Էկզոսոմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էկզոսոմի առաջացման սխեման։ Էնդոսոմի ճակատագիրը կախված է հատուկ լիպիդների միջոցով նրա մեմբրանի նշումից․ եթե այն նշված է լիզոբիսֆոսֆատիդիլաթթվով (կարմիր կետեր), ապա նրա պարունակությունը կանհետանա, իսկ եթե ցերամիդով՝ բջջից դուրս կհրվի։ Այս պրոցեսները ղեկավարելով Rab ԳԵՖազաներով, այս սպիտակուցային ընտանիքի տարբեր անդամներ կատարում են տարատեսակ ֆունկցիաներ՝ Rab5-ը կառավարում է էնդոսոմի առաջացումը, Rab7-ը լիզոսոմում կազմակերպում է մուլտիներառուկային էնդոսոմի պարունակության դեգրադացիան, իսկ Rab11, Rab27 և Rab35 անհրաժեշտ են միջբջջային տարածություն էկզոսոմների սեկրեցիայի համար։ Ցույց է տրվել, որ էկզոսոմները պարունակում են մոտ 4000 տարբեր սպիտակուցներ, ավելի քան 1500 տարբեր միկրոՌՆԹ-ներ և ի-ՌՆԹ-ներ, ինչպես նաև ԴՆԹ

Էկզոսոմներ, 30-100 նանոմետր տրամագծով մանրադիտակային արտաբջջային ներառուկներ (պղպջակներ) են, որոնք միջբջջային տարածություն են արտազատվում տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջների կողմից[1][2][3]: Էկզոսոմների խոռոչը ունի ցիտոպլազմային ծագում[4] և պարունակում է սպիտակուցներ, ՌՆԹ և լիպիդներ[5][6],էկզոսոմների թաղանթը առաջանում է էնդոսոմային թաղանթի ներփքման միջոցով[7][8]։

Էկզոսոմներ հայտնաբերվել են օրգանիզմի տարբեր հյուսվածքային հեղուկներում, ինչպիսիք են արյան շիճուկը[9], ողնուղեղային հեղուկը, ինչպես նաև մեզում[10], թքում և կրծքի կաթում[11]։

Էկզոսոմների ֆունկցիաները բազմապիսի են՝ միջբջջային հաղորդակցում, մասնակցություն սպիտակուցների սեկրեցիային, իմունային պատասխանի թուլացում և այլն։ Սակայն էկզոսոմների դերը դեռևս ամբողջությամբ չի ուսումնասիրվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկզոսոմները առաջին անգամ նկարագրվել են 1983 թվականին՝ ռետիկուլոցիտների դեիֆերենցացիայի ուսումնասիրման ժամանակ[12]։1985 թվականին ցույց է տրվել, որ ռետիկուլոցիտների հասունացման ընթացքում էկզոսոմները մասնակցում են մեմբրանի կառուցվածքի փոփոխությանը՝ ընկալիչների միջոցով տրանսֆերին արտազատելով[13]։ Սկզբում էկզոսոմները դիտարկում էին որպես ցիտոպլազմայի ավելցուկի հեռացման ռեզերվուար[4]։1990-ականների վերջին ցույց է տրվել, որ էկզոսոմները մասնակցում են օրգանիզմի իմունային ռեակցիաների կարգավորմանը, ինչը վկայում է միջբջջային փոխազդեցություններում նրանաց կարևորության մասին[14]։

2007 թվականին նկարագրվել են բազմաթիվ միկրոՌՆԹ-ներ և ի-ՌՆԹ-ներ, որոնց էկզոսոմները փոխանցում են բջիջ-թիրախներ, ինչի հետ կապված այս արտաբջջային ներառուկներին առանձնահատուկ ուշադրություն սկսեցին դարձնել[15][16][17][18][19]։ Սաղմնային ցողունային բջիջների կուլտուրաների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ էկզոսոմները բջջում ունակ են կատարել ի-ՌՆԹ-ի հորիզոնական տեղափոխում։ Էկզոսոմները արյան բջիջների նախատիպեր են տեղափոխում յուրահատուկ ի-ՌՆԹ-ներ, ինչը տանում է ռեցիպիենտ բջիջների ֆենոտիպային փոփոխությանը[20]։

Ներկա ժամանակներում ենթադրվում է, որ նուկլեինաթթուները, որոնք տեղափոխվում են էկզոսոմներով, մասնկացում են էպիգենետիկական ժառանգականությանը[4]:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկզոսոմների առաջացման ուսումնասիրումը օգնում է հասկանալ էկզոսոմների դերը միջբջջային հաղորդակցման և շրջակա բջիջների վրա ազդման մեջ։ Էկզոսոմների առաջացմանը նախորդում է պլազմալեմի միկրոդոմենների ներփքումը, որոնք պատված են կլատրինով[21][22]։ Դրանից հետո էնդոսոմային ընտրողական համալիրը (անգլ.՝ ESCRT) ապահովում է ներփքված մեմբրանի փոխակերպումը վաղ էնդոսոմների, որոնք տեղափոխում են ուբիկվիտինիլային նյութեր[22]։ Այնուհետև տեղի է ունենում վաղ էնդոսոմի կրկնակի ներփքում, որի արդյունքում առաջանում է ինտրալյումինալ պղպջակներ (անգլ.՝ ILVs), որոնք կուտակվում և հասունանում են էնդոսոմի ներսում՝ մուլտիներառուկային մարմիններում[21]։ Մուլտիներառուկային մարմինները կամ վերածվում են լիզոսոմների, որտեղ տեղի է ունենում իրենց պարունակության դեգրադացիա, կամ էլ միաձուլվում են պլազմային թաղանթի հետ (այս դեպքում նրանց անվանում են էկզոցիտարային մուլտիներառուկային մարմիններ), ընդ որում ինտրալյումիանալային պղպջակները՝ էկզոսոմները արտազատվում են արտաբջջային տարածություն[23]։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակուցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկզոսոմների սպիտակուցային բաղադրությունը մեծ մասմաբ արտացոլում է նրանց ծագումը էնդոսոմներից և որոշ չափով տարբերվում է տարբեր բջիջների մոտ, որոնցում նրանք ձևավորվում են[24][25]։ Բայց և այնպես, էկզոսոմները ունեն սպիտակուցների համընկնող հավաքածու[26][27], որոնց թվին դասվում են էկզոսոմների սպտակուց-մարկերները[28]

  • CD63, CD81 և CD9, որոնք համարվում են տետրասպանին բարձրակոնսերվատիվ ընտանիքի անդամները, որոնք անհրաժեշտ են միկրոՌՆԹ-ների կապման և տեղափոխման, բջիջ թիրախի ճանաչման և էկզոսոմի կողմից նրա կլանման համար[29]։
  • Alix (անգլ.՝ apoptosis-linked gene 2-interacting protein}})[30];
  • Tsg101 (անգլ.՝ tumour susceptibility gene 101)՝ էնդոսոմային ընտրողական սպիտակուցային համալիրի բաղադրամաս, որը անհրաժեշտ է էկզոսոմների կենսասինթեզի և տեղափոխման համար[31];
  • էկզոսոմներ, որոնք ծագում են իմունային համակարգի բջիջներից և հարուստ են MHCII-ով և այլ կոստիմուլյար մոլեկուլներով[32]։

Բացի այդ, էկզոսոմները պարունակում են տարատեսակ ֆերմենտներ, մասնավորապես, Rab ընտանիքի ԳԵՖազա-ներ, որոնք նպաստում են մեմբրանի հետ միաձուլմանը[33][34], և նյութափոխանակության ֆերմենտներ, ինչպիսիք են պերօքսիդազը, պիրուվատկինազը, լիպիդկինազը և էնոլազա-1-ը[35], բջջակմախքի սպիտակուցներ (օրինակ ակտին և տուբուլին), տետրասպանիններ (գլխավորապես CD81, CD63 և CD9), թաղանթային փոխադրման սպիտակուցներ, ջերմային շոկի HSP60, HSP70, HSP90 սպիտակուցներ, հիստոհամապատասխանության գլխավոր համալիրի սպիտակուցներ, ինչպես նաև անեքսիններ (կարգավորում են թաղանթային ցիտոսկիլետի փոփոխությունները և թաղանթների միաձուլման մեխանիզմները) և այլն[28][36]։ Էկզոսոմները նաև կարող են իրենց մակերևույթի վրա սպիտակուցներ պարունակել, որոնք մասնակցում են ազդանշանների փոխանցմանը, օրինակ սպիտակուցներ Wnt-ները, որոնք ակտիվացնում են թիրախ բջիջների Wnt ազդանշային ուղիները[37][38]։

