Էլք Գրով (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էլք Գրով
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1850 թ.
Մակերես109,4075 կմ², 109,398374 կմ²
ԲԾՄ46 ֆուտ
Բնակչություն176 124 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Պաշտոնական կայքelkgrovecity.org(անգլ.)
Էլք Գրով (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Էլք Գրով (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Էլք Գրով (անգլ.՝ Elk Grove) քաղաք, որը գտնվում է Սակրամենտո շրջանում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Բնակչությունը կազմում է 153,015 մարդ՝ ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների։

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով Էլք Գրովը ունի 109 398 կմ² տարածք, որից 109 271 կմ²-ին հողային տարածք է, իսկ 0,127 կմ²-ին՝ ջուր։ Ջրային ռեսուրսների մակերեսը կազմում է նրա ամբողջ տարածքի 0,12% -ը[2] :

Էլք Գրով քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 15 մ բարձրության վրա[3] :

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
19602205
19703721688%
198010 9591945%
199017 483595%
200059 9842431%
2010153 0151551%
2014 (est.)163 553[4]69%
Աղբյուրներ։
1960[5] 1970-1990[6] 2000[7] 2010[8]

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների[8] Էլք Գրովում բնակվում է 153 015 մարդ։ Բնակչության միջին խտությունը կազմում էր շուրջ 1400 մարդ/կմ²։

Ըստ մարդահամարի, Էլկ Գրովսի ռասայական կազմը ձևավորվել է հետևյալ կերպ՝ 70 478 (46,1%) սպիտակամորդներ, 17,172 (11,2%)՝ սև կամ աֆրոամերիկացիներ, 965 (0,6%)՝ տեղաբնիկ ժողովուրդներ, 40 261 ( 26,3%)՝ ասիացիներ, 1807 (1,2%)՝ Խաղաղ օվկիանոսի կղզիներից ներգաղթածներ, 12 101-ը (7,9%)՝ խառը ցեղերի ներկայացուցիչներ, 10 231-ը (6,7%)` այլ ազգություններ։ Իսպանացիները կամ լատինամերիկացիները կազմում էին 29 810 մարդ` բոլոր բնակիչների 38,8% -ը։

47 927 ընտանիքներից 49,5% -ը երեխաներին դաստիարակիում է մինչև 18 տարեկան, 61,2% -ը համատեղ ապրող ամուսնական զույգեր են, ընտանիքների 13,7% -ը առանց ամուսինների կանայք են, 19,5% -ը չունեն ընտանիքներ։ Մարդահամարի տվյալներով ընտանիքների ընդհանուր թվի 15,1% -ը ապրում են ինքնուրույն, իսկ 4,5%-ը միայնակ տարեցներ են՝ 65 տարեկան և ավելի մեծ։ Տնային տնտեսության միջին չափը կազմել է 3,18 մարդ, ընտանիքում ապրողների միջին չափը` 3,54 մարդ։

Համաձայն 2010 թվականի մարդահամարի, բնակչությունը ըստ տարիքային միջակայքի հետևյալն է․ 18 տարեկանից ցածր բնակիչներ թիվը կազմում է 46 128 մարդ (30,1%), 18-ից 24 տարեկանների թիվը՝ 13 129 մարդ (8,6%) , 25-ից 44 տարեկանների թիվը՝ 42 688 մարդ (27, 9%), 45-ից 64 տարեկանը՝ 38 326 մարդ (25%) և 65 տարեկան և ավելի բարձր տարիքայինների թիվը կազմում է՝ 12 744 մարդ (8.3%)։ Բնակիչների միջին տարիքը 34,3 տարեկան է։ Էլք Գրովում յուրաքանչյուր 100 կնոջը ընկնում է 93,9 տղամարդ, մինչդեռ 18 տարեկան և ավելի բարձր յուրաքանչյուր 100 կնոջ համար՝ 89,2 տղամարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «2010 Census U.S. Gazetteer Files – Places – California» (txt) (անգլերեն). Бюро переписи населения США. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. Կաղապար:Gnis
  4. «Annual Estimates of the Resident Population for Incorporated Places: April 1, 2010 to July 1, 2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 27.07.2015-ին.
  5. 1 // Census of Population, 1960: Total Population Counts for the U.S., States, Outlying Areas, Counties, Cities, Standard Metropolitan Statistical Areas, Urban and Rural, Etc. Characteristics of the population. Number of inhabitants. — Бюро переписи населения США, 1961. — Vol. 1. — 1430 p.
  6. Census of Population and Housing (1990): California Population and Housing Counts. — Бюро переписи населения США. — P. 23.
  7. Census of population and housing (2000): California Population and Housing Counts. — 2003. — P. 16. — ISBN 1428985530
  8. 8,0 8,1 «DP-1 Profile of General Population and Housing Characteristics: 2010, Elk Grove, CA». Бюро переписи населения США (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլք Գրով (Կալիֆոռնիա)» հոդվածին։