Jump to content

Էլ Օխո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Օխո
լիճ, floating island Խմբագրել Wikidata
ԵրկիրԱրգենտինա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԲուենոս Այրես Խմբագրել Wikidata
Կոորդինատներ34°15′8″S 58°49′48″W Խմբագրել Wikidata
Բնակչություն0 Խմբագրել Wikidata
Երկարություն0,1 կիլոմետր Խմբագրել Wikidata
Մակերես13 924 քառակուսի մետր Խմբագրել Wikidata
Քարտեզ

Էլ Օխո (իսպ.՝ բառացի՝ «Աչքը») անբնակ, շրջանաձև, պտտվող սավառնող կղզի է, որը գտնվում է մի փոքր ավելի մեծ շրջանաձև լճի մեջ՝ Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Պարանայի դելտայում[1][2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կղզին եզակի է սավառնող կղզիների շարքում, քանի որ այն ունի գրեթե կատարյալ շրջանաձևություն։ Քանի որ կղզին անդադար պտտվում է իր առանցքի շուրջ՝ դրա տակով հոսող գետի հոսանքի ազդեցությամբ, արտաքին եզրերին տեղի է ունենում էրոզիա, որն աստիճանաբար ձևավորում է կղզու շրջանաձև տեսքը՝ նման սառցե սկավառակների[3][4]։

Ներկայումս կղզու տրամագիծը մոտավորապես 118 մետր է, սակայն էրոզիայի հետևանքով ժամանակի ընթացքում այն ենթադրաբար կփոքրանա։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպես կամ երբ է կղզին ձևավորվել․ դրա առաջին հայտնի պատկերները Google Earth-ում թվագրվում են 2003 թվականով[5][6]։

Կղզին այդպես է անվանվել՝ վերևից դիտելիս աչքի նմանվելու պատճառով․ երբ այն պտտվում է իրեն շրջապատող շրջանաձև լճի մեջ, թվում է, թե «աչքը» շարժվում է[7][8]։ Այն համեմատվել է նմանատիպ ձև և պտույտ ունեցող սավառնող սառցե սկավառակի երևույթի հետ, որը նկատվել է Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի մոտ՝ Պրեզամսքոթ գետում[9][10]։

Էլ Օխոն հայտնաբերվել է արգենտինացի կինոռեժիսոր Սերխիո Նոյսպիլերի կողմից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կղզին գոյություն ունի առնվազն 2003 թվականից։ 2016 թվականին Նոյսպիլերն ու հիդրոտեխնիկ ինժեներ Ռիկարդո Պետրոնին սկսեցին համախմբված քրաուդֆանդինգ՝ կազմակերպելու գիտարշավ դեպի կղզի՝ նախատեսելով սուզալողությամբ հետազոտություններ, դրոնով տվյալների հավաքագրում, ինչպես նաև հողի և բուսականության վերլուծություն։ Սակայն դրամահավաքը ձախողվեց՝ հավաքելով ընդամենը 9,898 ԱՄՆ դոլար նախատեսված 50,000-ի փոխարեն։ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին Kickstarter հարթակը պաշտոնապես հայտարարեց արշավի ձախողման մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «El misterio de la isla argentina 'que se mueve'» [The mystery of the Argentinian island 'that moves']. El Observador (իսպաներեն). 2016 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. Sascha Pare (2024 թ․ նոյեմբերի 15). «El Ojo: The mysterious floating island in Argentina's swampland that looks like a perfectly round eye». livescience.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. Fernández, Maximiliano. «El Ojo: la isla circular que se mueve sola en el Delta del Paraná» [El Ojo: the circular island that moves on its own in the Paraná Delta]. Infobae (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. Vizzi, Florencia. «"El ojo", la misteriosa isla del Delta que esconde extraños enigmas» ["The eye", the mysterious island of the Delta that hides strange enigmas]. Diario Digital Conclusión (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Porjolovski, Alejo (2016 թ․ դեկտեմբեր). «¿Fin del misterio?» [End of the mystery?]. DIA 32 (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Wiemeyer, Federico (2020 թ․ հունվարի 8). «El ojo misterioso: una isla en el Delta donde suceden cosas extrañas» [The mysterious eye: an island in the Delta where strange things happen]. Todo Noticias (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. «Una isla circular que rota sobre sí misma conmueve a la comunidad científica» [A circular island that rotates on itself moves the scientific community]. www.infofueguina.com (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Márquez, Enrique (2016 թ․ սեպտեմբերի 15). «El secreto del misterioso círculo del Delta al descubierto» [The secret of the mysterious Delta circle revealed]. InfoVeloz.com (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «El Ojo». ETA BETA Magazine (իտալերեն). 2021 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. Danielle, Monica (2022 թ․ հունվարի 17). «Incredibly cool, spinning ice disc is back and drawing onlookers again». AccuWeather. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]