Jump to content

Էլ-Ամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էլ-Ամարա
ԵրկիրԻրաք Իրաք
ՀամայնքMaysan Governorate?
Հիմնադրված է1860 թ.
ԲԾՄ12 մետր
Բնակչություն511 500 մարդ (2015)[1]
Էլ-Ամարա (Իրաք)##
Էլ-Ամարա (Իրաք)

Էլ-Ամարա (արաբ․՝ العمارة‎‎), քաղաք Իրաքի հարավ-արևելքում, Իրանի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա, Մայսան նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Տիգրիսի և Եփրատի միջև ընկած ճահճի հյուսիսային ծայրում[2]։

Քաղաքը հիմնականում բնակեցված է շիա մուսուլմաններով: Շրջակա գյուղատնտեսական տարածքների հիմնական առևտրային կետը հայտնի է նաև մանածագործությամբ և արծաթագործությամբ։

Քաղաքը հիմնադրվել է 1860-ական թվականներին՝ որպես Օսմանյան կայսրության ռազմական ճամբար՝ կենտրոնական և հարավային Իրաքի արաբական ցեղերին վերահսկելու համար[3]։ 1915 թվականին` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քաղաքը գրավել են բրիտանական զորքերը[4]։

Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ քաղաքը և շրջակայքը դարձել են Իրանի բազմաթիվ հարձակումների թիրախ, որը ձգտել է կտրել ռազմավարական նշանակություն ունեցող Բաղդադ-Բասրա երթուղին: 1991 թվականին, Իրաք-քուվեյթյան պատերազմի ժամանակ Ալ-Ամարան մեկն էր այն բազմաթիվ քաղաքներից, որոնք ապստամբել են Սադդամ Հուսեյնի դեմ, ինչի համար քաղաքի բնակչությունը հետագայում ենթարկվել է հաշվեհարդարի: Շատ ապստամբներ սպանվեցին և հապճեպ թաղվեցին քաղաքից դուրս գտնվող զանգվածային գերեզմանում: Սադդամ Հուսեյնը նաև դիմել է Ամարային շրջապատող ճահիճները ցամաքեցնելու մարտավարությանը և կառուցել է մի շարք ամբարտակներ՝ փորձելով նվազեցնել տարածաշրջանի ջրամատակարարումը։

1990-ականների ամբողջ ընթացքում քաղաքի բնակչությունը համալրվել է փախստականներով։ Սադդամ Հուսեյնը անտեսել է քաղաքի վերակառուցումը` ի պատասխան ապստամբության մեջ իր դերի: Քաղաքը նաև աջակցել է Մուկթադա աս-Սադրին, ում հայրը սպանվել է Սադդամի հրամանով: 1999 թվականի մայիսին «Բաաս» կուսակցության զինյալները և Հանրապետական գվարդիայի ստորաբաժանումները մտցվեցին տարածաշրջան՝ հնարավոր ապստամբությունները ճնշելու համար։

2003 թվականին Իրաքի ներխուժման ժամանակ քաղաքը կրկին դարձել է Սադդամ Հուսեյնի դիմադրության կենտրոն։ Սակայն բրիտանական զորքերի կողմից քաղաքը գրավելուց անմիջապես հետո սկսվեցին հարձակումներ բրիտանացի զինվորների վրա։ 2003 թվականի հունիսին քաղաքաբնակները հարձակվեցին բրիտանական պարեկային ծառայության վրա՝ սպանելով վեց զինվորի քաղաքից հարավ՝ Մայր ալ-Քաբիրում:

Ամերիկյան զորքերը պարեկում են իրանա-իրաքյան սահմանը։

Ավելի ուշ քաղաքը դարձել է Մահդիի բանակի և Բադր կազմակերպության միջև պայքարի թատերաբեմ: Քաղաքում մի քանի բախումներ են տեղի ունեցել հակառակորդ խմբավորումների միջև[5]։ Հակամարտությունը սկսվել է տարածաշրջանում Բադր կազմակերպության հրամանատար Քասիմ ալ-Թամիմիի սպանությունից հետո, որի համար Բադրի մարտիկները մեղադրում էին Մահդիի բանակին[6]։ Մարզում Մահդիի բանակի հրամանատարի գերությունից հետո, 2006 թվականի հոկտեմբերի 20-ին շարժման մարտիկները գրավել են երեք ոստիկանական բաժանմունք և այլ կառավարական հաստատություններ, սպանելով առնվազն 22 խաղաղ բնակիչների, որոնցից երեքը երեխաներ[7]: Իրաքի բանակը և բրիտանացի խորհրդականները Բասրայից ժամանել են հաջորդ օրը՝ Սադրի ներկայացուցիչների հետ զինադադար ապահովելու համար։

