Էլ-Կատիֆ
| Երկիր | Սաուդյան Արաբիա | |
|---|---|---|
| Մայրաքաղաքն է | Lahsa eyalet | |
| Վարչատարածքային միավոր | Արևելյան նահանգ | |
| Կոորդինատներ | 26°34′7″N 50°0′32″E | |
| Բնակչություն | 625 092 | |
| Number of households | 77 637 | |
| Մակերես | 611 կմ² | |
| Պաշտոնական կայք | www.eqatif.gov.sa | |
| Կազմված է | Qatif | |

Էլ-Կատիֆ (արաբ․՝ القطيف), քաղաք Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում։ Գտնվում է Պարսից ծոցի արևմտյան ափին, ծովի մակարդակից 8 մ բարձրության վրա[1]: Էլ Կատիֆից դեպի հյուսիս գտնվում է Ռաս Թանուրա և Ալ-Ջուբեյլ քաղաքներ, դեպի հարավ՝ Ալ-Դամմամը, դեպի արևելք՝ Պարսից ծոցը, իսկ դեպի արևմուտք՝ Ֆահդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը։ Քաղաքային շրջանի կազմի մեջ մտնում է Էլ Կատիֆը, ինչպես նաև մի շարք փոքր քաղաքներ և գյուղեր։ Ըստ 2010 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 97 765 մարդ[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների տվյալների համաձայն՝ Էլ-Կատիֆի օազիսը բնակեցված է եղել մարդկանց կողմից դեռևս մեր թվարկությունից 3500 տարի առաջ։ Դարերի ընթացքում քաղաքը կոչվել է Էլ-Խաթ: Այդ անունով այն փառաբանվել է արաբ բանաստեղծների կողմից, ինչպիսիք են Անտարա իբն Շադդադ, Տարաֆան, Բաշշար իբն Բուրդը և ուրիշներ։ Հին հույները քաղաքն անվանել են Կատեուս։
Էլ-Կատիֆը երկար ժամանակ զարգացել է որպես առևտրային նավահանգիստ Պարսից ծոցի ափին[3]: 899 թվականին Էլ-Կատիֆը և Էլ Հասա գրավվեցին կարմատների կողմից։ Այստեղ նրանք հայտարարեցին իրենց անկախությունը տեղի կառավարիչներից[4]: 988 թվականին քաղաքը ենթարկվել է Բուվայհիների արշավանքին։ 1071-ից 1253 թվականներին քաղաքը գտնվել է հարևան Էլ-Հասա քաղաքի կառավարիչների իշխանության ներքո (նրա տեղում այժմ գտնվում է Ալ-Հուֆուֆը)։ Մոտավորապես XIII դարի կեսերին Էլ-Կատիֆը վերածվել է Պարսից ծոցի արևմտյան ափի ամենամեծ և կարևոր նավահանգստի՝ գերազանցելով նշանակությամբ այնպիսի նավահանգիստ, ինչպիսին Ուկայրն է, և դառնալով Ուսֆուրիդների դինաստիայի մայրաքաղաքը[4]: 1331 թվականին այս վայրն այցելել է հայտնի ճանապարհորդ Իբն Բատուտան, ով Էլ-Կատիֆը նկարագրել է որպես մեծ և բարգավաճ քաղաք, որը բնակեցված է արաբական ցեղերով, որոնք, ըստ նրա, պատերազմող շիաներ էին (իսլամի ուղղություններից մեկը):
1440 թվականին իշխանությունը անցել է բեդվինների Ջաբրիդների դինաստիային։ 1515 թվականին պորտուգալացիները գրավեցին Օրմուզը, իսկ հինգ տարի անց կողոպտեցին Էլ-Կատիֆը՝ սպանելով տեղի կառավարիչ Մուկրիբ իբն Զամիլին[4]: Պորտուգալացիները ներխուժեցին Բահրեյն և այնտեղ հաստատել իրենց կառավարումը, որը տևել է 80 տարի։ 1524 թվականին, Էլ-Կատիֆի վրա տարածեցին պորտուգալացիների իշխանության Բասրայի կառավարիչները, իսկ 1549 թվականին ամբողջ տարածաշրջանն ամբողջությամբ անցել է Օսմանյան կայսրության կառավարման տակ։ Թուրքերը ամրոցներ են կառուցել Էլ-Կատիֆում[5] և Էլ-Հասենում, բայց այդպես էլ չկարողացան պորտուգալացիներին դուրս հանել Բահրեյն կղզուց[4]:
