Էլ Անացուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Անացուի
Ծնվել էհունիսի 13, 1944(1944-06-13)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԳանա[2] և Anyako, Վոլտա, Գանա[1]
ԱզգությունGhanaian? և աֆրոամերիկացի
Քաղաքացիություն Նիգերիա և  Գանա[3][2]
ԿրթությունԿվամե Նկրումայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, տեքստիլ նկարիչ, խեցեգործ և ինստալյացիոն արտիստ
Ոճժամանակակից արվեստ[4]
Ժանրինստալյացիայի արվեստ[5] և աբստրակցիոնիզմ[5]
Թեմաներքանդակագործություն
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքelanatsui.com(անգլ.)
 El Anatsui Վիքիպահեստում

Էլ Անացուի (անգլ.՝ El Anatsui, ծնվել է 1944 թվականին, Գանայում, ապրում և ստեղծագործում է Նիգերիայում), ժամանակակից աֆրիկյան նկարիչ, հայտնի է դարձել հարթեցված ալյումինե կափարիչներից, տարաներից և մետաղական առարկաներից պատրաստված վարագույրի շնորհիվ[6]։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Անացուին որպես նկարիչ հայտնի դարձավ 1960-1970-ական թվականներին՝ իր նորարարական ոճի շնորհիվ[7]։

Նրա ստեղծագործությունների հիմնական թեման աֆրիկական մշակույթի վերափոխումն է՝ արտաքին հզոր ուժերի ազդեցությամբ։ Նրա բարդ և գեղեցիկ աշխատանքները արտացոլում են աֆրիկյան և ժամանակակից արվեստների օրիգինալ միաձուլումը։ Նրա աշխատանքները հայրենի Գանայի, Նիգերիայի և արևմտաաֆրիկյան մշակույթի գեղագիտական ազդեցության կրողն են, վեր են հանում Արևմտյան Աֆրիկային բնորոշ սոցիալական, տնտեսական և մշակութային խնդիրները։ Սակայն, միևնույն ժամանակ արտացոլոմ են գլոբալիզացիայի, մարդկանց սպառողական վերաբերմունքի, թափոնների վերամշակման անհրաժեշտության և մարդու կյանքի անցողիկության գաղափարները՝ Աֆրիկայի սահմանների դուրս։ Իր հարցազրույցներից մեկում Անացուին պատմել է, որ իր ստեղծագործական առաջին փորձը եղել է սովորական տախտակի վրա տառեր նկարելը[8]։

Ստեղծագործական գործունեության ընթացքում Էլ Անացուին աշխատել է տարբեր նյութերով. փայտ, կերամիկա, յուղաներկ և այլն։ Չնայած դրան, հետագայում նա կենտրոնացավ միայն մետաղի վրա՝ հարյուր-հազարավոր կտորներից ստանալով ծավալուն պատկերներ՝ արվեստի տպավորիչ գլուխգործոցներ[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անացուին ծնվել է 1944 թվականին, Գանայում, Վոլտայի շրջանի Անյակո բնակավայրում։ 1965 -1969 թվականներին սովորել է արվեստի քոլեջում, որն այժմ կոչվում է Կվամե Նկրումայի Գիտությունների և Տեխնոլոգիաների հաալսարան[10]։ Քոլեջն ավարտելուց հետո դասավանդել է Նիգերիայի Էնուգու պրովինցիայում գտնվող Նսուկա (UNN) համալսարանաում։ Մինչ օրս նա ապրում և ստեղծագործում է Նիգերիայում ՝ չխզելով կապերը հայրենի Գանայի հետ։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու հագուստը, դետալներ

Անացուիի աշխատանքները ցուցադրվում են Աֆրիկայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում[11]։ Նրա քանդակներից տեղադրված են այնպիսի հայտնի հանրային նշանակության վայրերում, ինչպիսին է Փարիզի Պոմպիդու կենտրոնը[12][13]։

  • 2009 Process and Project, Աֆրիկյան արվեստի թանգարան, Լոնգ Այլենդ
  • 2008 Earth Growing Roots, Սան Դիեգոյի Պետական համալսարանի արվեստի պատկերասրահ, Սան Դիեգո
  • 2008 Gawu, Աֆրիկյան արվեստի Ազգային թանգարան, Վաշինգտոն
  • 2008 Jack Shainman Gallery, Նյու Յորք
  • 2007 Gawu, Fowler Museum at UCLA, Լոս Անջելես
  • 2007 Hood Museum of Art, Հանովեր
  • 2006 Asi, David Krut Projects, Նյու Յորք
  • 2005 Danudo, Skoto Gallery, Նյու Յորք
  • 2005 GAWU, Samuel P. Harn Museum of Art, Գեյնսվիլ
  • 2004 Gawu, Model Arts and Niland Gallery|Model Arts & Niland Gallery, Սլայգո
  • 2003 Oriel Mostyn Gallery, Գլազգո, Ուելս
  • 2002 October Gallery, Լոնդոն
  • 1998 A Scultped History of Africa, October Gallery, Լոնդոն

Հանրային նշանակության վայրերում տեղադրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центр Помпиду, Փարիզ
  • Stiftung Museum Kunst Palast, Դյուսելդորֆ
  • Ghana National Art Museum, Աքրա
  • Setagaya Art Museum, Տոկիո
  • Jordan National Gallery of Fine Arts, Ամման
  • British Museum, Լոնդոն
  • Akron Art Museum, Акрон, Օհայո
  • The High Museum of Art, Ատլանտա
  • Samuel P. Harn Museum of Art, Գոյնսվիլ
  • Hood Museum of Art, Հանովեր
  • University of Iowa Museum of Art, Այովա Սիթի
  • Fowler Museum at UCLA, Լոս Անջելես
  • Los Angeles County Museum of Art, Լոս Անջելես
  • The Metropolitan Museum of Art, Նյու Յորք
  • The de Young Museum, Սան Ֆրանցիսկո
  • National Museum of African Art, Վաշինգտոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. https://www.brooklynmuseum.org/exhibitions/el_anatsui/
  5. 5,0 5,1 https://art21.org/artist/el-anatsui/
  6. «El Anatsui». Rice Gallery (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Text "Gli (Wall)" ignored (օգնություն)
  7. «El Anatsui». El Anatsui. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Text "Exhibitions" ignored (օգնություն)
  8. Lisa M. Binder Anatsui, El // Oxford Art Online. — Oxford University Press, 2010-02-24.
  9. «El Anatsui - 17 artworks - sculpture». www.wikiart.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Home». www.knust.edu.gh. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Text "Kwame Nkrumah University of Science and Technology" ignored (օգնություն)
  11. says, Tompoo (2017 թ․ մարտի 17). «Material matters: El Anatsui». Sculpture Nature (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Эль Анацуи». Google Arts & Culture (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  13. Gresle, Yvette (2015 թ․ մարտի 8). «El Anatsui». AFRICANAH.ORG (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]