Էխինոպանեքս բարձր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էխինոպանեքս բարձր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Արալիածաղկավորներ
Ընտանիք Արալիազգիներ
Ցեղ Էխինոպանեքս
Տեսակ Էխինոպանեքս բարձր
Լատիներեն անվանում
Echinopanax elatum Nakai


Էխինոպանեքս բարձր (լատին․՝ Echinopanax elatum Nakai), արալիազգիների ընտանիք, Էխինոպանեքս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է՝ մոտ 1, հազվադեպ՝ 2—3 մ բարձրությամբ, չճյուղավորվող կամ թույլ ճյուղավորվող ուղիղ ցողունով, որը ծածկված է բաց մոխրագույն կեղևով և խիտ, ասեղանման, հեշտ ջարդվող փշերով (0,3—1 սմ երկարությամբ)։ Տերևները ուրվագծում կլորավուն են, լայն ձվաձև, սրտանման կամ փոսիկավոր հիմքով, 15—30 (երբեմն' 10) սմ տրամագծով, վերևի կողմից՝ մերկ կամ ծածկված ցրված փշերով, ներքևի կողմից փշապատ են ջղերի ուղղությամբ, ոչ խոր, 5—7 բլթականի, երբեմն երկրորդ կարգի փոքր բլթակներով։ Բլթակները լայն են, բութ կամ սուր ծայրով, կրկնակի, սուր սղոցաեզր,6—16 սմ երկարությամբ կոթունով, ծածկված խիտ դեղնավուն խոզանով և փշերով։ Ծաղկաբույլերն ունեն 7—18 սմ, ծաղկակոթունները' 2,5—6 սմ երկարություն, նույնպես ծածկված խիտ դեղնավուն խոզանով և փշերով։ Հովանոցները 0,9—1,3 սմ տրամագիծ ունեն, հավաքված երկարավուն ողկույզներում կամ թույլ ճյուղավորված հուրաններում։ Ծաղկակիցները վարդագույն են, կատարանման կտրատված, վաղ են թափվում։ Բաժակի ատամիկները շատ մանր են, պտուղը կարմրադեղնավուն է՝ 0,7—1,2 սմ երկարությամբ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Էկոլոգիական խումբը' Xllur. Մշակության հավանական շրջանները' 5, 6—7, 9-1 7, 21 -29, 31[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Պրիմորսկի երկրամասի հարավում, Կորեայում։ Աճում է լեռնային անտառներում՝ առաջացնելով խմբեր և փոքր մացառուտներ։ Հայաստան է ներմուծվել 1967 թվականին։ Երևանում աճը բավականին ճնշված է, տուժում է օդի չորությունից։ Լավ է աճում Վանաձորում։ Հեռանկարային է միայն մեզոֆիլ անտառային գոտու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 163։