Էկանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Poké Ball.svg
Էկանս
Arbok 023.png
Պոկեմոնների ցանկ
Ֆիրոու → Էկանս (#23) → Արբոկ
Անգլերեն անունArbok
Ճապոներեն անունアーボ
ՏեսակԱյս պոկեմոնը թույն է
ՏեսքՏեխասյան շառաչող օձ
Հասակ2 մ
Քաշ6,9 կգ
ՊոկեմարզիչՋեսսի
Նախորդ զարգացումGo-up.svg Արբոկ
Հաջորդ զարգացումչկա

Էկանս (ճապ.՝ アーボ, անգլ.՝ Arbok), թույն տեսակի պոկեմոն: Պոկեմոն ապրանքանիշի՝ մանգայի և անիմե սերիաների կերպար:

Էկանսի համարը պոկեմոնների ցանկում՝ #23[1]: Համարվում է Արբոկի զարգացման առաջին մակարդակը: Հասակը կազմում է 200 սմ, իսկ քաշը՝ 6,9 կգ[1]:

Ըստ Պոկեմոն մանգայի և անիմեի՝ Էկանսի հիմնական պոկեմարզիչը համարվում է «Ջեսսի և Ջեյս» զույգերից Ջեսսին, որը Էկանսին զարգացման արդյունքում դարձնում է Արբոկ[2][3]:

Նկարագրություն և հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկանսը թույն տեսակի նենգ պոկեմոն է[1]: Զարգացման երկրորդ ձևը Արբոկն է: Էկանսից Արբոկ հատկությունները գրեթե չեն փոխվում, նոր տեսակի հատկանիշներ չեն նկատվում, ավելանում են թույն պոկեմոնին բնորոշ հատկությունները:

Էկանսը տեխասյան շառաչող օձ է: Պոկեմոնների պաշտոնական ցանկում նախորդում է Արբոկին և հաջորդում Ֆիրոուին: Ըստ պոկեդեքսի՝ Արբոկը պարույրի պես գալարվում է դեպի վեր և ապա հանգստանում: Ենթադրվում է, որ այդ դիրքում նա կարող է հեշտությամբ արձագանքել ցանկացած ուղղությունից եկող սպառնալիքներին[1]:

Ունի մանուշակագույն գունավորում, բծավոր է: Պոչի հատվածում նկատվում է օղակներ: Աչքերը դեղին են, իսկ Էկանսի տեսողությունը այնքան էլ լավ չէ:

Հանդիպում է երկու տարբեր սեռերով (արական, իգական)[3]: Հիմնական կարողությունները երկուսն են՝ մաշկափոխութունը և վախեցնելը: Մաշկափոխության էությունն այն է, որ անբարենպաստ պայմաններում ինքնուրույն կարող է բժշկել իրեն: Չունենալով արդյունավետ հարձակման հնարավորություններ նա վեխեցնելու միջոցով կարողանում է նվազեցնել ընդդիմադիր պոկեմոնի հարձակման ուժգնությունը[1]:

Արագությունը վիճակագրության մեջ գտանահտվում է բավարան:

Պոկեմոնի վրա առավել հզոր ազդեցություն ունեն հող և ֆիզիկ տեսակի պոկեմոնները[1][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Էկանս պոկեմոնի մասին պոկեդեքսում, պոկեմոնի ընդհանուր նկարագիր, զարգացումներ
  2. Էկանս պոկեմոնի մասին բուլբապեդիայում, պոկեմոնի ընդհանուր հատկություններ և նկարագիր, զարգացումներ
  3. 3,0 3,1 3,2 #023 Էկանս, պոկեմոնների ընդհանուր վիճակագրություն, ազդեցություններ և հատկություններ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոկեմոններ, Պոկեմոն պլատինիում. պոկեմոնների պաշտոնական խաղ-ուղեցույց, պրիմա խաղեր, 2009, էջ 399, ISBN 978-0-7615-6208-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]