Այն մեխազնիզմները, որոնք ապահովում են սպիտակուցների ընտրությունը և նրանց անցումը էկզոսոմները դեռևս անհայտ են։ Ենթադրվում է, որ այդ գործընթացում կարևոր դեր խաղում են սպիտակուցների հետտրանսլյացիոն ձևափոխումները։

Լիպիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկզոսոմները պարունակում են մեծ քանակությամբ լիպիդներ՝ ցերամիդներ, սֆինգեմիելին, ֆոսֆատիդիլսերին, ֆոսֆատիդիդիլեթանոլամին, լիզոֆոսֆատոդիլխոլին, ֆոսֆատիդիլխոլին, ֆոսֆատիդիլինոզիտոլ, խոլեստերին և այլն[5]։ Լիպիդները էկզոսոմների ոչ միայն իներտ մասնիկներն են, նրանք ազդում են վերջիններիս կենսաբանական ակտիվության վրա։ Էկզոսոմների բիոգենեզի ժամանակ մուլտիներառուկային մարմիններում լիպիդները մասնակցում են նրանց թաղանթների կազմավորմանը[39][40]։ ՄիկրոՌՆԹ-ների միջբջջային տեղափոխման ժամանակ անհրաժեշտ են լիպիդային կրիչներ, որոնց առաջացումը կարգավորվում է ցերամիդային ուղով[41], այդ պատճառով միկրոՌՆԹ-ների տեղափոխումը էկզոսմներով կարելի է կատարել չեզոք ինհիբիտոր սֆինգոմիելինազի՝ GW4869, կամ թթվային ինհիբիտոր սֆինգոմիելինազի՝ դեզիպրամինի միջոցով։

Էկզոսոմների մակերևույթի վրա ներկայացված են ածխաջրեր՝ մանոզ, պոլիլակտոզամին, α-2,6-սիալոթթու և Բարդ N-ծայրային գլիկաններ]][42]։

Նուկլեինաթթուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջիջների հետ համեմատած, էկզոսոմները պարունակում են զգալի քանակով փոքր ՌՆԹ-ներ, սակայն նրանցում քիչ է, կամ ընդհանրապես բացակայում է ռիբոսոմային ՌՆԹ-ն[43]։ Ցույց է տրվել, որ էկզոսոմները պարունակում են նույնպիսի ՌՆԹ-ներ, ինչպիսին և բջիջները, որոնցից նրանք ձևավորվում են, ընդ որում էկզոսոմների ներսում բջջային ՌՆԹ-ները պաշտպանված են դեգրադացիայից։ Այդուհանդերձ, էկզոսոմներում միկրոՌՆԹ-ների հավաքը նույնությամբ չի արտացոլում ծնողկան ձևերի միկրոՌՆԹ-ների հավաքը, հավանական է, գոյություն ունեն էկզոսոմներում միկրոՌՆԹ-ների փաթեթավորման ընտրողական համակարգեր[43][44][45][46][47]։

Էկզոսոմների միկրոՌՆԹ-ները գործում են և կարող են ազդել թիրախ բջիջների գեների էքսպրեսիայի վրա[48]։

Նուկլեոտիդային հաջորդականության հատուկ շաբլոնների, որոնք կոչվում են EXOmotifs, ենթարկվում են այն միկրոՌՆԹ-ները, որոնք ենթակա են էկզոսոմային ակտիվ տրանսպորտի։ Շնորհիվ EXOmotifs շաբլոնի կորիզային ռիբոնուկլեոպրոտեինային hnRNPA2B1 համալիրը ճանաչում է այդ միկրոՌՆԹ-ն, կապում է այն, տեղափոխում է ցիտոպլազմա և անց է կացնում էկզոսոմ։ Կորիզում կապման և էկզոսոմ հասնելուց հետո միկրոՌՆԹ-ի ազատման պրոցեսները կարգավորվում են SUMO սպիտակուցով (սումոիլիզացիա)։ Ուսումնասիրվող միկրոՌՆԹ-ին EXOmotif շաբլոնի միացումով կարելի է կորիզին ստիպել այն փաթեթավորել էկզոսոմի մեջ, որպեսզի հետագայում այդ էկզոսոմները օգտագործվեն կենսաբուժական նպատակներով։

Բացի ՌՆԹ-ից, էկզոսոմները պարունակում են ԴՆԹ, որը նրանք կարող են տեղափոխել մի բջջից մյուսը։ Հայտնի է, որ արտաբջջային հեղուկը, այդ թվում և արյան պլազման, պարունակում են ԴՆԹազաներ՝ ֆերմենտներ, որոնք քանդում են ԴՆԹ։ Դրա հետ կապված, գենետիկական նյութը բջջից բջիջ տեղափոխվելու ժամանակ պետք է պաշտպանված լինի, հավանաԲար, հենց դրանում էլ կայանում է էկզոսոմների դերը[49][50]։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու արյան պլազմայի մեկ միլիլիտրում պարունակվում է երեք միլիոնից ավել էկզոսոմ։ Ներկա պահին էկզոսոմների ֆունկցիաների թվին դասվում են՝ միջբջջային հաղորդակցման իրականացումը[51][52], մետապլազիա գործընթացի ժամանակ անհրաժեշտ գենետիկական ֆենոտիպի փոխանցումը մի բջջից մյուս, մասնակցությունը սպիտակուցների ոչ դասական սեկրեցիային, իմունային պատասխանի թուլացումը[53], հակածինների ճանաչումը[54], հիվանդությունների պաթոգենեզը, որոնք կապված են մետաբոլիզմի խանգարումների[55] և չարորակ ուռուցքների առաջացման հետ[56][57][58]։ Մեզի էկզոսոմները պարունակում են հակամանրեային սպիտակուցներ և պեպտիդներ, ինչպես նաև բակտերիաների և վիրուսների ընկալիչներ, որոնց շնորհիվ կատարում են միզասեռական ուղիների իմունային պաշտպանությունը[59]։ Բացի այդ, էկզոսոմների միջոցով օրգանիզմում կարող է կատարվել բջջային ծերացման պրոցեսների կորդինացիա[60]։

Էկզոսոմները կարող են մասնակցել ցողունային բջիջների և նրանց միկրոմիջավայրի միջև կատարվող հաղորդակցմանը՝ միկրոՌՆԹ-ի փոխանցմանը բջիջների միջև[60][61][62]։ ՌՆԹ-ները, որոնց էկզոսոմները տեղափոխում են մի բջջից մյուսը, անվանում են մաքոքային ՌՆԹ (անգլ.՝ exosomal shuttle RNA — esRNA)[63][64]։

Ապացուցվել է էկզոսոմների մասնակցությունը պրիոնների և Էպշտեյն-Բարի վիրուսի տարածման մեջ։ Էկզոսոմները, արտազատվում են բջիջների միջոցով, որոնք վարակված են Էպշտեյն-Բարի վիրուսով, պարունակում են միկրոՌՆԹ, որը գաղտնագրվում է վիրուսի կողմից[65]։ Էկզոսոմի ներսում վիրուսային միկրոՌՆԹ-ն կարող է ընկնել չվարակված բջիջներ և նրանց մեջ ցուցաբերել կենսաԲանական ակտիվություն[4]։

Էկզոսոմները, որոնք արտադրվում են В- և T-լիմֆոցիտների, ինչպես նաև դենդրիտային բջիջների կողմից, պարունակում են միկրոՌՆԹ։ Էկզոսոմները միկրոՌՆԹ-ն տեղափոխում են Т-լիմֆոցիտների հետ իմունային սինապսի առաջացման ժամանակ, ընդ որում միկրոՌՆԹ-ները կարող են գործել նաև ռեցիպիենտ բջջում։ Էկզոսոմները կարող են մորից երեծային փոխանցել ակտիվ ՌՆԹ-ներ հղիության և լակտացիայի ժամանակ, ցույց է տրվել, որ կաթի միկրոՌՆԹ-ների մի մասը գտնվում է էկզոսոմներում[4][66]։

