Էլ Կամինո։ Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Էլ Կամինո։ Ամբողջ ծանրությամբ
անգլ.՝ El Camino: A Breaking Bad Movie
Էլ Քամինո։ Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական և դրամա
ՀիմքԱմբողջ ծանրությամբ
Թվականհոկտեմբերի 11, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎինս Գիլիգան
Սցենարի հեղինակՎինս Գիլիգան
ԴերակատարներԱարոն Փոլ, Չարլզ Բեյքեր, Մեթ Ջոնս, Բրայան Քրենսթոն, Ջոնաթան Բենքս, Լարի Հենքին, Ջեսսի Պլեմոնս[1], Ռոբերտ Ֆոսթեր[1], Քևին Ռանկին[1], Քրիստեն Ռիթեր[1], Տեսս Հարփեր[1], Մայքլ Բոֆշևեր[1], Մարիա Գիբս[1], Թոմ Բաուեր[1], Թոդ Թերրի[1] և Քոդի Ռենե Քեմերոն[1]
ԵրաժշտությունԴեյվ Պորտեր
Պատմվածքի վայրՆյու Մեքսիկո
Տևողություն122 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Էլ Քամինո։ Ամբողջ ծանրությամբ» (անգլ.՝ El Camino: A Breaking Bad Movie), քրեական նեո վեստերն, որն «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի շարունակությունն է։ Հեռուստասերիալի հեղինակ Վինս Գիլիգանը դարձել է ֆիլմի սցենարիստը, պրոդյուսերը և ռեժիսորը։ Աարոն Փոլը կրկին կատարել է Ջեսի Փինքմանի դերը։ Ֆիլմի սյուժեն կենտրոնացված է հեռուստասերիալի եզրափակիչ սերիայից հետո՝ Ջեսիի հետ կատարված իրադարձությունների վրա։

«Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի տիեզերքից լիամետրաժ ֆիլմի մասին շշուկներ են պտտվել դեռ 2013 թվականից, երբ հեռարձակվել է հեռուստասերիալի եզրափակիչ սերիան։ 2017 թվականին՝ «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի տարելիցին մոտ ժամանակներում, Գիլիգանը Փոլին առաջարկել է ֆիլմի գաղափարը, ինչից հետո Նյու Մեքսիկոյում գաղտնի սկսվել են ֆիլմի նկարահանումները։ Նկարահանումները տևել են մոտ 60 օր։ Նախագիծը մինչև 2019 թվականի օգոստոսը չի հաստատվել, մինչ Նեթֆլիքսի կողմից պաշտոնական թրեյլերի թողարկելը։

Նեթֆլիքսը ֆիլմի թողարկումը ծրագրել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, որից հետո ֆիլմը ցուցադրվելու է AMC հեռուստաալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի եզրափակիչ սերիայի՝ «Ֆելինա»-յի իրադարձություններից հետո Ջեսի Փինքմանը ազատության որոնումներում փախչում է գերությունից, ընդ որում նրան հետապնդում են իրավապահ մարմինների աշխատակիցները[2][3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աարոն Փոլ՝ Ջեսի Փինքման, նախկին մեթամֆետամին պատրաստող, որը եղել է թմրավաճառ Ուոլթեր Ուայթի գործընկերը
  • Չարլզ Բեյքեր՝ Նիհար Փիթ, Ջեսիի ընկերը
  • Մեթ Ջոնս՝ Բրենդոն «Գորշուկ» Մեյհյու, Ջեսիի ընկերը[4]
  • Ջոնաթան Բենքս՝ Մայք Էրմանթրաութ[5]
  • Լարի Հենքին՝ Հին Ջո, տեղի աղբակույտի տերը, որն արդեն մի անգամ տարբեր իրավիճակներից փրկել է Ջեսիին ու Ուոլթերին[6]

Վինս Գիլիգանը հայտնել է, որ ֆիլմում կհայտնվեն հեռուստասերիալում դերակատարում ունեցած 10-ից ավելի կերպարներ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլ Քամինո» ֆիլմի մասին գաղափարը Վինս Գիլիգանի մոտ հայտնվել է «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալիի եզրափակիչ դրվագների նկարահանումների ժամանակ։ Նա ինքն իրեն հարցրել է, թե ինչ կկատարարվի Ջեսի Փինքմանի հետ «Ամբողջ ծանրությամբ»-ի եզրափակիչ իրադարձություններից հետո, երբ Ջեսին փախչում է նեո նացիստների շտաբակայանից և նրան փրկում է Ուոլթեր Ուայթը։ Նա ոչ մեկին չէր պատմել այդ գաղափարի մասին, մինչև «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի տարելիցը։ Նա իր գաղափարներով սկսել է կիսվել նկարահանման խմբի անդամների ու դերասանների հետ[7]։ Աարոն Փոլը, որը կատարում էր Ջեսիի դերը, հաստատել է, որ Գիլիգանը նրա հետ կապվել է 2017 թվականին, երբ նա դեր ուներ «Ուղի» հեռուստասերիալում։ Փոլը երդվել է, որ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր գաղափարում, որը Գիլիգանը կմտածի Ջեսիի կերպարի համար։

