Էկզոտարիում (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էկզոտարիում, էկզոտիկ կենդանիների կենտրոն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնն իր տեսակի մեջ միակն է ողջ ԱՊՀ-ի տարածքում։ Հիմնադրվել է 2005 թվականին Կարեն Մարտիրոսյանի կողմից։ Էկզոտարիումում ներկայացված են Մարտիրոսյանի սեփական, 27 տարվա հավաքածուի կենդանիները, շուրջ 16 տեսակի թռչուններ, 100-ից ավելի տեսակի սողուններ՝ օձեր, մողեսներ, կրիաներ:

Բացի էկզոտիկ կենդանիների ցուցադրությունից, կենտրոնը կազմակերպում է ուսուցողական, անասնաբուժական և կենդանիների հետ կապված այլ ծառայություններ։ Համագործակցում է մանկավարժական ինստիտուտի հետ, անցկացնում դասընթացներ, հյուրընկալում տարբեր դպրոցների աշակերտների[1]:

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը գտնվում է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 80/1 շենքում։ «Էկզոտարիում»-ի մուտքի արժեքը մինչև 2 տարեկան անվճար, մինչև 12 տարեկան՝ 600 դրամ, մեծերի համար՝ 1000 դրամ։ Թե տեղի բնակիչները և թե զբոսաշրջիկները սիրով այցելում են և միշտ գոհունակությամբ են հեռանում։ Կարելի է մոտիկից շփվել կենդանիների հետ, նկարվել։ Անվտանգությունն ապահովված է, սակայն կան կենդանիներ, որոնց հետ շփումն արգելվում է, քանի որ դրանք թունավոր են[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]