2 մեկ շնչի հաշվով (6,13 %) | ||
20. CO2-ի հարաբերակցություն Համախառն ներքին արդյունք-ին (6,13 %) | |||
21. CO2-ի քանակը արտահայտված Կիլովատտ-ժամ-ով (2,63 %) | |||
22. Ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի մեջ վերականգնված էլեկտրաէներգիան տոկոսներով (2,63 %) |
Ամեն ցուցանիշներով պետությունները ստանում են միավորներ։ Միավորների քանակը կախված է պետությունների դիրքերից խմբի սահմաններում, սկսվում է այդ ցուցանիշով ամենավատ արդյունք ունեցող պետությունից (100 միավորանոց սանդղակում 0 միավոր) մինչև ցանկալի արդյունքը (100 միավոր)։ Ցանկալի արդյունքը կարող է նշանակվել միջազգային համաձայնագրերի, ստանդարտների հիման վրա, որը որոշված է միջազգային կառույցների կողմից՝ պրոֆեսիոնալ եզրակացությունը, որը ցույց է տալիս Գիտական համերաշխությունը կամ ուրիշ աղբյուրներ։
2014 թվականին օգտագործվել է 20 ցուցանիշ, որոնք տեղաբաշխված էին 9 «քաղաքական կատեգորիաներով»։ Կատեգորիաները միավորված էին երկու մեծ խմբերի մեջ՝ էկոհամակարգի կենսունակություն (բնական պաշարների կառավարումը) և էկոլոգիական առողջությունը, որը գնահատում էր շրջակա միջավայրի ազդեցություն մարդու առողջության վրա։
Խումբ | |||
Քաղաքական կատեգորիաներ | |||
Ցուցանիշներ | 1. Երեխաների մահացելության ցուցանիշ | 2. Պինդ մասնիկներ միջին ցուցանիշները (ՊՄ 2,5) | 5. Սանիտարայի մատչելիությունը |
3. Բնակչության տոկոսը, որոնք ենթարկվել են ՊՄ 2,5 ազդեցությանը | 6. Խմելու ջրի մատչելիությունը | ||
4. Օդի աղտոտվածությունը սենյակներում | |||
Խումբ | |||
Քաղաքական կատեգորիաներ | |||
Ցուցանիշներ | 7. Ածխածնի ինտենսիվության միտում | 10. Կեղտաջրերի մաքրում | 11. Բնակավայրերի պահպանություն |
8. Ածխածնի ինտենսիվության միտման փոփոխություն | 12. Ազգային կենսազանգվածի պահպանություն | ||
9. Ածխածնի երկօքսիդի թափոնների միտումը Կիլովատտ-ժամ-ով | 13. Միջազգային կենսաբազմազանության պահպանություն | ||
14. Ծովային պահպանվող տարածքներ | |||
Քաղաքական կատեգորիաներ | |||
Индикаторы | 15. Գյուղատնտեսական դոտացիա | 17. Անտառային մակերեսների փոփոխություն | 18. Ձկնորսությունը առափնյա խութերում |
16. Օրենքներ, որոնք կարգավորում են թունաքիմիկատների օգտագործումը | 19. Ձկնային պաշարների օգտագործումը |
2014 թվականին հեղինակաները հաշվետվության մեջ ներառեցին առացել մեծ քանակությամբ պետությունները գործակցի գույության պահից (178 2012 թվականի 132-ի դիմաց)։ Ավելացվել է նոր ցուցանիշ, որը գնահատում էր երկրի ջրամաքրման էֆեկտիվությունը։ Կլիմայական գործակիցները 2014 թվականին հիմնվում է երկրի հաջողություններին թափոնների նվազեցման հետ կապված։ Բայց այդ նպատակների համար նպատակները բաժանվում են կապված ուսումնասիրվող երկրի տնտեսական զարգացվածության հետ։ Հարուստ պետությունների համար (ՀՆԱ-ը մեկ շնչի հաշվով 12 616 դոլար) միավորը այս կատեգորիայում հաշվում է այնպես, որ այն հիմնականում կաղված է ածխածնի ինտենսիվության միտումից (բարձրացնում են այդ ցուցանիշի դերը)։ Այդ ցուցանիշը բնորոշում է գազերի արտանետումնեի նվազեցումը ՀՆԱ միավորի հաշվարկով 2000-ից մինչև 2010 թվականները։ ՀՆԱ-ով 1036-ից 12 615 դոլար մեկ շնչին բաժին ընկնող երկրներում («զարգացող երկրներ») հիմնականում գնահատվում է «ածխածնի ինտենսիվության միտման փոփոխության» ցուցանիշով, բնորոշվում է գազերի արտանետումների մեծացման դանդաղեցման հետ կապված (Որքանով է զարգացող տնտեսությամբ երկրները դանդաղեցնում գազերի արտանետումները վերջին տարիներում)։ Քիչ զարգացած երկրները չեն հաշվարկվում «Կլիմայի փոփոխության և էներգետիկայի» կատեգորիայում այդ երկրների չնչին արտանետումների հետ կապված։
Ուսումնասիրության արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]
դասում (հորիզանական) | ընդհանուր գնահատական | |
---|---|---|
2006 | 69 | 63,8 |
2008 | 62 | 77,8 |
2010 | 76 | 60,4 |
2012 | 93 | 47,48 |
2014 | 48 | 61,67 |
2016 | 37 | 81,67 |
2018 | 63 | 62,07 |
Հաճախ տատանումները մասամբ բացատրվում են նաև փոփոխվող մեթոբանությամբ։
Հայաստանի ընդհանուր գնահատակի փոփոխումը ըստ տարիների։
2018[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ուսումնասիրության համաձայն Հայաստանը 63-րդն է 180 երկրների միջև[2]։
Ընդ որում Հայաստանի դասումը համաձայն գնահատակնի ենթագործակիցների հետևյան է
- Բնապահպանական խնդիրներով պատճառաբանված բնակչության առթղջությունը՝ 109-րդը աշխարհում
- այդ թվում՝ բնակչության առնչող օդի որակը՝ 142-րդը աշխարհում
- Բնության կենսունակությունը՝ 27-րդը աշխարհում
Այսպիսով ուսումնասիրությունը ցույցադրում է, որ Հայաստնաի հիմնական բնապահպանական խնդիրը բնակչության առողջության վրա բացասական ազդեցության սահմանափակելն է, իսկ բնության կենսունակությունը համեմատաբար քիչ մտահոգիչ է։
ընդհանուր գնահատական[3] | էկոլոգիական առողջության
ենթագնահատական (40% կշիռ) |
Բնության կենսունակության
ենփագնահատակն (60% կշիռ) | ||
1 | ![]() |
87.42 | 93.57 | 83.32 |
2 | ![]() |
83.95 | 95.71 | 76.11 |
3 | ![]() |
81.60 | 98.20 | 70.53 |
4 | ![]() |
80.90 | 93.80 | 72.30 |
5 | ![]() |
80.51 | 94.41 | 71.24 |
6 | ![]() |
79.89 | 96.03 | 69.13 |
7 | ![]() |
79.12 | 95.07 | 68.48 |
8 | ![]() |
78.97 | 86.38 | 74.03 |
9 | ![]() |
78.77 | 95.92 | 67.34 |
10 | ![]() |
78.64 | 99.35 | 64.83 |
2016[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունվարի 23-ին Համաշխարհային տնտեսական ֆորումում հրատարակվել է 2016 թվականի հաշվետվությունը[4]։ Հաշվետվությունում ներառված են 180 երկիր, ինչպես և նախկինում, հաշվարկվում են երկու մեծ խմբերում՝ էկոլոգիական առողջության (շրջակա միջավայրի գործոններից կախված մարդու առողջության պաշտպանության, որոնք առաջացել են մարդու ներգործությամբ) և էկոհամակարգի կենսունակությունը (էկոհամակարգի պաշտպանությունը և ռեսուրսների օգտագործումը)։ Այդ երկու առաջադրանքները բաշխված են 9 կատեգորիաների, որոնք գրավում են էկոլոգիական քաղաքականության առաւնային խնդիրները, այնպիսին ինչպիսին գյուղատնտեսությունը, օդի որակը, կենսաբազմազանությունը, կլիմա և էներգետիկա, անտառներ, ձկնային պաշարներ, առողջության վրա ազդեցությունը (մարդու առողջության վրա համախմբված ազդեցությունը, որոնք բխում են 5 գործոնների ռիսկերից՝ վտանգավոր ջրեր, վատ սանիտարիա, շրջակա միջավայրի աղտոտվածությունը պինդ մասնիկներով, օդի աղտոտումը կենցաղային պինդ վառելիքներով և մթնոլորտային օզոնի աղտողում), ջրային պաշարները, ջուրը և սանիտարիան։ Այդ 9 կատեգորիան բաժանվում էին 19 ցուցանիշների, որոնք հաշվարկվում էին յուրաքանչյուր երկրի տվյալների հիման վրա[5]։
Առավել արդյունավետ քաղաքականություն շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հետազոտությունների հիման վրա կատարում է Ֆինլանդիան։ Առավել մեծ հաջողությունների երկիրը հասել է «Առողջության վրա ազդեցություն», «Ջուր և սանիտարիա» և «կենսաբազմազանության» կատեգորիան։ 2016 թվականի հաշվետվությունում առավել քիչ արդյունավետությամբ են աչքի ընկել այն երկիրները, որոնք տառապում էին կոնֆլիկտներով և լուրջ քաղաքական խնդիրներով՝ Սոմալի, Էրիթրեա և Մադագասկար[6]։
|