Էկոգյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոգյուղ․ միջազգային համայնք, որի նպատակը սոցիալապես, տնտեսապես և էկոլոգիապես ավելի կայուն դառնալն է։ Հիմնականում էկոգյուղերի բնակչությունը տատանվում է 50֊ից 150 անհատների սահմաններում, չնայած կան ավելի փոքր, ինչպես նաև մինչև 2000 բնակիչներ ունեցողները, որոնք ավելի փոքր ենթահամայնքների ցանց են կազմում։ Որոշ էկոգյուղեր աճում են այն անհատների, ընտանիքների և այլ փոքր խմբերի հաշվին, ովքեր անպայմանորեն այդ գյուղերի անդամներ չեն, սակայն բնակվում են տվյալ համայնքների ծայրամասերում և արդյունավետ կերպով մասնակցում են վերջիններիս կյանքին։ Էկոգյուղերը միավորվում են էկոլոգիական, սոցիալ տնտեսական և մշակութային համատեղ արժեքներով [1]: Ավելի կոնկրետ էկոգյուղացիները փնտրում են էկոլոգիապես վնասակար էլեկտրական, ջրային, տրանսպորտային և աղբահավաք համակարգի այլընտրանքային ձևեր, ինչպես նաև ավելի ընդարձակ սոցիալական համակարգեր, որ արձագանքում և աջակցում են նրանց։ Շատերը կարծում են, որ համայնքի ավանդական ձևերի, սպառողական վատնող կյանքի, բնական միջավայրի ոչնչացման, ուրբանիստական աճի, գործարանների ձևավորման և բրածո վառելիքի չարաշահման անկումը էկոլոգիական աղետները կանխելու միջոցներ են։ Էկոգյուղացիները որպես այլընտրանք առաջարկում են փոքրամաշստաբ համայնքներ նվազագույն էկոլոգիական ազդեցությամբ կամ ռեգեներացնող ազդեցությամբ։ Այնուամենայնիվ այսպիսի համայնքները հաճախ սեփական ցանցի մեջ համագործակցում են զուգահեռ գյուղերի հետ (օրինակ՝ Էկոգյուղերի գլոբալ ցանցը)։ Հավաքական գործունեության այս մոդելը նման է նման է Տասը հազար գյուղերին, որոնք աջակցում են արդար առևտրին ամբողջ աշխարհում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքների նկատմամաբ մերօրյա հետաքրքրությունը բնութագրվում է 1960֊ականների և 70֊ականների համայնքային շարժմամաբ, որն ավելի կենտրոնացած և կազմակերպված էր գործում 1980֊ականների այլընտրանքային համայնքային շարժումներում և համակեցության մեջ։ Հետագայում Ռոբերտ Ջիլմանը և Դիանե Ջիլմանը համահեղինակեցին «Էկոգյուղեր և կայուն համայնքներ» սաղմնային աշխատությունը։ Էկոգյուղային շարժումները սկսեցին միավորվել 1995 թ․ Շոտլանդիայում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]