Էկզոսոմները կարող են տեղաշարժվել օրգանիզմի մեջ, այդ ընթացքում անտեսանելի մնալով իմունային համակարգի բջիջների համար։ Էկզոսոմի բաղադրության մեջ կարող են տեղափոխվել տարատեսակ ախտածիններ, օրինակ, էկզոտոքսինը, որը արտազատվում է սիբիրախտի բակտերիաների կողմից[67][68]։

Հիվանդությունների դիագնոստիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկզոսոմները տեղափոխում են սպիտակուցներ, լիպիդներ և նուկլեինաթթուներ, որոնք համարվում են տվյալ բջիջների գործունեության կենսաբանական մարկերները։ Քանի որ էկզոսոմները լայն ներկայացված են օրգանիզմի կենսաբանական սեկրետներում (արյուն, մեզ, կաթ, թուք), էկզոսոմների կենսամարկերները կարող են օգտագործվել տարատեսակ հիվանդությունների դիագնոստիկայի և հիվանդության պրոգրեսիայի կամ որոշիչ փուլի որոշման, նրա բուժման արդյունավետության և սխեմայի որոշման մեջ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ էկզոսոմների բաղադրության սպիտակուցները և նուկլեինաթթուները կայուն են[69] և առկա են բավարար քանակով, որպեսզի ուսումնասիրվեն գերզգայուն մոլեկուլակենսաբնական մեթոդներով, օրինակ՝ ՊՇՌ-ով[4][70]։

Էկզոսոմների միջոցով կատարվող դիագնոստիկան, հավանաբար, մոտ ժամանակներում հասանելի կդառնա նաև փոքր բժշկական լաբորատորիաներում, որոնք սարքավորված են սովորական ոչ թանկ միկրոցենտրիֆուգով[71][72]։ Դրան նպաստում են շատ պարզ մեթոդների մշակումը, որոնք չեն պահանջում ուլտրացենտրիֆուգացիա, իմունոպրեցիպիտացիայի միջոցով էկզոսոմների մեթոդիկ արտազատում՝ էկզոսոմների մակերեսի մոնոպատճենային հակամարմինների միջոցով, Vn96 պեպտիդի միջոցով պրեցիպիտացիան[73], որը կապվում է էկզոսոմի մակերեսի ջերմային շոկի սպիտակուցի հետ, աֆիններ՝ կապված լեկտինների հետ կամ պոլիմերների միջոցով կատարվող նստվածքի անջատում[74][75][76][77]։ Արյան մեկ միլիլիտրից քիչ նմուշի կամ այլ կենսաբանական հեղուկից կարելի է ստանալ բավարար քանակով ՌՆԹ[78] կամ սպիտակուց, որպեսզի կատարեն էքսպրես դիագնոստիկա։ 2013 թվականին Cell Guidance Systems ընկերությունը արտադրել է հատուկ քրոմատոգրաֆիկ սյուներ[79]՝ արյան մեջից 1-2 ժամվա ընթացքում էկզոսոմների գերմաքուր անջատման համար։ Հիմա այդ սյուները նախատեսված են միայն հետազոտական նպատակների համար։

Նախագծվել են հատուկ գերզգայուն անալիտիկ սարքեր՝ հենց հիվանդի արյան մեջ ցիրկուլյացիոն միկրոներառուկների ուղակիորեն ուսումնասիրման համար[80][81][82]։ Անալիզի համար արյունը անց են կացնում չիպի միջով, որի մեջ միկրոներառուկները ներկում են մոնոպատճենային հակամարմինների միջոցով, որոնք կապված են մագնիսային նանոմասնիկներով, այնուհետև բացահայտում են միջուկային մագնիսական ռեզոնանս կատարող փոքր համակարգի միջոցով]][83]։

2008 թվականին ցույց է տրվել, գլիոբլաստոմայի ուռուցքային բջիջները արտազատում են էկզոսոմներ, որոնք պարունակում են ի-ՌՆԹ, միկրոՌՆԹ և այդ կերպ շրջապատող հյուսվածքներին գենետիկական ինֆորմացիա են ուղարկում։ Գլիոբլաստոմայով տառապող քսանհինգ հիվանդներից յոթի արյան պլազմայում հայտնաբերվել են էկզոսոմներ, որոնք պարունակում էին քաղցկեղային EGFRvIII սպիտակուցը։ Այդ կերպ, էկզոսոմները, որոնք արտազատվում են ուռուցքային բջիջների կողմից, կարող են առանձնացվել արյան պլազմայից և օգտագործվել դիագնոստիկայի և օպտիմալ թերապիայի կազման մեջ[44]։ Ձվարանի քաղցկեղով հիվանդների արյան պլազմայում հայտնաբերվել է կախում արյան էկզոսոմների և հիվանդության փուլի մեջ, ընդ որում էկզոսոմների ընդհանուր քանակը արյան մեջ գերազանցում էր առողջ մարդկանց էկզոսոմների քանակը[84][85]։

Արյան նմուշներից ստացված էկզոսոմների ԴՆԹ-ի անալիզները կարող են օգնել որոշել քաղցկեղային ուռուցքի առկայությունը օրգանիզմում և հայտնաբերել քաղցկեղի հետ կապված մուտացիաները՝ առանց թանկարժեք և հիվանդների համար անապահով մեթոդների օգտագործման։

Սպիտակուցների և ՌՆԹ-ի առաքումը բջիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերապիա էկզոսոմների միջոցով

Էկզոսոմները կարող են խաղալ կարևոր, բայց դեռևս ոչ լիարժեք գնահատված դեր վնասված օրգանների վերականգնման մեջ։ Արտաբջջային ներառուկները, որոնք արտազատվում են հեմոպոետական ցողունային բջիջների, ստրոմայի մուլտիպոտենտային բջիջների և սրտի ցողունային բջիջների կողմից, կարող են պաշտպանել բջիջը ապոպտոզից, որոնք գոյատևում են վնասված հյուսվածքներում, նպաստել նրանց պրոլիֆերացիան և անոթների ձևավորմանը։ Էկզոսոմների այդ հատկանիշները կապված են նրա հետ, որ իրենց թաղանթները պարունակում են կենսաբանորեն ակտիվ լիպիդներ (օրինակ սֆինգոզին-1-ֆոսֆատ), այս ներառուկների մակերեսների վրա հայտնաբերվել են հակաապոպտատիվ և պրո-պրոլիֆերատային աճի գործոններ և ցիտոկիններ, օրինակ, անոթների էնդոթելի աճի գործոնը, ցիտոկիններ SCF և SDF-1[86]։

Էկզոսոմների միջոցով կարելի է նպատակաուղղված ուղարկել ի-ՌՆԹ, կարգավորիչ միկրոՌՆԹ-ներ[87] և ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են բջջի ռեգեներացիոն հատկությունների մեծացման՝ վնասված հյուսվածքներում։ Օրինակ, մեզենխիմայի ցողունային բջիջներից ստացված էկզոսոմները կարող են օգտագործվել միոկարդի կենսակայունության մեխացման համար և կանխարգելում են միոկարդի ոչ շահավետ ձևափոխումը՝ միոկարդի ինֆարկտի ռեպերֆուզիոն թերապիայից հետո]][88]։ Էկզոսոմների արհեստականորեն ձևափոխված ներերակային ինեկցիան, որը ճանաչում է կարդիոմիոցիտը և պարունակում է փոքր ինտերֆերացիոն ՌՆԹ-ներ, անհրաժեշտ են Meis1 գենի նոկդաունի համար (կարդոմիոցիտի պրոլիֆերացիայի նեգատիվ կարգավորման կարևոր գործոն), կարող է օգնել սրտի ռեգեներացիային՝ ինֆարկտից հետո[89][90]։

