Էլ Կերվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլ Կերվի
Ծնվել էփետրվարի 12, 1917(1917-02-12)[1]
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 9, 2009(2009-11-09)[2][1] (92 տարեկանում)
Մահվան վայրՌոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունEast High School?
Մասնագիտությունբասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ

Ալֆրեդ Նիկոլաս «Էլ» Կերվի (անգլ.՝ Alfred Nicholas "Al" Cervi, փետրվարի 12, 1917(1917-02-12)[1], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 9, 2009(2009-11-09)[2][1], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ 1985 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է խաղարկողի դիրքում։ Կերվին երբեք չի ուսանել համալսարանում։ 1937 թվականին պայմանագիր է կնքել «Բուֆֆալո Բայզոնս» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Բասկետբոլի ազգային լիգայում (NBL)։ 1940-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Հետագայում հանդես է եկել «Ռոչեստեր Ռոյալս» (ԲԱԼ), «Թրենթոն Թայգերս» և «Սիրաքյուս Նեշնլս» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 4 մրցաշրջան։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (19501945-46 թվականների մրցաշրջանին Կերվին, «Ռոչեստեր Ռոյալս»-ի կազմում, դարձել է NBL չեմպիոն։ Երեք անգամ ընդգրկվել է NBL բոլոր աստղերի առաջին հավաքականի կազմում (1947-1949), ինչպես նաև մեկ անգամ NBL բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (1946)։ 1947 թվականին դարձել է NBL պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացող։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 202 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 1591 միավոր (7,9 մ/խ), կատարել 261 անդրադարձ և 648 փոխանցում[3]։

Բասկետբոլի փառքի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Էլ Կերվիի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Կերվին մահացել է 92 տարեկան հասակում՝ 2009 թվականի նոյեմբերի 9-ին Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]