Էլ Գրեկոյի թանգարան
Էլ Գրեկոյի թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան և պատմական շենք-թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Malevizi Municipality? |
Վայր | Fodele, Heraklion? |
Հիմնադրված է | 1998 |
![]() | |
![]() |
Էլ Գրեկոյի թանգարան (հուն․՝ Μουσείο Δομήνικου Θεοτοκόπουλου)[1]), թանգարան, որը գտնվում է Կրետեի Ֆոդելե գյուղում, Հերակլիոն քաղաքից դեպի արևմուտք: Այն նվիրված է մաներիստ նկարիչ Էլ Գրեկոյին, որը մեծացել է այս գյուղում:
Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է Ֆոդելի կենտրոնից շուրջ 1 կմ հեռավորության վրա, եկեղեցու դիմաց. այստեղ ցուցադրվում են Էլ Գրեկոյի հետ կապված փաստաթղթեր և նրա աշխատանքների կրկնօրինակներ: Նախնական կառույցը ավերված էր, սակայն վերականգնվել է 1982 թվականին, Հունաստանի մշակույթի նախարարության դրամաշնորհի միջոցով: Թանգարանը հանրության համար բացվել է 1998 թվականին[2]: Ֆոդելե գյուղը համարվում է Էլ Գրեկոյի ծննդավայրը, սակայն այս փաստը վիճելի է[3]: Համարվում է, որ թանգարանը գտնվում է այնտեղ, որտեղ ծնվել է Էլ Գրեկոն[4]:
Հերակլիոնում գտնվող Կրետեյի պատմության թանգարանում են գտնվում Էլ Գրեկոյի երկու բնօրինակ աշխատանքները, որոնք Կրետեում գտնվող նրա միակ բնօրինակ աշխատանքներն են:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոսը կրում է խաչը, 1602, Էլ Գրեկոյի նկարը Մադրիդի Պրադո թանգարանում: Էլ Գրեկոյի թանգարանում գտնվում է նկարի կրկնօրինակը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Domenikos Theotokopoulos Museum — El Greco Museum»։ Crete-Kreta։ Վերցված է հոկտեմբերի 18, 2012
- ↑ «The Museum of Domenicos Theotokopoulos»։ www.psfodele.gr։ Fodele, Greece։ Վերցված է հոկտեմբերի 18, 2012
- ↑ Kakissis Joanna (մարտի 6, 2005)։ «A Cretan village that was the painter's birthplace bridles at a nearby town's claim»։ The Boston Globe։ Վերցված է հոկտեմբերի 18, 2012
- ↑ «El Greco Museum»։ www.interkriti.org։ Interkrit։ Վերցված է հոկտեմբերի 18, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի կայքը Archived 2015-08-01 at the Wayback Machine.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |