Էկոլոգիական աուդիտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էկոլոգիական աուդիտը տնտեսական և այլ գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրի պահպանման ոլորտում նորմատիվաիրավական պահանջներին հետևելու անկախ գնահատում և էկոլոգիական գործունեության ոլորտում երաշխավորագրերի պատրաստումն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում էկոլոգիական աուդիտը առաջացել է արտասահմանում 1970-80-ական թթ.-ին։ Մասնավորապես ЕЭС-ում (Եվրոպական Տնտեսական Միություն) էկոլոգիական աուդիտի անցկացման մասին հրահանգն էնդունվել էր 1982 թ.-ին, 1984 թ.-ին ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը մշակեց դաշնային գործակալությունների էկոլոգիական աուդիտի անցկացման հայեցակարգ։ Ռուսաստանում էկոլոգիական աուդիտը գործածվում է 1993 թ.-ից սկսած։ 1998 թ.-ին ընդունվել էին Էկոլոգիայի պետկոմիտեի (Госкомэкологии-ի) մի շարք իրավական ակտեր էկոլոգիական աուդիտի բնագավառում, այդ թվում նաև հաստատելով դրանց ատեստավորման կանոնները։ 2004 թ.-ից էկոաուդիտորների ատեստացիայի գործառույթը իր վրա է վերցրել «Ազգային Էկոլոգիական Աուդիտորական պալատ» ոչ առևտրային ընկերակցությունը։
Էկոլոգիական աուդիտի խնդիրներն ու նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրջակա միջավայրի պահպանման ոլորտում քաղաքականության և ռազմավարության սահմանում,
- Տնտեսական և այլ ծրագրերի էկոլոգիական ոլորտների վերլուծություն և գնահատում,
- Շրջակա միջավայրի պահպանման ոլորտում նորմատիվային ակտերի վերլուծություն և գնահատում,
- Էկոլոգիական գործունեության հիմնավորում և նախաձեռնում,
- Արտադրության և տարածքների էկոլոգիական խնդիրների նույնականացում։
Էկոլոգիական աուդիտի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարանջատվում է պարտադիր և նախաձեռնողական աուդիտ։ Տվյալ շրջանակներում կարող են հանդիպել նրա հետևյալ տեսակները. Տնտեսական գործունեության սուբյեկտի բնապահպանման պահանջներին համապատասխանության որոշում,
- Էկոլոգիական մենեջմենթի համակարգի արդյունավետության գնահատում,
- Օգտագործվող հումքի, սարքավորումների, տեխնոլոգիաների էկոլոգիական անվտանգության գնահատում,
- Աղտոտման հետևանքով առաջացած տնտեսական վնասի գնահատում,
- Թափոնների վտանգի գնահատում,
- Տվյալ տարածքում բնօգտագործման արդյունավետության որոշում,
- Էներգասպառումների գնահատում և դրանց կրճատման ուղիների առաջադրում,
- Ջերմոցային գազերի արտանետումների ծավալի որոշում և դրանց կրճատման ուղղությամբ միջոցառումների մշակում,
- Տեխնոգեն վթարների և բնական տարերային գործընթացների արդյունքում առաջացած էկոլոգիական ռիսկի գնահատում,
- Էկոլոգիական խնդիրների բացահայտում և նրանց լուծման վերաբերյալ միջոցառումների մշակում,
- Ընդունվող նորմատիվաիրավական ակտերի հիմնավորում՝ որպես էկոլոգիական ապահովության առարկա։