Էկզոլորտ (հին հունարեն՝ ἐξω - «արտաքին», «դրսի» և σφαῖρα - «գունդ», «ոլորտ» բառերից), կամ էկզոսֆերա, ցրման ոլորտ, մթնոլորտի արտաքին, առավել նոսր շերտ։ Էկզոլորտի ստորին սահմանը, որոշվում է ատոմների միջին ազատ ուղու հավասարությամբ մինչև միատարր մթնոլորտի բարձրությունը։
Սկսվում է 500-1000 կմ բարձրություններից, վերին սահմանը գտնվում է երկրի մակերևույթից մի քանի հազար կմ բարձրության վրա և համընկնում է միջմոլորակային տարածությունների հետ։ Էկզոլորտի նեյտրալ ատոմների կոնցենտրացիան պակաս է 107 մասնիկ/սմ3[1]։ Ստորին և միջին մասերը հիմնականում կազմված են թթվածնի և ազոտի ատոմներից։ Ըստ բարձրության մեծանում է ջրածնի ու հելիումի հարաբերական քանակը, և դանդաղ աճում ջերմաստիճանը, որը հասնում է 1500-3000 Կելվինի։ Բարձր ջերմաստիճանի և խիստ նոսրության հետևանքով մասնիկների շարժման արագությունը հասնում է երկրորդ տիեզերական արագության, և տեղի է ունենում առավել թեթև մասնիկները օրինակ՝ ջրածինը և հելիումը ցրում է դեպի միջմոլորակային տարածություններ։
↑«Exosphere - overview». Center for Science Education, University Corporation for Atmospheric Research. 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 100)։