Էլվիրա Դոնես
Էլվիրա Դոնես | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 24, 1960[1] (66 տարեկան) |
| Ծննդավայր | Դուրրաս, Ալբանիա |
| Մասնագիտություն | լրագրող, վիպասան, գրող, սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Տիրանայի համալսարան |
| Կայք | elviradones.com |
Էլվիրա Դոնես (ալբ․՝ Elvira Dones. հուլիսի 24, 1960[1], Դուրրաս, Ալբանիա[2]), ալբանացի վիպասան[3], սցենարիստ, վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ալբանական ծովափնյա Դուրես քաղաքում։ Ավարտել է Տիրանայի համալսարանը։ 1988 թվականին աշխատանքի է անցել Ալբանիայի պետական հեռուստատեսությունում, որպես հեռուստատեսության աշխատակից՝ մեկնել է Շվեյցարիա և մնացել ապրելու այնտեղ։ Ալբանիայում դատվել է պետական դավաճանության հոդվածով, դատապարտվել բանտարկության. ընդ որում՝ մինչև կոմունիստական վարչակարգի՝ 1992 թվականին տեղի ունեցած կործանումը նրան արգելված է եղել շփվել իր փոքրահասակ որդու հետ։ 1988-2004 թվականներին ապրելով Շվեյցարիայում՝ զբաղվել է գրական աշխատանքով, աշխատել որպես հեռուստալրագրող, ինչպես նաև ստեղծել է մի քանի վավարագրական կինոնկար՝ հանդես գալով իբրև սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2004 թվականից ապրում է ԱՄՆ-ում։
Իր ստեղծագործությունների մեծ մասը Դոնեսը գրել է իտալերեն կամ ալբաներեն։ Ինչ վերաբերում է նրա վավերագրական ֆիլմերին, դրանց մի մասն անգլերեն ենթատիտրեր ունի։ Հիշատակության է արժանի այն փաստը, որ Էլվիրա Դոնեսի ստեղծած վավերագրական ֆիլմերից մի քանիսն արժանացել են կամ առնվազն առաջադրվել մրցանակների։ Նրա նկարահանած վերջին վավերագրական ֆիլմը՝ «Երդվյալ կույսը» պատմում է Ալբանիայի հյուսիսում ապրող այն աղջիկների մասին, ովքեր դեռահաս տարիքում երդվում են առհավետ կույս մնալ և հանրության մեջ որպես տղամարդ հանդես գալու դեր են ստանձնում։ 2007 թվականին Բալթիմորում կայացած կանանց կինոփառատոնում այդ կինոնկարը հաղթող է ճանաչվել վավերագրական ֆիլմերի մրցույթում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dones, Elvira (1998). Kardigan. Tirana: Cabej Publishing House.
- Dones, Elvira (1999). Lule te Gabuara. Tirana: Onufri Publishing House.
- Dones, Elvira (2001). Yjet Nuk Vishen Keshtu. Elbasan: Sejko Publishing House.
- Dones, Elvira (2001). Dite e Bardhe e Fyer. Elbasan: Sejko Publishing House.
- Dones, Elvira (2002). I Love Tom Hanks. Elbasan: Sejko Publishing House.
- Dones, Elvira (2004). Me Pas Heshtja. Elbasan: Sejko Publishing House.
- Dones, Elvira (2007). Vergine giurata. Milano: Feltrinelli.
- Dones, Elvira (2011). Piccola guerra perfetta. Torino: Einaudi.
- Dones, Elvira (2014). Sworn Virgin. London: And Other Stories.
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brunilda (2003).
- I ngujuar (Nailed) (2004).
- «Երդվյալ կույսը» (2015).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Elvira Dones». AdS Lexikon (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
- 1 2 Segel, Harold B. (2008). The Columbia literary history of Eastern Europe since 1945. Columbia University Press. էջեր 360–. ISBN 978-0-231-13306-7. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
| ||||||||||||
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ալբանիայում ծնվածներ
- Տիրանայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 21-րդ դարի գրողներ
- 21-րդ դարի լրագրողներ
- Ալբանացի գրողներ
- Ալբանացի լրագրողներ
- Ալբանացի կին գրողներ
- Կին սցենարիստներ
- Սցենարիստներ