Հետևել էկզոսոմներում սպիտակուցների և ՌՆԹ-ների տեղափոխմանը, այն բանից հետո, երբ նրանց կուլ կտա թիրած բջիջը, կարելի է հատուկ ֆլոուրեսցենտրիկ նշումների միջոցով, որոնք թույլ են տալիս հետևել այդպիսի շարժումները ֆլոուրեսցենտրիկ մանրադիտակի օգնությամբ[91]։

Թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են էկզոսոմների միջոցով կատարվող թերապիայի երեք հիմնական տեսակ՝ իմունոթերապիա, թերապիա փոքր ինտերֆերացիոն ՌՆԹ-ների միջոցով և թերապիա դասական դեղամիջոցներով։

Էկզոսոմները, որոնք պարունակում են ուռուցքային հակամարմիններ թաղանթի մեջ և/կամ վրա, արտազատվում են տարբեր աղբյուրներից (հիվանդի ասցիտային հեղուկից, ուռուցքային բջիջների առաջնային կուլտուրաներից և այլն), այնուհետև ներարկում են հիվանդին, որպեսզի առաջացնեն ուղղորդված իմունային պատասխան[92][93]։

Բիոինժիներիայի մեթոդների միջոցով առանձնացվել է դենդրիտային բջիջների կուլտուրա, որը արտազատում է էկզոսոմներ, որոնք կրում են պեպտիդի հետ կապված թաղանթային Lamp2b սպիտակուցը, որը ճանաչում է նեյրոններ։ Այդ կուլտուրայից էլեկտրոպորացիայի միջոցով էկզոսոմների առանձնացումը կուտակում է փոքր ինտերֆերացիոն ՌՆԹ-ներ։ Այդպիսի էկզոսոմների ներբջջային ինեկցիան, որը կատարվում է էր նեյրոնների որոնման համար, տանում էր այն գենի նոկդաունի, որի վրա այդ ՌՆԹ-ները նախատեսված էին[15][94][95][96][97][98]։

Բուժիչ պրեպարատները կարող են տեղակայված լինել էկզոսոմների ներսում կամ նրա թաղանթի վրա, ինչը հեշտացնում է նրանց նպատակային առաքումը և թույլ է տալիս նվազեցնել դեգրադացիան (հատկապես ՌՆԹ-ների և սպիտակուցների դեպքում))[99]։ Էկզոսոմները դիտարկում են որպես դեղերի առաքման համար լիպոսոմների հնարավոր ալտերնատիվ փոխարինող[100]։ Ինչպես և լիպոսոմները, նրանք պաշտպանում են իրենց պարունակությունը քայքայումից և կարող են այն տեղափոխել պլազմային թաղանթի միջով։ Էկզոսոմները ավելի թույլ տոքսիկներ են և օրգանիզմը ավելի հեծտ է տանում այն, ինչի մասին վկայում են նրանց առկայությունը կենսաԲանակն հեղուկների մեջ։ Օժտված լինելով ինքնուրույն կերպով հայտնաբերել թիրախ բջիջները և թափանցել նրանց մեջ, էկզոսոմները զգալի կերպով մեծացնում են բուժական պրեպարատների արդյունավետությունը[101][102]։

Էկզոսոմների զանգվածային արտադրման համար կարող են օգտագործվել մարդու մեզենխիմայի ցողունային բջիջների կուլտուրաները, որոնք օժտված են պրոլիֆերացիայի ունակությամբ և իմունոսուպրեսորային ակտիվությամբ[96][97][98][103][104]։

Ցույց է տրվել, որ էկզոսոմները, որոնք ստացվում են մեզենխիմային ցողունային բջիջներից, կարող են օգնել վերականգնել երիկամը[105], լյարդը[106], սիրտը[107] սուր վնասվելուց հետո, ինչպես նաև էպիգենետիկապես վերածրագրավորել ուռուցքային բջիջների ֆունկցիաները՝ անտիանգիոգենային միկրոՌՆԹ-ների տեղափոխման ուղով։ Էկզոսոմները սաղմնային ցողունային բջիջներում կարող են նպաստել ինֆարկտից հետո սրտամկանի հյուսվածքի վերականգնմանը։

Էկզոսոմները, որոնք ստացվում են ոչ հասուն դենդրիտային բջիջներից, կարող են դառնալ ավտոիմունային հիվանդությունների բուժման հիմնական եղանակը[108][109]։

