Էլ-Քութի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլ-Քութի պաշարում
Առաջին համաշխարհային պատերազմ
Mesopotamian campaign 6th Army Siege of Kut.png
Էլ-Քութի պաշարումը բրիտանական զինվորների կողմից, 1916 թվական
Թվական 1915 թվականի դեկտեմբերի 7ից - 1916 թվականի ապրիլի 29
Վայր Էլ-Քութ, Մեսոպոտոմիա (այժմ՝ Իրաք)
Արդյունք թուրք զինվորների հաղթանակ
Հակառակորդներ
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիա
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Flag of the United Kingdom.svg Չարլզ Թաունդսենդ Flag of the German Empire.svg Կոլմար ֆոն դեր Գոլց
Ottoman flag.svg Հալալ փաշա
Կողմերի ուժեր
31 000 մարդ 31-41 000 մարդ
Կորուստներ
30 000 զոհ
13000 վիրավոր
10 000 զոհ և վիրավոր[1]

Էլ-Քութի ճակատամարտ-պաշարում, տեղի է ունեցել 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ճակատամարտում Կոլմար Ֆոն դեր Գոլցի գլխավորած բանակը պաշարեց և գրավեց Էլ-Քութ քաղաքը՝ բրիտանացի զինվորներին պատճառելով մեծ վնասներ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ-Քութի ճակատամարտ, տեղի է ունեցել 1915 թվականի սեպտեմբերի 28-ին։

Էլ-Քութի ճակատամարտ և Քթեսֆոնի պարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի սեպտեմբերի 28-ին բրիտանա-հնդկական բանակը Թաունսենդի գլխավորությամբ հաղթեց Էլ-Քութ քաղաքի թուրք պահակազորին, որի հրամանատարը Նուրեդինան էր, և շարժվեց դեպի Բաղդադ։ Սակայն Քթեսֆոնի մոտակայքում տեղի ունեցած մարտում անգլիացիները պարտություն կրեցին թուրքերից։ Քթեսֆոնից բրիտանական բանակը ստիպված փախուստի դիմեց։

Նահանջ դեպի Էլ-Քութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթեսֆոնի պարտությունից հետո՝ 1915 թվականի դեկտեմբերի 3-ին, գեներալ մայոր Չարլզ Թաունսենդի գլխավորության տակ գտնվող թուրքական 6 հետևակային դիվիզիա նահանջեց դեպի Էլ-Քութ։ Այդ ժամանակ բրիտանա-հնդկական զորքերը մեծ թվով կորուստներ ունեցան՝ 11 000 զինվոր։ Թաունսենդը որոշեց ամրանալ Էլ-Քութում և պաշտպանել քաղաքը, միայն այդ դեպքում կկարողանար շարունակել նահանջը դեպի Բասրա։

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթեսֆոնի ճակատամարտը և նահանջ դեպի Էլ-Քութ։
Կոլմար ֆոն դեր Գոլց

Թուրք զինվորները 1915 թվականի դեկտեմբերի 7-ին մոտեցան Էլ-Քութ քաղաքին։ Արդեն պարզ դարձավ, որ թուրքերը մեծ ուժեր էին հատկացնելու, միայն թե պաշարեն քաղաքը։ Թաունսենդը հրամայեց Ժերարդ Լիչմանի գլխավորած պահակազորին, որ շարժվեն դեպի հարավ։ Թուրքական զորքը մոտ 11 000 էր, որը գլխավորում էր գերմանացի հմուտ զորավար Կոլմար ֆոն դեր Գոլցը։ Երեք անհաջող հարձակումներից հետո ֆոն դեր Գոլցը հրամայեց կառուցել պաշարողական ամրություններ՝ չմոռանալով նաև Բասրաների հնարավոր հարձակման մասին։

