Էկզօֆթալմիա
| Ենթադաս | աչքի ախտանիշ | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն | |
Էկզօֆթալմիա (նաև կոչվում է՝ էկզօֆթալմոս, էկզօֆթալմ, պրոպտոզ կամ ուռուցիկ աչքեր) բնութագրվում է ակնագնդերի դուրս ցցվածությամբ՝ առաջ, կողք կամ վերև: Այն կարող է լինել երկկողմանի, ինչպես հաճախ դիտվում է Գրեյվսի հիվանդության դեպքում (Դիֆուզ տոքսիկ խպիպ) կամ միակողմանի (նորագոյացությունների կամ ուռուցքների դեպքում): Ընդհանուր առմամբ, ակնագնդի լրիվ կամ մասնակի տեղաշարժը պայմանավորված է վնասվածքի կամ շրջակա հյուսվածքների բորբոքման և այտուցի հետևանքով։ Երբ էկզօֆթալմիան ի հայտ է գալիս աստիճանաբար, ապա այն պայմանավորված է լինում՝ էնդոկրին կամ ուռուցքային պաթոլոգիաներով:
Երկկողմանի էկզոֆթալմիայի պատճառներից մեկն է՝ վահանաձև գեղձի աուտոիմուն ախտահարում, այդ թվում՝ Գրեյվսի հիվանդություն, որի դեպքում ակնագնդի հարակից հյուսվածքներում անուղղակիորեն առաջանում է՝ բորբոքում և այտուց։ Ակնագունդը դուրս է ցցվում, պայմանավորված շարակցական հյուսվածքի աննորմալ կուտակումից, որը տեսանելի է ՀՇ կամ ՄՌՏ–ի միջոցով[1]։
Էկզօֆթալմի թերի բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում, քնած ժամանակ, կոպերը ամբողջությամբ չեն փակվում, ինչը բերում է եղջերաթաղանթի չորության և հետագա ախտահարման: Մեկ այլ հնարավոր բարդություն է՝ կերատոկոնյունկտիվիտ, հայտնի որպես «վարդագույն աչք», իրենից ներկայացնում է աչքի սպիտակուցաթաղանթի և կոպերի ներքին մակերևույթի բորբոքում, որի ժամանակ աչքերը գրգռված են և ունենում են կարմիր կամ վարդագույն երանգավորում։ Ակնագնդի տեղաշարժի հետևանքով առաջանում է ներակնային ճնշման բարձրացում, տեսողական նյարդի կամ ակնային զարկերակի վնասում, որը իր հերթին բերում է տեսողության կորստի առաջացման՝ գլաուկոմա:
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկզօֆթալմիայով տառապող բազմաթիվ հիվանդներ, ունենում են տարաբնույթ ներզատական համակարգի խանգարումներ, այդ թվում՝ վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդություններ կամ հիպերթիրեոզ։ Էկզօֆթալմիայի այլ պատճառներից են՝ բորբոքային հիվանդություններ և IgG4-ի հետ կապված հիվանդություն՝ ԳՊԱ, առավել տարածված որպես Վեգեների գրանուլեմատոզ։ Մեծահասակների մոտ, էկզոֆթալմայի ամենատարածված պատճառներից է համարվում վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունները՝ դիֆուզ տոքսիկ խպիպ (Բազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն, աուտոիմուն հիպերթիրեոզ, Պերրի հիվանդություն): Երեխաների մոտ էկզօֆթալմի զարգացումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է բարորակ գոյացությունների չափերի մեծացմամբ կամ քաղցկեղով, ինչպիսին է՝ լեյկոզ[2]։ Հազվադեպ դեպքերում էկզոֆթալմիա կարող է առաջանալ նորմալ կամ հիպոթիրեոզ ունեցող հիվանդների մոտ[3]։
Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքը պայմանավորված է թիրոիդ հորմոնների (զույգ հորմոններ՝ եռյոդթիրոնին (Т3) և թիրօքսին (Т4)) բավարար արտադրությամբ: Գրեյվսի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ, առկա է՝ թիրոիդ հորմոնի արտադրության կայուն բարձրացում և վահանագեղձի դիֆուզ փոփոխություններ։ Հիպոֆիզի առաջային բլթի կողմից արտադրվող թիրեոտրոպ հորմոնը խթանում է թիրոքսինի սինթեզն ու ակտիվացումը, ակնագնդերի շուրջ գտնվող ճարպային բջիջներում ունի որոշակի ընկալիչներ[4]։