Ալոգենային (այլ մարդուց վերցված) էկզոսոմներով թերապիայի միջոցով ներմուծման զգալի խոչընդոտը համարվում է այն, որ նրանց մոտ առկա են հիստոհամապատասխանության գլխավոր համալիրի սպիտակուցներ, որոնք, չնայած մեզենխիմային բջիջների իմունոսուպրեսորային ակտիվության, ստեղծում են իմունային պատասխանի պոտենցիալ վտանգ։ Այդ պատճառով էկզոսոմների կլինիկաներում պոտենցիալ օգտագործման համար անհրաժեշտ է ուշադրությամբ հավաքագրել էկզոսոմներ արտադրող դոնոր բջիջներ, ինչպես նաև ստանալ ավտոլոգիական մեզենխիմային ցողունային բջիջներ։ Կատարվում են հետազոտություններ, որոնք ուղղված են գենային ինժեներիայի միջոցով մեզենխիմային բջիջների սինթեզին, որոնցում հիստոհամապատասխանեցման գլխավոր համալիրի սպիտակուցների սինթեզը ճնշվում է։ Վերջիններս մեջ առաջացած «ունիվերսալ էկզոսոմներ»-ը կարող են դառնալ բազմաթիվ հիվանդությունների բուժման մեթոդ[110]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ludwig A. K., Giebel B. Exosomes: Small vesicles participating in intercellular communication(անգլ.) // The International Journal of Biochemistry & Cell Biology. — 2012. — Т. 44. — № 1. — С. 11—15. — doi:10.1016/j.biocel.2011.10.005 — PMID 22024155.
  2. Pant S., Hilton H., Burczynski M. E. The multifaceted exosome: Biogenesis, role in normal and aberrant cellular function, and frontiers for pharmacological and biomarker opportunities(անգլ.) // Biochemical Pharmacology. — 2012. — Т. 83. — № 11. — С. 1484—1494. — doi:10.1016/j.bcp.2011.12.037 — PMID 22230477.
  3. Emerging Concepts of Tumor Exosome–Mediated Cell-Cell Communication / Editor: H.-G. Zhang. — New York: Springer, 2013. — ISBN 978-1-4614-3697-3 — doi:10.1007/978-1-4614-3697-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гусаченко О. Н., Зенкова М. А., Власов В. В. Нуклеиновые кислоты экзосом: маркеры заболеваний и молекулы межклеточной коммуникации(ռուս.) // Биохимия. — 2013. — Т. 78. — № 1. — С. 5—13.
  5. 5,0 5,1 Vlassov A. V., Magdaleno S., Setterquist R., Conrad R. Exosomes: Current knowledge of their composition, biological functions, and diagnostic and therapeutic potentials(անգլ.) // Biochimica et Biophysica Acta. — 2012. — Т. 1820. — № 7. — С. 940—948. — doi:10.1016/j.bbagen.2012.03.017 — PMID 22503788.
  6. Choi D. S., Kim D. K., Kim Y. K., Gho Y. S. Proteomics, transcriptomics, and lipidomics of exosomes and ectosomes(անգլ.) // Proteomics. — 2013. — Т. 13. — № 10—11. — С. 1554—1571. — doi:10.1002/pmic.201200329 — PMID 23401200.
  7. Février B., Raposo G. Exosomes: endosomal-derived vesicles shipping extracellular messages(անգլ.) // Current Opinion in Cell Biology. — 2004. — Т. 16. — № 4. — С. 415—421. — doi:10.1016/j.ceb.2004.06.003 — PMID 15261674.
  8. Hanson P. I., Cashikar A. Multivesicular Body Morphogenesis(անգլ.) // Annual Review of Cell and Developmental Biology. — 2012. — Т. 28. — С. 337—362. — doi:10.1146/annurev-cellbio-092910-154152 — PMID 22831642.
  9. Grant R., Ansa-Addo E., Stratton D., Antwi-Baffour S., Jorfi S., Kholia S., Krige L., Lange S., Inal J. A filtration-based protocol to isolate human Plasma Membrane-derived Vesicles and exosomes from blood plasma(անգլ.) // Journal of Immunological Methods. — 2011. — Т. 371. — № 1—2. — С. 143—151. — doi:10.1016/j.jim.2011.06.024 — PMID 21741384.
  10. Fang D. Y., King H. W., Li J. Y., Gleadle J. M. Exosomes and the kidney: Blaming the messenger(անգլ.) // Nephrology. — 2013. — Т. 18. — № 1. — С. 1—10. — doi:10.1111/nep.12005 — PMID 23113949.
  11. Hata T., Murakami K., Nakatani H., Yamamoto Y., Matsuda T., Aoki N. Isolation of bovine milk-derived microvesicles carrying mRNAs and microRNAs(անգլ.) // Biochemical and Biophysical Research Communications. — 2010. — Т. 396. — № 2. — С. 528—533. — doi:10.1016/j.bbrc.2010.04.135 — PMID 20434431.
  12. Pan B. T., Johnstone R. M. Fate of the transferrin receptor during maturation of sheep reticulocytes in vitro: selective externalization of the receptor(անգլ.) // Cell. — 1983. — Т. 33. — № 3. — С. 967—978. — doi:10.1016/0092-8674(83)90040-5 — PMID 6307529.
  13. Pan B. T., Teng K., Wu C., Adam M., Johnstone R. M. Electron microscopic evidence for externalization of the transferrin receptor in vesicular form in sheep reticulocytes(անգլ.) // The Journal of Cell Biology. — 1985. — Т. 101. — № 3. — С. 942—948. — doi:10.1083/jcb.101.3.942 — PMID 2993317.
  14. Gutiérrez-Vázquez C., Villarroya-Beltri C., Mittelbrunn M., Sánchez-Madrid F. Transfer of extracellular vesicles during immune cell-cell interactions(անգլ.) // Immunological Reviews. — 2013. — Т. 251. — № 1. — С. 125—142. — doi:10.1111/imr.12013 — PMID 23278745.
  15. 15,0 15,1 El Andaloussi S., Lakhal S., Mäger I., Wood M. J. Exosomes for targeted siRNA delivery across biological barriers(անգլ.) // Advanced Drug Delivery Reviews. — 2013. — Т. 65. — № 3. — С. 391—397. — doi:10.1016/j.addr.2012.08.008 — PMID 22921840.
  16. O'Loughlin A. J., Woffindale C. A., Wood M. J. Exosomes and the Emerging Field of Exosome-Based Gene Therapy(անգլ.) // Current Gene Therapy. — 2012. — Т. 12. — № 4. — С. 262—274. — doi:10.2174/156652312802083594 — PMID 22856601.
  17. Turchinovich A., Weiz L., Burwinkel B. Extracellular miRNAs: the mystery of their origin and function(անգլ.) // Trends in Biochemical Sciences. — 2012. — Т. 37. — № 11. — С. 460—465. — doi:10.1016/j.tibs.2012.08.003 — PMID 22944280.
  18. Montecalvo A., Larregina A. T., Shufesky W. J., Stolz D. B., Sullivan M. L., Karlsson J. M., Baty C. J., Gibson G. A., Erdos G., Wang Z., Milosevic J., Tkacheva O. A., Divito S. J., Jordan R., Lyons-Weiler J., Watkins S. C., Morelli A. E. Mechanism of transfer of functional microRNAs between mouse dendritic cells via exosomes(անգլ.) // Blood. — 2012. — Т. 119. — № 3. — С. 756—766. — doi:10.1182/blood-2011-02-338004 — PMID 22031862.
  19. Raposo G., Stoorvogel W. Extracellular vesicles: Exosomes, microvesicles, and friends(անգլ.) // The Journal of Cell Biology. — 2013. — Т. 200. — № 4. — С. 373—383. — doi:10.1083/jcb.201211138 — PMID 23420871.
  20. Ratajczak J., Miekus K., Kucia M., Zhang J., Reca R., Dvorak P., Ratajczak M. Z. Embryonic stem cell-derived microvesicles reprogram hematopoietic progenitors: evidence for horizontal transfer of mRNA and protein delivery(անգլ.) // Leukemia. — 2006. — Т. 20. — № 5. — С. 847—856. — doi:10.1038/sj.leu.2404132 — PMID 16453000.
  21. 21,0 21,1 Denzer K, Kleijmeer MJ, Heijnen HF, Stoorvogel W, Geuze HJ Exosome: from internal vesicle of the multivesicular body to intercellular signaling device // J Cell Sci. — 2000. — Т. 113. — С. 3365-3374. — PMID 10984428.
  22. 22,0 22,1 Kalani, A. Tyagi, N. Tyagi Exosomes: Mediators of Neurodegeneration, Neuroprotection and Therapeutics // Mol Neurobiol. — doi:10.1007/s12035-013-8544-1
  23. Mathivanan S, Ji H, Simpson RJ Exosomes: extracellular organelles important in intercellular communication // J Proteomics. — 2010. — Т. 73. — С. 1907-1920. — PMID 20601276 doi=10.1016/j.jprot.2010.06.006.
  24. Wang Z., Hill S., Luther J. M., Hachey D. L., Schey K. L. Proteomic analysis of urine exosomes by multidimensional protein identification technology (MudPIT)(անգլ.) // Proteomics. — 2012. — Т. 12. — № 2. — С. 329—338. — doi:10.1002/pmic.201100477 — PMID 22106071.
  25. Müller G. Novel Tools for the Study of Cell Type-Specific Exosomes and Microvesicles(անգլ.) // Journal of Bioanalysis and Biomedicine. — 2012. — Т. 4. — № 4. — С. 46—60. — doi:10.4172/1948-593X.1000063
  26. Raimondo F., Morosi L., Chinello C., Magni F., Pitto M. Advances in membranous vesicle and exosome proteomics improving biological understanding and biomarker discovery(անգլ.) // Proteomics. — 2011. — Т. 11. — № 4. — С. 709—720. — doi:10.1002/pmic.201000422 — PMID 21241021.
  27. Bobrie A., Colombo M., Krumeich S., Raposo G., Théry C. Diverse subpopulations of vesicles secreted by different intracellular mechanisms are present in exosome preparations obtained by differential ultracentrifugation(անգլ.) // Journal of Extracellular Vesicles. — 2012. — Т. 1. — С. 18397. — doi:10.3402/jev.v1i0.18397
  28. 28,0 28,1 Simpson R. J., Lim J. W., Moritz R. L., Mathivanan S. Exosomes: proteomic insights and diagnostic potential(անգլ.) // Expert Review of Proteomics. — 2009. — Т. 6. — № 3. — С. 267—283. — doi:10.1586/epr.09.17 — PMID 19489699.
  29. Rana S., Zöller M. The Functional Importance of Tetraspanins in Exosomes // Emerging Concepts of Tumor Exosome–Mediated Cell-Cell Communication / Ed.: Zhang H.-G.. — New York: Springer. — С. 69—106. — ISBN 978-1-4614-3697-3 — doi:10.1007/978-1-4614-3697-3_4
  30. Baietti M. F., Zhang Z., Mortier E., Melchior A., Degeest G., Geeraerts A., Ivarsson Y., Depoortere F., Coomans C., Vermeiren E., Zimmermann P., David G. Syndecan-syntenin-ALIX regulates the biogenesis of exosomes(անգլ.) // Nature Cell Biology. — 2012. — Т. 14. — № 7. — С. 677—685. — doi:10.1038/ncb2502 — PMID 22660413.
  31. Horgan C. P., Hanscom S. R., Kelly E. E., McCaffrey M. W. Tumor Susceptibility Gene 101 (TSG101) Is a Novel Binding-Partner for the Class II Rab11-FIPs(անգլ.) // PLoS One. — 2012. — Т. 7. — № 2. — С. e32030. — doi:10.1371/journal.pone.0032030 — PMID 22348143.
  32. Théry C., Ostrowski M., Segura E. Membrane vesicles as conveyors of immune responses(անգլ.) // Nature Reviews Immunology. — 2009. — Т. 9. — № 8. — С. 581—593. — doi:10.1038/nri2567 — PMID 19498381.
  33. Ostrowski M., Carmo N. B., Krumeich S., Fanget I., Raposo G., Savina A., Moita C. F., Schauer K., Hume A. N., Freitas R. P., Goud B., Benaroch P., Hacohen N., Fukuda M., Desnos C., Seabra M. C., Darchen F., Amigorena S., Moita L. F., Thery C. Rab27a and Rab27b control different steps of the exosome secretion pathway(անգլ.) // Nature Cell Biology. — 2010. — Т. 12. — № 1. — С. 19—30. — doi:10.1038/ncb2000 — PMID 19966785.
  34. Recchi C., Seabra M. C. Novel functions for Rab GTPases in multiple aspects of tumour progression(անգլ.) // Biochemical Society Transactions. — 2012. — Т. 40. — № 6. — С. 1398—1403. — doi:10.1042/BST20120199 — PMID 23176488.
  35. Mathivanan S., Simpson R. J. ExoCarta: A compendium of exosomal proteins and RNA(անգլ.) // Proteomics. — 2009. — Т. 9. — № 21. — С. 4997—5000. — doi:10.1002/pmic.200900351 — PMID 19810033.
  36. Hosseini-Beheshti E., Pham S., Adomat H., Li N., Tomlinson Guns E. S. Exosomes as Biomarker Enriched Microvesicles: Characterization of Exosomal Proteins derived from a Panel of Prostate Cell Lines with distinct AR phenotypes(անգլ.) // Molecular & Cellular Proteomics. — 2012. — Т. 11. — № 10. — С. 863—885. — doi:10.1074/mcp.M111.014845 — PMID 22723089.
  37. Gross J. C., Chaudhary V., Bartscherer K., Boutros M. Active Wnt proteins are secreted on exosomes(անգլ.) // Nature Cell Biology. — 2012. — Т. 14. — № 10. — С. 1036—1045. — doi:10.1038/ncb2574 — PMID 22983114.
  38. Luga V., Zhang L., Viloria-Petit A. M., Ogunjimi A. A., Inanlou M. R., Chiu E., Buchanan M., Hosein A. N., Basik M., Wrana J. L. Exosomes Mediate Stromal Mobilization of Autocrine Wnt-PCP Signaling in Breast Cancer Cell Migration(անգլ.) // Cell. — 2012. — Т. 151. — № 7. — С. 1542—1556. — doi:10.1016/j.cell.2012.11.024 — PMID 23260141.
  39. Subra C., Laulagnier K., Perret B., Record M. Exosome lipidomics unravels lipid sorting at the level of multivesicular bodies(անգլ.) // Biochimie. — 2007. — Т. 89. — № 2. — С. 205—212. — doi:10.1016/j.biochi.2006.10.014 — PMID 17157973.
  40. Record M., Subra C., Silvente-Poirot S., Poirot M. Exosomes as intercellular signalosomes and pharmacological effectors(անգլ.) // Biochemical Pharmacology. — 2011. — Т. 81. — № 10. — С. 1171—1182. — doi:10.1016/j.bcp.2011.02.011 — PMID 21371441.
  41. Vickers K. C., Remaley A. T. Lipid-based carriers of microRNAs and intercellular communication(անգլ.) // Current Opinion in Lipidology. — 2012. — Т. 23. — № 2. — С. 91—97. — doi:10.1097/MOL.0b013e328350a425 — PMID 22418571.
  42. Batista B. S., Eng W. S., Pilobello K. T., Hendricks-Muñoz K. D., Mahal L. K. Identification of a conserved glycan signature for microvesicles(անգլ.) // Journal of Proteome Research. — 2011. — Т. 10. — № 10. — С. 4624—4633. — doi:10.1021/pr200434y — PMID 21859146.
  43. 43,0 43,1 Valadi H., Ekström K., Bossios A., Sjöstrand M., Lee J. J., Lötvall J. O. Exosome-mediated transfer of mRNAs and microRNAs is a novel mechanism of genetic exchange between cells(անգլ.) // Nature Cell Biology. — 2007. — Т. 9. — № 6. — С. 654—659. — doi:10.1038/ncb1596 — PMID 17486113.
  44. 44,0 44,1 Skog J., Würdinger T., van Rijn S., Meijer D. H., Gainche L., Sena-Esteves M., Curry W. T. Jr, Carter B. S., Krichevsky A. M., Breakefield X. O. Glioblastoma microvesicles transport rna and proteins that promote tumour growth and provide diagnostic biomarkers(անգլ.) // Nature Cell Biology. — 2008. — Т. 10. — № 12. — С. 1470—1476. — doi:10.1038/ncb1800 — PMID 19011622.
  45. Keller S., Ridinger J., Rupp A. K., Janssen J. W., Altevogt P. Body fluid derived exosomes as a novel template for clinical diagnostics(անգլ.) // Journal of Translational Medicine. — 2011. — Т. 9. — С. 86. — doi:10.1186/1479-5876-9-86 — PMID 21651777.
  46. Reid G., Kirschner M. B., van Zandwijk N. Circulating microRNAs: Association with disease and potential use as biomarkers(անգլ.) // Critical Reviews in Oncology / Hematology. — 2011. — Т. 80. — № 2. — С. 193—208. — doi:10.1016/j.critrevonc.2010.11.004 — PMID 21145252.
  47. doi:10.1016/j.gene.2014.08.041
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  48. Mittelbrunn M., Gutiérrez-Vázquez C., Villarroya-Beltri C., González S., Sánchez-Cabo F., González M. Á., Bernad A., Sánchez-Madrid F. Unidirectional transfer of microRNA-loaded exosomes from T cells to antigen-presenting cells(անգլ.) // Nature Communications. — 2011. — Т. 2. — С. 282. — doi:10.1038/ncomms1285 — PMID 21505438.
  49. Esquilina Y., Queenan C., Calabro A., Leonardia D. mtDNA Migration and the Role of Exosomes in Horizontal Gene Transfer(անգլ.) // Microscopy and Microanalysis. — 2012. — Т. 18 (Suppl. 12). — С. 286—287. — doi:10.1017/S1431927612003285
  50. Waldenström A., Gennebäck N., Hellman U., Ronquist G. Cardiomyocyte Microvesicles Contain DNA/RNA and Convey Biological Messages to Target Cells(անգլ.) // PLoS One. — 2012. — Т. 7. — № 4. — С. e34653. — doi:10.1371/journal.pone.0034653 — PMID 22506041.