Գեներալ Էյլմերի արշավախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավախումը Էլ-Քութից հանող ջոկատի հրամանատարը Էյլմերն էր։ Հունվարի սկզբին նրա զորքը կազում էր ավելի քան 19 000 զինվոր, բայց թուրքերի հետ բախման ժամանակ մեծ թվով զոհեր ունեցան։ Հունվարի 6-ին Էյլմերի զորքը շարժվեց Էլ-Քութ։ Էյլմերի զորքի առաջնային գիծը գեներալ մայոր Յանգհազբենդի գլխավորության տակ էր, վերջինս շարժվեց դեպի Շեյխ Սա՛ադ և գրավեց Տիգր գետի երկու ափերը։ Յանգհազբենդի բանակը հունվարի 6-ին, Շեյխ Սաադից 3․5 կմ արևելք ընկած տարածքում բախվեց թուրքերի հետ։ Թուրքերի ճնշելու բոլոր փորձերը ապարդյուն էին։ Հաջորդ օրը Էյլմերի գլխավորած զորքը հասավ կռվի դաշտ, վճռական կերպով՝ հարձակվելով թուրքերի դիրքերի վրա։ Յանգհազբենդը գլխավորեց Տիգրի ձախ ափի հարձակումը, իսկ գեներալ մայոր Կեմբելը՝ աջ։ Ծանր մարտերից հետո Կեմբերի զորքը գետի աջ ափում ճնշեց թուրքերին՝ վերցնելով շատ գերիների, մինչդեռ գետի ձախ ափում, թուրքերը դիմակայում էին բրիտանական զորքերի հարձակումներին։ Հունվարի 1-ին բրիտանացիները շարունակեցին հարձակումը, և հունվարի 9-ին թուրքական զորքը ստիպված մնաց Շեյխ Սաադում։ Թուրքերը նահանջեցին դեպի Շեյխ Սաադ՝ ոչնչացնելով քաղաքից 13 կմ հեռավորության վրա գտնվող ճամբարը։ Հունվարի 13-ին Էյլմերի զորքը հարձակվեց թուրքերի վրա։ Չկարողանալով դիմադրել թուրքերը նահանջեցին արևմուտք՝ այս անգամ ճամբար ստեղծելով Տիգր գետի և բոլոտոնյան հովտի միջև ընկած տարածքում։ Այստեղ՝ թուրքական ճամբարի մատույցներում, բրիտանական զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին՝ պայքարում կորցնելով ավելի քան 2700 զինվոր և նույնքան վիրավոր։ Այդ ճակատամարտը ճակատագրական էր Էլ-Քութի պաշտպանների համար։

Գեներալ Կորինջայի արշավախումբը և Էլ-Քութի կապիտուլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկացի զինվոր, որ վերապրել Էլ-Քութի պաշարումը։ 1916 թվական, ամառ
Հալալ փաշա, 1916 թվական

Այդ ժամանակ՝ բրիտանացիների և թուքերի պայքարում, տեղի ունեցավ մի կարևոր փոփոխություն։ Թուրքական զորքի հրամանատար դարձավ Հալալ փաշան, ով ուներ ավելի քան 20-30 հազարանոց բանակ։ Գեներալ Էյլմերին փոխարինեց Ջորջ Կորինջը, որը ուներ 30-հազարանոց բանակ (այնքան, ինչքան ունեին թուրքերը)։ Մարտի 12-ին սկսվեց հաջող հարձակում թուրքերի դիրքերի վրա, բայց հարձակումը կասեցվեց ապրիլի 22-ին։ Պաշարողական արշավախումբը Էլ-Քութից հանելու փորձերը ձախողվեցին։ Բրիտանացիների կորուստը ընդհանուր հաշվով կազմեց 23 000 զինվոր, թուրքերը նույնպես մեծ թվով զինվորներ կորցրեցին՝ 10000 մարդ։ Այդ ժամանակ՝ ապրիլի 19-ին, մահացավ մեծանուն զորավար ֆոն դեր Գոլցը։ Պաշարված Էլ-Քութում սով սկսվեց։ Անհաջողությամբ ավարտվեց նաև բրիտանացիների գաղտնի հետազոտությունները, որի մեջ մասնակցություն է ունեցել նաև հետախույզ Էդվարդ Լոուրենսը։ Ի վերջո բրիտանական զորքերը ջախջախվեցին։ Գերի էին ընկել ավելի քան 13000 զինվոր՝ 50 %-ը հնդիկ, 70 %-ը բրիտանացի։ Մեկ այլ աղբյուրում ասվում է, որ գերիների թիվը կազմել է 8000 զինվոր, որոնցից կեսը մահացել են[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barber, Major Charles H. Besieged in Kut — and After Blackwood, 1917
  • Braddon, Russell The Siege Cape, 1969 / Viking Adult, 1970 ISBN 0-670-64386-6
  • Dixon, Dr. Norman F. On the Psychology of Military Incompetence Jonathan Cape Ltd 1976 / Pimlico 1994 pp95-109
  • Gardiner, Nikolas. 2004. 'Sepoys and the Siege of Kut-al-Amara, December 1915-April 1961', War in History, 11(3): pp. 307—326. (journal article)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]