2008 թվականին իրաքյան բանակը հատուկ գործողություն է իրականացրել, որի նպատակն է եղել դադարեցնել զենքի մաքսանենգությունը Էլ-Ամարայի տարածքով մոտակա Իրանից և վերականգնել քաղաքի վերահսկողությունը։ «Խաղաղության խոստում» օպերացիա (Բաշիր Ալ-Սալեմ ) ծածկագրված անվանումով, այն իրականացվել է Բասրայում, Սադր քաղաքում և Մոսուլում[8] գործողությունների հետ միաժամանակ։

Այս ընթացքում ԱՄՆ բանակի 1-ին հեծելազորային դիվիզիայի 4 բրիգադներ նահանգում ստեղծեցին երկու խոշոր գործառնական բազա և մի քանի փոքր պահակակետեր։ 2008-2009 թվականների ընթացքում 1-ին հեծյալ դիվիզիայի ավելի քան 2000 ամերիկացի զինվորներ, համագործակցելով իրաքյան բանակի, ոստիկանության և սահմանապահների հետ, պարեկում էին Իրանի հետ սահմանը՝ զենքի մաքսանենգությունը կանխելու համար: Սերտորեն համագործակցելով բրիտանացի քննիչների և Իրաքի ոստիկանության հետ՝ ամերիկյան զորքերը ձերբակալել են նաև 17 անձանցից 11-ին, ովքեր հետախուզվում էին 2003 թվականին Մայր Ալ-Քաբիրում բրիտանացի զինվորների սպանության մեղադրանքով:

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Տիգրիս գետի վրա՝ Բաղդադից հարավ, Իրան-Իրաք սահմանից 50 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 9 մ բարձրության վրա[9], Տիգրիսի և Եփրատի միջև ձգվող ճահիճների հյուսիսային ծայրում[10]:

Քաղաքն ունի տաք, չոր կլիմա՝ տաք, չոր ամառներով և զով, անձրևոտ ձմեռներով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծ մասը շիաներ են։ 2002 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 340,000 հազար մարդ, 2005 թվականի տվյալներով՝ մոտ 420 000 մարդ[11]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Inside The Resistance: The Iraqi Insurgency and the Future of the Middle East, Zaki Chehab, Nation Books, 2005

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.citypopulation.de/Iraq-Cities.html
  2. «Al 'Amarah». Encarta Online Encyclopedia. Microsoft. 2001. Արխիվացված է օրիգինալից 2007-01-03-ին. Վերցված է 2006-10-20-ին.
  3. «Al 'Amarah». Encarta Online Encyclopedia. Microsoft. 2001. Արխիվացված է օրիգինալից 2007-01-03-ին. Վերցված է 2006-10-20-ին.
  4. «al-'Amarah». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2008-08-21-ին. Վերցված է 2006-10-20-ին.
  5. Hauser, Christine (2006-10-20). «Shiite Militia Seizes Control of Iraqi City». New York Times. Արխիվացված օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2015-02-07-ին.
  6. Semple, Kirk (2006-10-20). «Attack on Iraqi City Shows Militia's Power». New York Times. Արխիվացված օրիգինալից 2008-03-07-ին. Վերցված է 2006-10-20-ին.
  7. Kim Sengupta, "Bloody battle for Amarah a glimpse of future, " Archive copy Wayback Machine-ի միջոցով: The Independent (21 October 2006). Retrieved 7 February 2015.
  8. Londono, Ernesto and Aahad Ali, "Iraq, US Launch Crackdown, " Արխիվացված է Օգոստոս 9, 2016 Wayback Machine-ի միջոցով: Washington Post (June 20, 2008). Retrieved 7 February 2015.
  9. «Al `Amarah, Iraq Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2013-12-29-ին.
  10. «Al 'Amarah». Encarta Online Encyclopedia. Microsoft. 2001. Արխիվացված է օրիգինալից 2007-01-03-ին. Վերցված է 2006-10-20-ին.
  11. «Al 'Amarah». Encarta Online Encyclopedia. Microsoft. 2001. Արխիվացված է օրիգինալից 2007-01-03-ին. Վերցված է 2006-10-20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ-Ամարա» հոդվածին։