  51. Bang C., Thum T. Exosomes: New players in cell-cell communication(անգլ.) // The International Journal of Biochemistry & Cell Biology. — 2012. — Т. 44. — № 11. — С. 2060—2064. — doi:10.1016/j.biocel.2012.08.007 — PMID 22903023.
  52. Quesenberry P. J., Aliotta J. M. Cellular phenotype switching and microvesicles(անգլ.) // Advanced Drug Delivery Reviews. — 2010. — Т. 62. — № 12. — С. 1141—1148. — doi:10.1016/j.addr.2010.06.001 — PMID 20558219.
  53. Johnstone R. M. Exosomes biological significance: a concise review(անգլ.) // Blood Cells, Molecules, and Diseases. — 2006. — Т. 36. — № 2. — С. 315—321. — doi:10.1016/j.bcmd.2005.12.001 — PMID 16487731.
  54. Théry C., Zitvogel L., Amigorena S. Exosomes: composition, biogenesis and function(անգլ.) // Nature Reviews Immunology. — 2002. — Т. 2. — № 8. — С. 569—579. — doi:10.1038/nri855 — PMID 12154376.
  55. Müller G. Microvesicles/exosomes as potential novel biomarkers of metabolic diseases(անգլ.) // Diabetes, Metabolic Syndrome and Obesity: Targets and Therapy. — 2012. — Т. 5. — С. 247—282. — doi:10.2147/DMSO.S32923 — PMID 22924003.
  56. Штам Т. А., Нарыжный С. Н., Ланда С. Б., Бурдаков В. С., Артамонова Т. О., Филатов М. В. Получение и анализ экзосом, секретируемых злокачественно трансформированными клетками человека в системах in vitro(ռուս.) // Цитология. — 2012. — Т. 54. — № 5. — С. 430—438.
  57. Ge R., Tan E., Sharghi-Namini S., Asada H. H. Exosomes in Cancer Microenvironment and Beyond: have we Overlooked these Extracellular Messengers?(անգլ.) // Cancer Microenvironment. — 2012. — Т. 5. — № 3. — С. 323—332. — doi:10.1007/s12307-012-0110-2 — PMID 22585423.
  58. Kharaziha P., Ceder S., Li Q., Panaretakis T. Tumor cell-derived exosomes: A message in a bottle(անգլ.) // Biochimica et Biophysica Acta. — 2012. — Т. 1826. — № 1. — С. 103—111. — doi:10.1016/j.bbcan.2012.03.006 — PMID 22503823.
  59. Thomas F. Hiemstra, Philip D. Charles, Tannia Gracia, et al. and Fiona E. Karet Frankl Human Urinary Exosomes as Innate Immune Effectors(անգլ.) // JASN. — 2014. — doi:10.1681/ASN.2013101066
  60. 60,0 60,1 Xu D., Tahara H. The role of exosomes and microRNAs in senescence and aging(անգլ.) // Advanced Drug Delivery Reviews. — 2013. — Т. 65. — № 3. — С. 368—375. — doi:10.1016/j.addr.2012.07.010 — PMID 22820533.
  61. Lässer C., Eldh M., Lötvall J. The Role of Exosomal Shuttle RNA (esRNA) in Cell-to-Cell Communication // Emerging Concepts of Tumor Exosome–Mediated Cell-Cell Communication / Ed.: Zhang H.-G.. — New York: Springer, 2013. — С. 33—45. — ISBN 978-1-4614-3697-3 — doi:10.1007/978-1-4614-3697-3_2
  62. Redis R. S., Calin S., Yang Y., You M. J., Calin G. A. Cell-to-cell miRNA transfer: From body homeostasis to therapy(անգլ.) // Pharmacology & Therapeutics. — 2012. — Т. 136. — № 2. — С. 169—174. — doi:10.1016/j.pharmthera.2012.08.003 — PMID 22903157.
  63. Eldh M., Ekström K., Valadi H., Sjöstrand M., Olsson B., Jernås M., Lötvall J. Exosomes Communicate Protective Messages during Oxidative Stress; Possible Role of Exosomal Shuttle RNA(անգլ.) // PLoS One. — 2010. — Т. 5. — № 12. — С. e15353. — doi:10.1371/journal.pone.0015353 — PMID 21179422.
  64. National Institute of Health։ «Unlocking the Mysteries of Extracellular RNA Communication»։ Վերցված է 2013-09-02 
  65. Pegtel D. M., van de Garde M. D., Middeldorp J. M. Viral miRNAs exploiting the endosomal-exosomal pathway for intercellular cross-talk and immune evasion(անգլ.) // Biochimica et Biophysica Acta. — 2011. — Т. 1809. — № 11—12. — С. 715—721. — doi:10.1016/j.bbagrm.2011.08.002 — PMID 21855666.
  66. Zhou Q., Li M., Wang X., Li Q., Wang T., Zhu Q., Zhou X., Wang X., Gao X., Li X. Immune-related microRNAs are abundant in breast milk exosomes(անգլ.) // International Journal of Biological Sciences. — 2012. — Т. 8. — № 1. — С. 118—123. — doi:10.7150/ijbs.8.118 — PMID 22211110.
  67. Стасевич К. (2013) СИБИРСКАЯ ЯЗВА ПРОИЗВОДИТ «НЕВИДИМЫЙ» ТОКСИН
  68. Laurence Abrami, Lucia Brandi, Mahtab Moayeri, Michael J. Brown, Bryan A. Krantz, Stephen H. Leppla, F. Gisou van der Goot Hijacking Multivesicular Bodies Enables Long-Term and Exosome-Mediated Long-Distance Action of Anthrax Toxin // Cell Reports. — 2013. — doi:10.1016/j.celrep.2013.10.019
  69. Cheng L, Sharples RA, Scicluna BJ, Hill AF. Exosomes provide a protective and enriched source of miRNA for biomarker profiling compared to intracellular and cell-free blood(անգլ.) // J Extracell Vesicles.. — 2014. — doi:10.3402/jev.v3.23743 — PMID 24683445.
  70. Klass M., Kuslich C., Poste G. (2013)։ «Methods and systems of using exosomes for determining phenotypes. U. S. Patent No. 20,130,005,599» (անգլերեն)։ Washington, DC: U.S. Patent and Trademark Office։ Վերցված է 2013-09-02 
  71. Posted by: Exosome RNA Administrator։ «Purification of Human Urinary Extracellular Vesicles Directly from Urine Samples»։ Վերցված է 2014-07-22 
  72. doi:10.1002/cbic.201402058
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  73. The ME™ Kit for Exosome Isolation
  74. System Biosciences։ «ExoClick™ Exosome Precipitation Solution. User Manual»։ Վերցված է 2013-09-02 
  75. Наборы для выделения и изучения экзосом фирмы BioCat GmbH
  76. Total Exosome Isolation reagent supplied by Life Technologies
  77. Plasma/Serum Circulating and Exosomal RNA Purification based on the use of resin as the separation matrix
  78. Van Roosbroeck K., Pollet J., Calin G. A. miRNAs and long noncoding RNAs as biomarkers in human diseases(անգլ.) // Expert Review of Molecular Diagnostics. — 2013. — Т. 13. — № 2. — С. 183—204. — doi:10.1586/erm.12.134 — PMID 23477558.
  79. blood. Exosome Purification Kit for blood serum/plasma|author=Cell Guidance Systems|accessdate=2013-09-02
  80. Shailender Singh Kanwar, Christopher James Dunlay, Diane Simeone and Sunitha Nagrath Microfluidic device (ExoChip) for On-Chip isolation, quantification and characterization of circulating exosomes.(անգլ.) // Lab Chip. — Mar 2014. — doi:10.1039/C4LC00136B
  81. Automated rapid and reproducible exosome extraction from clinical samples
  82. doi:10.1038/srep06232
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  83. Shao H., Chung J., Balaj L., Charest A., Bigner D. D., Carter B. S., Hochberg F. H., Breakefield X. O., Weissleder R., Lee H. Protein typing of circulating microvesicles allows real-time monitoring of glioblastoma therapy(անգլ.) // Nature Medicine. — 2012. — Т. 18. — № 12. — С. 1835—1840. — doi:10.1038/nm.2994 — PMID 23142818.
  84. Taylor D. D., Gercel-Taylor C. MicroRNA signatures of tumor-derived exosomes as diagnostic biomarkers of ovarian cancer(անգլ.) // Gynecologic Oncology. — 2008. — Т. 110. — № 1. — С. 13—21. — doi:10.1016/j.ygyno.2008.04.033 — PMID 18589210.
  85. Nilsson J., Skog J., Nordstrand A., Baranov V., Mincheva-Nilsson L., Breakefield X. O., Widmark A. Prostate cancer-derived urine exosomes: a novel approach to biomarkers for prostate cancer(անգլ.) // British Journal of Cancer. — 2009. — Т. 100. — № 10. — С. 1603—1607. — doi:10.1038/sj.bjc.6605058 — PMID 19401683.
  86. Ratajczak M. Z., Kucia M., Jadczyk T., Greco N. J., Wojakowski W., Tendera M., Ratajczak J. Pivotal role of paracrine effects in stem cell therapies in regenerative medicine: can we translate stem cell-secreted paracrine factors and microvesicles into better therapeutic strategies?(անգլ.) // Leukemia. — 2012. — Т. 26. — № 6. — С. 1166—1173. — doi:10.1038/leu.2011.389 — PMID 22182853.
  87. Ohno S., Takanashi M., Sudo K., Ueda S., Ishikawa A., Matsuyama N., Fujita K., Mizutani T., Ohgi T., Ochiya T., Gotoh N., Kuroda M. Systemically Injected Exosomes Targeted to EGFR Deliver Antitumor MicroRNA to Breast Cancer Cells(անգլ.) // Molecular Therapy. — 2013. — Т. 21. — № 1. — С. 185—191. — doi:10.1038/mt.2012.180 — PMID 23032975.
  88. Arslan F., Lai R. C., Smeets M. B., Akeroyd L., Choo A., Aguor E. N., Timmers L., van Rijen H. V., Doevendans P. A., Pasterkamp G., Lim S. K., de Kleijn D. P. Mesenchymal stem cell-derived exosomes increase ATP levels, decrease oxidative stress and activate PI3K/Akt pathway to enhance myocardial viability and prevent adverse remodeling after myocardial ischemia/reperfusion injury(անգլ.) // Stem Cell Research. — 2013. — Т. 10. — № 3. — С. 301—312. — doi:10.1016/j.scr.2013.01.002 — PMID 23399448.
  89. Sadek H. A. Meis1 regulates of post-natal cardiomyocyte cell cycle arrest // 2nd World Congress on Cell Science & Stem Cell Research. —Hilton, San Antonio Airport, USA, 2012. — doi:10.4172/2157-7013.S1.022
  90. Mahmoud A. I., Kocabas F., Muralidhar S. A., Kimura W., Koura A. S., Thet S., Porrello E. R., Sadek H. A. Meis1 regulates of post-natal cardiomyocyte cell cycle arrest(անգլ.) // Nature. — 2013. — Т. 497. — № 7448. — С. 249—253. — doi:10.1038/nature12054 — PMID 23594737.
  91. Fluorescently-label exosome RNAs and proteins to monitor trafficking. Exo-Glow™ Exosome Labeling Kits
  92. Lai C. P., Breakefield X. O. Role of Exosomes/Microvesicles in the Nervous System and Use in Emerging Therapies(անգլ.) // Frontiers in Physiology. — 2012. — С. 228. — doi:10.3389/fphys.2012.00228 — PMID 22754538.
  93. Näslund T. I., Gehrmann U., Qazi K. R., Karlsson M. C., Gabrielsson S. Dendritic Cell-Derived Exosomes Need To Activate Both T and B Cells To Induce Antitumor Immunity(անգլ.) // The Journal of Immunology. — 2013. — Т. 190. — № 6. — С. 2712—2719. — doi:10.4049/jimmunol.1203082 — PMID 23418627.
  94. Alvarez-Erviti L., Seow Y., Yin H., Betts C., Lakhal S., Wood M. J. Delivery of siRNA to the mouse brain by systemic injection of targeted exosomes(անգլ.) // Nature Biotechnology. — 2011. — Т. 29. — № 4. — С. 341—345. — doi:10.1038/nbt.1807 — PMID 21423189.
  95. El-Andaloussi S., Lee Y., Lakhal-Littleton S., Li J., Seow Y., Gardiner C., Alvarez-Erviti L., Sargent I. L., Wood M. J. Exosome-mediated delivery of siRNA in vitro and in vivo(անգլ.) // Nature Protocols. — 2012. — Т. 7. — № 12. — С. 2112—2126. — doi:10.1038/nprot.2012.131 — PMID 23154783.
  96. 96,0 96,1 Lai R. C., Yeo R. W., Tan K. H., Lim S. K. Exosomes for drug delivery — a novel application for the mesenchymal stem cell(անգլ.) // Biotechnology Advances. — 2013. — Т. 31. — № 5. — С. 543—551. — doi:10.1016/j.biotechadv.2012.08.008 — PMID 22959595.
  97. 97,0 97,1 Yeo R. W., Lai R. C., Zhang B., Tan S. S., Yin Y., Teh B. J., Lim S. K. Mesenchymal stem cell: An efficient mass producer of exosomes for drug delivery(անգլ.) // Advanced Drug Delivery Reviews. — 2013. — Т. 65. — № 3. — С. 336—341. — doi:10.1016/j.addr.2012.07.001 — PMID 22780955.
  98. 98,0 98,1 Kosaka N., Takeshita F., Yoshioka Y., Hagiwara K., Katsuda T., Ono M., Ochiya T. Exosomal tumor-suppressive microRNAs as novel cancer therapy: «Exocure» is another choice for cancer treatment(անգլ.) // Advanced Drug Delivery Reviews. — 2013. — Т. 65. — № 3. — С. 376—382. — doi:10.1016/j.addr.2012.07.011 — PMID 22841506.
  99. Sun D., Zhuang X., Xiang X., Liu Y., Zhang S., Liu C., Barnes S., Grizzle W., Miller D., Zhang H. G. A Novel Nanoparticle Drug Delivery System: The Anti-inflammatory Activity of Curcumin Is Enhanced When Encapsulated in Exosomes(անգլ.) // Molecular Therapy. — 2010. — Т. 18. — № 9. — С. 1606—1614. — doi:10.1038/mt.2010.105 — PMID 20571541.
  100. Fais S., Logozzi M., Lugini L., Federici C., Azzarito T., Zarovni N., Chiesi A. Exosomes: the ideal nanovectors for biodelivery(անգլ.) // Biological Chemistry. — 2013. — Т. 394. — № 1. — С. 1—15. — doi:10.1515/hsz-2012-0236 — PMID 23241589.
  101. doi:10.1007/s11011-013-9434-y
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  102. Zhuang X., Xiang X., Grizzle W., Sun D., Zhang S., Axtell R. C., Ju S., Mu J., Zhang L., Steinman L., Miller D., Zhang H. G. Treatment of brain inflammatory diseases by delivering exosome-encapsulated anti-inflammatory drugs from the nasal region to the brain(անգլ.) // Molecular Therapy. — 2011. — Т. 19. — № 10. — С. 1769—1779. — doi:10.1038/mt.2011.164 — PMID 21915101.
  103. Lai R. C., Yeo R. W. Y., Tan S. S., Zhang B., Yin Y., Sze N. S. K., Choo A., Lim S. K. Mesenchymal Stem Cell Exosomes: The Future MSC-Based Therapy? // Mesenchymal Stem Cell Therapy / Editors: Chase L. G., Vemuri M. C.. — Humana Press, 2013. — P. 39—61. — ISBN 978-1-62703-200-1 — doi:10.1007/978-1-62703-200-1_3
  104. Millard S. M., Fisk N. M. Mesenchymal stem cells for systemic therapy: Shotgun approach or magic bullets?(անգլ.) // BioEssays. — 2013. — Т. 35. — № 3. — С. 173—182. — doi:10.1002/bies.201200087 — PMID 23184477.
  105. Ying Zhou, Huitao Xu, Wenrong Xu et al. and Hui Qian. Exosomes released by human umbilical cord mesenchymal stem cells protect against cisplatin-induced renal oxidative stress and apoptosis in vivo and in vitro.(անգլ.) // Stem Cell Research & Therapy. — 2013. — Т. 4. — № 34. — doi:10.1186/scrt194
  106. Cheau Yih Tan, Ruenn Chai Lai, Winnie Wong, Yock Young Dan, Sai-Kiang Lim and Han Kiat Ho Mesenchymal stem cell-derived exosomes promote hepatic regeneration in drug-induced liver injury models.(անգլ.) // Stem Cell Research & Therapy. — 2014. — Т. 5. — № 76. — doi:10.1186/scrt465
  107. Ibrahim, A. G. E., Cheng, K., & Marbán, E. Exosomes as Critical Agents of Cardiac Regeneration Triggered by Cell Therapy.(անգլ.) // Stem Cell Reports. — 2014. — Т. 2. — № 5. — С. 606–619. — doi:10.1016/j.stemcr.2014.04.006
  108. Yin W., Ouyang S., Li Y., Xiao B., Yang H. Immature Dendritic Cell-Derived Exosomes: a Promise Subcellular Vaccine for Autoimmunity(անգլ.) // Inflammation. — 2013. — Т. 36. — № 1. — С. 232—240. — doi:10.1007/s10753-012-9539-1 — PMID 22956173.
  109. Jonathan M. Pitt, Mélinda Charrier, Sophie Viaud, Fabrice André, Benjamin Besse, Nathalie Chaput, and Laurence Zitvogel Dendritic Cell–Derived Exosomes as Immunotherapies in the Fight against Cancer(անգլ.) // J Immunol. — 2014. — Т. 193. — № 3. — С. 1006-1011. — doi:10.4049/jimmunol.1400703
  110. Théry C. Exosomes: secreted vesicles and intercellular communications(անգլ.) // F1000 Biology Reports. — 2011. — Т. 3. — С. 15. — doi:10.3410/B3-15

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]