1680 թվականին տարածաշրջանը գրավվել է Բանի Խալիդի Խումեյդների կողմից (արաբական ցեղերի կոնֆեդերացիա Կենտրոնական և Արևելյան Արաբիայում): 1790 թվականին նրանք իրենց իշխանությունը զիջեցին Առաջին Սաուդյան պետությանը Էլ-Կատիֆից հարավ տեղի ունեցած ճակատամարտի արդյունքում։ Սակայն 1818 թվականին օսմանա-սաուդյան պատերազմի արդյունքում Առաջին Սաուդյան պետությունը դադարել է գոյություն ունենալ, իսկ Ալ-Հուֆուֆը և շրջակա հողերը գրավվեցին Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ եգիպտացիների ջոկատների կողմից։ Խումեյդները վերադարձրին իրենց իշխանությունը Էլ-Կատիֆի նկատմամբ, մինչև որ վերջնականապես ջախջախվեցին Երկրորդ Սաուդյան պետության զորքերի կողմից, որի հիման վրա ստեղծվեց ժամանակակից Սաուդյան Արաբիան։
Թուրքերը 1871 թվականին վերադարձրին իրենց վերահսկողությունը այս տարածաշրջանի նկատմամբ:
1913 թվականին Արևելյան նահանգը վերջնականապես անցավ սաուդցիների ձեռքը։
Քանի որ քաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը շիաներ են, ուստի 2005 թվականի առաջին քաղաքային ընտրություններում նրանք ստացան 6 պատգամավորական տեղ 6 հնարավորից[6]:
2016 թվականի հունվարի 2-ին քաղաք զորքեր մտցվեցին՝ տեղի շիաների շրջանում բռնկված զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու նպատակով, որոնք կապված էին շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրի մահապատժի հետ[7]:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ Կատիֆ քաղաքում կլիման ցամաքային է, շոգ. ամռանը ջերմաստիճանը հասնում է +49 °C-ի, իսկ խոնավությունը՝ 75%-ի։ Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է +2…+18 °C-ի սահմաններում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ-Կատիֆը, ինչպես արդեն նշվել է, գտնվում է օազիսում, որի տարածքում աճում են արմավենու ծառեր։ Քաղաքի գլխավոր հարստությունը ոչ թե արմավենու պտուղներն ու փայտն են, այլ նավթը։ Նավթի հանքավայրերի հայտնաբերումից հետո շատ նավթ արդյունահանող ընկերություններ ձգտեցին դեպի տարածաշրջան, որոնցից ամենամեծը Saudi Aramco-ն է[3]: Քաղաքը նաև գրավիչ վայր է զբոսաշրջիկների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Al Qatif, Saudi Arabia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2014-01-18-ին.
- ↑ Saudi Arabia: largest cities and towns and statistics of their population World Gazetteer
- 1 2 «Qatif History, Saudi Arabia». Արխիվացված օրիգինալից 2016-01-27-ին. Վերցված է 2010-08-30-ին.
- 1 2 3 4 William Facey, The Story of the Eastern Province of Saudi Arabia, 1994, ISBN 1-900988-18-6
- ↑ «Saudi Aramco World: Al-Hasa: Outpost of Empire». Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2010-08-30-ին.
- ↑ Федоченко А. В. Межконфессиональные противоречия в Саудовской Аравии: «шиитский вопрос» // Вестник МГИМО Университета. — 2013. — № 2 (29). — С. 109
- ↑ «Саудовская Аравия направила военных в Эль-Катиф из-за протестов». Газета.ру. 2016-01-02. Արխիվացված օրիգինալից 2016-01-26-ին. Վերցված է 2016-01-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Qatif on line
- Geography of Qatif
- Qatif travel guide at World66
- Qatif photos Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Pictures of Old Qatif