Դիֆուզ տոքսիկ խպիպի հետևանքով, առաջանում է՝ ակնագնդերի և վերին կոպի մկանային տոնուսի կայուն բարձրացում, որը պայմանավորված է ավելցուկային քանակությամբ առկա թիրոիդ հորմոնով[5][4]։ Երբեմն, էկզօֆթալմիայի առաջացման պատճառներից են՝ արյան մակարդուկներ, ուռուցքներ, ինֆեկցիոն հիվանդություններ կամ վնասվածքներ[5]։
Ըստ ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնի՝ էկզօֆթալմիա, դիտվում է նշված հիվանդությունների ժամանակ[6]

- Ուոլֆ–Հիրշհորնի համախտանիշ
- Բնածին արատներ
- Մտավոր հետամնացություն
- Թրիչեր Քոլինզի համախտանիշ
- Սրտի բնածին արատներ
- ԴիՋորջի համախտանիշ
- Հաշմանդամություն
- Դոմինանտություն
- Ժառանգական հիվանդություններ
- Գանգուղեղային անոմալիաներ
- Ռոբինովի համախտանիշ
- Աքսենֆելդ–Ռիգերի համախտանիշ
- Բիր–Սթիվենսոնի համախտանիշ
- Բեքվիթ–Վիդեմանի համախտանիշ
- Ռասսել–Սիլվերի համախտանիշ
- Մարֆանի համախտանիշ
- Պերինատալ հիպոֆոսֆատազիա
- Խոնդրոդիսպլազիա՝ հոդախախտում, gPAPP տեսակ

- Հիպերիմունոգոլոբուլինեմիա E համախտանիշ
- Կրանիոսինոստոզ
- Դիմային շրջանի անոմալիաներ

- Կրուզոնի համախտանիշ
- Էհլերս–Դանլոսի համախտանիշ
- Ռևմատիկ տենդ
- Էպիլեպսիա և էնցեֆալոպաթիա
- Դոն–Բարոուի համախտանիշ
- Էհլերս–Դանլոսի համախտանիշ
- Հիպերթիրեոզ
- Օստեոխոնդրոդիսպլազիա
- Օստեոդիսպլազիա
- Սինդակտիլիա
- Գենետիկ հիվանդություններ
- Ֆրանկ-Տեր Հարի համախտանիշ
- Դիֆուզ տոքսիկ խպիպ
- H համախտանիշ
- Հոլոպրոզենցեֆալիա (գլխուղեղի կիսագնդերի սխալ ձևավորում )
- X–քրոմոսոմի հետ շղթայակցված մտավոր հետամնացություն
- Հիպոպլազիա
- Դիսպլազիա
- Լարսենի համախտանիշ
- Դոնոհյուի համախտանիշ
- Լյարդի հիվանդություններ
- Մարֆանի համախտանիշ
- Ստորին ծնոտի դիսպլազիա
- Ստորին ծնոտի դիսպլազիա՝ A տիպի լիպոդիստրոֆիա
- Ստորին ծնոտի դիսպլազիա՝ B տիպի լիպոդիստրոֆիա
- Մարշալ-Սմիթի համախտանիշ
- Մարշալի համախտանիշ
- Միկրոցեֆալիկ օստեոդիսպլաստիկ թզուկություն II տիպ

- Աուտոսոմ–ռեցեսիվ միկրոցեֆալիա (բնածին)
- Մյունկեի համախտանիշ
- Աուտոիմուն էնցեֆալիտ
- Նորածնային կեղծ-հիդրոցեֆալիկ պրոգերոիդ համախտանիշ
- Օգդենի համախտանիշ
- Անկատար օստեոգենեզ
- Պալիստեր-Կիլիանի համախտանիշ
- Գորշ նյութի հետերոտոպիա
- Պոնտոցերեբելյար հիպոպլազիա
- Պրոլիդազի անբավարարություն
- Մորգելոնի հիվանդություն
- Աուտոսոմ-դոմինանտ շարակցական հյուսվածքի սինթեզի խանգարում
- «3C» համախտանիշ
- Ռոբերթսի համախտանիշ
- Ռոբինովի համախտանիշ
- Ռուբինշտեյնի-Թեյբիի համախտանիշ
- ԴիՋորջի համախտանիշ
- Գոլդբերգի համախտանիշ
- Սպոնդիլոմետաֆիզային դիսպլազիա՝ եղջերաթաղանթի դիստրոֆիայով
- Ֆալլոյի տետրադա
- Վահանաձև գեղձի հորմոնների նկատմամբ աուտոսոմ–ռեցեսիվ կայունություն
- Բութ մատի և դիստալ ֆալանգների բացակայություն
Անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոպտոզ կամ էկզօֆթալմիա, իրենից ներկայացնում է ակնագնդի առաջային տեղաշարժ` իր ուղեծրից։ Քանի որ, աչքի ակնակապիճը սահմանափակված է՝ հետին, միջային և կողմնային սահմաններով, ապա ներսում յուրաքանչյուր ախտաբանական պրոցես (բորբոքում կամ այտուց), կհանգեցնի ակնագնդի առաջ տեղաշարժի[7]։ Արցունքագեղձերի այտուցը կամ մեծացումը, առաջացնում է ակնագնդի ստորին միջային և առաջային տեղաշարժ։ Դա պայմանավորված է նրանով, որ արցունքագեղձերը տեղակայված են ակնակապիճի վերին և կողմնային հատվածներում[7]։
Ախտորոշում և բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկզօֆթալմիայի աստիճանի չափումը կատարվում է էկզօֆթալմոմետրի միջոցով։ Հիմնականում՝ էկզօֆթալմիա կամ պրոպտոզ ախտորոշումը կատարվում է, երբ առկա է ակնագնդի 18 մմ-ից ավելի առաջ դուրս ցցվածություն[1]:«Էկզօֆթալմիա» տերմինը հաճախ օգտագործվում է Գրեյվսի հիվանդության ժամանակ, ուռուցիկ աչքերի նկարագրման համար[8]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկզօֆթալմիան պրոգրեսիվող հիվանդություն է, ուստի վաղաժամ հայտնաբերումը և բուժումը, անհրաժեշտ է սկսել հնարավորինս շուտ։ Այս հիվանդության ախտորոշումը կարող է ներառել՝ ճառագայթային ախտորոշում, որը թույլ է տալիս տեսնել օրգանների կառուցվածքային և ֆունկցիոնալ գործընթացը, ինչպիսիք են` համակարգչային շերտագրություն և ՄՌՇ, ինչպես նաև արյան անալիզներ՝ վահանաձև գեղձի ճիշտ գործունեությունը որոշելու համար: Հաճախ աչքի դուրս ցցվածությունը չափվում է՝ տեսնելու համար, թե ինչպես է հիվանդությունը զարգանում: Այս հիվանդության բուժումը ներառում է` ճառագայթային թերապիա, վիրաբուժական միջամտություն և վնասակար սովորությունների (ծխել) կանխում[5]։ Շատ դեպքերում էկզօֆթալմիայի ախտանիշները կանխարգելվում են, երբ հիպերթիրեոզը վերահսկվում է, որը իրականցվում է՝ կորտիկոստերոիդային հորմոնալ փոխարինող թերապիայի միջոցով[2][4]։
Կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկզօֆթալմիան հաճախ տարածված է ընտանի կենդանիների (շուն) մոտ։ Հաճախ հանդիպում է բրախիցեֆալ (կարճագլուխ) շան ցեղատեսակների մոտ՝ մակերեսային ակնակապիճի պատճառով։ Այն կարող է հանգեցնել կերատիտի՝ եղջերաթաղանթի վնասման հետևանքով։ Էկզօֆթալմիան հաճախ տարածված է՝ մոպս, բոսթոնյան տերիեր, պեկինես և շի-տցու ցեղատեսակների մոտ։ Սա շների մոտ գլխի վնասվածքի և պարանոցի առջևի մասի վրա չափազանց մեծ ճնշման հետևանք է: Կատվազգիների մոտ, աչքի պրոպտոզը հազվադեպ է հանդիպում և հաճախ ուղեկցվում է գանգի կոտրվածքներով[9]։ Էկզօֆթալմիայով տառապող շնազգիների մինչև 40%-ի մոտ տեսողությունը պահպանվում է, մինչդեռ կատուների մոտ տեսողությունը հազվադեպ է պահպանվում[10][11]։
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), կատարած կենդանիների մոտ, ավելի բարձր է կերատոկոնյուկտիվիտի և կերատիտի զարգացման հավանականությունը, հետևաբար անհրաժեշտ է անընդհատ բուժում: Եթե վնասվածքը լուրջ է, աչքը հեռացվում է համեմատաբար պարզ վիրահատության միջոցով, որը հայտնի է որպես` աչքի էնուկլեացիա: Եղջերաթաղանթի փոխպատվաստման կամ աչքի հեռացման կանխատեսումը, որոշվում է եղջերաթաղանթի և սկլերայի վնասման աստիճանով, բբերի լուսային ռեֆլեքսի առկայությամբ կամ բացակայությամբ, ինչպես նաև ակնաշարժ մկանների պատռվածքի ծավալով:
Ակնաշարժ մկանները, սովորաբար օգնում են աչքը պահել տեղում և ուղղորդել ակնագնդի շարժմանը: Երկուսից ավելի մկանների պատռվածքի դեպքում, կատարվում է ակնգնդի հեռացում, քանի որ զգալի վնաս է հասցվում նաև արյունատար անոթներին և ակնաշարժ նյարդին[11]։ Բրախիցեֆալ ցեղատեսակների համեմատ, դոլիխոցեֆալ (երկարագլուխ) ցեղատեսակները հակված են աչքի և շրջակա կառուցվածքների ավելի շատ վնասվածքների, ուստի նրանց կանխատեսումն ավելի վատ է[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Owen Epstein; David Perkin; John Cookson; David P de Bono (2003 թ․ ապրիլ). Clinical examination (3rd ed.). St. Louis: Mosby. ISBN 0-7234-3229-5.
- 1 2 Butt S, Patel BC (2023 թ․ հունիս). «Exophthalmos». StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 32644749.
- ↑ "Exophthalmos (bulging eyes) | nidirect". www.nidirect.gov.uk. 2018-12-18. Retrieved 2025-02-10.
- 1 2 3 Havard CW (1979 թ․ ապրիլ). «Progress in endocrine exophthalmos». British Medical Journal. 1 (6169): 1001–4. doi:10.1136/bmj.1.6169.1001. PMC 1598686. PMID 582020.
- 1 2 3 «Exophthalmos: Causes, symptoms, and treatment». www.medicalnewstoday.com. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Proptosis». MedGen (անգլերեն). U.S. National Library of Medicine. Concept Id: C0015300. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
- 1 2 Mitchell RN (2011). «Eye». Pocket companion to Robbins and Cotran pathologic basis of disease (8th ed.). Philadelphia, PA: Elsevier Saunders. ISBN 978-1-4160-5454-2.
- ↑ (Proptosis) 1218575, բաժին Exophthalmos (Proptosis)(անգլ.) EMedicine կայքում
- ↑ «Prolapse of the Eye». The Merck Veterinary Manual. 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
- ↑ Gelatt KN (2002). Treatment of Orbital Diseases in Small Animals. Proceedings of the 27th World Congress of the World Small Animal Veterinary Association. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
- 1 2 Gelatt KN, ed. (1999). Veterinary Ophthalmology. Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-683-30076-5.[Հղում աղբյուրներին]
- ↑ Bjerk E (2004). Ocular Injuries in General Practice. Proceedings of the 29th World Congress of the World Small Animal Veterinary Association. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկզօֆթալմիա» հոդվածին։ |
| ||||||||||
| Դասակարգում | |
|---|---|
| Արտաքին աղբյուրներ |
- Wikipedia articles needing page number citations from February 2023
- Ակնաբուժություն
- Աչքի հիվանդություններ
- Բժշկագիտության բաժիններ
- Բժշկագիտությունը Հայաստանում
- Բժշկական գենետիկա
- Բնածին արատներ
- Գենետիկ հիվանդություններ և խանգարումներ
- Գենետիկայի բաժիններ
- Ժառանգական հիվանդություններ
- Հիվանդություններ
- Հիվանդություններ ըստ օրգան համակարգերի
- Հիվանդություններ և խանգարումներ ըստ համակարգի
- Տեսողական խանգարումներ և կուրություն
- Տեսողության խանգարումներ
- Ֆիզիոլոգիա
- Ֆիզիոլոգիայի բաժիններ