Ի տարբերություն նրա աշխատանքների մեծամասնության «Գաղտնի նյութեր» և «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալներում, երբ Գիլիգանն աշխատում էր մեկ կամ ավել սցենարիստների հետ, այս անգամ որոշել է ինքնուրույն գրել սցենարը։ Հաստատելով, որ Sony Pictures Television աշխատում է ֆիլմի վրա, Գիլիգանը սկսել է դիստրիբյուտորներ ընտրել և նրա ընտրությունը կանգնել է Նեթֆլիքսի և AMC-ի վրա։

Գիլիգանն ուզում էր, որ ֆիլմը թողարկվի կինոյում, որը «Ամբողջ ծանրությամբ»-ի նկարահանումների ժամանակ նրա նպատակն էր և Նեթֆլիքսը կարողացել է մի քանի պրեմիերաներ ցուցադրել սահմանափակ կինովաճառքում։

Ֆիլմի ընթացքը գաղտնի է պահվել, իսկ դերասաններն ու նկարահանման խումբը նախագծի մասին խոսելու խիստ սահմանափակումներ են ունեցել։ Գիլիգանը համարում էր, որ «Ուղի»-ն կլինի հեռուստասերիալի վերջաբանը և այդպիսով դուր կգա «Ամբողջ ծանրությամբ»-ի երկրպագուներին[8]։ 2018 թվականի նոյեմբերին շշուկներ էին պտտվում, որ ֆիլմի շարունակությունը մշակման մեջ է գտնվում և Փոլը կատարելու է Ջեսիի դերը[9]։

2018 թվականի նոյեմբերին Բրայան Քրենսթոնը, որը կատարում էր Ուոլթեր Ուայթի դերը, հաստատել է, որ ֆիլմի վրա աշխատանքները շարունակվում են, բայց սցենարը դեռ չի տեսել։

Քրենսթոնը հայտնել է, որ նրան հետաքրքիր կլինի հայտնվել ֆիլմում, եթե Գիլիգանը հրավիրի։ Թեև Գիլիգանը մասնակցում էր լիամետրաժ ֆիլմերում, «Ուղի»-ն դարձել է առաջին ֆիլմը, որտեղ նա պրոդյուսեր է։ Հայտնի է, որ ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն ԱՄՆ դոլար և նույն բյուջեով նկարահանել է նաև «Ֆելինա»-ն։ Ֆիլմը նկարահանվել է Arri Alexa 65 տեսախցիկի օգնությամբ, որպեսզի աշխատանքը կինեմատոգրաֆիական ձև ունենա։ Նկարահանումները տեղի են ունեցել Ալբուկերկեում՝ 2018 թվականի նոյեմբերին, «Գրինբիր» անվամբ[10][11]։

Ավելի խոշոր բյուջեն ու թեթև ժամկետացանկը Գիլիգանին թույլ են տվել նկարահանել դրվագներ Ալբուկերկեից դուրս։ Նա ուզում էր նմանատիպ դրվագներ նկարահանել դեռ «Ամբողջ ծանրությամբ»-ում, բայց հնարավորություն չուներ։ Այն ժամանակ, երբ ԶԼՄ-ը կարողացել են կապ գտնել «Գրինբրիր»-ի ու «Ամբողջ ծանրությամբ»-ի միջև, նկարահանումներն արդեն ավարտված են եղել։ 2019 թվականի օգոստոսին Բոբ Օդենկյորկը, որը կատարում էր Սոլ Գուդմանի դերը «Ամբողջ ծանրությամբ» ու «Ավելի լավ է զանգեք Սոլին» հեռուստասերիալներում, հայտնել է․ «Այդ առումով ես շատ բան եմ լսել ու հիացած եմ «Ամբողջ ծանրությամբ» տիեզերքի մասին ֆիլմից։ Սպասում եմ այդ ֆիլմի թողարկմանը»։ Ինչ վերաբերում է ֆիլմի գաղտնիությանը, նա հայտնել է․ «Ես չգիտեմ, թե մարդիկ ինչ գիտեն և ինչ չգիտեն։ Դժվար է հավատալ, որ դուք չգիտեիք նկարահանումների մասին։ Նրանք կարողացել են դա անել։ Հասկանու՞մ եք ինչ եմ ուզում ասել։ Ի՞նչպես այն կարող է գաղտնիք լինել։ Բայց դա այդպես է։ Նրանք հիանալի աշխատանք են կատարել՝ գաղտնի պահելով այդ ամենը»[12]։

2019 թվականի փետրվարին պաշտոնական հայտարարություն է տարածվել, որ «Ամբողջ ծանրությամբ» ֆիլմը կթողարկեն Նեթֆլիքս և AMC ստուդիաները։ 2019 թվականի օգոստոսի 24-ին Նեթֆլիքսը հայտարարել է «Էլ Քամինո։ Ամբողջ ծանրությամբ» ֆիլմի մասին՝ թողարկելով ֆիլմի առաջին թիզերը։ Մինչև պաշտոնական հայտարարությունը, Նեթֆլիքսը ժամանակավոր ցուցադրել է ֆիլմը, որը մինչև ջնջվելը միանգամից նկատվել է օգտատերերի կողմից։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 24-ին Նեթֆլիքսը թողարկել է ֆիլմի թիզերը։ Թիզերի պրեմիերան կայացել է «Էմմի» 71-րդ մրցանակաբաշխության ժամանակ, իսկ թրեյլերը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին[13][14]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան ծրագրված էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Նեթֆլիքսում, իսկ հետո ֆիլմը ցուցադրվելու է AMC-ով։ Բացի այդ, հոկտեմբերի 11-ից 13-ը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ֆիլմը թողարկվել է սահմանափակ վարձույթով[15][16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Itzkoff Dave (օգոստոսի 24, 2019)։ «'Breaking Bad' Movie, Starring Aaron Paul, Coming to Netflix in October»։ The New York Times։ Վերցված է օգոստոսի 24, 2019 
  3. Andreeva Nellie (օգոստոսի 24, 2019)։ «'Breaking Bad' Movie Starring Aaron Paul Gets Title, Teaser & Premiere Date On Netflix; Plot Details Revealed»։ Deadline Hollywood։ Վերցված է օգոստոսի 25, 2019 
  4. Porter Rick (սեպտեմբերի 17, 2019)։ «'Breaking Bad' Movie: Matt Jones Reprises Series Role (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 17, 2019 
  5. «Jonathan Banks Confirms 'El Camino' Role»։ ET Canada։ սեպտեմբերի 22, 2019։ Վերցված է սեպտեմբերի 23, 2019 
  6. «New El Camino Movie Trailer Features Return of Another Breaking Bad Character»։ Movies (անգլերեն)։ Վերցված է 2019-09-29 
  7. Keegan Rebecca (սեպտեմբերի 18, 2019)։ «'Breaking Bad' Returns: Aaron Paul and Vince Gilligan Take a TV Classic for a Spin in 'El Camino'»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 18, 2019 
  8. Goldberg Lesley (նոյեմբերի 6, 2018)։ «'Breaking Bad' Movie From Creator Vince Gilligan in the Works»։ The Hollywood Reporter։ Վերցված է մարտի 17, 2019 
  9. Respers France Lisa (նոյեմբերի 8, 2018)։ «Bryan Cranston confirms 'Breaking Bad' movie happening»։ CNN։ Վերցված է մարտի 17, 2019 
  10. Andreeva Nellie (փետրվարի 13, 2019)։ «Vince Gilligan's 'Breaking Bad' Movie Headed To Netflix & AMC»։ Deadline Hollywood։ Վերցված է հուլիսի 1, 2019 
  11. Gomez Adrian (նոյեմբերի 6, 2018)։ «'Breaking Bad' coming to the big screen»։ Albuquerque Journal։ Վերցված է հուլիսի 24, 2019 
  12. McVey Ciara (օգոստոսի 20, 2019)։ «Bob Odenkirk Teases 'Better Call Saul' Season 5: "Everything's on Fire and It's Burning Down Around Us"»։ The Hollywood Reporter։ Վերցված է օգոստոսի 22, 2019 
  13. Tassi Paul (օգոստոսի 24, 2019)։ «Netflix's 'El Camino: A Breaking Bad Movie' Gets A Trailer, Story And Release Date»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 25, 2019-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2019 
  14. Welk Brian (սեպտեմբերի 24, 2019)։ «'El Camino' Trailer: Aaron Paul's Jesse Pinkman Is 'Ready' in First Full Look at 'Breaking Bad' Movie»։ TheWrap։ Վերցված է սեպտեմբերի 24, 2019 
  15. Goldberg Lesley (փետրվարի 13, 2019)։ «'Breaking Bad' Movie Is a Sequel Starring Aaron Paul and Will Air on AMC and Netflix»։ The Hollywood Reporter։ Վերցված է մարտի 17, 2019 
  16. Rowles Dustin (փետրվարի 2, 2019)։ «The 'Breaking Bad' Movie Is Currently Shooting in Familiar Locations»։ Uproxx։ Վերցված է մարտի 17, 2019 
  17. Sharf Zack (սեպտեմբերի 18, 2019)։ «Netflix Sets 'Breaking Bad' Movie Theatrical Release for One Weekend Only»։ IndieWire։ Վերցված է սեպտեմբերի 18, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]